Բոլոր լուրերը – Page 8496 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+36.09 oC

Բոլոր լուրերը

Նախագիծը սենց պիտի լինի, որ մատաղի նման ընդունելի լինի. Գևորգ Պետրոսյան

13:04 05.11.2019

ԱԺ-ի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի  քննարկման ժամանակ հեղինակ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ այն առաջին ընթերցմամբ քննարկվել ու ընդունվել է, եղել են առաջարկություններ, որոնք ևս ընդունել են: Այս հանգամանքը չվրիպեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանի աչքից, որն արձագանքեց. «Նախագիծը սենց պիտի լինի, որ մատաղի նման ընդունելի լինի»: […]

̰
Հորիզոն 13.00

13:00 05.11.2019

̰
ԱՀ ՊԲ հրամանատարը շրջայց է իրականացրել մի շարք զորամասերում

13:00 05.11.2019

ԱՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը նոյեմբերի 4-ին աշխատանքային շրջայց է իրականացրել կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասերում, հետևել անձնակազմի ծառայողական ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Շինարարական կազմակերպությունների պատասխանատուները բանակի հրամանատարին վստահեցրել են, որ կառուցվող ու կապիտալ վերանորոգման ենթարկվող ռազմական, ուսումնական և թիկունքային նշանակության շինությունները շահագործման կհանձնվեն սահմանված ժամկետներում և լիովին […]

̰
Հորիզոն 13.00

13:00 05.11.2019

̰
Հայաստանն այդ թեմայով ՀԱՊԿ-ին չի դիմել. Զատուլինը՝ Հայաստանի դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին

12:58 05.11.2019

ՊՆ-ում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Ընդմիջմանը լրագրողները զրուցել են ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ: Հարցեր են հնչել Լեռնային Ղարաբաղում և Տավուշում հնչող կրակոցների վերաբերյալ: «Վերջին շրջանում Ադրբեջանը նոտա էր հղել իմ՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու հետ կապված, եթե […]

̰
ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվել, և դրա մասին խոսակցություն էլ չկա․ Ալեն Սիմոնյան

12:52 05.11.2019

ՀԱՊԿ խորհրդարանական վերաժողովի քննարկումների շրջանակներում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Հայաստանը մշտապես այս և բոլոր այլ մակարդակներում բարձրացնում է Ադրբեջանին ՀԱՊԿ անդամների կողմից զենք վաճառելու անթույլատրելիությունը։ «ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվել, ու նույնիսկ դրա հետ կապված խոսակցություն էլ չկա, ու ես չեմ կարծում, որ դա ճիշտ է»,- ասաց Սիմոնյանը։ Նա ասաց, որ […]

̰
Ընդհանուր վտանգների հարցում մեր մոտեցումները ընդհանուր են. վարչապետի ելույթը ՀԱՊԿ ԽՎ նիստում

12:46 05.11.2019

ՊՆ-ում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպմանը ողջունել է ներկաներին և հանդես եկել բացման խոսքով: «Հարգելի´ ընկերներ, հարգելի´ գործընկերներ, ուրախ եմ բոլորիդ հյուրնկալել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում, շատ ուրախ եմ, որ խորհրդի առաջին արտագնա նիստն անցկացվում է Հայաստանում: ՀԱՊԿ-ը մեզ […]

̰
Մեր քննարկումներում տարաձայնություններ ի հայտ չեն եկել․ Զատուլինը՝ ՀԱՊԿ ԽՎ քննարկումների մասին

12:43 05.11.2019

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քննարկումներում, որոնք ընթանում են Հայաստանում՝ Երևանում, տարաձայնություններ ի հայտ չեն եկել։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանեց Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավարի ղեկավար Կոնստանտին Զատուլինը։ «Ինչ վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին, ես կարծում եմ՝ ՀԱՊԿ անդամները հստակ պատկերացնում են ահաբեկչության սպառնալիքը և դրա դեմ պայքարի անհրաժեշտությունը: ՀԱԿՊ-ի կազմում Կենտրոնական Ասիայի երկրներ […]

