Բոլոր լուրերը – Page 8494 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+19.09 oC

Բոլոր լուրերը

Բնակարանային խոշոր գողություն Սյունիքի մարզում

23:38 05.11.2019

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 4-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ օրը՝ ժամը 16։00-ից մինչև 21։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Քաջարան քաղաքի Բակունցի փողոցի տներից մեկի բնակիչ Ռիմա Գ-ի բնակարանի մուտքի դռան փականը բացելու միջոցով ներս են […]

̰
«Վոյաջեր-2» սարքը միջաստեղային տարածությունից տվյալներ է ուղարկել

23:25 05.11.2019

Ամերիկյան «Վոյաջեր-2» սարքն արձակվելուց գրեթե 40 տարի հետո միջաստեղային տարածություն է մտել, որտեղից ուղարկել է տվյալներ, որոնք գրանցել են նրա՝ պլազմայի ուսումնասիրության 2 սարքերը, էներգետիկ մասնիկներ հայտնաբերող 2 սարքերը, մագնիսական դաշտն ուսումնասիրող 1 սարքը։ Այս ամենի արդյունքում գիտնականները նոր բացահայտումներ են արել։ Պարզվել է՝ պլազման «դրսում» ավելի սառն է, քան ներսում, թեև այնտեղ այդ նույն […]

̰
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է կինը գնացք բարձրանալիս վայր ընկնում և կորցնում ոտքը

23:12 05.11.2019

Կրասնոդարի երկրամասում 35-ամյա կինը, որը շտապել է «Մոսկվա-Գրոզնի» չվերթի գնացքին, ընկել է կառամատույցում և լուրջ վնասվածք ստացել: Դեպքը տեղի է ունեցել Կրոպոտկին քաղաքի «Կավկազսկայա» կայարանում: Կադրերում երևում է, որ կինն ու տղամարդը շտապում են բարձրանալ արդեն ընթացքի մեջ գտնվող գնացքը: Տղամարդուն դա հաջողվում է, նա փորձում է օգնել բարձրանալ նաև կնոջը, սակայն կինը կորցնում է […]

̰
ԱՄՆ-ում հայկական մաֆիայի առաջնորդներից մեկին դատապարտել են 18 տարվա ազատազրկման

22:59 05.11.2019

«Armenian Power» խմբավորման առաջնորդներից մեկը՝ Մհեր Դարբինյանը, Միացյալ Նահանգներում դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ բազմաթիվ հանցագործությունների համար: Այս մասին հայտնել է rusarminfo.ru-ն: Մհեր Դարբինյանը հայտնի է որպես «Մայք»: Հանցագործությունները հիմնականում կապված են եղել դրամաշորթության հետ, որի շնորհիվ նա կուտակել է 1 միլիոն դոլար: Համաձայն դատարանի որոշման՝ Դարբինյանը պետք է նաև վճարի 170 հազար դոլար տուգանք […]

̰
Նյու Յորքում նոկաուտով հաղթած հայ մարտիկի շնորհիվ Դոնալդ Թրամփը լսել է «Արցախ» երաժշտական կոմպոզիցիան

22:48 05.11.2019

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Նյու Յորքում անցկացված խառը մենամարտերի (MMA) UFC 244 մրցաշարի մենամարտերից մեկում  հաղթանակ է տարել ամերիկահայ Էդմեն Շահբազյանը:  Նա մենամարտել էր  ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրեդ Տավարեսի հետ և նրան նոկաուտի էր ենթարկել: Իսկ  մենամարտին ներկա է եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Հատկանշական է, որ  Շահբազյանը ռինգ է դուրս եկել հայտնի «Արցախ» երաժշտական կոմպոզիցիայի […]

̰
Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ. Հունաստանի նախագահ

22:39 05.11.2019

Հունաստանի նախագահը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու Պոնտոսի հույների ցեղասպանությանը, հայտարարեց, որ Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ և պատասխան տա՝ Հայաստանից ուղերձ հղելով Թուրքիային: «Մենք հիշում ենք հայերի ցեղասպանությունը, մենք հիշում ենք Պոնտոսի հույների ցեղասպանությունը, Մենք ուրախ ենք, որ օրեր առաջ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդլայնեց […]

̰
Գերդոզավորման պատճառով հոսպիտալացված Էմինեմին փրկել է Էլթոն Ջոնը

22:35 05.11.2019

Ամերիկացի ռեփեր Էմինեմը դիմել է բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնին՝ թմրամոլության դեմ պայքարում իրեն օժանդակելու համար: Այս մասին ասված է հիփ-հոփ կատարողի «Չեմ վախենում. Էմինեմի էվոլյուցիան» (Not Afraid: The Evolution of Eminem) կենսագրականի մեջ, հայտնում է Daily Mail-ը: 2007-ին Էմինեմը հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում՝ ուժեղ ցավազրկող «Վիկոդինի» չափազանց մեծ դոզա ընդունելու պատճառով: Նշվում է, որ […]

̰ ̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:21 05.11.2019

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը և օդերևութաբանական այլ տվյալներ:

̰
Մարտի 1-ի գործով նիստը կրկին թեժ է ընթացել

22:10 05.11.2019

Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի,  Արմեն Գևորգյանի դեմ,  սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով հարուցված քրեական գործի քննությունը: Դատական նիստը կրկին թեժ է ընթացել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն. ներգրավվել է նաև ուղղաթիռ

22:03 05.11.2019

Հուլիսի 14-ին՝ կիրակի օրը, ճանապարհային ոստիկանությունն աննախադեպ ուժեղացված ծառայություն իրականացրեց Երևան-Սևան ավտոճանապարհին: Հանրապետության հենց այս հատվածում էին կենտրոնացվել ճանապարհային ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ: ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ, ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայությանը ներգրավել էր նաև «Արմենիան Հելիքոփտերս» կազմակերպության ուղղաթիռը: Ուղղաթիռից ճանապարհի երթևեկությանն ու ուժեղացված ծառայությանն էին հետևում ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու նրա տեղակալ Նորիկ […]

̰
Հորիզոն 22.00

22:00 05.11.2019

̰
Թուրքիան մտադիր չէ ԱՄՆ-ից թույլտվություն խնդրել Ռուսաստանից կործանիչներ գնելու համար

21:59 05.11.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում թույլտվություն խնդրել ԱՄՆ-ից, եթե որոշի գնել ռուսական կործանիչներ: Սեպտեմբերի սկզբին Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին այցելել է МАКС-2019  ավիասալոն: Նշվում է, որ նա հետաքրքրվել է ռուսական Су-35 և Су-57 կործանիչներով, այդ թեման քննարկվել է նաև Ռուսաստանի Դաշնության nախագահի հետ բանակցությունների ընթացքում: […]

̰
Ովքե՞ր են պետական կառույցներում թանկ ավիատոմսերով գործուղումների մեկնողները

21:45 05.11.2019

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն այսօր ներկայացրել է պետական գնումների համակարգում իրականացված հերթական ուսումնասիրությունների արդյունքները: Այս անգամ խոսքը վերաբերում է իշխանությունների ներկայացուցիչների պետական գործուղումներին: Ինչպես է փոխվել նոր իշխանությունների վարքագիծը պետական գործուղումների նկատմամբ մեկ տարվա ընթացքում: Ուսումնասիրվել է 2018 և 2019 թվականների ամառային ամիսների ժամանակահատվածը: Պարզվել է, որ 2019-ի ամռանը պետական պաշտոնյաները գործուղումների համար […]

̰
Մոսկվան անընդունելի է համարել Սիրիայում ռազմաբազաներ ստեղծելու ԱՄՆ ծրագրերը

21:37 05.11.2019

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինն անընդունելի է համարել Սիրիայում ապօրինի ներկայություն ամրապնդելու նպատակով ԱՄՆ-ի կատարած ցանկացած գործողություն: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը: Դիվանագետը մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ Վաշինգտոնը ռազմական բազաներ է ստեղծում Սիրիայի Դեր Զոր նահանգի նավթային հանքավայրերի մոտակայքում: «Ցանկացած գործողություն, որով փորձում են ամրապնդել Միացյալ Նահանգների ապօրինի ռազմական ներկայությունը, մեր կարծիքով, հակասում է միջազգային […]

̰
Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ուկրաինացի պատգամավորը սպառնում կտրել անցորդի գլուխը

