17:20 14.10.2019
ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ հանցավորության և հանցագործությունների բացահայտման վերջին տարիների ցուցանիշների վերլուծությունը վկայում է այն մասին, որ հանցագործությունները ոչ միայն և ոչ այնքան քանակական, որքան որակական փոփոխությունների են ենթարկվում: Փոփոխություններ են կրել հանցագործությունները ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, կատարելագործվել են դրանց կատարման մեխանիզմները: Հանցավորությունը դարձել է ավելի համակարգված ու կազմակերպված՝ ինչը պայմանավորված է առաջին […]
17:19 14.10.2019
ԱԺ-ում քննարկվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: 5 տարի առաջ «Սևանա լճի էկոհամակարգի մասին» օրենքում կատարվել է մի փոփոխություն, որի արդյունքում վերջին տարիներին կրկնակի ավելացել է Սևանից ջրի բացթողումների քանակը: Նախագծի հեղինակ Վլադիմիր Կարապետյանն առաջարկել է վերանայել նշված […]
17:12 14.10.2019
Մերձմոսկովյան Միտիշչի շրջանում բժիշկները 44-ամյա տղամարդու ստամոքսից հանել են գդալի մի հատվածը: Նա սպասել է մի քանի օր, որ այն բնական ճանապարհով դուրս գա, բայց հետո դիմել է մասնագետներին: Այս մասին հայտնում է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը: «Ռենտգեն հետազոտությամբ հաստատվել է օտար մարմնի առկայությունը հիվանդի կերակրափողում: Ընդունարանի և ախտորոշման բաժանմունքի բժիշկները տեղային անզգայացմամբ էնդոսկոպիկ մեթոդով […]
17:08 14.10.2019
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2019 թ. առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԱՀ Պաշտպանության բանակում մահացել է 39 զինծառայող: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների մահվան 50 դեպք: Այսինքն՝ ԶՈւ-ում մահացության դեպքերը նվազել են 11-ով, կամ 22%-ով: Ընդ որում՝ նվազումն արձանագրվել է զինվորական ծառայության հետ կապված մահվան դեպքերում: Մասնավորապես՝ այս […]
17:06 14.10.2019
Ավստրալիայում 25 տարի բանտարկված տղամարդուն կվճարվի 7 միլիոն ավստրալական դոլարի (մոտ 5 միլիոն ամերիկյան դոլար) փոխհատուցում: Գործի կրկնակի քննությունը պարզել է, որ նրա նկատմամբ կայացված վճիռը անարդար է եղել: Դևիդ Իսթմենը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1995 թվականին: Նա մեղադրվում էր ոստիկանին սպանելու համար: Այս դեպքը տեղի էր ունեցել 1989 թվականին: Բազմաթիվ բողոքարկումներից հետո 2014 թվականին […]
17:01 14.10.2019
«Ենթադրվում է, որ որոշումն այսօր կլինի, որովհետև օրերով հաշվվող ժամկետ է, հնարավոր է՝ աշխատանքային ժամերից դուրս քննարկումը շարունակվի, եթե որոշման չգնանք»,- այս մասին ՍԴ-ում` լրագրողների հետ զրույցում, ասել է ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը: SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: […]
16:52 14.10.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը տասնյակ անգամներ այցելել է Սահմանադրական դատարան, սակայն նրա մուտքը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրահանգով չի ֆիքսվել այցելությունների գրքում: Այս մասին հայտնում են Տելեգրամի Բաղրամյան 26 ալիքի աղբյուրները ՍԴ-ում՝ հիշեցնելով, որ Օրբելյանը Հրայր Թովմասյանի սանիկն է: Տելեգրամի ալիքը հայտնում է՝ կարգադրությունը տվել է ինքը՝ Հրայր Թովմասյանը, և Արամ […]
16:50 14.10.2019
Արդարադատության գերագույն խորհրդի անդամ Աննա Դոլիձեն Վրաստանի իշխանությանը քաղաքական առաջարկ է ներկայացրել Դավիդ Գարեջի վանական համալիրը վերածել պահպանվող տարածքի: «Դա պատմական հնարավորություն կտա օգտագործել այս մարտահրավերը Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, ինչպես նաև տնտեսական վիճակը բարելավելու համար»,- «Palitranews» ՀԸ եթերից հայտարարել է նա: «Այս առաջարկը վաղուց է դրված սեղանին: Այն միջազգային աջակցությամբ մշակվել է ականավոր գիտնականների, […]
16:50 14.10.2019
Մահացել է ՌԴ Աբական քաղաքի քաղաքապետ Նիկոլայ Բուլակինը: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում անելով Խակասիայի վարչակազմի մամուլի ծառայությանը: Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով` Բուլակինը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ Մինուսինսկ քաղաքից ոչ հեռու: Բուլակինը 67 տարեկան էր: Նա ղեկավարում էր քաղաքը 1995 թվականից: Քաղաքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 6 անգամ […]
