Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+20.09 oC

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը

16:18 14.10.2019

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի գլխավորությամբ հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:

Վերջինի ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկվել են «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումն ու  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանը և Աննա Վարդապետյանը ներկայացրել են Ռազմավարությամբ ամրագրված մի շարք կարևոր ուղղություններ, որոնք վերաբերել են անցումային արդարադատությանը,  սահմանադրական բարեփոխումների անցկացմանը, ընտրական օրենսդրության բարեփոխմանը, դատական ու իրավապահ համակարգի, քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության, սնանկության ոլորտի բարեփոխմանը, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը և այլն:

Օրակարգային հաջորդ հարցը ներկայացրել է փոխնախարար Սրբուհի Գալյանը՝ նշելով, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նպատակը տնտեսական շրջանառությունից ապօրինի ծագում ունեցող գույքը հանելն ու այն օրինական սեփականատիրոջը վերադարձնելն է, իսկ վերջինի բացակայության դեպքում՝ պետությանը: Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել միջազգային լավագույն փորձը: Փոխնախարարի տեղեկացմամբ, ընթացակարգը լինելու է ոչ թե քրեադատավարական, այլ քաղաքացիաիրավական: Ըստ Սրբուհի Գալյանի՝ Նախագծում թվարկված են բոլոր հիմքերը, որոնք կարող են ազդակ հանդիսանալ ուսումնասիրության վարույթը սկսելու համար: ««Հասարակ» քաղաքացիները որևէ պարագայում իրենց չեն կարող համարել այս օրենքի պոտենցիալ շահառու, քանի որ նախագծում թվարկված են հանցագործությունների կոնկրետ տեսակներ՝ կազմակերպված հանցավորություն, թմրամիջոցների, զենքի  ապօրինի շրջանառություն, թրաֆիքինգ, ինչպես նաև կոռուպցիոն գործարքներ, որոնց առնչությամբ հարուցված քրեական գործերի պարագայում կարող է սկսվել ուսումնասիրության վարույթը»,- պարզաբանել է փոխնախարարը:

Նիստի ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել ու դրական են գնահատել Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը մշակելիս արձանագրված ներառականությունն ու Ռազմավարությամբ վեր հանված սկզբունքային խնդիրները:

Հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ է եղել Ռազմավարությունից բխող Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումներին հասարակական կազմակերպությունների մասնակցայնության ձևաչափին, ինչպես նաև ապօրինի գույքի բռնագանձման նախագծի մի շարք կարգավորումներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

23:59 17.07.2025

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

Գործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

23:56 17.07.2025

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

23:50 17.07.2025

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...

Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա

23:47 17.07.2025

Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա

Հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

23:42 17.07.2025

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Հուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջ

23:33 17.07.2025

Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջ

Հայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...

BACK_TO_TOP