Բոլոր լուրերը – Page 8578 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Տիգրան Ավինյանը «Զվարթնոց»-ում դիմավորել է Գիորգի Գախարիային

13:40 15.10.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում գրված է. ««Զվարթնոց» օդանավակայանում Գիորգի Գախարային դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»։

̰
ԱԺ-ն մերժեց ԼՀԿ-ի նախագիծը՝ վարձու աշխատողների ապահովագրությունը եկամտահարկի միջոցով իրականացնելու մասին

13:39 15.10.2019

ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր ընդարձակ օրակարգով նիստ է անցկացնում: Առաջիկա լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու համար կքննարկվի 9 նախագիծ: Առաջինը՝ ԼՀԿ-ի ներկայացրած օրինագիծն է, որով առաջարկվում է աշխատող քաղաքացուն բժշկական ապահովագրության համար վերադարձնել վճարված եկամտահարկի մի մասը: Կառավարությունն այն հավանության չի արժանացրել: Երկար քննարկումից հետո որոշումը չի ընդունվել: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Կստեղծվի գույքի բռնագանձման նոր ինստիտուտ՝ հիմնված կոնկրետ չափանիշների վրա

13:36 15.10.2019

«Նոր ինստիտուտի ներդրումը ենթադրում է համալրում նոր կադրերով. դատախազության առանձին ստորաբաժանում է լինելու, որը համալրվելու է համապատասխան վերապատրաստված մասնագիտացված կադրերով, որոնց թվաքանակը որոշված է հակակոռուպցիոն ռազմավարությամբ»,- «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի նախագծի» վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան` ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: Ինչ վերաբերում է դատախազության՝ որպես իրավասու մարմնի ընտրությանը, ապա Գալյանը նշեց, […]

̰
Երևանում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

13:35 15.10.2019

Հոկտեմբերի 15-ին, ժամը 08:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցից Վերին Անտառային փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է նաև վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes G» (վարորդ՝ […]

̰
Ոստիկանության պարզաբանումը Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին

13:28 15.10.2019

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի առնչությամբ: Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ներկայացվածի մասին ոստիկանությունում սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից կամ որևէ քաղաքացուց հաղորդում կամ ահազանգ չի ստացվել։ Այնուհանդերձ, հրապարակումների հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր և […]

̰
Սուրեն Պապիկյանը երկօրյա աշխատանքային այցով կլինի Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

13:27 15.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վայոց ձորի և Սյունիքի մարզեր: Այցի ընթացքում նախարարը կհետևի միջպետական նշանակության ավտոճանապարհների վերանորոգման ընթացքին, կծանոթանա «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ կողմից վերակառուցվող ենթակայանների շինաշխատանքներին: Հոկտեմբերի 16-ին Կապանում նախարարը խորհրդակցություն կանցկացնի Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների […]

̰
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

13:22 15.10.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։ Այսօրվա դատական նիստին ներկա չէր Ռոբերտ Քոչարյանը՝ առողջական վիճակով պայմանավորված. նա վիրահատվել է և վերականգնողական փուլում է: Դանիբեկյանը հայտնեց, որ դատական նիստն առանց նրա ներկայության չի կարող շարունակվել: Դատավորը նաև տեղեկացրեց՝ գործով անցնող, պաշտպանության […]

̰
Ազդարարման համակարգով ստացվող հաղորդումների 27.7 տոկոսի դեպքում հարուցվել են քրեական գործեր. Դատախազություն

13:21 15.10.2019

2019թ. մայիսի 21-ից գործարկվել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը, որի միջոցով անձինք կարող են անանուն եղանակով տեղեկություններ հաղորդել իրենց հայտնի կոռուպցիոն դեպքերի, փաստերի մասին: Հարթակի գործարկման նախորդ 5 ամիսների ընթացքում ստացվել է դրա միջոցով 146 ազդարարում: ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ազդարարման վարույթներով պարզվել է, որ դրանց 26 տոկոսի դեպքում առկա են առերևույթ կոռուպցիոն հանցագործության հատկանիշներ […]