16:42 14.10.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի թագավորին կնվիրի Կարմիր գրքում գրանցված բազե: Այս մասին հայտնում է LIFE.ru-ն: Թռչնին կոչել են Ալֆա` Երկրին ամենամոտ գտնվող Ալֆա Ցենտավրա աստղի անունով: Ռուսաստանում ընդամենը մի քանի հազար է մնացել այդ տեսակի բազեից: Նշենք, որ Վլադիմիր Պուտինն արդեն իսկ ժամանել է Սաուդյան Արաբիա:
16:37 14.10.2019
«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Այս մասին հայտնում են «Սանիթեք» ընկերությունից: Եվ որպես այդ գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը՝ Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, այսօր ծանուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալ:
16:36 14.10.2019
Ճապոնիան պատուհասած տարերային աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսերը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն»,- ասված է […]
16:24 14.10.2019
Կառավարությունը մտադիր է հասնել մի մակարդակի, երբ տնտեսական աճը կլինի 10 տոկոս, իսկ դրա համար ներդրումների այսօրվա մակարդակը բավարար չէ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա բացատրեց, թե որքան ներդրումներ են հարկավոր ցանկալի մակարդակին հասնելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում:
16:18 14.10.2019
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի գլխավորությամբ հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Վերջինի ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկվել են «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումն ու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում […]
16:12 14.10.2019
Էսթեր Դյուֆլոն (Ֆրանսիա), Աբհիջիտ Բաներջին (Հնդկաստան) և Մայքլ Կրեմերը (ԱՄՆ) դարձել են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ: Մրցանակը շնորհվել է «գլոբալ աղքատությունը նվազեցնելու փորձարարական մոտեցման համար»: «Տնտեսական գիտությունների 2019 թվականի դափնեկիրների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները գործնականում զգալիորեն բարելավել են աղքատության դեմ պայքարելու մեր ունակությունը: Նրանց կատարած ուսումնասիրություններից մեկի արդյունքում ավելի քան 5 միլիոն հնդիկ երեխաներ կարողացել են […]
16:10 14.10.2019
Ռաս էլ-Այնում թուրքական օդուժը հարվածել է լրագրողների և քաղաքացիական անձանց շարասյանը:
16:06 14.10.2019
ՀՀ քննչական կոմիտեն ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ քրգործը ստացել են քիչ առաջ: Սեպտեմբերի 25-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել Վիգեն […]
16:04 14.10.2019
Հրապարակվել է թենիսի ATP-ի վարկանիշային նոր աղյուսակը: Դրանում հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը 8-րդն է: Հիշեցնենք՝ նախորդ վարկանիշային աղյուսակում Կարենը 9-րդն էր, և այժմ մեկ աստիճանով բարելավել է իր տեղը աղյուսակում: Աշխարհի առաջին ռակետը շարունակում է մնալ Սերբիայի ներկայացուցիչ Նովակ Ջոկովիչը: Նրան հաջորրդում են Ռաֆայել Նադալը (Իսպանիա), Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա), Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան), Դոմինիկ […]
16:02 14.10.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Իրանի հետ տնտեսական հարաբերությունների մասին SHANTNEWS.am-ի հարցին, ասել է, որ դրանք զարգացման նոր փուլ են մտնում, իսկ տեղեկությանը, թե Թավրիզի ազատ տնտեսական գոտում հայկական ներկայացուցչությունը փակվել է, Նաղդալյանն ասել է, որ այդպիսի տեղեկություններ չունեն և պետք է ճշտեն: Աննա Նաղդալյանի խոսքերով` Իրանի հետ տնտեսական […]
16:00 14.10.2019
Իրանագետ Արմեն Իսրայելյանը «Այո՛, մենք քուրդ ենք, սակայն Թուրքիան մեզ համար կարևոր է» վերտառությամբ գրառում է կատարել՝ նշելով. «Թուրքիայի մասնակցությամբ Սիրիայում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ զգացմունքային գնահատականներ տալիս արժե հիշել Իրանում Իրաքի Քրդստանի ներկայացուցիչ (դեսպան) Նազեմ Դաբաղի հետևյալ միտքը. «Այո՛, մենք քուրդ ենք, մեզ համար մտահոգիչ է Սիրիայում ստեղծված իրավիճակը, սակայն հարցեր կան, որոնց պետք […]