̰
Բյուջեի մասին նախագիծն ընդունվեց Թանդիլյանի հանձնաժողովում՝ չնայած Թանդիլյանի դեմ լինելուն

12:36 05.11.2019

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2020 թվականի պետական բյուջեի մասին նախագծին՝ չնայած հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի դեմ լինելուն։ «Խնդրում եմ կողմ քվեարկել»,- շփոթված ասաց Թանդիլյանը, ապա ուղղեց ինքն իրեն և ուղղակի խնդրեց քվեարկել։ Քվեարկության ժամանակ դեմ արտահայտվեցին Թանդիլյանն ու ԲՀԿ պատգամավոր Արթուր Գրիգորյանը։ Չնայած երկու դեմ ձայներին՝ հանձնաժողովի մյուս, […]

̰
Համատեղությամբ աշխատած թոշակառուների կենսաթոշակը բարձրացնելու մասին նախագիծը մերժվեց

12:35 05.11.2019

Եթե քաղաքացին համատեղությամբ է աշխատել, անհրաժեշտ է նրա ստաժը սահմանել մեկից ավելի և ըստ այդմ հաշվարկել կենսաթոշակը: Առաջարկությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագամավոր Տիգրան Ուրիխանյանինն է, որին դեմ է կառավարությունը: Այն քննարկվել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որի օրակարգում 9 հարց է ներառված: «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին […]

̰
Պոպուլիզմը 10 միլիոն ծառի մասին խոսելը և բյուջեում չնախատեսելն է․ Մանե Թանդիլյան

12:32 05.11.2019

Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ տնտեսական աճի կանխատեսումների մասին խոսելիս իմքայլական Արտակ Մանուկյանը հիշատակեց պոպուլիզմն ու ասաց, որ 2020 թվականի բյուջեն միտված է ոչ թե կարճաժամկետ հաջողություններ գրանցելուն, այլ ապագային։ «Պոպուլիզմը 10 միլիոն ծառի մասին խոսելն է և բյուջեում չնախատեսելն է»,- պատասխանեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը։ Հիշեցնենք, որ բյուջեի նախաքննարկման ժամանակ այս հարցին […]

̰
Մանվել Գրիգորյանն իր գույքը փոխանցեց դատարանի հաշվին

12:28 05.11.2019

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի քննության ժամանակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց գրություն՝ ստացված Մանվել Գրիգորյանից: Գրության մեջ նշվում է, որ Գրիգորյանը իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը, մոտ 109 միավոր անշարժ գույքը, որի 20 տոկոսն է […]

̰
Պատկերացնենք հակառակը՝ Հայաստանը զենք վաճառեր որևէ մեկին. Սիմոնյանը՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

12:27 05.11.2019

ՊՆ-ում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, իսկ ժամը 13:00-ին տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը: Ընդմիջմանը լրագրողները զրուցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ և հետաքրքրվել, թե ինչ հարցեր է պատրաստվում բարձրացնել հայկական կողմը նիստերի ընթացքում: Արդյո՞ք Տավուշի մարզի ուղղությամբ հնչած կրակոցների և Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք […]

̰
Նարեկ Գուրուրյանը դեռ Ռուսաստանում է. ՌԴ-ում Հայաստանի դեսպան

12:20 05.11.2019

Ղազախստանում դատարանը հրապարակել է Կարագանդա քաղաքում հայերի, ադրբեջանցիների ու ղազախների մասնակցությամբ ծեծկռտուքի ու սպանության գործով դատավճիռները: Հստակ չէր, սակայն, ծեծկռտուքի մասնակիցներից ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանի ճակատագիրը: Վերջինս թաքնվել էր իրավապահներից, ապա արդեն Ռուսաստանում հանձնվել իրավապահներին: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Գուրուրյանը դեռ Ռուսաստանում է, արտահանձնման գործընթաց կա, բայց […]

̰
Ի՞նչ ենք ակնկալում մեր քաղաքացիներից, երբ ինքներս ենք օրենք խախտում․ Թանդիլյանը՝ Ջանջուղազյանին