̰
Քրդական համայնքի բողոքի ակցիան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ

13:18 15.10.2019

Մի քանի հարյուր մարդ է հավաքվել ՀՀ-ում ԱՄՆ  դեսպանատան մոտ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Բողոքի ցույցին մասնակցում են նաև Սիրիայից, Իրաքից ժամանած քրդեր, որոնք պահանջում են ԱՄՆ-ից` ստիպել Թուրքիային «հետ կանգնել այդ ցեղասպան գործողությունից»: Նրանք իրենց հետ են բերել դրոշներ, կարգախոսներով պաստառներ: Քրդերը պահանջում են, որ գերտերությունները մի կողմ թողնեն իրենց շահերը և կանգնեն ժողովուրդների […]

̰
Պաշտպանը դատարանին մանրամասներ հայտնեց Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին

13:16 15.10.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։ Դատավորը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը ստացիոնար հետազոտման և անհրաժեշտության դեպքում վիրահատության համար տեղափոխվել է «Իզմիրլյան բժշկական կենտրոն»: Դանիբեկյանն ասաց, որ այլ տեղեկություններ չկան, ապա հետաքրքրվեց՝ պաշտպանները Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն կարո՞ղ […]

̰
ԼՀԿ-ն առողջապահության ապահովագրության ակտիվացման նախագիծ է առաջարկում

13:15 15.10.2019

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի ներկայացրած նախագիծը, որի հիմնական նպատակն է ակտիվացնել առողջապահության ապահովագրության համակարգը։ Նա նաև ներկայացրեց այն օգուտները, որ հնարավոր է լինելու ստանալ այդ ակտիվացումից։ Թանդիլյանը, մասնավորապես, բացատրեց, որ խոսքը բացառապես կամավոր ապահովագրությանն է վերաբերում, իսկ կողմնակի օգուտը լինելու է և՛ ապահովագրական, և՛ առողջապահական համակարգերի դրական […]

̰
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանն իր համար ավելի կարևոր է, քան Թուրքիա-Սիրիա սահմանը

13:11 15.10.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ իր համար ավելի կարևոր է ԱՄՆ-Մեքսիկա սահմանը, քան Թուրքիա-Սիրիա սահմանը: Սպիտակ տան առաջնորդի խոսքերով՝ որոշ մարդիկ սպասում են, որ ԱՄՆ կպաշտպանի 7 հազար մղոն հեռավորության վրա գտնվող Սիրիայի սահմանը, որի համար պատասխանատու է Բաշար Ասադը, որին Թրամփը կոչում է «Վաշինգտոնի թշնամի»: Թրամփն ընդգծել է, […]

̰
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով որոշում կայացնելու

13:08 15.10.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ շրջանների նստավայրում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Պետական մեղադրող Վահե Դոլմազյանը, ի պատասխան Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի հայտարարությունների, հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանն ինքն է ընտրել «Նաիրի» ԲԿ-ն: Նա ասաց՝ Գրիգորյանի վիճակը վատացել է, երբ նա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հրաժարվեց […]

̰
Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը նորոգվում է

13:01 15.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ135+400-կմ144+200 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են «Ճանապարհ» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են փոսային նորոգում, հարթեցում և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: […]

̰
Հորիզոն 13.00

13:00 15.10.2019

̰
Մանվել Գրիգորյանի ոտքերն անզգայացած են, հաղորդակցվելու խնդիր ունի. պաշտպան

12:59 15.10.2019

Դատարանն այսօր քննում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին վերաբերող մասը քրեական գործից անջատելու և գործը միայն Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին վերաբերող մասով քննելու հարցը։ Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը տեղեկություններ հայտնեց իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին: «Երկրորդական հիվանդություններն են գլուխ բարձրացրել. ոտքերն անզգայացած են, նյութափոխանակությունը խաթարված է, հաղորդակցվելու խնդիր ունի: Նա չի կարող ո´չ […]