15:52 14.10.2019
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Այս մասին Armtimes.com-ին հայտնել է բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը: Ըստ այդմ՝ Քոչարյանի մոտ չի հայտնաբերվել որևէ քաղցկեղային բջիջ, չարորակացման միտում: «Կարող եմ ասել, որ ամեն ինչ բարորակ է: Ռոբերտ Քոչարյանը գտնվում է վերականգնողական փուլում, կազդուրման ընթացքում, դինամիկան […]
15:50 14.10.2019
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօրվա ասուլիսի ժամանակ որոշ թվեր ներկայացրեց ներդրումների իրավիճակի մասին։ Նա ասաց, որ առայժմ ամփոփվել են միայն առաջին կիսամյակի տվյալները։ Նախարարի խոսքերով, սակայն, իրենք ներդրումների նվազում չեն նախատեսում։ Մանրամասները՝ տեսանյութում:
15:44 14.10.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱՊՀ ղեկավարների նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Գարեգին Նժդեհի մասին հնչեցրած մեղադրանքներին: «Հայաստանը հաստատակամ է իր պայքարում նեոնացիզմի և ծայրահեղականության դեմ, ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի` պատմությունը վերանայելու կոչին, բայց պետք է ասեմ, որ պատմությունը իրենց գործը չէ, մանավանդ, որ իրենք լավ […]
15:33 14.10.2019
Բիզնեսը վերջերս հաճախ է բարձրաձայնում խնդիրը, թե ինչո՞ւ պետք է Հայաստանից Ռուսաստան արտահանողները Լարսի անցակետում ենթարկվեն նույն մաքսային զննմանը, որ անցնում են այլ երկրների ներկայացուցիչները։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա նաև, ըստ էության, պատասխանեց, որ դա զգայուն հարց է, և ներկայացրեց, թե ինչ հունով են ընթանում այդ հարցի քննարկումները ԵԱՏՄ-ում։ […]
15:31 14.10.2019
Երկուշաբթի օրը Բաքվում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը: «Նախարարները լայնորեն քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները: Նշվել է իրենց անվտանգության ապահովման համար երկու երկրների վարած քաղաքականության կարևորությունը»,- հայտնում է rusarminfo.ru-ն: Նշվում է նաև, որ Մամեդյարովը և Չավուշօղլուն հայտարարել են, որ […]
15:29 14.10.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Արցախյան հակամարտությունը հայտնվել է փակուղում: Նաղդալյանի խոսքերով` մինչև այժմ Ադրբեջանի իշխանությունը չի խոսել ժողովուրդների անունից, մինչդեռ ՀՀ իշխանության խոսքի հիմքում հայկական և ադրբեջանական կողմերի ժողովուրդներն են: «Մեզ համար առաջնային են ժողովուրդների անվտանգությունը, և մենք հետամուտ ենք […]
15:25 14.10.2019
Ինչ իրավիճակ է այսօր Սիրիայում, ինչպես են հայերն ապրում Ղամիշլիում, որտեղ ռազմական գործողություններ են իրականացվել: SHANTNEWS-ի հետ զրույցում այս մասին տեղեկություններ է հաղորդել սիրիահայ Ավո Դերվիշյանը: Նա ասել է, որ մի քանի ընտանիքներ տարհանվել են, մոտ 400 ընտանիք էլ շարունակում է ապրել Ղամիշլիում: Դպրոցներն անվտանգության նկատառումներով դեռ փակ են: «Ունեցանք կորուստներ, բայց համախմբված ենք մեր […]
15:23 14.10.2019
Հայաստանում տարեցտարի ավելի մեծ աճ է գրանցում ապրանքների արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքերով՝ դա ոչ թե նշանակում է, որ դեպի այլ երկրներ արտահանումը նվազում է, այլ, որ այլ ուղղություններով արտահանումն ավելի դանդաղ է աճում։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:21 14.10.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս արած հայտարարությանը, թե Արցախը գրավելուց հետո նրանք կվերափոխեն այդ տարածքներն այնպես, ինչպես արեցին Մարաղա գյուղի դեպքում: Աննա Նաղդալյանն ասել է, որ Մարաղայում 1990-ականներին տեղի է ունեցել հայ բնակչության ոչնչացում, հետևաբար` Ալիևը, ըստ Աննա Նաղդալյանի, բացահայտ ապացուցում է, որ […]
15:19 14.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանին և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանին: Ընդգծելով Կալիֆոռնիայի նահանգի, մասնավորապես Լոս Անջելեսի հետ Հայաստանի ունեցած երկարամյա սերտ հարաբերությունների կարևորությունը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է այն ոլորտները, որտեղ համագործակցության և առկա կապերն էլ ավելի խորացնելու առավել մեծ ներուժ կա՝ […]