Բոլոր լուրերը – Page 8493 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+25.09 oC

Բոլոր լուրերը

Թրամփի իմփիչմենթի գործով առանցքային վկան փոխել է ցուցմունքը

12:43 06.11.2019

Թրամփի իմփիչմենթի գործում առանցքային վկա, Եվրամիությունում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդը հանկարծակի փոխել է ցուցմունքը և հայտարարել, որ Վաշինգտոնը Ուկրաինային խոստացել է վերսկսել 391 մլն դոլար արժողությամբ ռազմական օգնությունը, եթե Ուկրաինայի ղեկավարությունը համաձայնի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու գործունեության հարցով հետաքննություն սկսել: Սոնդլենդի նոր ցուցմունքները Վաշինգտոնում համարել են ամենաուժեղ հարվածը Թրամփին: Դեռևս մեկ […]

̰
Թեժ քննարկում ԱԺ-ում բանակին նվիրատվությունները հարկերից ազատելու վերաբերյալ

12:40 06.11.2019

Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվում է հարցը՝ ինչպես անել, որ բանակին որպես նվիրատվություն ներմուծվող ապրանքները չհարկվեն։ Կառավարության ներկայացուցիչը պնդում է, որ այդ խնդիրն արդեն լուծված է։ ԲՀԿ պատգամավորների նախաձեռնությունը վերաբերում է նրան, որ բարեգործները ուզում են իրենց ձեռքով դա նվիրեն բանակին, որպեսզի միջնորդներ չլինեն, ապրանքը չկորի։ Իսկ կառավարության ներկայացուցչի խոսքով՝ սահմանված են մի շարք […]

̰
Լևոն Արոնյանը կմասնակցի Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարին

12:39 06.11.2019

Ռումինիայում այսօր մեկնարկում է Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի 10 առաջատար շախմատիստներ՝ Ֆաբիանո Կարուանան, Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդը, Վլադիսլավ Արտեմևը, Լի Քուանգ Լիեմը և Անտոն Կորոբովը: Մասնակիցները կանցկացնեն 9 արագ շախմատի և 18 կայծակնային շախմատի պարտիա: Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է […]

̰
Գիտեմ, որ ֆիննախը մի բան գրպանում պահում է, մի փոքր բան տալիս է սրան-նրան. ի՞նչ խնդրանք ունի Ռադիկ Մարտիրոսյանը

12:33 06.11.2019

ԱԺ-ում քննարկվում են գիտության հիմնախնդիրները: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը իր ելույթում խոսել է գիտության աշխատողների աշխատավարձերից, ասել է. «Համարյա մինիմալ աշխատավարձին մոտ աշխատավարձ է, շուտով նախագիծ կա ավելացնել մինիմալ աշխատավարձը, եթե արվի, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մեր համակարգի աշխատողների 2/3-ը ստանալու է մինիմալ աշխատավարձ, այսօրվա մեր աշխատավարձերը հավասարվելու են նրան: Նորմալ երկրներում գիտության […]

̰
Դպրոցը դեռ չվերականգնված` բուհերից հանում են այդ առարկան. ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկանը ևս դեմ է նոր որոշմանը

12:20 06.11.2019

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը այսօր՝ նոյեմբերի 6-ին, անդրադառնալով բուհում անցկացվող բողոքի ակցիային և դասադուլին, լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը դեմ է դասադուլին՝ բոլոր ժամանակներում, բայց, ցավոք, երբեմն դասադուլները ստիպված են այդ քայլին դիմում: «Ես մտածում եմ, որ ճիշտ կլիներ, որ դասերից դուրս այդ նախաձեռնությունը ցուցաբերեին, բայց երիտասարդ են, անհամբեր, երևի հարմար […]

̰
Աննա Սարգսյանը դարձել է ոսկե մեդալակիր, Լևոն Արոնյանը՝ արծաթե

12:20 06.11.2019

Վրաստանի Բաթում քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են անհատական մեդալներ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն արծաթե մեդալի է արժանացել առաջին խաղատախտակի վրա: Նա 8 հնարավորից վաստակել է 5 միավոր և զիջել միայն ռուս Դմիտրի Անդրեյկինին: Կանանց Հայաստանի հավաքականի նորեկ Աննա Սարգսյանը ոսկե մեդալակիր […]

