11:59 11.10.2019
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի նախաքննությունն ավարտված է, բայց մինչդատավարական վարույթում դեռ քննարկվում է մեղադրյալի խափանման միջոցի հարցը։ Այս մասին Shantnews-ին ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։ Հիշեցնենք, 2018-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա թաղամասում 57-ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգելդեևը։ Նրա նկատմամբ Շիրակի մարզի […]
11:56 11.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխաբադում՝ ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների նիստի ժամանակ, արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին: Ալիևը հիշատակել էր հայ ռազմա-քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի անունը: Փաշինյանն ընդգծել է, որ Ալիևի ելույթում պատմական իրադարձությունների սուբյեկտիվ մեկնաբանման փորձ կա: «Իլհամ Հեյդարովիչի ելույթից տպավորություն է ստեղծվում, թե Հիտլերը երկրորդական դեր է խաղացել, և նացիստական շարժման առաջնորդը եղել […]
11:51 11.10.2019
Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է հանդիպել Ուզբեկստանի նախագահին և քննարկել երկու երկրների և բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման հեռանկարները։ ՀՀ վարչապետի խոսքով՝ այն հանգամանքը, որ սա Հայաստանի և Ուզբեկստանի ղեկավարների նման ձեւաչափով առաջին հանդիպումն […]
11:47 11.10.2019
Չինաստանի Հուան քաղաքում հոկտեմբերի 18-27-ը կայանալիք Համաշխարհային բանակային խաղերում Հայաստանը ներկայացուցիչ կունենա 3 մարզաձևերում՝ ըմբշամարտ, ձյուդո և սպորտային մարմնամարզություն: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Մրցավայր կմեկնեն հետևյալ մարզիկները. Ըմբշամարտ, հունահռոմեկան ոճ Տիգրան Մինասյան (60 կգ) Շանթ Խաչատրյան (67 կգ) Վարուժան Գրիգորյան (77 կգ) Դավիթ Օվասապյան (130 կգ) Ազատ ոճ Վարդգես Կարապետյան (65 կգ) […]
11:47 11.10.2019
ԱՊՀ պետությունների ղեկավարների՝ Թուրքմենստանում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը դժգոհել է, որ Երևանում տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը։ Նա դժգոհել է, թե հետխորհրդային տարածքում տեղադրվում են ֆաշիստներին հերոսացնող կոթողներ։ Տեղին է հիշեցնել, որ հայ ազգային հերոսի մասին բարբաջողը նույն մարդն է, որ Ադրբեջանի ազգային հերոսի կոչում է շնորհել մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայում […]
11:42 11.10.2019
Հոկտեմբերի 10-11-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևանում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա , 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
11:40 11.10.2019
Ստեփանակերտում անց է կացվում Արցախի բարեկամների համաժողովը՝ «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով։ Համաժողովին մասնակցում են 30 երկրներից ավելի քան 150 քաղաքական-հասարակական գործիչներ և մտավորականներ: Համաժողովն ուղիղ հեռարձակմամբ՝ այստեղ:
11:37 11.10.2019
Քրդերը պատասխանում են իրենց դեմ Սիրիայի տարածքում Թուրքիայի զինված ուժերի կողմից սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը։ Սիրիայի քրդական ուժերը հրետակոծել են Թուրքիայի սահմանամերձ քրդաբնակ Մարդին և Շանլըուրֆա նահանգները, ինչի հետևանքով 2 նահանգներում զոհվել և վիրավորվել են քաղաքացիական անձինք։ Թուրքական աղբյուրը, հղում անելով Մարդինի և Շանլըուրֆայի նահանգապետարանների հայտարարությանը, տեղեկացնում է, որ հրետակոծության հետևանքով 2 նահանգում վիրավորների […]
11:35 11.10.2019
Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է Շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի 8 ներկայացուցիչ: Մեր շախմատիստներից առայժմ առավել հաջող է հանդես գալիս Շանթ Սարգսյանը` (Մ18): Շանթը 9-րդ տուրում հաղթել է Իրանը ներկայացնող Արյան Ղոլամիին, 7 միավորով այժմ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Նա կես միավոր է զիջում միանձնյա առաջատար հնդիկ գրոսմայստերին: Արթուր […]
11:31 11.10.2019
Հոկտեմբերի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է մտքեր փոխանակելու Բանկի հետ գործընկերության վերաբերյալ, քննարկելու ընթացիկ ծրագրերը ու համագործակցության հետագա ուղղությունները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է կառավարությանը վերջերս եվրապարտատոմսերի հաջող թողարկման, ինչպես նաև Տեղեկատվական […]
