Բոլոր լուրերը – Page 8495 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+20.09 oC

Բոլոր լուրերը

Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը ՀՀ հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ է

19:49 05.11.2019

Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը, ըստ ամենայնի, ավելի լուրջ է, քան ենթադրվում էր: Համենայնդեպս, նա դեռ չի վերադառնա մարզադաշտ, ու վերականգնումը երկար է տևելու: Իտալական կայքերը հաղորդում են, որ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա մոտ քսան օրից` նոյեմբերի 24-ին «Բրեշիայի» դեմ կայանալիք հանդիպմանը: Իսկ կմասնակցի՞ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին, դեռ  հայտնի չէ: Նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը կխաղա Հունաստանի, […]

̰
«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբի շենքը հավակնում է դառնալ «Սինոփսիս Արմենիայի» կրթական կենտրոնը

19:44 05.11.2019

Գյումրիի հայտնի պատմական շինություններից մեկը` «Մեր մանկության տանգոն» ֆիլմի պատշգամբի շենքը հավակնում է դառնալ կրթական ու արտադրական կենտրոն: Շենքը ձեռք բերելու հայտ է ներկայացրել «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, որը Գյումրիում կրթական ծրագրերի ընդլայնման հեռանկարներ ունի: Ընկերության ղեկավարությունն այսօր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ քննարկել է Գյումրիում այս տարվա սեպտեմբերից համատեղ իրականացվող կրթական ծրագրերի ընթացքն […]

̰
Հանձնուքում արմավի կորիզների փոխարեն հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց

19:43 05.11.2019

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալ Գ.Տ.-ի կողմից իր եղբոր՝ կալանավորված անձ Ռ.Մ.-ի անվամբ բերված հանձնուքը: Զննության արդյունքում պարզվել է, որ արմավի 2 տուփերից մեկում 24 հատիկների կորիզների փոխարեն քողարկված են եղել դրանց նմանությամբ պատրաստված, ափիոն տեսակի թմրամիջոց հիշեցնող, առանձնապես խոշոր չափի՝ 29.59 […]

̰
Մարդուն առևանգելու մեղադրանքով կալանավորվել է Շենավան գյուղի գյուղապետը և նրա եղբայրը

19:35 05.11.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է Արմավիրի  մարզի 27-ամյա բնակչին առևանգելու դեպքի հանգամանքները: Երկու անձ  կալանավորվել է: Նախնական տվյալներով՝ 2019թ. հոկտեմբերի 26-ին, Արմավիրի մարզի 27-ամյա բնակիչը ահազանգել է ոստիկանություն և հայտնել  իրեն առևանգելու և ծեծի ենթարկելու  մասին: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ […]

̰
Հայտնի է ամենաարագ զարգացող տնտեսություն ունեցող երկիրը

19:30 05.11.2019

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով` Գայանայում տնտեսության աճը կհասնի 86 տոկոսի, չնայած 2019 թվականին աճը կազմել է ընդամենը 4,4 տոկոս, ինչը 14 անգամ բարձր է Չինաստանի աճի գնահատված տեմպից, պնդում է Bloomberg-ը: Հարավային Ամերիկայի միակ անգլախոս երկիրն իր աճով պարտական ​​է 2015-ին հայտնաբերված օֆշորային նավթային հանքավայրերի ակնկալվող չնախատեսված եկամուտներին: Ըստ ԱՄՀ-ի գնահատականների` Գայանայի տարեկան ՀՆԱ-ն, որն […]

̰
Հորիզոն 18:00

19:22 05.11.2019

̰
Սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 11 ըմբիշ

19:21 05.11.2019

Հարավային Կորեայում երեք օրից կմեկնարկի Սամբոյի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կունենա 11 ներկայացուցիչ: Նոյեմբերի 8-ին մարզական սամբոյի մրցաշարում հանդես կգան Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ), իսկ Մավրիկ Նասիբյանը (74 կգ) մեդալի համար կպայքարի մարտական սամբոյում: Նոյեմբերի 9-ին պայքարի մեջ կմտնի կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 52 կգ […]