21:24 05.11.2019

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Օպոզիցիոն պլատֆորմ» կուսակցության անդամ Իլյա Կիվան սպառնացել է կտրել անցորդի գլուխը, որը դիմել է նրան հարցով:Այս միջադեպը նկարահանել է լրագրող Դենիս Կազանսկին: Երբ Կիվան մոտենում է իր ջիպին, անցորդներից մեկը հարցնում է նրան, թե արդյո՞ք նա չի պատրաստվում թաքնվել ժողովրդից: «Դու ինչ է, հիմա՞ր ես, հիմա ես քո գլուխը կկտրեմ»,- պատասխանել […]

̰
Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի» հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

21:06 05.11.2019

Սարգիս Ադամյանը ճանաչվել է«Հոֆենհայմի»  հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Հարցվածների 83 տոկոսը քվեարկել է մեր հարձակվողի օգտին: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից։

̰
Նախքան հրաժարական տալը Վիկտոր Մնացականյանին քաղաքապետը գրավոր նկատողություն էր տվել

20:57 05.11.2019

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը նախքան հրաժարական տալը՝ այս տարվա հոկտեմբերին քաղաքապետի կողմից ենթարկվել էր կարգապահական տույժի։ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատել են Երեւանի քաղաքապետարանից։ Այսպես՝ «Փաստինֆո»-ն գրավոր դիմել էր Երեւանի քաղաքապետին՝ խնդրելով հայտնել ՝ արդյոք վերջին կես տարվա ընթացքում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառվե՞լ է, թե՞ ոչ, ինչին քաղաքապետարանից դրական […]

̰
Հունաստանում ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի, որ իր բեռնատարի սառցախցիկում տեղափոխելիս է եղել 41 աֆղան գաղթական.The Guardians

20:55 05.11.2019

Ձերբակալությունը տեղի է ունեցել երկրի հյուսիսային մասում ՝ Քսանթի քաղաքի մերձակայքում: Հրապարակման համաձայն՝ 40-ամյա վարորդը միգրանտներին տեղափոխել է սառնարանում: Ոստիկաններն ապօրինի ներգաղթյալներ են հայտնաբերել մեքենայի ստուգման ժամանակ: Ըստ իրավապահների՝ միգրանտների առողջությանը վտանգ չի սպառնում,քանի որ սառնարանն անջատված էր: Մեքենայի վարորդը ձերբակալվել է, նա գտնվում է նախնական կալանքի մեջ: Նախնական վարկածով՝ բեռնատարը Հունաստան է մուտք գործել […]

̰
Արթուր Ազարյանը նշանակում է ստացել Եվրոպայում. ՀՖՖ

20:52 05.11.2019

Արթուր Ազարյանը նշանակում է ստացել Եվրոպայում: Այս մասին  տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` ՀՖՖ-ն: Նոյեմբերի 7-ին կկայանան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2019/2020 մրցաշրջանի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները։ ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը նշանակվել է «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)-«Շախտյոր» (Ուկրաինա) հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ։

̰
Սպասվում է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով առաջին գագաթնաժողովը

20:40 05.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ: Վարչապետը, ողջունելով Հունաստանի նախագահին ՀՀ կառավարությունում, վստահություն է հայտնել, որ նրա այցը մեր երկիր կնպաստի հայ-հունական եղբայրական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: «Պարոն նախագահ, ես հաճույքով եմ հիշում մեր հանդիպումը Չինաստանում՝ Պեկինում, Ասիական քաղաքակրթությունների ֆորումում, որտեղ մենք հագեցած զրույց ունեցանք […]

̰
ԿԳՄՍՆ աջակցությամբ՝ «Ժամանակակից դասականներ» փառատոնն առաջին անգամ Հայաստանում

20:34 05.11.2019

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանում առաջին անգամ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը, որի շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից Երևան են ժամանում մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները՝ Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը: Փառատոնի շրջանակում այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Հայաստանը ժամանակակից երաժշտության քարտեզի վրա» խորագրով միջոցառում, որին մասնակցել են  ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև այս օրերին Երևանում գտնվող փառատոնի հյուրերը՝ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին‚ Արամ Խաչատրյանի աշակերտ, կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսը‚ Լյուդվիգ վան Բեթհովենի անվան ասոցիացիայի նախագահ, Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն Էլժբետա Պենդերեցկան‚ Մշակույթի աջակցության […]

