Բոլոր լուրերը – Page 8577 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

Ռուսաստանը ցանկանում է մասնատել Վրաստանը. Մեդլին Մուն

16:20 15.10.2019

Լոնդոնում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեդլին Մունն անդրադարձել է Վրաստանի գրավյալ տարածքներին՝ ընդգծելով, որ Ռուսաստանը պարբերաբար առաջ է տանում սահմանը: «Այս տարի ես այցելել եմ ինչպես Թբիլիսի, այնպես էլ Կիև` ցույց տալու մեր աջակցությունը իրենց եվրաատլանտյան ձգտումներին, որպեսզի անձամբ տեսնեի, թե ինչպես են դիմադրում Վրաստանն ու Ուկրաինան Ռուսաստանի ագրեսիային: […]

̰
Խաղաղություն ցանկանալը Թուրքիայում հանցանք է դարձել. Կարո Փայլան

16:20 15.10.2019

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից ընտրված Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը նշել է, որ Սիրիա ներխուժած թուրքական զինուժի գործողություններին դեմ արտահայտվողների նկատմամբ Թուրքիայում իրականացվում են քրեական հետապնդումներ: «Խաղաղություն ցանկանալը Թուրքիայում հանցանք է դարձել, պարո´ն նախագահ: «Ո՛չ պատերազմին, խաղաղություն հենց հիմա» միտքը հնչեցրած 9 ԺԴԿ-ական ձերբակալվել է: Ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ ցանկանալն է հանցանք»,- Twitter-ի […]

̰

16:10 15.10.2019

Պետական եկամուտների կոմիտեի՝ Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում հոկտեմբերի 14-ից մեկնարկել է ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումների գործընթացը: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից: Խոսքը, մասնավորապես վերաբերում է Վրաստանից և Ճապոնիայից Հայաստան ներմուծված միայն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում 8703 ապրանքային խմբին դասվող թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին, բացառությամբ բեռնարկղերով տեղափոխվող ավտոմեքենաներին: Եթե մեքենաները սահմանը […]

̰
Ամերիկացի զինվորականները հեռացել են սիրիական երկու բազաներից

16:09 15.10.2019

Ամերիկացի զինվորականները լքել են սիրիական Մանբիջ և Ում-Միալ քաղաքների հարևանությամբ տեղակայված ռազմաբազաները: Այս մասին հայտնում է Iz.ru-ն: Զինվորականները տեղաշարժվել են սիրիա-իրաքյան սահմանի ուղղությամբ: «Ներկա դրությամբ Դադաթը և Ում-Միալը զբաղեցնում են սիրիական կառավարական զորքերը»,- տեղեկացնում են Սիրիայի պաշտպանական գերատեսչությունից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն Մամբիջում վերահսկողությունը կփոխանցի Ռուսաստանին:

̰
Պատմաիրավական առումով դրանք Արցախի տարածքներն են. Վիտալի Բալասանյան

16:08 15.10.2019

«Ադրբեջանի իշխանությունները, եթե գտնում են, որ ազատագրել ենք, գրավել ենք կամ ինչպես իրենք են ասում, «օկուպացրել ենք» իրենց տարածքները, կարող են միջազգային ատյաններում դատի տալ: Մենք այդպես էլ չտեսանք, որ Ադրբեջանի ժողովուրդը, ի դեմս իշխանության, նման հարց բարձրացնի»,- հոկտեմբերի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը: Նրա խոսքերով` գտնվելով շրջափակման մեջ` հայ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Բակո Սահակյանի հետ

16:05 15.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Վարչապետի ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով ներկայացվում է այդ հանդիպումը: Վարչապետը նշեց, որ իրենց հանդիպումները պարբերական բնույթ ունեն, թեպետ հանրությունը դրանցից ոչ բոլորի մասին է տեղյակ լինում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Լիբանանի հարավում տեղակայված միջազգային խաղաղապահ ուժերի հայկական ջոկատն այցելել է Արամ Ա կաթողիկոսին

16:03 15.10.2019

Cilicia TV-ի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ 2019 թվականին՝ հոկտեմբերի 12-ին, Լիբանանի հարավում տեղակայված UNIFIL միջազգային խաղաղապահ ուժերի հայկական ջոկատն այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսին։ Ջոկատը շրջել է Մայրավանքում, այցելել Մայր Տաճար, Հայաստանի Հանրապետության Անկախության 100-ամյակի հուշակոթող, Հայոց Ցեղասպանության Սրբոց Նահատակաց մատուռ, ինչպես նաև Ս. Աստվածածին վանք, Հայոց Ցեղասպանության որբերի «Արամ Բեզիկյան» թանգարան, Հայկազյան […]

̰
ԱԺ-ն այն կառույցն է, որտեղ սեքսիզմը պետք է իսպառ վերացվի. թեժ քննարկում ԱԺ-ում

16:02 15.10.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ է բերել նախագիծ, որը ըստ էության բոլորովին վերջերս ընդունված Հարկային օրենսգրքի առաջին ընթերցման տարբերակն էր: Այն պետք է ուժի մեջ մտնի 2020թ. հունվարից: Խոսքը վերաբերում է մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողներին շրջանառության հարկից ազատելուն: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կառավարությունը փոփոխություններ կատարեց ու բացառության կարգով օրենքից հանեց այն […]

̰
Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի

16:00 15.10.2019

Անցած հանգստյան օրերին Ճապոնիային հարվածած «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը ավելացել է` հասնելով 72-ի: Այս մասին տեղեկացնում է NHK հեռուստաալիքը: Առնվազն 10 մարդ անհայտ կորածների թվում է, ավելի քան 200-ը` վիրավոր: Ամենամեծ վնասը հասցվել է Ճապոնիայի հյուսիս-արևելքին և Տոկիոյին հարակից Կանագավա պրեֆեկտուրային: Աղետից տուժած տարածքներում շարունակվում է ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը, շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Ընդհանուր […]

̰
Հայտնի է, թե ինչից են դպրոցում թունավորվել երեխաները

15:56 15.10.2019

Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Արտաշատի թիվ 5 դպրոցից նախնական տվյալներով 14 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Տեղում ձեռնարկվել են միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։ Երեխաներից վերցվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար, ինչպես նաև նմուշներ են […]

̰
Արարատի մարզպետն այցելել է սննդային թունավորում ստացած երեխաներին

15:50 15.10.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն Արարատի մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների հետ այսօր այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն՝ տեսակցելու սննդային թունավորմամբ այնտեղ տեղափոխված երեխաներին: Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը: ԲԿ-ի տնօրեն Հայկ Համբարձումյանը մարզպետ Սարգսյանին ներկայացրել է, որ այս պահի դրությամբ Արտաշատի թիվ 5 դպրոցից իրենց մոտ է գտնվում 23 երեխա: Նրանց ցուցաբերվում է […]

̰
Ուզում եմ ասել, թե ինչպիսին եմ տեսնում արցախյան հարցի լուծման բանաձևը՝ դեմ լինելով քաղաքական, դիվանագիտական կուրսին. Վիտալի Բալասանյան

15:40 15.10.2019

Մեկնարկել է Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի մամուլի ասուլիսը Արցախում: Վիտալի Բալասանյանը լրագրողներին ասաց, որ ցանկանում է հայտնել իր մտահոգությունները Արցախյան հարցի շուրջ: Բանախոսը նշեց, որ ներկայացնելու է իր տեսակետները, առաջարկությունները Արցախյան հարցի լուծման բանաձևի վերաբերյալ՝ դեմ լինելով այն քաղաքական, դիվանագիտական կուրսին, որ այսօր գոյություն ունի, բայց մինչ այդ պատմական ակնարկ կատարեց. […]

̰
Չի կարող լինել իրավիճակ, երբ խորհրդարանը որևէ հարցի չկարողանա լուծում տալ. Տիգրան Ուլիխանյան

15:36 15.10.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սահմանադրական դատարանի երեկվա աշխատակարգային որոշմանը: Նա նշեց՝ սպասելի չէր, բայց հնարավոր որոշումներից էր, ապա ընդգծեց՝ դա ոչ թե իշխող ուժի, այլ ԱԺ նախագիծ էր: «Հետագա քայլեր լինելու են, մեր հռչակած նպատակին հասնելու ենք, նպատակը բարձր լեգիտիմությամբ, լեգիտիմության դեֆիցիտ չունեցող ՍԴ ձևավորելն է, որը […]

̰
ՆԱՏՕ-ի վրա ճնշումներ կգործադրենք, որպեսզի միջոցներ ձեռնարկի Թուրքիայի դեմ. Պենտագոն

