18:40 17.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել է հարգանքի տուրք մատուցելու ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հիշատակին. «Հարգանքի տուրք եմ մատուցում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հիշատակին»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը` ժամը 03։40-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները Ազատության պողոտայում նկատել են […]
18:29 17.10.2019
ԱԱԾ-ն այսօր այցելել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝ Վարդան Թովմասյանի տուն: Լրագրողների հետ զրույցում վերջինս նշեց՝ իրեն միայն հարց են ուղղել տանիքի վերանորոգման մասին: «Կռիշը ե՞րբ եք փոխել: Ուրիշ բան չեն հարցրել: Ո՞նց եք կառուցել, ի՞նչ գումարով եք կառուցել»,- ասաց նա: Թովմասյանը տեղեկացրեց՝ ԱԱԾ-ից հրավերի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: «Ասում էին՝ ո՞ր թվին եք […]
18:10 17.10.2019
Սահմանադրական դատարանը, որ վարույթ չի ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցումը քննության առնելու մասին Ազգային ժողովից ուղարկված դիմում, այսօր հրապարակել է նաև այդ որոշման հիմնավորումները։ «Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ»,- ասվում է ՍԴ ներկայացրած փաստաթղթում։ Ինչ վերաբերում է բովանդակային մասին, այստեղ նույնպես Սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարել Ազգային ժողովի […]
18:08 17.10.2019
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների սրման նոր փուլում Վաշինգտոնում սկսել են մտածել իրենց միջուկային զինանոցի մարտագլխիկները Թուրքիայից դուրս բերելու մասին։ Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ մամուլում հրապարակված արտահոսքից։ Ներկայումս ամերիկյան 50 միջուկային մարտագլխիկ պահվում է Թուրքիայում` ԱՄՆ զինուժի զբաղեցրած «Ինջիրլիք» ավիաբազայում։ Դուրսբերման մտորումների մասին մամուլին հայտնած պաշտոնյան իրավիճակը բնութագրել է, որ Թուրքիան «պատանդ է պահում» միջուկային մարտագլխիկները․ […]
18:02 17.10.2019
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019 թ. հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր սահմանվելու է Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը, եթե դրանք չեն տեղափոխվում բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով, անկախ այդ ավտոմեքենաների արտահանման […]
17:50 17.10.2019
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասին մամուլում տարածված հաղորդագրություններին: Հարցին, թե Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի բնակիչները պահանջում են հայ եկեղեցու տարածքից ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը, Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանում եկեղեցին առանձնացված է պետությունից: «Եթե դուք գլոբալ մոտենաք այս հարցին, ապա կարծում եմ, որ մենք պետք է […]
17:40 17.10.2019
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում բարեկարգվել է Վանաձորի Հայք հրապարակը, որտեղ արդեն գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Բացումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին, Վանաձորի օրը:
17:26 17.10.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատումները կանխելու և բացահայտելու նպատակով օրերս իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում՝ բաժնի սպասարկման տարածքի տարբեր մասերում հայտնաբերվել և բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել չորս տրանսպորտային միջոց, որոնք բարձված են եղել ընդհանուր 10 խմ ավելի փայտանյութով։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Ապօրինի ծառահատումների […]
17:25 17.10.2019
«Հայկական արմատներ ունեցողները գիտեն, թե թուրքերն ինչ են անում Սիրիայում։ Հայերը գիտեն, որովհետև բերնեբերան, սերնդեսերունդ պատմված ճշմարտություններից գիտեն, թե ինչ է լինում, երբ թուրքերը գործի են գցում իրենց զինուժը»։ Սրանք խոսքերն են Chicago Tribune ամերիկյան լրատվամիջոցում հրապարակված հոդվածի, որում խոսվում է քրդերի ներկա վիճակի մասին, որոնց սպառնում է թուրքական կանոնավոր բանակը։ Հոդվածը զուգահեռներ է անցկացնում […]
17:21 17.10.2019
ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ստեփանակերտի՝ «Արցախի ընկերների ֆորում»-ին Ռուսաստանի Դաշնության պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մասնակցությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը, որը այցից հետո բողոքի նոտա է հղել Մոսկվային: Զախարովան հաստատեց, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից ստացվել է նմանատիպ փաստաթուղթ (բողոքի նոտայով)՝ հավելելով, որ արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրվել է գործող […]
17:15 17.10.2019
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության ղեկավար Ավթանդիլ Կասրաձեն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Նախարարության տեղեկատվությամբ՝ ՄԱԿ-ում տեղի ունեցած հանդիպումներին Կասրաձեն համաձայնության է եկել, ըստ որի՝ ՄԱԿ-ը 2 միլիոն դոլարի ներդրումներ կանի գլոբալ նորարարության կենտրոն կառուցելու համար: Նշվում է, որ հանդիպում է տեղի ունեցել նաև Նյու Յորքում վրաց համայնքի ներկայացուցիչների հետ, […]
17:14 17.10.2019
Վարչական դատարանում այսօր տեղի է ունեցել ջերմուկցիներն ընդդեմ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գործով ևս մեկ նախնական դատական նիստ։ Հայցի էությունը հետևյալն է՝ Ջերմուկի 19 բնակիչ պահանջում են նոր երևան եկած բնապահպանական հանգամանքներով պարտավորեցնել շրջակա միջավայրի նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունը և բնապահպանության […]
17:11 17.10.2019
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան չի կարողացել հաստատել՝ վերսկսվե՞լ են արդյոք Վրաստանի ու Ռուսաստանի միջև թռիչքները: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին կառավարության նիստից հետո: Մասնավորապես՝ նախարարը պատասխանել է այն տեղեկություններին, ըստ որոնց ՝ Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունը թույլ է տվել ռուսական ավիաընկերության S7 Airlines ավիաընկերությանը թռչել Մոսկվայից Քութաիս: «Դուք գիտեք իմ […]
