23:47 14.12.2019
The National Interest ամերիկյան ամսագիրը նշել է 5 երկիր, որոնք ունեն ամենահզոր նավատորմները:
Վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է ամերիկյան նավատորմը: Նշվում է, որ այն ավելի մեծ թվով նավեր և պատասխանատվության ամենամեծ գոտին ունեցողն է:
«Ոչ մի այլ ռազմածովային նավատորմ այդքան մեծ տարածվածություն չունի, որքան ԱՄՆ ռազմածովային ուժերը, որոնք կանոնավոր կերպով աշխատում են Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական օվկիանոսներում, ինչպես նաև Միջերկրական ծովում, Պարսից ծոցում ու Սոմալիում»,- ասվում է նյութում:
Ըստ այդ հրապարակման՝ ամերիկյան նավատորմում հաշվվում է 288 նավ, որոնց շարքում՝ 10 ավիակիր, 62 կործանիչ ու 17 ֆրեգատ:
Աշխարհի երկրորդ նավատորմը համարվում է չինականը: Հոդվածում ասվում է, որ վերջին 25 տարում այն մեծ ճանապարհ է անցել և այժմ 25 կործանիչի, 42 ֆրեգատների, դեսանտային նավերի և այլնի սեփականատեր է:
Ռուսաստանը, NI-ի կարծիքով, աշխարհում երրորդն է նավատորմի հզորությամբ: Ինչպես գրում են հրապարակման հեղինակները, ռուսական ռազմածովային ուժերը ժառանգել են խորհրդային նավերի հիմնական մասը, բայց սպառազինության մեջ կանոնավոր կերպով ներառվում է նոր տեխնիկա:
Այսպես, լրագրողների հաշվարկով, ռուսական նավատորմում հաշվվում է 79 խոշոր նավ, այդ թվում 13 կործանիչ, մեկ ավիակիր նավ, 5 հածանավ, 52 սուզանավ: Գրեթե բոլորը պատրաստված են սառը պատերազմի ժամանակ:
Չորրորդ տեղում տեղավորվել է Մեծ Բրիտանիայի թագավորության ռազմածովային նավատորմը՝ իր 19 ֆրեգատներով ու ավիակիրներով, 3 մեծ նավով, 7 ատոմային սուզանավերով և բալիստիկ հրթիռներով չորս սուզանավերով:
Հնգյակում վերջին տեղում ճապոնական նավատորմն է՝ 114 նավերով: Նշվում է, որ այդ երկրի սուզանավերի նավատորմը, որը ներառում է 16 նավ, աշխարհում լավագույններից է:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...