Բոլոր լուրերը – Page 8420 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

Ալավերդու մետալուրգիական գործարանի աշխատակիցները 3 ամիս աշխատավարձ չեն ստացել

18:37 29.11.2019

Այսօր Ալավերդու մետալուրգիական գործարանի մոտ 40 աշխատակիցներ բողոքի ակցիա էին կազմակերպել, հրավիրել լրատվամիջոցների ներկայացուցիչների: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ընկերության աշխատակիցներն արդեն 3 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել, ասում են` «Էյ Սի Փի» ընկերության հաշվեհամարների վրա դատարանի որոշմամբ կալանք է դրվել, այդ պատճառով աշխատավարձ չեն ստանում: Ընկերության աշխատակիցները նշում են, որ այլևս սպասել […]

̰ ̰
Ովքե՞ր են «Հայաստան» համահայկական հիմնադրամի` այս տարվա խոշորագույն նվիրատուները

18:18 29.11.2019

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրապարակել է այս տարվա մարաթոնի ժամանակ ամենամեծ նվիրատվությունները կատարող անձանց ու ընկերությունների ցանկը։ «Տաշիր Գրուպ», Սամվել Կարապետյան – 1,5 մլն դոլար, Սամվել Ալեքսանյան – 200 հազար դոլար, Վարդանյանների ընտանիք, «Գրանդ հոլդինգ» – 60 մլն դրամ, ՀՀ բանկային համակարգ – 56 միլիոն դրամ, «Արարատ» բանկ – 40 միլիոն դրամ, ՀՀ ոստիկանություն – 19,5 […]

̰
Էրդողանը Մակրոնին կոչ է արել ստուգել ուղեղի աշխատանքը

18:09 29.11.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնչեցրած արտահայտությանը՝ ՆԱՏՕ-ի մասին: Այս մասին հայտնում է TASS-ը: Թուրքիայի նախագահին վրդովեցրել է Մակրոնի տեսակետը, թե ՆԱՏՕ-ն «ուղեղի մահվան» վիճակում է: «Ես դիմում եմ Ֆրանսիայի նախագահին և նույնը կասեմ նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ: Մակրոնն ինքը պետք է բժիշկի դիմի՝ ստուգելու համար՝ իր ուղեղը մեռա՞ծ […]

̰
Հորիզոն 18.00

18:00 29.11.2019

̰
Այն ձևաչափը, որ այսօր գործում է, սպառիչ է. ՊՆ փոխնախարարը՝ 10 մլն դրամի դիմաց զինծառայությունից ազատվելու օրինագծի մասին

17:57 29.11.2019

«Զինծառայություն չանցնելու հիմքերն օրենքով սահմանված են, այսինքն` դա որոշակի հիվանդությունն է, նշանակալի ձեռքբերումները տարբեր բնագավառներում: Կառավարության պարտավորությունն է կիրառել այն օրենքները, որ ընդունվում են ԱԺ-ի կողմից, ստորագրվում են նախագահի կողմից, և այդ համատեքստում այսօր գոյություն ունեցող ձևաչափի փոփոխություն պաշտպանության նախարարությունը չի քննարկում և ՊՆ-ի համար ընդունելի չէ»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության […]

̰
Հայ մարզիկը, կոմայից դուրս չգալով, մահացել է մեդալ նվաճելիս ստացած վնասվածքից

17:50 29.11.2019

2017թ. Եվրոպայի առաջնությունում ծանր վնասվածք ստացած մարզիկ Կոլյա Կարապետյանը, տասնութ ամիս կոմայում անցկացնելուց հետո մահացել է այսօր։ Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։ Մարզիկն իր վնասվածքը ստացել է մեդալի համար մղվող մենամարտում։ Նա կարողացել է նվաճել բրոնզե մեդալը, սակայն մենամարտից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ 2017 թվականից մարզիկը գտնվում էր կոմայի մեջ։ https://www.facebook.com/samboarm/photos/a.154952138047910/1303187199891059/?type=3&theater

̰
Եվս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին

17:49 29.11.2019

1-ին զորամիավորման ենթակայությամբ զորամասերից ևս մեկում ներդրվել է սննդի մատակարարման նոր կարգը: Սննդի մատակարարման նոր կարգն արդեն իսկ ներդրված է մոտ երեք տասնյակ զորամասերում: Ծրագրի և մատուցվող սննդակարգի վերաբերյալ զինծառայողների շրջանում առկա է դրական մեծ արձագանք. զինծառայողները գոհ են սննդի որակից և սպասարկումից:

̰
Ադրբեջանի իշխող ուժի փոխնախագահի կինը երկրի ՄԻՊ է ընտրվել

17:47 29.11.2019

Ադրբեջանի օրենսդիր մարմինն այսօր երկրի Մարդու իրավունքների պաշտպան է ընտրել 39-ամյա Սաբինա Ալիևային, որը «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության առաջնորդներից պատգամավոր Սիյավուշ Նովրուզովի կինն է, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Մինչ օմբուդսմենի պաշտոնում ընտրվելը Ալիևան զբաղեցնում էր Ադրբեջանի Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ադրբեջանի օրենսդիր մարմնի նախկին փոխխոսնակ Յաշար Ալիևի դուստրն ունի իրավաբանական կրթություն։ Ըստ ադրբեջանական […]

̰
ԱՄՆ-ի ճնշմանը հակառակ՝ Իրանը դարձել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդի անդամ

17:40 29.11.2019

Հաագայում ընթացող կոնֆերանսի ընթացքում Իրանը դարձել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդի անդամ: Նրա անդամակցությունը երկու տարի ժամկետով է՝ 2020-2022թթ. համար: Իրանի թեկնածությունն առաջադրվել է կազմակերպության Ասիական խմբի կողմից: Խումբն առաջարկել է, իսկ կոնֆերանսի անդամները հաստատել նրա թեկնածությունը: Սա այն դեպքում, երբ վերջին ամիսներին ԱՄՆ-ն փորձում էր արգելափակել Իրանի հնարավոր անդամակցությունը Գործադիր խորհրդում ՝ […]

̰
Հիմնական դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացում կատարելու համար

17:39 29.11.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են չարաշահման դեպքի մի շարք հանգամանքներ: Այսպես՝ հիմնական դպրոցի տնօրենը, 2013 թվականի ապրիլ […]

̰
Էդուարդ Մարտիրոսյանը մասնակցել է Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը

17:27 29.11.2019

Այսօր Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել լեգենդար հայ հետախույզ Գոհար Վարդանյանին: Հայ հետախույզին հուղարկավորել են Տրոեկուրովյան գերեզմանատանը: Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաև ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը: Գոհար Վարդանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին՝ 93 տարեկանում: Գոհար Լևոնի Վարդանյանը ծնվել է 1926թ, հունվարի 25-ին Լենինականում: […]

̰
Կան հետաքրքիր էլեմենտներ. Քոչարյանը՝ 10 մլն դրամով զինծառայությունն արագացված անցնելու նախագծի մասին

17:23 29.11.2019

«Պատգամավորը ինչ-որ ուսումնասիրություններ է արել, որտեղ կան հետաքրքիր էլեմենտներ, ինչը չի նշանակում, որ այդ էլեմենտները ամբողջական են և պետք է մտնեն արդեն որպես օրենք: Բայց այստեղ կան հետաքրքիր առաջարկներ, որոնք կարող են ներառվել նաև այլ օրենքների մեջ»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայկ Սարգսյանի՝ շրջանառության մեջ դրած օրինագծին,  ասաց Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա […]

̰
Թբիլիսին հետևություն է արել հունիսյան իրադարձություններից հետո. ՌԴ ԱԳՆ

17:16 29.11.2019

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել նախօրեին Կարասին-Աբաշիձե հանդիպման մասին: Երկուստեք  պատրաստակամություն են հայտնել հաղթահարելու հունիսի իրադարձություններից հետո կողմերի միջև ստեղծված բարդ իրավիճակը: «Երկուստեք հայտնել են պատրաստակամություն, որ հաղթահարվի այն բարդ իրավիճակը, որը Ռուսաստան-Վրաստան հարաբերություններում ստեղծվել է Թբիլիսիում հունիսյան իրադարձություններից հետո»,- ասվում է հայտարարության մեջ: Մոսկվայում հայտարարել են, որ հանդիպմանը ռուսական կողմն ընդգծել է այն հարցի […]

̰
Կրկին ՍԴ ճգնաժամի վերաբերյալ. Վահե Գրիգորյանի շարքի 1-ին մասը

17:10 29.11.2019

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի ճգնաժամի վերաբերյալ իր սկսած շարքի 1-ին բովանդակային մասը։ Ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման արգելքը. ՍԴ կառուցած ընտրակեղծարարության ջերմոցը․ Մինչ այս մասի նյութին անդրադառնալը, պետք է նկատեմ, որ ընտրական վեճերը բազմաշերտ և համալիր գործընթացների և ընտրությունների առնչությամբ քաղաքացիների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և պետական ու տեղական ինքնակառավարման […]

̰
Զարմանում եմ, թե այդ անձն ինչպես է ղեկավարել դատախազությունը. Անդրանիկ Քոչարյանը՝ Գևորգ Կոստանյանի մասին