̰
«Ռեալի» հարձակվողը մոտ է Կատար տեղափոխվելուն

12:06 06.11.2019

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը բանակցություններ է վարում Կատարի «Ալ-Ռայան» ակումբի հետ: Այս մասին հայտնում է Cadena SER-ը: Ըստ աղբյուրի` կողմերը մոտ են համաձայնության գալուն և արդեն պայմանավորվել են աշխատավարձի մասով, ինչը ավելի բարձր կլինի, քան «Ռեալում»՝ տարեկան 4 միլիոն եվրո: Արքայական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին բաց թողնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

̰
Գիտության ֆինանսավորման հարցը վիշտ է մեզ համար. Ռադիկ Մարտիրոսյան

12:02 06.11.2019

ԱԺ-ն այսօր քննարկում է գիտության ֆինանսավորման հիմնախնդիրների հարցը: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունենում քննարկում: Նիստը վարող պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «ՀՀ-ում գիտությունը ոչ բավարար է ֆինանսավորվել, բայց փաստ է, որ երիտասարդներին մոտիվացնելու համար պետք է ֆինանսավորում, աշխատավարձերը պետք է […]

̰
Դատարանի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակցի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու գործն ուղարկվել է դատարան

12:00 06.11.2019

ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 12-ին: Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1979թ., վիճաբանության է բռնվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակիցներից մեկի հետ՝ […]

̰
Սև բերդում մեկնարկեց ՀՀ և ՌԴ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը

11:54 06.11.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ նշելով․ «Քիչ առաջ Գյումրի քաղաքի պատմական Սև բերդում մեկնարկեց ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը»։

̰
Սանկտ Պետերբուրգում վերելակի ընկնելու հետևանքով տուժած 2 հայերի վիճակը շարունակում է մնալ ծանր․ դեսպանություն

11:52 06.11.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկություն է տարածել Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 2 հայերի վերաբերյալ․ «Սանկտ Պետերբուրգի թիվ 18 ծննդատան վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայազգի անձինք (Գ․Հ. և Ա․Կ․) շարունակում են գտնվել Ալեքսանդրովի քաղաքային հիվանդանոցում և Ջանելիձեի անվան շտապ օգնության ԳՀԻ-ում։ Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկատվության, տուժածների վիճակը շարունակում է […]

̰
Դիլիջան-Վանաձոր ճանապարհը՝ նախկինում և այժմ

11:48 06.11.2019

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով․ «Դիլիջան – Վանաձոր ճանապարհը՝ նախկինում և այժմ»։

̰
Բագրատյանն առաջարկում է հարկերից ազատել բանակին նվիրաբերվող ապրանքները

11:47 06.11.2019

ԲՀԿ պատգամավորներն առաջարկում են բանակին նվիրատվության համար ներմուծվող ապրանքներն ազատել հարկերից։ Սերգեյ Բագրատյանն այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում օրինակներ է բերել Ապրիլյան պատերազմից, երբ հենց այս հարցում խոչընդոտներ են եղել։ Ֆինանսների նախարարի տեղակալը, սակայն, պնդել է, որ արդեն իսկ կան գործող մեխանիզմներ, երբ նվիրատուն կարող է հենց սահմանի վրա, առանց հարկեր վճարելու իր գույքը հանձնել […]

̰
Արտաշատ-Թալին ավտոճանապարհին տեղի ունեցած մահացու վրաերթի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. կա ձերբակալված

11:44 06.11.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, անհայտ անձը ավտոմեքենայով Արտաշատ-Թալին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու և դիմել փախուստի: Վրաերթի հետևանքով հետիոտներից մեկը ստացած մարմնական վնասվածքներից  տեղում  մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է «Աշտարակ […]

