08:47 15.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը պահանջել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում, փոխանցում է Reuters գործակալությունը։ «ԱՄՆ-ը կանաչ լույս չի վառել Թուրքիայի համար՝ Սիրիա ներխուժման նպատակով»,-հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։ Փենսը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի և քուրդ գեներալ Մազլում Քոբանի Աբդիի հեռախոսազրույցը, […]
08:33 15.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման՝ Սիրիայում ռազմական օպերացիա անցկացնելու համար Թուրքիայի նկատմամբ պատժիչ միջոցառումներ սահմանելու մասին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։ Նշվում է, որ պատժամիջոցների սահմանումն ուղղված է երկրի վրա ճնշում գործադրելուն և ստիպելուն՝ դադարեցնել ռազմական գործողությունները։ Պատժամիջոցների տակ են հայտնվել Թուրքիայի էներգետիկայի և պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև 3 բարձրաստիճան […]
08:22 15.10.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արին Բերդի 2-րդ նրբանցքի սեփական տները, 11։00-17։00 Աբովյան փ. 11, 13 շենքերը, Սայաթ-Նովա պող. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ-բանորդները, Հ.Քոչար փ. 22 շենքը, Նորաշեն թաղ. 18, 19, 20, 21 շենքերը, Մարգարյան փ. […]
08:10 15.10.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նորաշենի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանը դիմել է դատարան՝ ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, որն արձակուրդում գտնվող Գրիգորյանին ազատել էր աշխատանքից՝ ավագանու նիստեր չհրավիրելու հիմքով։ Նա հրամանի մասին իմացել էր համայնքապետարանի պահակից։ Փաստաբան Ամրամ Մակինյանը կարծում է՝ քանի որ դատարանը հայցը վարույթ է ընդունել, նա պետք է վերականգնվի պաշտոնում»։
00:41 15.10.2019
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեխային վրաերթի ենթարկելու մասին լուրին. «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈւՆ Նախորդ գրառմամբ հայտարարեցի, որ շառ են անում և ես ոչ մի երեխայի վրաերթի չեմ ենթարկել, որին հետևեց մի շինծու մեղադրանք մի ստախոս կնոջ կողմից, ում երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին։ Որից հետո, ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ ելնելով, իրենց հետ միասին […]
23:59 14.10.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։ Ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, որ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։ Աղբյուրի հաղորդմամբ՝ նշված հասցե են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, […]
23:54 14.10.2019
Լյուքսեմբուրգում կայացել է Եվրամիության արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստը, որի ժամանակ քննարկվել է Սիրիայում Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողությունը։ Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հրապարակել է քննարկման արդյունքում ԵՄ անդամ 28 երկրների ընդունած որոշումը, համաձայն որի՝ ԵՄ-ն զենքի վաճառքի արգելք (էմբարգո) կսահմանի Թուրքիայի դեմ։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Խոսելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նախաձեռնած «խաղաղության ակունք» ռազմագործողության մասին՝ […]
23:41 14.10.2019
Այս ուշագրավ պատմությունը Իռլանդիայում է տեղի ունեցել: Երկարատև հիվանդությունից հետո մահացած Իռլանդիայի ազգային բանակի վետերան Շեյ Բրեդլիի հուղարկավորության ժամանակ հանկարծ ձայներ են լսվել դագաղի միջից: «Որտե՞ղ եմ ես գտնվում, գրողը տանի: Բաց թողեք ինձ, այստեղ մութ է: Իսկ սա ո՞վ է, քահանա՞ է: Ես արկղի մեջ եմ,գրողը տանի, արկղի մեջ եմ, ձեր առջև: Ես մահացել […]
23:35 14.10.2019
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վանաձորում փորձարկվում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ ու կից տեսանյութ հրապարակել. «Վանաձորում փորձարկվում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվանները, որոնց կառուցման ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի միջոցներով»։
23:30 14.10.2019
Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, (UEFA) կարող է պատժել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականին։ EURO-2020-ի որակավորման փուլի խմբային փուլում կայացած Թուրքիա-Ալբանիա խաղի վերջին րոպեներին խփած գոլը թուրք ֆուտբոլիստները նշել են զինվորական ողջույնով՝ ի աջակցություն Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը, որն աշխարհի մի շարք երկրներ դատապարտել են։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Ֆուտբոլային հանդիպումից […]
23:28 14.10.2019
ArmDaily.am-ի տեղեկություններով, Գագիկ Խաչատրյանին այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից արդեն տեղափոխել են կալանավայր: Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար, առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանին օրեր առաջ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով, Գագիկ Խաչատրյանը պառկած է եղել նեյրովիրաբուժության բաժանմունքում, […]
23:21 14.10.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին մասնակցել են նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ու վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցության օրակարգի շրջանակներում […]
23:15 14.10.2019
Ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից կազմված մարդասիրական առաքելության երրորդ հերթափոխի երկրորդ խումբը հոկտեմբերի 14-ին, ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ, մասնավորապես` ՌԴ զինված ուժերի ինքնաթիռով, տեղափոխվել է Սիրիայի Արաբական Հանրապետություն` Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին տեղեկացրին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից։
23:08 14.10.2019
Անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե դատարանը կասեցրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ Նորաշեն համայնքում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը, հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։ «Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը` հարկ ենք համարում նշել, որ վարչական ակտի կատարման կասեցումը չի ենթադրում հայցադիմումը […]
22:57 14.10.2019
Հոկտեմբերի 11-ի գիշերը հրազենային բազմաբեկոր վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխվեց Գեղանիստ գյուղի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։ Հոսպիտալացվելուց որոշ ժամանակ անց տղամարդը, գիտակցության չգալով, մահացավ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողները պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի գեղանիստ գյուղում։ Առանձնապես ծանր հանցագործության բացահայտման աշխատանքներն իրականացրին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Արարատի մարզային վարչության […]
22:43 14.10.2019
«Սիրիայի ազգային բանակ» (ՍԱԲ) խմբավորումը, որը մասնակցում է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը, տեղի բնակչությանը խոստացել է ապահովել նրանց անվտանգությունը քուրդ զինյալներից: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Վերոհիշյալ խմբավորման հրամանատարներից Յուսուֆ Աբբուդը հայտարարել է. թե իբր իրենք տարբերություն չեն դնում հայի, քրիստոնյայի, արաբի, թուրքմենի ու քրդի միջև: Եվ որպես իրենց նպատակ […]
22:40 14.10.2019
Էլթոն Ջոնն իր ինքնակենսագրական «Ես» գրքում Մայքլ Ջեքսոնին անվանել է հոգեկան հիվանդ, հայտնում է TMZ–ն: Բրիտանացի երգիչը պատմել է, որ ինքը Ջեքսոնին ճանաչել է 13 կամ 14 տարեկան հասակից: Նա «ամենահրաշալի երեխան էր», բայց ինչ-որ պահի սկսել է հեռանալ իրականությունից այնպես, ինչպես Էլվիս Փրեսլին: «Աստված գիտի, թե ինչ էր կատարվում նրա գլխում, և Աստված գիտի, […]
22:26 14.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված ռազմավարական զորավարժությունների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԶՈՒ բարձրագույն սպակայակազմը: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել […]
22:10 14.10.2019
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը, 15-16-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
21:55 14.10.2019
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13:49-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մեծարենցի փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, իսկ մյուս պատերին կան ճաքեր, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման […]
21:40 14.10.2019
ԱՄՆ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որ եկել էր Հայաստան մասնակցելու WCIT 2019 ՏՏ 23-րդ համաժողովին և հյուրընկալվել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում, իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և մակագրել. «Մինչև հիմա չեմ կարողանում ուշքի գալ, քանի որ Հայաստանը հիասքանչ է, շնորհակալ եմ Արմեն Սարգսյանին մեզ հյուրընկալելու համար»: […]
21:27 14.10.2019
12.09.2019-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Դավիթը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգել է Ա.Ղ.-ի մայրիկին, ով էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է Analitik.am-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Դավիթ Սանասարյանը, տեղեկանալով, որ […]
21:15 14.10.2019
SHANTNEWS.am- ի տեղեկություններով` Հայաստանի քրդերը, ի պաշտպանություն Սիրիայում քրդերի վրա հարձակման, հոկտեմբերի 15-ին` ժամը 12-ին, հանրահավաք են անցկացնելու ԱՄՆ դեսպանատան մոտ:
21:02 14.10.2019
Ըստ պայմանագրիъ քրդական զինված ջոկատները մտնում են սիրիական բանակի 5-րդ՝ ռուսական կորպուսի մեջ, գրում է infoteka24-ը: Քրդական մարզերը կստանան ինքնավարություն, իսկ քրդերն իրենց իրավունքների պաշտպանության երաշխիքներ և նոր սահմանադրություն իրենց երկրի համար: Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են կոորդինացնել գործողությունները Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում կիրառված ագրեսիային դիմակայելու համար: Ըստ պայմանավորվածության՝ Աֆրինը պետք է միացյալ […]
20:44 14.10.2019
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի ամենակենտրոնում գտնվող «Gayane’s» ռեստորանում հայկական տոլմայի պատրաստման դասընթացներ են կազմակերպվել: Դասընթացներն իրականացնում է շեֆ-խոհարար Զարուհի Պարունակյանը: «Իսպանացիները կյանքի մեջ առաջին անգամ տոլմա են փաթաթում»,- հայտնել են ռեստորանի տնօրինությունից: Հատկանշական է, որ հենց տեղացիներն են շատ հետաքրքրված տոլմայի պատրաստման հմտություններով: Խմբերում, սակայն, նաև մեծ թվով օտարերկրացիներ կան: Հաղորդվում է, որ այս ռեստորանում նաև […]
20:25 14.10.2019
Ռեփեր Քանյե Ուեսթը Վաշինգտոնում հանգստյան օրերին անակնկալ կերպով հայտնվել է Հովարդի համալսարանում և ներկայացրել է իր նոր Jesus Is King ալբոմը, հայտնում է dailymail.co.uk-ը: Երեկույթի ընթացքում 42-ամյա ռեփերը հաստատել է, որ «պաշտոնապես» քրիստոնյա է, թեպետ նրա կազմակերպած կիրակնօրյա պատարագը և նոր ալբոմի անունն արդեն հուշում էին այդ մասին: Dailymail.co.uk-ը նաև հիշեցնում է, որ Ուեսթը և […]