09:31 18.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:20 18.12.2019
15-ամյա Լուկա Սիրաձեն, ով մի քանի օր առաջ Վրաստանի ոստիկանության կողմից հարցաքննվելուց հետո ինքնասպանության փորձ էր կատարել, դեկտեմբերի 17-ին հիվանդանոցում մահացել է: Իաշվիլիի անվան հիվանդանոցում օրեր շարունակ բժիշկները պայքարում էին տղայի կյանքի համար, սակայն ապարդյուն: Նրան վիրահատել էին Իսրայելից հրավիրված բժիշկները, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել։ Նրա մահը բողոքի ալիք է առաջացրել։ Ըստ հետաքննության՝ […]
09:11 18.12.2019
Թուրքիայի Բիթլիս նահանգի 46 գյուղերում պարետային ժամ է (փողոց դուրս գալու արգելք) հայտարարվել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Բիթլիսի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանում «անջատողական ահաբեկչական կազմակերպության» անդամների ու նրանց թաքստոցների առկայության մասին ստացված տեղեկությունների հիման վրա անցկացվելու են ուժային գործողություններ: «Անջատողական ահաբեկչական կազմակերպության անդամներին ձերբակալելու, ժողովրդի կյանքի ու գույքի անվտանգությունն ապահովելու նպատակով […]
09:06 18.12.2019
«Հասարակայնության հետ կապերի վարչության պետ, մամլո քարտուղար ԱԺ-ում դեռ չկա, ինչո՞ւ։ Ասել էիք, որ մրցույթ կանեք, խոսնակ կընտրեք, որ լրագրողների հետ աշխատող լինի․ պառլամենտական երկրում պառլամենտը խոսնակ չունի՝ հիշեցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։ «Որ ասել ենք, ուրեմն տեղի կունենա մրցույթ, կունենանք համապատասխան մասնագետ»: Ե՞րբ․ տարիուկես է՝ չկա։ «Ռեսուրս ենք խնայում»: Իսկ լրագրողները տառապում են […]
08:55 18.12.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է արել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունում, և «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ անհամապատասխանություններ կամ խեղաթյուրումներ: Ամենաուշագրավ բացահայտումներից մեկն այն է, որ հայտնաբերվել են թվով 6 արական սեռի անձինք, որոնք ստացել են մայրության նպաստ՝ մոտ 1.5 մլն դրամ ընդհանուր գումարով: Իսկ Հաշվեքննիչ […]
08:46 18.12.2019
2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 00:00-ին, Երևանում՝ Անգլիական այգում կբացվի Հայաստանում առաջին պլանետարիումը: Այն կցուցադրի ֆիլմեր տիեզերքի ծագման, աստղերի և մոլորակների ձևավորման, ինչպես նաև տիեզերագնացության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին: Այս մասին հայտնում է «Ա1+»-ը։ Նախագիծը ստեղծվել է Սանկտ Պետերբուրգի Պլանետարիում 1 թիմի (գմբեթի տրամագծի առումով ամենամեծը աշխարհում) և պլանետարիումի առաջատար դիզայներ Գրիգոր Մաշուրյանի կողմից: […]
08:37 18.12.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16։00 Դավթաշեն 2-րդ թաղ. 34, 3-րդ թաղ. 9, 34Ա, Արարատյան 1-ին զանգ. 14 շենքերը, Հաղթանակ թաղ. 1, 3, 4, 6, 8, 9, 10, 16 փողոցները, Նորիկի, Աշոտի, Վարդանյան փողոցները իրենց նրբանցքներով, Տիչինայի փողոցի […]
08:28 18.12.2019
«Փաստ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, անդամակցելով ԵԱՏՄ-ին, Հայաստանը միացել է նաև միասնական մաքսային սակագներին: Սա ինքնին ենթադրում էր, որ ակնկալվում է զգալի քանակի ապրանքների մաքսատուրքերի բարձրացում: Վերջինիս ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի […]
08:19 18.12.2019
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը մի շարք առանցքային հարցերի շուրջ եկել է ընդհանուր հայտարարի։ Արդեն իսկ համաձայնեցված են կուսակցությունների գործունեության ազատականացման, ֆինանսական թափանցիկության ավելացման, ֆինանսական վերահսկողություն իրականացնող մարմնի և դրա հետ կապված գործառույթների վերանայման և ընդլայնման, կուսակցությունների ներքին ժողովրդավարության տարրերի ներառման հետ կապված սկզբունքները։ Նախագծի փաթեթը ներառելու […]
08:08 18.12.2019