15:33 15.10.2019

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի վրա ճնշում են գործադրելու, որպեսզի տնտեսական և դիվանագիտական կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի Թուրքիայի դեմ` կապված Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմագործողության հետ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Էսփերը նշել է, որ թեմայի շուրջ քննարկում է ունենալու ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ առաջիկա շաբաթ կայանալիք հանդիպմանը: Նա անհարկի և իմպուլսիվ է որակել […]

̰
Էրդողանը նշել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության նպատակները

15:29 15.10.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունը հաջողությամբ շարունակվում է, հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքերով ՝ 1000 կմ տարածք մաքրվել է ահաբեկիչներից: Նա նաև նշել է ռազմական գործողությունների նպատակները: «Մենք ունենք երկու նպատակ՝ ահաբեկչական սպառնալիքի վերացումը և փախստականների վերադարձը»,- ասել է Էրդողանը:  

̰
Մեզ մեղադրում էիք ֆաշիզմի մեջ․ Բաբկեն Թունյանը՝ Մանե Թանդիլյանին

15:22 15.10.2019

ԼՀԿ խմբակցության անունից Մանե Թանդիլյանն այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողով է ներկայացրել նախագիծ, որի հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանում աղքատների թիվը քիչ չէ, և մարզերին արտոնություն տալիս Երևանը չի կարելի բացառել։ Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ նախկինում մարզերի ու Երևանի տարբերության մասին իրենց առաջարկած նախագծին Թանդիլյանը բացասաբար էր արձագանքել։ «Մեզ խտրականության ու ֆաշիզմի մեջ […]

̰
Արտաշատի դպրոցներից մեկից սննդային թունավորմամբ 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց

15:19 15.10.2019

Սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: Այս պահին շուրջ 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Դեպքի վայրում և հիվանդանոցում […]

̰
Այն չափն է, որը պետք է մկանային լարվածությունը թուլացնելու համար. Բագրատյանի օրինագծի ուրախ քննարկումը

15:17 15.10.2019

ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը, որը երկրորդ ընթերցման է ներկայացվելու, ուրախ քննարկման առիթ է դարձել: Նախագծով առաջարկվում է արգելել մերսման սրահների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում: Բագրատյանը ներկայացրեց նախագծում […]

̰
ԱԺ ներկայացված նախագծի անունն այնքան երկար էր, որ ոչ ոք չկարդաց ներկայացնելիս

15:11 15.10.2019

««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության […]

̰
Գումար շորթելու փորձի համար ոստիկանություն եմ դիմելու. Սանասարյանը ներկայացրել է վրաերթի հետ կապված եղելությունը

15:09 15.10.2019

ՊՎԾ նախկին նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ներկայացրել է «ողջ եղելությունը «դեպքի» վայրից»: Նա խոսել է «իր մասնակցությամբ վթարի մասին», որ հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, ներկայացրել է, որ տվյալ վայրում երեխան հանկարծ հայտնվել է իր մեքենայի կողային հատվածում: Սանասարյանը ցանկացել է շտապօգնություն կանչել: «Երեխան ձեռքս բռնեց, ասաց՝ շտապօգնություն մի կանչեք, ասացի՝ […]

̰
Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդիպել են ընդլայնված կազմով

15:07 15.10.2019

Պաշտոնական այցով Երևանում է Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում, որի ժամանակ Փաշինյանը տեղեկացրել է, թե ինչ է խոսել վրացի գործընկերոջ հետ: «Մենք արդեն հասցրինք պարոն Գախարիայի հետ բավական արդյունավետ քննարկում ունենալ, և ամենակարևոր արդյունքն այն է, որ մենք վճռական ենք տրամադրված […]

̰
Հորիզոն 15.00

15:00 15.10.2019

̰
Հունաստանում բախումներ և հրդեհ է բռնկվել միգրանտների ճամբարում

14:59 15.10.2019

Հունական Սամոս կղզում երկուշաբթի երեկոյան փախստականների լեփ-լեցուն ճամբարում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Կռվին մասնակցել են փախստականներ Սիրիայից և Աֆղանստանից: Ըստ տեղական իշխանությունների՝ առնվազն երեք մարդ դանակահարության հետևանքով վերքեր է ստացել, ևս ութը հոսպիտալացվել են դժվարաշնչության պատճառով: Ոստիկաններն արցունքաբեր գազ են օգտագործել կռվարարներին ցրելու համար, որոնք անկարգությունների ժամանակ հրկիզումներ են արել: Հրդեհի դեմ պայքարելու համար […]

̰
Թուրքական Սիդե քաղաքի մոտակայքում ուսումնական ինքնաթիռ է ընկել

14:53 15.10.2019

Թուրքական Անթալիա նահանգում ուսումնական ինքնաթիռ է ընկել: Այդ մասին հայտնում է TRT հեռուստաալիքը: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մանավգատի շրջանում, որը գտնվում է Սիդե առողջարանային քաղաքի մոտակայքում: Վթարի պատճառների և օդաչուների ճակատագրի մասին տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում: Այնուամենայնիվ, տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ նախնական տեղեկություններով` օդաչուն ողջ է:  

̰
Հանքերի իրական սեփականատերերի բացահայտումը հետաձգվում է 2 ամսով․ փոխնախարարը պարզաբանեց

14:47 15.10.2019

Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի քննարկումների ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հայտնեց, որ համաձայնության են եկել 2 ամսով հետաձգել հանքերի իրական սեփականատերերի անունները բացահայտելը։ Այդ սեփականատերերի հետ, ըստ փոխնախարարի, ներկայացվելու են նաև հանքերը շահագործող ընկերությունների թոփ մենեջերների անունները։ Նա բացատրեց, թե ինչով է պայմանավորված ժամկետը նոյեմբերի 30-ից հունվարի 30 տեղափոխելը։ Մանրամասները՝ […]

̰
Քրդերի վերահսկողությանն է անցել սիրիական առանցքային քաղաք

14:43 15.10.2019

Քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը վերականգնել են վերահսկողությունը Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաս-ալ-Ային առանցքային սահմանապահ քաղաքի վրա, որը նախկինում գրավված էր թուրքական զորքերի կողմից: Այդ մասին հայտնել է ТАСС-ը: Հաղորդվում է, որ քաղաքի հարևանությամբ քրդական կազմավորումների և թուրքերի ու նրանց դաշնակիցների միջև դաժան մարտեր են ընթանում: Քրդական կազմավորումների հետ համաձայնեցնելով՝ Սիրիայի արաբական բանակը թուրքական բանակին հակազդելու համար […]

̰
«Իմ քայլի» պատգամավորները մերժեցին պետության հաշվին առողջության ապահովագրության մասին ԼՀԿ նախագիծը

14:40 15.10.2019

ԼՀԿ պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր աշխատողների եկամտահարկի, իսկ փաստացի՝ պետական միջոցների հաշվին ապահովել նույն աշխատողների առողջության ապահովագրությունը, մերժվեց ԱԺ տնտեսական հանձնաժողովում։ «Իմ քայլի» պատգամավորները նախ` դեմ էին նման ծախս բյուջեի վրա դնելուն, ապա նաև կողմ էին, որ կառավարությունն ավելի ընդգրկուն նախագիծ ներկայացնի այս ոլորտի կարգավորումների փոփոխության վերաբերյալ։ Խմբակցության պատգամավորների դեմ ձայներով ԼՀԿ պատգամավոր […]

̰
Իսպանիայի ներգաղթյալների ճամբարներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

14:40 15.10.2019

Իսպանիայի Լեպե քաղաքի ներգաղթյալների ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել: Հրդեհի ընդգրկած տարածքը կազմում է գրեթե 4 հեկտար: Այս մասին հայտնել է Huelva Información-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհի պատճառով տարածքից տարհանվել է 300 մարդ: Հրդեհը բռնկվել է կացարաններից մեկում: Ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է և ոչնչացրել է 400 շինություն: Հայտնի է, որ ներգաղթյալների այդ ճամբարում […]

̰
Գիորգի Գախարիայի հետ հանդիպումը շարունակում ենք ընդլայնված կազմով. Նիկոլ Փաշինյան

14:36 15.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն իր վրացի գործընկերոջ հետ շարունակվում է: Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է Գախարիայի հետ հանդիպման շարունակությունն՝ արդեն ընդլայնված կազմով: «Գիորգի Գախարիայի հետ հանդիպումը շարունակում ենք ընդլայնված կազմով»,- գրել է նա:

̰
Էրդողանը Բաքվում անդրադարձել է Արցախի հարցին

14:35 15.10.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հերթական անգամ խոսել է Արցախյան հակամարտությունից:  Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ «Թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդի» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ադրբեջանում գտնվող Էրդողանը ելույթի ժամանակ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ մասնավորապես ասել է. «Ադրբեջանի սեփական տարածքների՝ Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների՝ հայկական օկուպացիայի տակ լինելը 1 միլիոն ադրբեջանցու ստիպել է որպես փախստական ապրել […]

̰
BACK_TO_TOP