12:12 05.11.2019

2020 թվականի բյուջեի մասին օրենքը հակասում է մի քանի այլ օրենքների, որոնցով սահմանվում են այս կամ այն ոլորտին հատկացվելիք գումարները՝ հարաբերական արտահայտությամբ։ Այս մասին ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը մի քանի անգամ բարձրաձայնել է բյուջեի նախաքննարկումների ժամանակ։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր այս մեղադրանքներին պատասխանեց, որ մի օրենքով՝ բյուջեի մասին օրենքով, հնարավոր չի խախտել մեկ այլ […]

̰
Լևոն Մելիքյանն ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից

12:02 05.11.2019

Վարչապետի որոշմամբ` Լևոն Մելիքյանն ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից:  «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Լևոն Մելիքյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:

̰
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են ալ-Բաղդադի ավագ քրոջն ու նրա ընտանիքի անդամներին. Reuters

11:58 05.11.2019

Թուրքիայի իշխանությունները հայտնաբերել և ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ վերջերս սպանված ղեկավարի ավագ քրոջն ու նրա ընտանիքի անդամներին: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: 65-ամյա Ռասմիա Ավադը ձերբակալվել է Սիրիայի հյուսիսային Ազազ քաղաքում: Նա կասկածվում է ծայրահեղական խմբավորումների հետ կապեր ունենալու մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ նմանատիպ ձերբակալությունը կարող է հետախուզության համար հանդիսանալ «ոսկե երակ»: Այն, […]

̰
Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն

11:56 05.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն: «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով. Վրեժ Գաբրիելյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Չիլիում անկարգությունների հետևանքով հոսպիտալացվել է 1659 մարդ, կեսից ավելին՝ հրազենային վնասվածքներով

11:55 05.11.2019

Մարդու իրավունքների Չիլիի ազգային ինստիտուտը թարմացրել է երկրում բողոքի ցույցերի ընթացքում զոհվածների և ձերբակալվածների վերաբերյալ տվյալները. գրեթե 3 շաբաթ տևած անկարգությունների հետևանքով հոսպիտալացվել է 1,659 մարդ, կեսից ավելին՝ հրազենային վնասվածքներով: «Թվերը հավաքվել են ինստիտուտի կողմից հոկտեմբերիի 17-ից նոյեմբերի 4-ը՝ ժամը 12:00-ն ընկած ժամանակահատվածում՝ ցույցերի, ոստիկանության բաժանմունքների և բժշկական կենտրոնների իրականացրած մոնիտորինգի ընթացքում»: Ըստ ինստիտուտի տվյալների՝ […]

̰
Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. իսրայելական մամուլ

11:48 05.11.2019

Իսրայելական «The Jerusalem Post» պարբերականում ծավալուն խմբագրական է հրապարակվել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: Խմբագրականում նշվել է, որ  Իսրայելը այլևս պատճառ չունի Թուրքիայի արձագանքից վախենալու համար, և պետք է հետևի պատգամավորներ Յաիր Լապիդի ու Գիդեոն Սաարի խորհրդին, այսինքն ՝ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Որպես ցեղասպանությունից հետո ստեղծված պետություն՝ Իսրայելը շատ լավ գիտի, թե ինչ […]

̰
Այս տեխնիկայի շնորհիվ Չինաստանում ուսանողները րոպեում կարդում են 100 հազար բառ

11:45 05.11.2019

«Քվանտային արագության ընթերցման» հակասական տեխնիկան դասավանդվում է Չինաստանի Ցզյանսու նահանգի Յանչեն քաղաքում գտնվող ուսումնական կենտրոնում: Համաշխարհային հանրությունն այդ մասին իմացավ այն բանից հետո, երբ վերջերս համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երեխաները «կարդում են» այդ տեխնիկայով, չնայած, կարծես, ուսանողները պարզապես արագորեն թերթում են էջերը: Պեկինի Սինչժիտուն Ցիգուան կրթական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի պաշտոնատար անձինք հերքում են ցանկացած կապը […]