̰
Ավիաընկերությունը օդաչուին ցմահ զրկել է աշխատանքից՝ տեսնելով, թե ինչ է կատարվում խցիկում

20:30 05.11.2019

Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որը վիրուսային է դարձել և մեծ աղմուկ բարձրացրել: Լուսանկարում Գույլինի Զբոսաշրջության համալսարանի ուսանողուհի Չեն Յույինը գտնվում է օդաչուների խցիկում, աղջկա ծնկներին թեյի սկուտեղ էր: Աղջիկը մեկնաբանության մեջ գրել էր, որ շատ շնորհակալ է օդաչուին նման հնարավորության համար: «Ես շատ շնորհակալ եմ օդաչուին: Ես շատ տպավորված եմ», – գրել էր նա: […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկվել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում

20:29 05.11.2019

Նոյեմբերի 4-5-ը Երևանում անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստերը: Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, այնուհետ` լիագումար նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան […]

̰
Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը. Սերժ Սարգսյանը` Լին Թրեյսիին

20:23 05.11.2019

Նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ ԳՄ և ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ: «Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ […]

̰
Սյունիքում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

20:15 05.11.2019

Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 3-ի գիշերը ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների հետ շրջայց են կատարել  մասնաճյուղի տարածքում։ Վարդավանք բնակավայրի տարածքում հայտնաբերվել են հատված ծառեր։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բոխիները ապօրինի հատել է Սյունիքի մարզի բնակիչ մի երիտասարդ, որը հրավիրվել է Կապանի բաժին ու խոստովանել կատարածը։ Վնասի չափը պարզվում […]

̰
Դեմ ենք Ռուբեն Խաչատրյանի լիազորությունների դադարեցմանը. կենդանաբանական այգու աշխատակիցները դիմել են վարչապետին և քաղաքապետին

20:14 05.11.2019

Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները նամակ են հանձնել ՀՀ Կառավարություն և Երևանի քաղաքապետարան՝ իրենց կարծիքը հայտնելով վերջին օրերին կատարված իրադարձությունների և տնօրենի՝  դրան հաջորդած հրաժարականի դիմումի վերաբերյալ։ Աշխատակիցները ցանկանում են, որ աշխատանքից ազատման դիմում ներկայացրած Ռուբեն Խաչատրյանը շարունակի պաշտոնավարել:   Նամակում մասնավորապես ասվում է. «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ պատճենը՝ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի […]

̰
Շտայնմայերը Գորբաչովին նամակ է գրել Եվրոպայի և ՌԴ համատեղ ապագայի մասին

20:00 05.11.2019

Բեռլինյան պատի քանդման ու երկու Գերմանիաների միավորման 30-ամյակի կապակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նամակ է հղել ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովին, որը վճռական ավանդ է ունեցել պատի քանդման մեջ։ Շտայնմայերը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի վերամիավորմանը նպաստելու համար։ Բայց նա նաև խոսել է այդ միավորման տրամաբանական շարունակության չկայացման մասին։ Գերմանիայի նախագահը ափսոսանք […]

̰
Ինչպես է մետրոյի աշխատակիցը փրկում ուղևորի կյանքը մահից մեկ վայրկյան առաջ

19:58 05.11.2019

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի մետրոպոլիտենի աշխատակիցը փրկել է ռելսերին ընկած տղամարդու կյանքը գնացքի ժամանումից բառացիորեն մեկ վայրկյան առաջ: Այս մասին հայտնել է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում: Մետրոյի անվտանգության համակարգի տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է՝ ինչպես է տղամարդը երերվում, կորցնում հավասարակշռությունը և ընկնում ռելսերի վրա: Նա ընկնում է ռելսերի վրա հենց այն […]

̰
Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

19:55 05.11.2019

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականին, ընդերքօգտագործման ոլորտում առկա խնդիրներին, համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։ Ի թիվս օրակարգային հարցերի՝ փոխնախարար Լիլիա Շուշանյանը նախարարին և մարզպետներին է ներկայացրել մարզերի վարչական տարածքներում ընդերքօգտագործման ոլորտում արձանագրված խախտումները՝ կարևորելով առկա խնդիրների կարգավորմանն ուղղված […]

̰
BACK_TO_TOP