17:03 29.11.2019

«Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած անձնավորությունը, երբ արհամարհում է պետության կարևոր ինստիտուտներից մեկի՝ նախաքննական մարմնի որոշումը, ես զարմանում եմ, թե այդ անձը ինչպես է ղեկավարել դատախազությունը»,- նոյեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարված հետախուզմանը, ասաց Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա նշեց, որ 48 ժամը ողջամիտ ժամկետ էր Մոսկվայից Հայաստան հասնելու […]

̰
Գյանջայում 31 հատ ավիառումբ են հայտնաբերել

17:00 29.11.2019

Ադրբեջանի ականազերծման պետական գործակալությունը 31 հատ ավիառումբ է հայտնաբերել երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում։ Ռումբերը հայտնաբերվել են բնակիչների ահազանգով։ Նախ` գործակալությունը նոյեմբերի 28-ին ահազանգ է ստացել, որ հայտնաբերվել է 7 միավոր այդպիսի չպայթած զինամթերք։ Սակայն այդ ընթացքում մթնել է, և աշխատանքները շարունակվել են այսօր։ Արդյունքում հայտնաբերվել է ևս 24 ուսումնական ռումբ և դրանց տարբեր դետալներ։ […]

̰
Իրաքի վարչապետը որոշեց հրաժարական տալ

16:55 29.11.2019

Իրաքում շարունակվող ցույցերի ֆոնին երկրի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին քիչ առաջ հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ուղարկելու խորհրդարանին։ Այս մասին րոպեներ առաջ հայտնեցին միջազգային լրատվամիջոցները։ #BREAKING Iraq PM says to submit resignation to parliament pic.twitter.com/SaorZ8bW4k — AFP News Agency (@AFP) November 29, 2019 Հրաժարականը ներկայացվել է այն բանից հետո, երբ երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի […]

̰
Ինչո՞ւ է Անդրանիկ Քոչարյանի զինծառայող որդին Արցախից տեղափոխվել Լուսակերտ

16:47 29.11.2019

«Իմ որդին Լուսակերտում ուսումնական պրոցեսը ավարտելուց հետո 20 օր հետո կտեղափոխվի Արցախ, չկասկածեք: Կարող եք ինձ հետ գալ Արցախ»,- նոյեմբերի 29-ին րագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Ապրիլյան իրադարձությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա տեղեկացրեց նաև, որ իր որդին Լուսակերտի հրետանային գնդում անցնում է ուսումնառություն և 20 օր հետո կտեղափոխվի Արցախ: Մանրամասները` […]

̰
Բեռնատարում մերսման ծառայություններ են մատուցել. Սիսակ Գաբրիելյան

16:46 29.11.2019

«Հանրապետության հրապարակում, համալսարանների  դպրոցների դիմաց իրականացնում են առևտուր, էնտեղ վաճառվել է նաև ալկոհոլ, և եղել են դեպքեր, որ դպրոցահասակ երեխաները ևս օգտվել են: Վերջերս հրապարակվեց մի տեսանյութ, որտեղ մի բեռնատարի մեջ մերսման ծառայություններ էին մատուցում: Բոլորս հասկանում ենք, թե դա ինչ է նշանակում»,- ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում ասել […]

̰
2017թ. համեմատ՝ աղքատության մակարդակը նվազել է 2.2 տոկոսային կետով. Արտակ Մանուկյան

16:36 29.11.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2017 թվականի համեմատ՝ աղքատության մակարդակը նվազել է 2.2 տոկոսային կետով. «Իհարկե, բան չի փոխվել, բայց արի ու տես, որ 2017 թվականի համեմատ՝ աղքատության մակարդակը նվազել է 2.2 տոկոսային կետով»:

̰
Վարչապետի մոտ քննարկվել է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը 

16:32 29.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության նախագծի շուրջ: Մինչ քննարկման մեկնարկը վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում անդրադարձել է հեղափոխությունից հետո 1.5 տարվա ընթացքում մեր երկրի զարգացման ուղղությամբ տարբեր ոլորտներում գրանցված արդյունքներին և մի շարք արձանագրումներ արել: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, առաջին […]

̰
Ադրբեջանը թույլ չի տալիս հայկական ապրանքներ ներմուծել, հայտնաբերելիս ոչնչացնում են

16:30 29.11.2019

Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչն այսօր գլուխ է գովել, թե իրենք արգելում են հայկական ապրանքների ներմուծումը Ադրբեջանի տարածք, և հայտնաբերելիս էլ ոչնչացնում են։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական մամուլը։ Մասնավորապես Ադրբեջանի և Իրանի սահմանին՝ Աստարա քաղաքի մոտ տեղակայված անցակետի ղեկավարը հայտարարել է, թե վերջին երկու տարվա ընթացքում ընդամենը երկու անգամ է եղել, որ փորձ է արվել […]

̰
Քաղաքացու ինքնահրկիզման փորձը կանխվել է

16:24 29.11.2019

ԱԻՆ լրատվականը տեղեկացնում է, որ կանխվել է քաղաքացու՝ ինքնահրկիզման փորձը: ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Նոյեմբերի 29-ին, ժամը 14:16-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ՀՀ կառավարության շենքի դիմաց քաղաքացին փորձում է ինքնահրկիզվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության […]

̰
Արմեն Սարգսյանը մասնակցել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը

16:22 29.11.2019

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը: Նախագահ Սարգսյանը հանդես է եկել հրաժեշտի խոսքով: Նա բարձր է գնահատել Գոհար Վարդանյանի և նրա ամուսնու՝ Խորհրդային միության հերոս և հետախուզության լեգենդ Գևորգ Վարդանյանի գործունեությունը և վաստակը: Նախագահն […]

̰
Կոմկուսի անդամները նշել են Հայաստանի խորհրդայնացման 99-ամյակը

16:10 29.11.2019

Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամները այսօր՝ նոյեմբերի 29-ին, քայլերթ են անցկացրել՝ այդ կերպ տոնելով ու անցորդներին շնորհավորելով Հայաստանի խորհրդայնացման 99-րդ տարեդարձի կապակցությամբ: Կենտկոմի անդամները ծաղիկներ են խոնարհել Շահումյանի, Մյասնիկյանի և Բանվորագյուղացիական կարմիր բանակի մարտիկներին նվիրված հուշարձանների մոտ՝ միաժամանակ հիշել են խորհրդային կարգերն ու խոսել այդ օրերի մասին: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ինչո՞ւ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժեց «Իմ քայլ»-ի պատգամավորի նախագիծը

16:00 29.11.2019

ԱԺ-ում քննարկվել է «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նշվեց, ՄԻԵԴ-ում քննարկվում է այդ օրինագծի հետ առնչություն ունեցող գործ, նախնական քննարկման ժամանակ հնչել է առաջարկ, որպեսզի հետաձգվի հարցի քննարկումը, և այն նախաձեռնվի ՄԻԵԴ վճիռ կայացնելուց հետո: Նախագծի հեղինակ Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել է. «Ես որպես փաստաբան աշխատելիս չեմ հասկացել նախորդ իշխանությանը, երբ ակնհայտ […]

̰
Բացահայտվել է Կապանի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը

15:55 29.11.2019

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Կապան քաղաքի 26-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է: 2019թ․ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։25-ին, «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ կեսի ծակած, կտրած վերք, գլխի գագաթային շրջանի պատռած վերք արյունազեղում» […]

̰
Ամեն ամիս աշխատավարձիցս 10.000 դրամ կփոխանցվի «Հայաստան» հիմնադրամին. Էնֆիաջյանը միանում է Ալեն Սիմոնյանի «չելենջին»

15:52 29.11.2019

ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ յուրաքանչյուր ամիս իր աշխատավարձից 10.000 դրամ կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին. «Ընդունում եմ գործընկերոջս` Ալեն Սիմոնյանի  մարտահրավերը: Հայտնում եմ, որ յուրաքանչյուր ամիս իմ աշխատավարձից 10.000 դրամ կփոխանցվի «Հայաստան» հիմնադրամին: Վստահ եմ, որ անհրաժեշտ է համախմբվել յուրաքանչյուր ազգանվեր գաղափարի շուրջ: Իմ հերթին մարտահրավեր եմ նետում Իվետա Տոնոյանին….»:

̰
ՌԴ ԶՈւ զորամասում 8 մարդու սպանած զինծառայողի պաշտպանությունը կխնդրի փոխել նրա խափանման միջոցը

15:40 29.11.2019

Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի Գոռնի բնակավայրի զորամասում 8 զինծառայողի սպանած Ռամիլ Շամսուտդինովի փաստաբան Ռավիլ Տուգուշևը Gazeta.ru-ին հայտնել է, որ պաշտպանությանը կխնդրի փոխել նրա խափանման միջոցը: Փաստաբանը նաև պատմել է, թե որ փուլում է գտնվում ութ զինծառայողի սպանության հետաքննությունը: «Նախաքննություն է ընթանում: Դեռևս չի իրականացվել հոգեբուժական փորձաքննություն: Կարծում եմ՝ բոլոր քննությունները կնշանակվեն դեկտեմբերի վերջին, ոչ շուտ: Ես […]

̰
BACK_TO_TOP