̰
Հայոց ցեղասպանության մասին գրառումից հետո թուրքերը «հարձակվել են» Քիմ Քարդաշյանի վրա

12:58 15.10.2019

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կիսվել է համացանցում իր վերջին հայաստանյան այցից ստացած  տպավորություններով: Նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցելության լուսանկարներից է հրապարակել և գրառում արել: «Այցելությունը հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան շատ էմոցիոնալ ստացվեց:  Թանգարանում այդքան լուսանկարներ տեսնելուց և այդքան փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո ես չեմ կարող հավատալ, որ մարդիկ դեռ փորձում են ժխտել տեղի ունեցածը: […]

̰
Նրա վիճակը շատ ծանր է. պաշտպանը` Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին

12:37 15.10.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ շրջանների նստավայրում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Մանվել Գրիգորյանը կրկին ներկա չէ դատական նիստին։ Քննարկում են արտագնա դատական նիստեր անցկացնելու տարբերակը։ Մեղադրողն ասում է` պետք է սպասել միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությանը։ Պաշտպան Լևոն Բաղդասարյանը կրկին միջնորդում է փոխել Մանվել Գրիգորյանի կալանքը […]

̰
Բացահայտվել են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր. ԱԱԾ

12:26 15.10.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու հերթական դեպքեր: Մասնավորապես, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներից մեկի նախագահը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, ս.թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բժշկական փորձաքննության դիմած շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիներից, հիմքերի […]

̰
Գյումրու մաքսատունը բացվե՞լ է, թե՞ ոչ. պատգամավորի անտեղյակությունը՝ ուրախ քննարկման առիթ

12:24 15.10.2019

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը հարց ուղղեց ՊԵԿ նախագահին Գյումրու ավտոմաքսատան բացման մասին՝  ասելով. «Հանրությանը հետաքրքրում է, թե Գյումրու մաքսատունը երբ է բացվելու»: Պատգամավորները հարցից հետո սկսեցին ծիծաղել և տեղեկացնել, որ արդեն բացվել է: «Բացվե՞լ ա, դե ուրեմն շնորհավորում ենք»,- արձագանքեց Եղիշե Սողոմոնյանը: Մանե […]

̰
Փակուղի չկա, կան իրավական քայլեր, որնք կարվեն հանրային վստաություն վայելող Սահմանադրական դատարան ունենալու համար. Վահագն Հովակիմյան

12:17 15.10.2019

«Խորհրդարանը պետք է ապահովի, որ Հայաստանը ունենա հանրային վստահություն վայելող Սահմանադրական դատարան»,- հոկտեմբերի 15-ին` լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը` վստահեցնելով, որ խորհրդարանը ունի անհրաժեշտ գործիքակազմը, որ Հայաստանի կյանքում ի հայտ եկած ցանկացած խնդրի, այդ թվում` իրավական, լուծում տա, և խորհրդարանը լուծելու է այդ հարցը իրավական ճանապարհով: Հովակիմյանը […]

̰
Տնտեսվարողները երևի լավ չէին հաշվարկել, որ գործընթացը շատ ավելի լուրջ է. Դավիթ Անանյան

12:12 15.10.2019

Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում բյուջեի 2019թ. առաջին կիսամյակի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավոր Արտակ Մանուկյանը հետաքրրքվել է ՀԴՄ սարքերի ներկրման գործընթացով: Հարցին պատասխանել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Մասնավորապես ասել է. «Ցավոք, դեռևս չունենք առաջին խմբաքանակը, հոկտեմբերի 20-ի կողմերը 2000 հատ պատրաստ է լինելու, մի օրենսդրական խնդիր կա, որ եթե կարգավորենք, շատ […]

̰
Փաշինյանը կիսվել է Գերմանիայից Դեբետ գյուղ տեղափոխված Տաթև Աղաբաբյանի պատմությամբ

