Բոլոր լուրերը – Page 8517 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

«Ուրալը» հետաքրքրված է Էրիկ Վարդանյանի ծառայություններով

14:37 30.10.2019

ՌՊԼ ներկայացուցիչ Եկատերինբուրգի «Ուրալը» հետաքրքրված է «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի ծառայություններով: Այս մասին հայտնում է Sport24.ru կայքը: Ամռանը տեղեկություն էր տարածվել 21-ամյա կիսապաշտպանի նկատմամբ «Ռոստովի» և «Լոկոմոտիվի» հետաքրքրվածության մասին: Սակայն տեղափոխությունը չկայացավ: «Փյունիկի» կազմում Էրիկ Վարդանյանը անցկացրել է 69 հանդիպում, դարձել 13 գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականում անցկացրած 3 խաղում դարձել է […]

̰

14:29 30.10.2019

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած թիվ 296 բանաձևի առթիվ․ ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած թիվ 296 բանաձևը: Համոզված ենք, որ ԱՄՆ օրենսդիր մարմնի պալատներից մեկի կողմից պատմական արդարության վերականգնմանն ուղղված այս կարևոր ու հզոր քայլը նոր թափ է հաղորդելու Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին և […]

̰
Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարները Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել

14:25 30.10.2019

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը Սիրիայի վերաբերյալ: Նա նշել է՝ երեք երկրների արտգործնախարարները, որպես աստանյան ձևաչափի երաշխավորներ, հոկտեմբերի 29-ին Ժնևում անցկացրել են եռակողմ հանդիպում, ինչպես նաև խորհրդակցություններ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գ. Պեդերսենի հետ: […]

̰
Այս քվեարկությունը Ամերիկային կանգնեցրեց արդարության կողմը. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

14:24 30.10.2019

«Մեծ հարված հասցնելով Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում արդարության հասնելու ճանապարհի խոչընդոտմանը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն հոկտեմբերի 29-ին ճնշող մեծամասնությամբ քվեարկեց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի օգտին, որը պաշտոնապես մերժում է Թուրքիայի ժխտողականությունը հայերի, հույների, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, մարոնականների և մի շարք այլ քրիստոնյա ազգերի նկատմամբ իր կողմից իրագործված ցեղասպանության հարցում: Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ […]

̰
Վարչապետի համար նոր ինքնաթիռի գնման տարբերակ է քննարկվում․ Աղաջանյան

14:17 30.10.2019

Վարչապետի՝ ԱՄՆ թռիչքը նրա ծառայողական ինքնաթիռով կազմակերպելն անհնար է, քանի որ վարչապետին սպասարկող օդաչուները չունեն օվկիանոսը հատելով թռիչք կատարելու լիցենզիա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Խոսքը վերաբերում էր սեպտեմբերին կայացած այն թռիչքին, որի վրա մոտ 160 միլիոն դրամ է ծախսվել։ Իսկ վարչապետի ինքնաթիռի վրա վառելիքի հավելյալ բաքերի տեղադրումը, ինչի […]

̰
Մխչյան գյուղում գտնվող արջերը տեղափոխվել են էկզոտիկ կենդանիների վերականգնողական կենտրոն

14:10 30.10.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ իրենց է դիմել Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող «Հրաշք Այգի» ռեստորանային համալիրի տնօրինությունը՝ տարածքում պահվող թվով 2 արջին տեղափոխելու խնդրանքով։ Հոկտեմբերի 29-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Հրաշք Այգի» ռեստորանային համալիրի և «Զօօ Ֆաունա Արտ» կենտրոնի եռակողմ համաձայնությամբ, Տեսչական մարմնի աշխատակիցների աջակցությամբ, կենդանաբանների հետ համատեղ մեկուկես տարեկան […]

̰
Ստեղ էլ հո չեք կարա ասեք՝ օրենքով ֆիքսած է, ստեղ ինչո՞ւ մերժումներ ունենք․ Վարդանյանը՝ Ջանջուղազյանին

14:05 30.10.2019

Ազգային ժողովում ԲԴԽ և դատարանների 2020 թվականի բյուջեն քննարկելիս պարզվեց, որ վերաքննիչ վարչական դատարանում դատավորները այլևս չեն բավականացնում, և այսօր ստացվող դիմումների հիմա վրա առաջին նիստերը նշանակվում են 2021 թվականին։ Պարզվեց, որ կառավարությունը մերժել է դատական դեպարտամենտի դիմումը՝ ևս 10 դատավորի հաստիք նախատեսելու վերաբերյալ։ ԱԺ հանձնաժողովների նիստը նախագահող Վլադիմիր Վարդանյանը վրդովվեց և դիմեց ֆինանսների նախարարին։ […]

̰
Շնորհակալություն Հայ դատի բոլոր ժամանակների նվիրյալ պաշտպաններին. Զարեհ Սինանյան

14:00 30.10.2019

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման առթիվ: Տեքստում մասնավորապես նշված է. «ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Սա Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և ընդհանրապես ցեղասպանությունների կանխարգելման ճանապարհին լրջագույն քայլ է: Ողջունելով բանաձևի ընդունումը՝ միևնույն ժամանակ շնորհակալություն եմ հայտնում […]

̰
Երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողները կարող են օգտվել ուսման վարձավճարի փոխհատուցումից

13:57 30.10.2019

Երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողները կարող են օգտվել ուսման վարձավճարի փոխհատուցումից՝ համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1464-Ն որոշման: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:  «Ուսման վարձավճարի փոխհատուցում կտրամադրվի Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրված բուհերի անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող առկա ուսուցմամբ բակալավրի կրթական […]

̰
Կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից, դրանք անպատասխան չեն մնա. Արծրուն Հովհաննիսյան

13:53 30.10.2019

Ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Մենք կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից և մեր կողմից նշում, որ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն նիստից հետո»,- գրել է նա։

̰
«Շանթ»-ի բացառիկ ծրագիրը, ներառյալ ժամանցային հաղորդումները և ֆուտբոլային հանդիպումները, հասանելի կդառնան «ՄՏՍ TV»-ի շնորհիվ

13:52 30.10.2019

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բջջային նոր հավելվածի՝ «ՄՏՍ TV»-ի շնորհիվ այլևս հասանելի կդառնա «Շանթ» հեռուստաընկերության բացառիկ ծրագիրը, ներառյալ ժամանցային հաղորդումներն ու կարևոր ֆուտբոլային հանդիպումները: «ՄՏՍ TV»-ն թույլ կտա արդյունավետ տնօրինել ժամանակը խցանման մեջ կամ հերթում, ինչպես նաև՝ զբաղեցնել երեխաներին՝ մեքենայում կամ հանգստի վայրում: «ՄՏՍ TV» հավելվածը նոր խոսք է հայերեն բովանդակությունն առավել հասանելի դարձնելու գործում: Հավելվածը թույլ է տալիս սմարթֆոնը վերածել […]

̰
Բանաձևին կողմ քվեարկողները պատասխանատու են տարածաշրջանում իրավիճակի վատթարացման համար. Թուրքիայի նախագահականից սպառնում են

13:50 30.10.2019

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը խորապես մտահոգիչ է բոլոր նրանց համար, ովքեր արժևորում են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները: «Ովքեր կողմ են քվեարկել այդ բանաձևին, պատասխանատու են լինելու անհանգիստ տարածաշրջանում ռազմավարական տեսանկյունից […]

̰
ԵՄ անդամ երկրներում 2018-ին բնակվել է 65,852 վավեր կացության կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացի

13:46 30.10.2019

Հայաստանի միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել 2018-ին ԵՄ անդամ երկրներում բնակվող ՀՀ քաղաքացիների թվի մասին: «ԵՄ անդամ երկրներում 2018-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բնակվել է 65,852 վավեր կացության կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացի։ Նրանց մեծ մասը` 95.6%, ունեցել են 12 ամիս և ավելի վավերականությամբ կացության կարգավիճակներ, 3.7%-ը` 6-11 ամիս և 0.7%-ը՝ 3-5 ամիս»,- տեղեկացնում են Միգրացիոն ծառայությունից:

̰
Բացահայտվել է ԱԺ պատգամավորներից մեկի մեքենայից կատարված գողությունը

13:44 30.10.2019

Հոկտեմբերի 21-ի ժամը 14-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 11։30-ն ընկած ժամանակահատվածում կոտրել էին «Սիրահարների այգու» հարևանությամբ կայանված ԱԺ պատգամավորներից մեկի «Մինի կուպերի» ապակին և սրահից գողացել դրամապանակը։ Համացանցում հնչեղություն ստացած այս դեպքը բացահայտելու ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին։ Նույն վարչության քրեական հետախուզության բաժնի ու ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները […]

̰
Վարչական վերաքննիչ դատարանում ստացվող բողոքների մասով առաջին նիստերն արդեն հասել են 2021 թվականին․ Փոլադյան

13:44 30.10.2019

Ազգային ժողովում ԲԴԽ և դատարանների 2020 թվականի բյուջեն ներկայացնելիս դատական դեպարտամենտի ղեկավարները նշեց, որ կառավարությունն իրենց որոշ հայտեր մերժել է։ Կարեն Փոլադյանի խոսքերով՝ առաջինը էլեկտրոնային արդարադատության հարցն է։ Իրենք ներկայացրել են հայտ և հիմա էլ պատրաստ են ներկայացնել հիմնավորումներ։ Բայց կառավարությունը մերժել է համակարգի ներդրման համար անհրաժեշտ ֆինանսավորման հատկացումը։ Փոլադյանը խնդրեց վերանայել այս հարցը։ Մյուս […]

̰
Թուրքիայի նախագահականից արձագանքել են ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը

13:42 30.10.2019

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: «Անընդունելի է, որ հանուն քաղաքական նպատակների պատմությունը քաղաքականացվի: Մեր հայ քույրերին և եղբայրներին կոչ ենք անում իրենց պատմությունը ներքաղաքական հաշիվների գործիք չդարձնել: Հարյուրավոր տարիներ մենք միասին ապրում ենք այս տարածաշրջանում: Պատմությունը մեզ սովորեցրել է, […]

̰
Նոյեմբերի 4-ից Երևանի Չարենցի փողոցում գործարկվելու է տեսանկարահանող սարք

13:35 30.10.2019

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների, հատկապես՝ կանգառի և կայանման կանոնների, խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի կարգով՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք: Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2019 […]

̰
Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը

13:32 30.10.2019

Վճռաբեկ դատարանը՝ նախագահությամբ Լ․ Թադևոսյանի, վարույթ է ընդունել «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը բեկանելու և քրեական գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես […]

̰
Կարևոր քայլ՝ հայ ժողովրդի նկատմամբ պատմական արդարությունը վերականգնելու. Մայր Աթոռի արձագանքը

13:26 30.10.2019

Հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում անդրադարձ կատարվեց հոկտեմբերի 29-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության առնչությամբ բանաձևի ընդունման փաստին: Գերագույն հոգևոր խորհուրդը, ողջունելով բանաձևի ընդունումը, այն դիտարկեց որպես կարևոր քայլ հայ ժողովրդի նկատմամբ պատմական արդարությունը վերականգնելու և Ցեղասպանության մեր Սուրբ նահատակների խնկելի հիշատակը հարգելու համատեքստում: Այս կապակցությամբ […]

̰
ԱՄՆ Կոնգրեսը նոր պատժամիջոցներ է պատրաստում Թուրքիայի դեմ

13:24 30.10.2019

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների մեծ մասը հոկտեմբերի 29-ին կողմ է քվեարկել Սիրիայում ագրեսիայի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթին: Վերջնական հաստատման դեպքում Թրամփը չի կարողանա չեղարկել դրանք, հայտնում է The Hill-ը: «Երեքշաբթի օրը Ներկայացուցիչների պալատն առանց բարդությունների հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ կապված Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ հարձակման հետ: Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել է 403 […]

̰
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետի մասով քրգործն ուղարկվել է դատարան

13:23 30.10.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2018թ. հուլիսի 24-ից մինչև 2019թ. օգոստոսի 7-ը ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցրած Ժ. Վ.-ի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով որոշ դատապարտյալների համար ստեղծվել են արտոնյալ պայմաններ, քրեակատարողական հիմնարկ են տեղափոխվել արգելված իրեր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների […]

̰
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդիչ գծի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր

13:17 30.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց»-ի, մասնավորապես Հայաստան-Վրաստան հաղորդիչ գծի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ծրագրի շրջանակում գերմանական KFW բանկի հետ համագործակցության, այդ թվում՝ ֆինանսական միջոցների ներգրավման, շինաշխատանքների մրցույթի կազմակերպման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդիչ գծի շրջանակում […]

̰
Ստիպված էինք մուտքի մոտ սպասել 15 րոպե․ ՍԴ աշխատակազմի ղեկավարը դիտողություն արեց ԱԺ գործընկերոջը

13:16 30.10.2019

Ազգային ժողովում այսօր անցկացվում է հաջորդ տարվա բյուջեի նախաքննարկում՝ հանձնաժողովների մակարդակում։ Այսօր իրենց բյուջետային հայտերը պատգամավորներին ներկայացնում են ԱԺ, կառավարության, ՍԴ, ԲԴԽ և այլ մարմիններ։ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն իր խոսքը սկսեց դիտողությունից՝ լավ է, որ ճիշտ ժամին են սկսվում աշխատանքները, վատ է, որ ԱԺ մուտքի մոտ խնդիրներ են առաջանում։ «Շատ այցելուներ, հրավիրված […]

̰
ՍԴ բյուջեն կլինի 721 մլն դրամ, մեծ մասը՝ աշխատավարձեր, պարգևավճարներ

13:10 30.10.2019

2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսված է Սահմանադրական դատարանի պահպանման համար հատկացնել շուրջ 721 մլն դրամ, որից 14 միլիոնը պահուստային ֆոնդն է։ Այս մասին նախագիծը այսօր ԱԺ-ում ներկայացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։ Մնացած 707 միլիոն դրամի 89,2 տոկոսը, ըստ Ղազարյանի, Սահմանադրական դատարանի դատավորների ու աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերի, հավելավճարների, ինչպես նաև պարգևատրումների և դրամական խրախուսման գումարներն […]

̰
Հայոց վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը. Կարո Փայլան

13:02 30.10.2019

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից ընտրված Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: «Տասնյակ խորհրդարաններից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը։ Մեր ցավը դարձավ այլ խորհրդարանների օրակարգի նյութ, քանի որ մեր երկիրը 105 տարուց ավել ուրանում է այն։ Հայոց վերքերը կարող է […]

̰
ՀԿԵ բյուջետային սուբսիդավորումը վերաբերում է ուղևորափոխադրումներին. Ռուբեն Գրդզելյան

13:00 30.10.2019

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների կողմից հնչած որոշ քննադատությունների: ««Բարգավաճ Հայաստան»-ի մեր գործընկեր պատգամավորներին, որ երեկ տարակուսում էին ՀԿԵ բյուջետային սուբսիդավորման համար 351 միլիոն դրամի չափով, տեղեկացնեմ, որ էլ միամիտ հարցեր չտան. Սուբսիդավորումը վերաբերվում է ուղևորափոխադրումներին: Դրանք բոլոր երկրներում վնասաբեր են և կամ իրականացվում […]

̰
Հորիզոն 13.00

13:00 30.10.2019

̰
«Իսլամական պետության» ղեկավարին մատնել են՝ վրեժից դրդված. The Washington Post 

12:59 30.10.2019

Աբու Բաքր ալ-Բաղդադիի չեզոքացման գործողությունը հաջող է անցել շնորհիվ նրա անմիջական շրջապատում հայտնված տեղեկատուի: Այս մասին հայտնում է The Washington Post-ը ՝ վկայակոչելով գործողությանը մոտ կանգնած աղբյուրներին: Նշվում է, որ ահաբեկչական խմբավորման անդամը, որը գործողության ընթացքում օգնել է, պատասխանատու էր Սիրիայում Ալ-Բաղդադիի շարժումը համակարգելու համար, ինչպես նաև օգնել է կազմակերպել նրա ապաստարանը Իդլիբում: Ըստ ԶԼՄ-ների […]

̰
Տավուշում հակառակորդը կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

12:57 30.10.2019

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Տավուշում երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»:

̰
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը

12:54 30.10.2019

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը: Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան կժամանան լեգենդար կոմպոզիտորներ Ցիգան Չենը, Քրիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Ալեքսանդր Չայկովսկին և այլք: Նրանց կմիանա նաև մեր մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Փառատոնային համերգներից յուրաքանչյուրը կնվիրվի կոմպոզիտորներից մեկին: Մինչ փառատոնի մասին խոսելը ասուլիսի բանախոսները, հյուրերը ծաղիկներ են խոնարհել հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի […]

̰
BACK_TO_TOP