̰
ԱԺ նախագահը հանդիպել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ

11:41 05.11.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է աշխատանքային այցով և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Ողջունելով Վյաչեսլավ Վոլոդինին ՀՀ Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ սա նշանակալի իրադարձություն է, քանի որ Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի արտագնա […]

̰
Հավանաբար երբեք չենք ավարտելու պետական համակարգի օպտիմալացումը․ Ջանջուղազյան

11:39 05.11.2019

Ե՞րբ եք ավարտում կառավարության օպտիմալացման աշխատանքները։ Այս մասին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին այսօր հարցրին Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախնական քննարկումների ընթացքում։ «Մենք հավանաբար երբեք չենք ավարտելու դա, որովհետև ավարտելը կնշանակի, որ մենք ունենք ինքնագնահատական, որ հասել ենք կատարելության։ Իսկ մենք կատարելության չենք հասնելու։ Այսինքն՝ դա նշանակում է, որ դա պետք է մշտապես դինամիկ փոփոխվող […]

̰
Ո՞վքեր իրավունք ունեն ստանալու փոխհատուցում նախկին ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված դրամական ավանդների դիմաց

11:39 05.11.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչև 1934 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում և ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի Մաժիլիսի նախագահի հետ

11:35 05.11.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է աշխատանքային այցով եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ: Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրին, արձանագրել է, որ Հայաստանն ու Ղազախստանը վերջին շրջանում հաջողությամբ զարգացնում են համագործակցությունը տարբեր ոլորտներում եւ ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններում Հայաստանը կարեւոր տեղ է […]

̰
Դատարանը հրապարակել է Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության գործով վճիռները

11:34 05.11.2019

Դատարանը հրապարակել է Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի ու սպանության գործով վճիռները: Մեղադրյալի աթոռին էին զանգվածային ծեծկռտուքի 13 մասնակիցներ: Դատավճռի համաձայն՝ 23-ամյա ղազախ տղայի սպանության և զենքի կիրառմամբ խուլիգանության մեջ մեղավոր է ճանաչվել ադրբեջանցի Յուսիֆ Նուրուլուն: Դատարանը նրան դատապարտել է 19 տարվա ազատազրկման, ինչպես նաև նրանից հօգուտ տուժող կողմի […]

̰ ̰
Հայաստանի բյուջեն՝ 1 տրիլիոն 880 միլիարդ դրամ

11:28 05.11.2019

Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեի մասին նախագծով բյուջեի եկամուտները կլինեն 1 տրիլիոն 698 միլիարդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 880 միլիարդ դրամ։ Այս թվերն այսօր Ազգային ժողովում հնչեցրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նա նշեց, որ տարբերությունը լինելու են վարկային ծրագրերով ֆինանսավորումները՝ 182-183 միլիարդ դրամի չափով։ Այս մակարդակը, ըստ Ջանջուղազյանի, թույլ կտա հավելյալ անկառավարելի ռիսկեր չավելացնել Հայաստանի […]

̰
Հայաստանն առցանց ազատության ոլորտում Եվրասիայի առաջատարն է․ Freedom House

11:24 05.11.2019

Առցանց ոլորտում ազատության մակարդակով 2019 թվականին Հայաստանը Եվրասիայի առաջատարն է ճանաչվել: Այս մասին է վկայում Freedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։ Համաշխարհային մակարդակով Հայաստանն առցանց ազատության ոլորտում զբաղեցրել է 8-րդ տեղը՝ Միացյալ Նահանգներից հետո, Ֆրանսիայից առաջ: Հայաստանի Հանրապետությունն առցանց ոլորտի ազատության մակարդակով առաջ է անցել ոչ միայն […]

̰
ՌԴ պետդումայի ղեկավարը Հայաստանում է

11:22 05.11.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ՌԴ պետդումայի ղեկավարն արդեն Հայաստանում է: Վերջինիս ինքնաթիռի վայրէջքի կադրերին կից՝ Սիմոնյանը գրել է. «Հայաստան ժամանեց ՌԴ պետդումայի ղեկավար Վ.Վ.Վոլոդինը»:

̰
BACK_TO_TOP