17:05 17.10.2019
Երևանի Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում նախատեսվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 17-ին և 18-ին՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը՝ ժամը 09:00-ն Երևան քաղաքի հետևյալ փողոցներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը: Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածք Հոկտեմբերի 17, ժամը […]
17:03 17.10.2019
Մերկելի խոսքով՝ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ծավալած ռազմական գործողությունները միայն մարդկային նոր տառապանքներ են բերում:
17:01 17.10.2019
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներն այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին և հրավիրել են ԱԱԾ՝ «զրույցի»՝ չբացատրելով, թե ինչու և որ գործի շրջանակներում։ «Հրապարակ»-ը զրուցել է Հրայր Թովմասյանի հոր՝ Վարդան Թովմասյանի հետ։ Վերջինս ասել է, որ ԱԱԾ ներկայացուցչի հետ զրույցում ինքն ասել է, որ վատառողջ է և չի կարող ԱԱԾ […]
16:59 17.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 12:30-ի սահմաններում КамАЗ մակնիշի 34 VZ 652 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել է ճանապարհի մայթեզրին ու դիմային մասով հարվածել գետնին: КамАЗ-ը բարձված է եղել մեծ խողովակներով: Բախման հետևանքով խողովակները թափվել են մեքենայի վրայից, մի […]
16:55 17.10.2019
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվել է Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդական Էիիչի Հասեգավային՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի: Գնահատվել է պրն. Էիիչի Հասեգավային, նաև դեսպան Ջուն Յամադային հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի և անկախության հռչակման օրվանից Հայաստանին ամենատարբեր ոլորտներում ցուցաբերած օժանդակության […]
16:53 17.10.2019
Վրաստանում Թուրքիայի դեսպանությունը տեղեկություն է տարածել սոցկայքերում սադրելու նպատակով ստեղծված կեղծ էջերի մասին: Հաղորդագրության համաձայն` կեղծ ֆեյսբուքյան էջ է բացվել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուս Աքարի անունից, որտեղ ասվում է. https://www.facebook.com/MSB.HulusiAkar/photos/a.2147243455547236/2454254581512787/?type=3&theater «Մենք ոչ ոքի հողի վրա աչք չունենք, Մենք միայն հետ ենք վերցնելու այն, ինչ մերն է»: «Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար պարոն Հուլուս Աքարի անունից […]
16:46 17.10.2019
ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ծառայողները, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 16-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով «Կոշ» ՔԿՀ-ի մոտակայքից բերման են ենթարկել քաղաքացիներ Ս. Գ.-ին, Վ. Տ.-ին և Ա. Դ.-ին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունից: Ա. Դ.-ի վարած մեքենայի սրահի […]
16:44 17.10.2019
«Եթե ձեր ներկայացրած փաստերը մեկ բառով ասեի՝ սա հակիրճ ուղեցույց է՝ ինչպես մսխել հանրային միջոցները: Պատահական չի, որ ԲԷՑ-ը նաև մասնավորեցման քննարկումներ էր իրականացնում, սա էլ պատահական չէ, որովհետև էն ձեռնարկից բխում է նոր ձեռնարկ՝ ինչպես մաքրել հետքերը»,- այսօր ԱԺ-ում՝ դիմելով Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչ կարեն Առուստամյանին, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը: Հիշեցնենք, […]
16:38 17.10.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 28-ամյա կնոջը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 28-ամյա կինը, խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, կեղծ […]
16:27 17.10.2019
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանի լիագումար նիստում խոսել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մասին: «Սա տեղահանություն է, միևնույն ժամանակ, ըստ ՄԱԿ-ի բնորոշման՝ ցեղասպանության փորձ, ժողովրդագրության հետ խաղալը հանցագործություն է: Իսրայելն էլ է Պաղեստինի տարածքների զավթման հետ կապված նույն փաստարկները բերում»,- ասել է Գ. […]
16:14 17.10.2019
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սոկ-Բեն (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու առիթով՝ Հանրապետության նախագահն ասել է. «Թեպետ մենք աշխարհագրորեն հեռու ենք միմյանցից, սակայն այնքան բան կա, որ կարող […]
16:13 17.10.2019
ՀՀ ոստիկանությունը տեղեկություններ է հաղորդել Դիլիջանում հայտնաբերված չարաշահումների մասին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են. «Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Դիլիջանի բաժնի ծառայողների հետ համատեղ փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Դիլիջանի քաղաքապետն օգտագործելով պաշտոնեական […]
16:01 17.10.2019
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում են Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում իրականացված հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքները: Դրանցում արտացոլված են 2017-ից 2018-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածի աշխատանքները: Ուսումնասիրությունները կատարվել են մասնավորապես Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերությունում, որտեղ մեծ թվով չարաշահումներ են հայտնաբերվել, դրանք ներկայացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային […]
15:58 17.10.2019
Նոր տեղեկություններ են ի հայտ եկել Կապանում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Քաջարանի բազայի մոտակայքում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շենք է փլվել: Ներսում տարեց ամուսիններ են եղել: Փրկարարները գտել են նրանց մարմինները: SHANTNEWS.am-ը պարզել է նաև նրանց ինքնությունը: Տանը եղել են այդ տան բնակիչները՝ 1950 թվականին ծնված Էլլա Պետրոսյանը և 1943-ին […]