̰
Թրամփի վարչակազմը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Bloomberg

11:40 06.11.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում հանդես են եկել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի և Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման դեմ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ «Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը և միաժամանակ Սիրիա ներխուժման համար դատապարտումը տեղի են ունեցել անհամապատասխան շրջանում։ Դա կարող է հանգեցնել օրենսդրության ընդունմանը, որն առավելապես կհամարվի պատժիչ, քան սկզբունքային»,- […]

̰
Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ անունից տրվել է պաշտոնական ընթրիք՝ ի պատիվ Հունաստանի նախագահական զույգի

11:33 06.11.2019

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի և տիկին Վլասիա Պավլոպուլուի՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից երեկ տրվել է պաշտոնական ընթրիք: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը մասնավորապես նշել են, որ հնագույն քաղաքակրթություն ունեցող երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունները, նման ճակատագրերը, […]

̰
Մեզ թմրախտ է պատել. Նարինե Դիլբարյան

11:28 06.11.2019

Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման դեմ: ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանի խոսքով ՝ մարդիկ հեղափոխությունից հետո, ըստ ամենայնի, քնել են. «Ես ուրախ եմ, որ մեր ուսանողներն արթուն են, մեզ թմրախտ է պատել: Մենք բազմաթիվ […]

̰
Ուսանողական խորհուրդը դասադուլ անողների կողքին է

11:13 06.11.2019

Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման դեմ: ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի խոսքով՝ ցույցը եղել է ինքնաբուխ, և եթե խնդրին նայենք, ինչպես նախագծի հեղինակները, ապա այդ տեսանկյունից կարելի է արդարացնել, սակայն իրականում դա […]

̰
Ավինյանը Շանհայում մասնակցել է միջազգային ներմուծման 2-րդ ցուցահանդեսի բացմանը

11:03 06.11.2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նոյեմբերի 5-ին Շանհայ քաղաքում մասնակցել եմ Չինաստանի միջազգային ներմուծման 2-րդ ցուցահանդեսի բացմանը։ Բացման արարողությանը հաջորդել է Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային պատվիրակությունների անդամների շրջայցը ազգային տաղավարներով: Ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է գործարար տաղավարով, որտեղ ցուցադրված են հայկական արտադրության խմիչքներ: Արարատի կոնյակի գործարանին և Գինեգործության և խաղողագործության հիմնադրամին հատկացված է առանձին տաղավար, որում Գինեգործության […]

̰
Շիրակի մարզի դատախազը միջնորդագրով դիմել է նախարարին՝ կապված Ախուրյանի բժշկական կենտրոնում տեղ գտած թերությունների հետ

10:57 06.11.2019

2019թ մայիսի 24-ին ՀՀ ՔԿ Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ նույն օրը Շիրակի մարզի Բասեն գյուղում տեղի ունեցած մահվան ելքով դանակահարության և մեկ անձի ինքնասպանության դեպքերի առթիվ: Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ նշված գյուղի բնակիչ Ալբերտ Կանդալյանը 2019թ. […]

̰
Լքված օգտահաշիվները կոտրելը կարող է հանգեցնել տվյալների արտահոսքի և միջոցների կորստի

10:52 06.11.2019

Լքված հեռախոսահամարների ու սոցիալական ցանցերի, էլեկտրոնային փոստի և ինտերնետ-խանութների լքված օգտահաշիվները (account) կոտրելը կարող է հանգեցնել օգտատիրոջ տվյալների արտահոսքի և միջոցների կորստի։ Նման եզրակացության են հանգել «Կասպերսկի» ընկերության փորձագետները։ Նրանց տվյալներով՝ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շատ օգտատերեր չեն հեռացնում իրենց ոչ անհրաժեշտ օգտահաշիվները համացանցային ռեսուրսներից, և լքված օգտահաշվի միջոցով չարագործները կարող են հասանելիություն ստանալ այն […]

̰
Քաղաքապետարանի մոտ մեքենաներ են բախվել․ կա տուժած

10:51 06.11.2019

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 01:41-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ քաղաքապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes W221» (վարորդ` Արմեն Տ., ծնված 1947 թ.) և […]