11:28 11.10.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամում հափշտակության նոր դեպք է բացահայտել: «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության առջև հնարավորինս բաց և թափանցիկ լինելու սկզբունքին, հարկ է համարում իրազեկել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռևս 2018 թվականի հուլիսի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարված բազմաթիվ քննչական գործողությունների […]
11:26 11.10.2019
Կարմիր ծովում՝ Սաուդյան Արաբիայի ափերից մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող իրանական տանկերի վրա պայթյուն է տեղի ունեցել։ Նավն ուսումնասիրող մասնագետները չեն բացառում ահաբեկչության վարկածը։ Այս մասին հայտնում է իրանական մամուլը։ Պայթյունը տեղի է ունեցել Կարմիր ծովի միջնամասում՝ արաբական Ջիդդա նավահանգստից մոտ 96 կմ հեռավորության վրա։ Ընդ որում՝ այս նկարագրությունից պարզ է դառնում, որ իրանական […]
11:18 11.10.2019
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի (ՇՀԿ ՀՏԿ) գործադիր տնօրեն Ջումախոն Գիյոսովին: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ-ից: Ներկայացնելով կառույցի գործառույթները՝ Ջ.Գիյոսովը նշել է, որ գործադիր կոմիտեն համակարգում է ահաբեկչության, անջատողականության և ծայրահեղականության դեմ պայքարում կազմակերպության անդամ պետությունների իրավասու մարմինների փոխգործակցությունը: […]
11:16 11.10.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է Հայկական առևտրային ցանցի՝ «Հայաստան-Սփյուռք կայուն տնտեսական գործընկերության ուրվագծում» գործարար 4-րդ համաժողովի աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Նախարարը հանդես է եկել զեկույցով՝ «Նոր Հայաստան, նոր հնարավորություններ» թեմայով: Հակոբ Արշակյանը նախ կարևորել է Հայկական առևտրային ցանցի գործունեության դերը աշխարհում, որից հետո անդրադարձել է […]
11:05 11.10.2019
Հոկտեմբերի 11-ը նշվում է որպես Աղջիկ երեխաների միջազգային օր: Տոնը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2012 թ-ին: Օրվա հաստատման նպատակն է ուշադրություն հրավիրել այն խնդիրների վրա, որոնք ունենում են աղջիկ երեխաները՝ կախված հասարակությունում կանացի սեռի ընկալումից: Աշխարհի շատ երկրներում դեռ կանայք չեն կարողանում կրթություն ստանալ, ունենալ բժշկական ապահովագրություն և իրենց կամքին հակառակ՝ ամուսնանում են […]
11:01 11.10.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Լենդրուշ Հովհաննիսյանը: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ԲԴԽ-66-Ո-151 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լենդրուշ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Արագածոտնի մարզի առաջին ատյանի […]
11:00 11.10.2019
Հոկտեմբերի 11-ն Աղջիկ երեխաների միջազգային օրն է: Այն նշվում է ՄԱԿ-ի առաջարկով՝ ի նշան աղջիկների իրավունքների պաշտպանության: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Տոնն առաջին անգամ նշվել է 2012 թվականին: 25 առաջ 200 երկրներից ավելի քան 30,000 կին ժամանել էր Պեկին՝ մասնակցելու Կանանց համաշխարհային խորհրդաժողովին` ճանաչելու կանանց և աղջիկների իրավունքները որպես […]
10:54 11.10.2019
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով մամուլում հրապարակված տեղեկություններից մեկին: «2019 թվականի հոկտեմբերի 3-ին «Ժամանակ» թերթում և «1in.am» կայքում տպագրված՝ «Քրգործը «ջրվել է» Մաշադյանի մտերիմ՝ Տրամվի պարկի Գոջիի տղայի միջամտությամբ» վերտառությամբ, չճշտված և ըստ էության ապատեղեկատվություն պարունակող հոդվածի կապակցությամբ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում իրազեկել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական […]
10:52 11.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում Թուրքմենստանից ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է իր ելույթը: «Իմ խոսքն ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստին»,- գրել է նա:
10:40 11.10.2019
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է․ «Սիրելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր, ս/թ հոկտեմբերի 19-ին կնշվի Երևան քաղաքի հիմնադրման «էրեբունի-Երևան 2801» տոնակատարությունը: Առաջին անգամ այն կիրականացվի ապակենտրոնացված ձևաչափով. բոլոր վարչական շրջաններում կկայանան տարատեսակ բացօթյա համերգային ծրագրեր և միջոցառումներ: Ժամը 19:00-ից 21:00-ն հայաստանյան խմբերն ու անհատ-կատարողները հանդիսատեսին կներկայանան տարբեր նախասիրությունների և ոճերի երաժշտական կատարումներով: Հարթակներ՝ ❗️Աջափնյակ – Փոփ-էստրադային ? ❗️Ավան […]
10:31 11.10.2019
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը։ Պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանի Անդրանիկի փողոցի 130-րդ շենքի բակում զինված միջադեպ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով […]
10:23 11.10.2019
2019 թվականին Հայաստանի 10 մարզում նախատեսված է Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» 60 ծրագիր` 90 մլն ՀՀ դրամի սահմաններում: Մինչ օրս իրականացվել է 48 ծրագիր, որից 8-ը դեռևս ընթացքի մեջ է: Ծրագրերում ընդգրկվել է 356 շահառու, նրանցից 26-ը՝ հաշմանդամություն ունեցող: Ծրագրերի շրջանակում իրականացվել են մանկապարտեզի, դպրոցի, մշակույթի տան հարակից տարածքների բարեկարգման […]
10:11 11.10.2019
Սանկտ Պետերբուրգում շարունակվում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը, որին մասնակցում է 300-ից ավելի շախմատիստ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից: Մեր շախմատիստներից Մանուել Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը պահպանում են տեղն առաջատարների խմբում: 6-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է Ռովեն Վոգելին, իսկ Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի է խաղացել Վիտալի Սիվուկի հետ: Սամվելն ու Մանուելը 6 հնարավորից վաստակել են 5 միավոր […]
09:57 11.10.2019
Շվեյցարիայում մեկնարկել է FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում են 150-ից ավելի շախմատիստներ, այդ թվում FIDE -ի վարկանիշի բոլոր առաջատար շախմատիստները՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորությամբ: Մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանը: Առաջին տուրում մեր շախմատիստներից միայն […]
09:46 11.10.2019
Չինաստանի Ցզյանսու նահանգի Ուսի քաղաքում էստակադային կամրջի փլուզման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 2-ը ստացել են վնասվածքներ։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։ Փլուզման պահին կամրջի վրա է եղել 3 մարդատար և 2 բեռնատար մեքենա։ Դեպքի վայրում փլուզման հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։
09:34 11.10.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դատական հայց՝ վարչապետի աշխատակազմի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 7-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Ռոզա Սահակյանը և հայց ներկայացրել աշխատակազմի դեմ: Մասնավորապես, Սահակյանը իր հայցով պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի աշխատակազմին 2019 թվականի օգոստոսի 5-ի իրեն պաշտոնից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչել, որպես անվավերության հետևանք իրեն զբաղեցրած պաշտոնին […]
09:23 11.10.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքն է նախաձեռնել երկխոսության մեկնարկ ՌԴ-ի հետ։ Ռեկորդային՝ ավելի քան 14 ժամ տևած մամուլի ասուլիսի ժամանակ Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման համար միակողմանիորեն քայլեր անելու պատրաստակամության մասին։ «Զանգահարել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կարծիքեր փոխանակել։ Բոլոր զանգերը ես եմ արել։ Թագս չի ընկնի, փառք Աստծո, ես […]
09:17 11.10.2019
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան։ Աշխաբադում հոկտեմբերի 11-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։ Թուրքմենստանի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետին Աշխաբադում և կարևորել նրա այցը՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարաբերությունների խորացման հեռանկարները քննարկելու համատեքստում։ «Հարգելի Նիկոլ Վովայի, թույլ տվեք ողջունել Ձեզ Թուրքմենստանում և շնորհակալություն հայտնել ԱՊՀ մասնակից […]
09:08 11.10.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մարաթոնյան ասուլիսն իր տևողությամբ Գինեսի ռեկորդ է սահմանել։ Ավելի քան 14 ժամ տևած ասուլիսի ընթացքում նախագահը պատասխանել է ավելի քան 500 հարցի։ Ասուլիսին ներկա է գտնել 300 լրագրող։ «Դրանք հարցեր էին գլխավորի մասին։ Պատասխանել եմ բոլորին։ Հարցերին պատասխանել եմ անկեղծ, սակայն որոշ հարցերի, հավանաբար, ոչ այնպես, ինչպես կցանկանային»,-ասուլիսի վերաբերյալ մեկնաբանությամբ է հանդես […]