̰
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ահաբեկչություն է կանխել

19:15 05.11.2019

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սպաները Մոսկվայում ահաբեկչություն են կանխել: Ահաբեկչություն իրականացնելու փորձի մեջ կասկածվողները ձերբակալված են: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրին: «Տելեգրամի» «112» ալիքի հաղորդմամբ՝ 30-ամյա Թալանթ Օնուրովը փետրվարից պատրաստվում էր ահաբեկչական հարձակման: Ասիացի տղամարդը արմատական հայացքների տեր է, հանդես է գալիս «անհավատների դեմ սուրբ պատերազմի»՝ ջիհադի կոչերով: Ինը […]

̰
Զինված ուժերում վարժանքներ են անցկացվել տանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներով

19:07 05.11.2019

Տանկային ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական գիտելիքների ամրապնդման և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով նոյեմբերի 4-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զորավարժարանում անցկացվել են մեքենավարման գործնական պարապմունքներ։ 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները նոյեմբերի 4-ին անցկացրել են մարտական հրաձգությամբ մարտավարական-մասնագիտական վարժանքներ։ Վարժանքներն անցկացվել են ցերեկային և գիշերային պայմաններում, մարտական տարբեր իրավիճակներում: Զինծառայողների կրակային պատրաստության մակարդակի ամրապնդման, հաստիքային […]

̰
Խոշոր հրդեհ Նիգերիայի առևտրի կենտրոններից մեկում

19:02 05.11.2019

Խոշոր հրդեհ է բռնկվել Նիգերիայի Լագոս քաղաքի առևտրի կենտրոններից մեկում: Այս մասին հայտնել է Global News-ը: Համաձայն նախնական տվյալների՝ հրդեհը  բռնկվել է կենտրոնի վերևի հարկում: Մարդիկ ապրանքները փրկելու նպատակով դրանք նետում են պատուհաններից: Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ:

̰
Դատարանը կրկին հրաժարվել է Կիրկորովի մահափորձի գործով հարցաքննել Գալկինին և Պուգաչովային

19:00 05.11.2019

Ռուս հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը և կինը` երգչուհի Ալլա Պուգաչովան, կրկին չեն հրավիրվել դատարան` որպես վկաներ Մախաչկալայում անցկացվող համերգի ժամանակ Ֆիլիպ Կիրկորովի դեմ կազմակերպված մահափորձի գործով: Այս մասին հայտնում է Коммерсант պարբերականը՝  վկայակոչելով մեղադրյալի փաստաբան Իսրաֆիլ Գադադովին: Խոսքը 2017 թվականի հուլիսին Կիրկորովի համերգի ժամանակ պայթյուն նախապատրաստելու մասին է: Մեղադրյալներից մեկը ՝ Խիդիրնբի Կազույևը, հայտարարել է, որ […]

̰
«Հաղթանակ» կամրջից նետվող տղամարդուն օգնության շտապող ոստիկանը վրաերթի է ենթարկվել

18:53 05.11.2019

Երևանում նոյեմբերի 5-ին  արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանության լրատվական ծառայությունից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ 35 տարեկան տղամարդը «Հաղթանակ» կամրջից նետվել է Հրազդանի կիրճը, իսկ հերթապահ ոստիկանը քաղաքացուն օգնության հասնելիս վրաերթի է ենթարկվել: Նրանք անգիտակից վիճակում տեղափոխվել են Համալսարանական թիվ 1 հիվանդանոց:

̰
Որքա՞ն են վաստակում ռուս երգիչները խնջույքներին երգելու համար

18:51 05.11.2019

Ռուս աստղերը իրենց ելույթների համար միլիոնավոր ռուբլիների հասնող հոնորար են պահանջում, գրում է lenta-ն: 2019թ. «Ձայնը» նախագծի երգչուհի Նարգիզ Զախիրովան իր 45 րոպեանոց ելույթի համար պահանջում է վճարել 1,8 միլիոն ռուբլի, իսկ երգչուհի Պոլինա Գագարինան մի քանի երգ կատարելու համար պահանջում է 3,5 միլիոն ռուբլի: Նույն գումարն է վերցնում նաև Դիմա Բիլանը: Երգչուհի Սվետլանա Լոբոդան […]

̰
Վանեցյանի որոշմամբ` ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Գրիգորյանը. Armtimes.com

18:47 05.11.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ նրան նշանակելու որոշումը կայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ դեմ գնալով ֆեդերացիայի որոշ անդամների կարծիքներին: Նշվում է, որ Գրիգորյանը «Բանանց» (այժմ «Ուրարտու») ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի ու «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանի թեկնածուն է: Ըստ կայքի […]