̰
Կոշ գյուղի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է

10:44 06.11.2019

Նոյեմբերի 6-ին` ժամը 00:44-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Հ., ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի […]

̰ ̰
Եթե 10 տարի էլ քերականություն անցնենք, ապա մենք էլի անելիք ունենք բուհում. դասախոս

10:36 06.11.2019

Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման դեմ: Հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիտա Սաղաթելյանը SHANTNEWS.am-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ 4 տարի է՝ նոր գրքեր են գրվել, հայոց լեզու և խոսքի մշակույթ առարկան է դասավանդվում, […]

̰
Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել «ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» խորագրով նախարարական հանդիպմանը

10:33 06.11.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել և հարցերի պատասխանել Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» խորագրով նախարարական հանդիպմանը։ Ելույթի տեքստը ներկայացնում ենք ստորև․ «Շնորհակալություն: Ես հետադարձ հայացք եմ գցում Արևելյան գործընկերության ռազմավարական կարևորությանը, անցած տասը տարիներին, վերհիշում` թե ինչպես այդ գաղափարն առաջացավ, ինչի մասին կարելի է քննարկել և  խորհրդակցել մեր լեհ […]

̰
Հայ պատանի շախմատիստներն անհաջող ելույթ ունեցան. Շախմատի Մ16 համաշխարհային օլիմպիադա

10:26 06.11.2019

Թուրքիայում ավարտվեց Շախմատի Մ-16 տարեկանների համաշխարհային օլիմպիադան, որին իր հնարավորություններից վատ հանդես եկավ Հայաստանի հավաքականը: Վերջին՝ 9-րդ տուրում, Հայաստանի պատանեկան հավաքականը 1-3 հաշվով պարտվեց վարկանիշով մեր ընտրանուց բավականին ցածր Բելառուսի թիմին: Արմեն Բարսեղյանն ու Մամիկոն Ղարիբյանը ոչ-ոքի  խաղացին, իսկ Ալբերտ Գևորգյանն ու Տիգրան Սարգսյանը պարտություններ կրեցին:  Ընդհանուր այս պարտությունից հետո մեր տղաները մրցաշարն ավարտեցին 12-րդ […]

̰
Վերջերս սկանդալի կենտրոնում հայտնված Էրիկ Վարդանյանը պաշտոնապես տեղափոխվեց «Սոչի» ՖԱ

10:18 06.11.2019

Վերջերս սկանդալի կենտրոնում հայտնված Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը  պաշտոնապես տեղափոխվել է «Սոչի»: Ռուսական ակումբը թվիթերյան էջում հայ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին հայտարարել է անիմացիոն տեսանյութով: Տեսանյութում Սոչիի շրջանի ծովափնյա հատվածի քարտեզն է, որի վրա երևում է, թե ինչպես է Էրիկ Վարդանյանի նկարը Սոչիի մերձակա Վարդանե բնակավայրից տեղափոխվում Սոչի: Ակումբը նաև հիշեցնում է, […]

̰
Ուսանողներն այս դեպքում ճիշտ են. ԵՊՀ դասախոսը՝ որոշ առարկաներ ոչ պարտադիր դարձնելու որոշման դեմ բողոքի մասին

10:13 06.11.2019

Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման դեմ: ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս, դոցենտ Արշալույս Գալստյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ուսանողներն այս դեպքում իսկապես ճիշտ են. «Պետք է հասկանանք, թե պարտադիր բաղադրիչն ինչո՞ւ է […]

̰
Երևանում կունենանք +20 աստիճան տաքություն․ Սուրենյան

10:09 06.11.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջիկա 10 օրերին մեր երկիրը կգտնվի Իրանից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ին բոլոր մարզերում կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով, երկինքը կլինի բացարձակ պարզ և արևաշող։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Սյունիքի և Տավուշի հովիտներում +20․․․+23, Արարատյան դաշտում և Երևանում […]

̰
BACK_TO_TOP