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածներում։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։ Կորուստներ չկան»։ Ֆեյսբուքյան օգտատեր Սուսաննա Սարատիկյանը կադրեր է հրապարակել Կոթիի ուղղությամբ արձակված կրակից։
00:05 18.12.2019
Իդլիբ նահանգի Մեշերֆա բնակավայրի շրջանում սիրիացի զինվորականները հետ են մղել գրոհայինների հարձակումը, որը կատարվել է զրահատեխնիկայի կիրառմամբ։ Զոհվել է սիրիացի 3 զինվոր, ևս 20-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Յուրի Բորենկովը, փոխանցում է RIA Novosti-ն։ Հարձակմանը մասնակցել են «Հայաթ Թահրիր Աշ-Շամ» կազմակերպության և «Սիրիայի ազգային բանակի» ներկայացուցիչները։ […]
23:59 17.12.2019
Չինական Գույչժոու նահանգի ածխահանքում տեղի է ունեցել գազի արտահոսք, որը հանգեցրել է պայթյունի և փլուզման: Rosbalt.ru-ն հայտնում է, որ Անլու շրջանում տեղի ունեցած պատահարի ժամանակ ստորգետնյա տարածքում գտնվել է 23 հանքափոր, նրանցից միայն 7-ն են կարողացել դուրս գալ: Մի քանի ժամ տևած փրկարարական աշխատանքներից հետո հայտնաբերվել է 14 դի։ 2 հանքափոր անհետ կորած է համարվում։ […]
23:52 17.12.2019
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչև դեկտեմբերի 20-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
23:50 17.12.2019
ԱՄՆ սենատը հավանություն տվեց 2020 թվականի՝ 738 մլրդ դոլար ծավալով պաշտպանական բյուջեի նախագծին։ Դրանում ներառվել են պատժամիջոցներ ընդդեմ ընկերությունների, որոնք մասնակցում են «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» նախագծերի իրագործմանը, փոխանցում է Reuters գործակալությունը։ Նախագիծն այժմ պետք է ներկայացվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությանը։ Նշվում է, որ երկու գազատարներն էլ պետք է շահագործման հանձնվեն 2020 թվականին։ Փաստաթուղթը […]
23:48 17.12.2019
Ականատեսը հրապարակել է Նոր Զելանդիայի Ուայթ կղզում տեղի ունեցած ողբերգության տեսանյութը։ Այնտեղ օրեր առաջ՝ զբոսաշրջային էքսկուրսիաների ժամանակ, հրաբխային ժայթքում է տեղի ունեցել: Այս մասին գրում է BBC News-ը։ Զոհերի թիվը հասել է 18-ի, ևս 2-ը որոնվում են: Ըստ ոստիկանության՝ նրանց մարմինները կարող են գտնվել կղզու ջրերում, սակայն անբարենպաստ եղանակային պայմանները խոչընդոտում են որոնողական աշխատանքներին։ Միջադեպի ժամանակ […]
23:35 17.12.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը թույլ է տվել խորհրդարանական զեկույց հրապարակել բրիտանական քաղաքականության վրա ազդելու Ռուսաստանի ենթադրյալ փորձերի վերաբերյալ, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով վարչապետի ներկայացուցչին: «Ջոնսոնն ուսումնասիրել է անցյալ ամիս իրեն ներկայացրած զեկույցը և գոհ է դրանից. հրապարակման համար խոչընդոտներ չկան»,- ասել է վարչապետի ներկայացուցիչը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ զեկույցը պատրաստվել է […]
23:31 17.12.2019
Ուկրաինայի կառավարությունը նախատեսում է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին ասվում է Ուկրաինայի կառավարության կայքում: Փաստաթղթում ասվում է, որ խոսքը նոր տնտեսական սահմանափակումների մասին է այն ընկերությունների դեմ, որոնք կապված են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին հումք տրամադրելու հետ: Ծրագրվում է, որ պատժամիջոցները կսահմանվեն 3 տարի ժամկետով: Դրանք կգործեն և՛ Ռուսաստանում, և՛ Կիևի կողմից չվերահսկվող Դոնեցկում և Լուգանսկում […]
23:24 17.12.2019
Google ընկերությունը հրապարակել է ճանապարհորդության համար աշխարհի ամենացանկալի վայրերի ցուցակը՝ վերլուծելով օգտատերերի 2019 թվականի որոնման արդյունքները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել են Մալդիվյան կղզիները, ապա հաջորդում է Ճապոնիան։ Եռյակը եզրափակում է Բորա Բորա կղզին: Լավագույն հնգյակում են հայտնվել նաև Լաս Վեգասը և Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն: Բացի թվարկվածներից, վարկանշային ցուցակում ընդգրկվել են […]
23:13 17.12.2019
Այսօր քաղաքացիներն ահազանգել էին, որ «Զվարթնոց» օդանավակայանում կայանման վճարը թանկացրել են։ Armdaily.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը նշեց, որ օդանավակայանում կայանման արժեքը 2020-ի հունվարի 15-ից կթանկանա: Նրա խոսքով՝ կայանման համար նախատեսված վճարումներն առանձին ժամերի առաջացնում են խցանումներ և դրանցից խուսափելու, ինչպես նաև համարագի ավտոմատացման համար դրամարկղում վճարող քաղաքացիների համար 1 […]
23:02 17.12.2019
Դեկտեմբերի 15-ի գիշերը ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ ստացվեց, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում դանակահարություն է տեղի ունեցել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ համագյուղացիները կենցաղային պատճառներով վիճել են։ Օպերատիվ կերպով պարզվեց միջադեպի մասնակիցների շրջանակը։ Շուտով հայտնի դարձավ, որ մասնակիցներից 22-ամյա երիտասարդը դանակով երկու անգամ խփել է 37-ամյա, մեկ անգամ՝ 33-ամյա մի տղամարդու։ Հանգամանքները հիմնավորվեցին […]
22:52 17.12.2019
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան»: https://www.facebook.com/arcrun/posts/2673878655981059
22:49 17.12.2019
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը հայտարարել է 1980 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիայի գլխավոր հյուպատոսի և նրա թիկնապահի սպանության մասին տեղեկատվության դիմաց 1 մլն դոլար վճարելու պատրաստակամության մասին։ Ինչպես հայտնում է բրիտանական «Daily Mail» պարբերականը՝ նահանգի Միացյալ հակաահաբեկչական խումբը «հարվածային ուժեր» է ստեղծել՝ սպանության կրկնակի հետաքննման համար։ Պարբերականը նշում է, որ պարգևավճարը 250 հազար դոլարից […]
22:38 17.12.2019
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15:31-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի վարչական տարածքում. այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հերհեր գյուղի «Գետահովիտ» կոչվող տարածքում. այրվում են խոտածածկույթ և թփուտներ: Հրդեհը […]
22:30 17.12.2019
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի կայքը: Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները: Ռուբեն Ռուբինյանը կարևորել է երկու երկրների խորհրդարանների համանուն հանձնաժողովների միջև համագործակցության զարգացումը, հնարավոր փոխայցելությունները, որոնց ընթացքում հնարավոր կլինի քննարկել երկկողմ […]
22:28 17.12.2019
Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի Մյասնիկյան փողոցում մոտ մեկ ամիս կլինի ինչ կասկածելի մեքենա է կայանված։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը զննեց սպիտակ «Ժիգուլին»։ Մեքենայի սրահում հայտնաբերվեց գործարանային համարով ինքնաձիգ, որը նախատեսված է 7․62 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Հայտնաբերվեց նաև ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված դարձյալ 7․62 մմ տրամաչափի փամփուշտներով։ Պարզվել […]
22:19 17.12.2019
SOS նախաձեռնությունն ահազանգում է Լիճքում՝ «Արևիկ» ազգային պարկի մոտ ապօրինի հանքի գործունեության մասին և պահանջում Սյունիքի մարզպետարանից հանրային հաշվետվություն տալ առ այն, թե հանքը մինչև երբ է գործել, ապագայում գործելու՞ է, թե՞ ոչ, ով պետք է պատասխան տա կադրերում ներկայացվող պատկերի համար (արտահոսող աղտոտված վտակներ)։ Տեսանյութի հեղինակը նշում է, որ նկարահանումը կատարվել է հատուկ պահպանվող […]
22:10 17.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում բախվել են Chevrolet Niva մակնիշի 35 OD775 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 36 QP 606 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արագածի բժշկական կենտրոն, որտեղից էլ 3 հոգին տեղափոխվել են «Ապարան» […]