̰
Թուրքիան ուսումնասիրում է ամերիկյան F-35-ի այլընտրանքները

18:45 05.11.2019

ԱՄՆ-ն հրաժարվել է Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելուց, ուստի Անկարան արագացրել է սեփական ինքնաթիռների ստեղծման գործընթացը և սկսել է փնտրել այլ տարբերակներ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այդ մասին հայտնում է Daily Sabah-ը: LIVE — President Erdoğan: FETÖ leader Fetullah Gülen is as important for Turkey as Daesh leader al-Baghdadi was for the UShttps://t.co/bBzI8iLvEj […]

̰
Զոհրաբ Մնացականյանը  հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ

18:44 05.11.2019

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 5-ին հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Ան Լինդեին Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում: Զոհրաբ Մնացականյանը և Ան Լինդեն գոհունակությամբ արձանագրել են, […]

̰
Քրդերը Սիրիայում քարեր են նետել թուրքական ու ռուսական զրահապատ մեքենաների վրա

18:37 05.11.2019

Սիրիայի հյուսիսային շրջաններում շարունակվում է ռուս-թուրքական համաձայնագրով նախատեսվող պարեկապահակային ծառայությունը, գրում է Ermenihaber-ը։   Պարեկապահակային ծառայության առաջին փուլը տեղի էր ունեցել նոյեմբերի 1-ին՝ Սիրիայի Ղամիշլի և Ռասուլայն քաղաքների միջև ընկած տարածքում: Նոյեմբերի 5-ին մեկնարկած պարեկության երկրորդ փուլի ընթացքում արտառոց միջադեպ է գրանցվել: Սիրիայի Քոբանի քաղաքի քուրդ բնակիչները քարեր են նետել պարեկապահակային ծառայություն  իրականացնող Թուրքիայի և ՌԴ-ի […]

̰
Հունաստանի նախագահը կնպաստի ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը

18:27 05.11.2019

Հայաստանի և Հունաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը խոստացել է, որ Հունաստանը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի արագանա Հայաստանի համար Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացը: «Խոսեցինք մեր քաղաքացիների համար ԵՄ մուտքը պարզեցնելու մասին, որպեսզի մուտքի արտոնագրերը սովորական քաղաքացիների համար ազատականացվեն, և իմ […]

̰
Հունաստանը ԵՄ-ում՝ թիվ մեկ գործընկերը Հայաստանի համար

18:23 05.11.2019

Հունաստանի և Հայաստանի  ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնեց, որ  Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանի Հանրապետության նախագահն Արմեն Սարգսյանին առաջարկել է, որ իր երկիրը դառնա Եվրոպական Միությունում Հայաստանի թիվ մեկ գործընկերը: «Իմ բարեկամն առաջարկեց, որպեսզի Հունաստանը դառնա Եվրոպական Միությունում Հայաստանի համար թիվ մեկ գործընկերը՝ նշելով, իհարկե, որ Հայաստանն ունի շատ […]

̰
Զինված ուժերում նշվել է Հետախույզի օրը

18:22 05.11.2019

Զինված ուժերի տոնացույցում նոյեմբերի 5-ը նշվում է որպես Հետախույզի օր: Մասնագիտական տոնի կապակցությամբ զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներում անցկացվել են ՀՀ ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ:

̰
Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին

18:20 05.11.2019

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ԱԻՆ ղեկավար կազմին ներկայացրել է Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին: Շնորհավորելով գեներալ Գաբրիելյանին նշանակման կապակցությամբ՝ Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը իր անցած ճանապարհով և փորձառությամբ իրավմամբ արժանի է […]

̰
Նինոծմինդա-Հայաստանի սահման ավտոճանապարհի վերանորոգման առաջին փուլն ավարտվել է

18:20 05.11.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Նինոծմինդա-Հայաստանի սահման ավտոճանապարհի վերանորոգման առաջին փուլն ավարտվել է։ Ընդհանուր 23 կմ ավտոճանապարհի 15 կմ ճանապարհահատվածը՝ Օրլովկա գյուղից մինչև Հայաստանի սահման, արդեն վերջնականապես պատրաստ է, իսկ Նինոծմինդա-Օրլովկա 7.5 կմ երկրորդ հատվածի վերանորոգման աշխատանքների համար վերջնաժամկետ է ընտրվել մինչև 2020 առաջին կիսամյակը։

̰
Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին

18:17 05.11.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ նոյեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն:  ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ԱԻՆ ղեկավար կազմին է ներկայացրել Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին: Շնորհավորելով գեներալ Գաբրիելյանին նշանակման կապակցությամբ՝ Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ Վրեժ Գաբրիելյանը իր անցած ճանապարհով և փորձառությամբ իրավմամբ արժանի է զբաղեցնելու […]

̰
Դատական հայց է ներկայացվել Պոլսի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացի դադարեցման համար

18:11 05.11.2019

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի Հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով սահմանափակվում էր արտասահմանաբնակ եպիսկոպոսների մասնակցությունը ընտրություններին, հայտնում է Ermenihaber-ը: 85-րդ պատրիարքի ընտրությունը կազմակերպող Նախաձեռնարկ մարմինը որոշում էր կայացրել չբողոքարկել այս կանոնադրությունը: Կանոնադրությամբ պարտադրվող սահմանափակումը որոշակի դժգոհություն է ստեղծել պոլսահայ համայնքում: Վերջերս ստեղծված «Հանրային նախաձեռնող խումբը» դատական հայց է ներկայացրել […]

̰
Անջելինա Ջոլիին և Ռիչարդ Մեդենին տարհանել են նկարահանման հրապարակից

18:06 05.11.2019

Ամերիկացի հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիին և դերասան Ռիչարդ Մեդենին տարհանել են «Հավերժները» ֆիլմի նկարահանման հրապարակից՝ տարածքում չպայթած ռումբ հայտնաբերելուց հետո: Այս մասին հայտնել է The Sun-ը: Մասնագետների կարծիքով՝ Կանարյան կղզիներում հայտնաբերված ռումբը մնացել է դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից: «Դա սարսափելի է: Ռումբը այստեղ է մնացել տասնյակ տարիներ, բայց ինչ կլիներ, եթե դրան ձեռք տային: […]

̰
Կառավարությունում քննարկվել է առողջապահության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը

18:05 05.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է առողջապահության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը: Քննարկումը ծավալվել է նախարարության 2020թ. առաջնահերթությունների, գերակա խնդիրների, միջոցառումների և բարեփոխումների շրջանակում անելիքների շուրջ։ Անդրադարձ է եղել ժողովրդագրական իրավիճակի բարելավման, դեղորայքային ապահովման ուղղությամբ նախատեսվող ու նաև առողջապահության պետական նպատակային ծրագրերին: Արծարծվել են առողջության առաջնային պահպանման բուժհաստատությունների կարողությունների զարգացմանը, պատվաստումներին, դեղերի շուկային, […]

̰
Հորիզոն 18.00

18:00 05.11.2019

̰
Հունական կողմը 1-2 ամսվա ընթացքում կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

18:00 05.11.2019

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը դիմավորել և ողջունել են Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին և տիկին Վլասիա Պավլոպուլուին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։ Նախագահներ Արմեն Սարգսյանը և Պրոկոպիոս […]

̰
Արման Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանների կողմից կաշառք ստանալու դեպքի վերաբերյալ

17:56 05.11.2019

Նոյեմբերի 5-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ներկա են եղել ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, տարածքային վարչությունների, բաժինների պետեր ու միջին խմբի ծառայողներ։ Արման Սարգսյանը, ողջունելով ներկաներին, խոսել է նախորդ օրը ոստիկանների կողմից կաշառք ստանալու դեպքի մասին։ Նա նշել է, որ ոստիկանությունը շարունակելու է […]

̰
Վլադիմիր Պուտինը տասնյակից ավելի գեներալների է պաշտոնանկ արել

17:45 05.11.2019

Վլադիմիր Պուտինը տասնյակից ավելի գեներալների է պաշտոնանկ արել: Մեկ այլ որոշմամբ` Պուտինը նշանակել է տարածաշրջաններում ուժային կառույցների նոր ղեկավարների: Աշխատանքից ազատվել է ՆԳՆ, ԱԻՆ և Քննչական կոմիտեի 11 գեներալ, այդ թվում` խարդախության մեջ մեղադրվող գեներալ-մայոր Ալեքսանդր Մելնիկովը: Մելնիկովը ներկայումս կալանավորված է, գտնվում է քննչական մեկուսարանում: Նա մեղադրվում է 100 միլիոն ռուբլի կաշառք պահանջելու և վերցնելու […]

̰
BACK_TO_TOP