12:00 15.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում կիսվել է «Մեր ժամանակի հերոսը» շարքից մի հաղորդմամբ` կից գրելով. «Ես եմ տերը իմ կյանքի. Երևանից Գերմանիա, Գերմանիայից Լոռու մարզի Դեբետ գյուղ տեղափոխված Տաթև Աղաբաբյանի կարգախոսը»:

̰
Եթե պարզվի, որ այս ձմեռն էլ է տաք լինելու, ինձ ի՞նչ կոչում եք տալու. Գագիկ Սուրենյան

11:56 15.10.2019

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հիմա եթե պարզվի, որ այս ձմեռն էլ է տաք լինելու, ինձ ի՞նչ կոչում եք տալու»:

̰
Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարևորել են խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը

11:52 15.10.2019

Հոկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած քննարկումներին և այդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին: Կարևորվեց խաղաղության  համար բարենպաստ միջավայրի ձևավորումը […]

̰
Քիմ Քարդաշյանը պատմել է իր կյանքի ամենասարսափելի օրվա մասին

11:49 15.10.2019

Քիմ Քարդաշյանը պատմել է իր կյանքի ամենասարսափելի օրվա մասին: Այդ օրը 2016 թվականին էր: Քիմ Քարդաշյանի վրա հարձակում էին գործել: Զինված կողոպուտի մասնակիցները Քարդաշյանից 10 միլիոն դոլարի զարդեղեն են գողացել: Դեպքը տեղի էր ունեցել Փարիզի հյուրանոցներից մեկում: Հանցագործները մուտք էին գործել Քիմի սենյակ և պահանջել էին նրանից 20 կարատ կշռող ադամանդից մատանին և այլ զարդեր: […]

̰
Արմեն Սարգսյանի հրավերով «Airbus»-ի բարձրաստիճան պատվիրակությունը կժամանի Հայաստան

11:39 15.10.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 15-ից 18-ը Հայաստան են այցելելու աշխարհահռչակ «Airbus» ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոան և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանի առաջին հանդիպումն ընկերության ղեկավարության հետ կայացել էր դեռեւս այս տարվա հունիսին Լը Բուրժեում անցկացված՝ Փարիզի միջազգային […]

̰
Մինչև տարեվերջ Հայաստան չհասած ավտոմեքենաների համար կտրվի հավելյալ մեկամսյա ժամկետ

11:36 15.10.2019

Հայաստան ներկրվող ավտոմեքենաների ծավալները մոտ հինգ անգամ ավելացել են, և մտավախություն կա, որ մինչև տարեվերջ  արտերկրից պատվիրված բոլոր ավտոմեքենաները չեն հասնի Հայաստան։ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը նշում է, որ օրենքի դրույթներից մեկը հաշվի առնելով՝ այն քաղաքացիներին, որոնց ավտոմեքենաները մինչև դեկտեմբերի 31-ը չեն հասնի Հայաստան, կտրվի մեքենայի մաքսազերծման մեկամսյա արտոնյալ ժամկետ։ «Լավ լուր ունենք ավտոներկրողների […]

̰
Կոչ կանեմ չտրվել էժանագին սադրանքների. Արայիկ Հարությունյան

11:34 15.10.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթների վերաբերյալ քննարկումներին: «Քանի որ որոշ շրջանակներ աղմուկ են բարձրացնում «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթների վերաբերյալ, որն այս օրերին շարունակվում է փոփոխվել, կոչ կանեմ լրատվամիջոցներին և հասարակությանը չտրվել էժանագին […]

̰
Ի՞նչ է նախատեսում «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը»

11:24 15.10.2019

Այսօր քննարկվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, նախագիծն ավելի վաղ ներկայացվել էր հանրային քննարկման: Այս նախագիծը տեղավորվում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում, այսինքն՝ եթե այն օրենքի ուժ ստացավ, ապա պետք է թիրախավորի կոռուպցիայի մեջ ներգրավված անձանց, փողերի լվացմամբ զբաղվողներին, ինչպես նաև հանցավոր խմբավորումների անդամներին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP