Բոլոր լուրերը – Page 8592 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Բոլոր լուրերը

Թումանյանի անձնական իրերի մեջ 2 եռաչափ խոշորացույցներ կան, նա իր ժամանակի նորարարներից էր. Խաչատուրյան

13:57 11.10.2019

Հովհաննես Թումանյանը նորարարության իր ժամանակի առաջամարտիկներից էր, նրա մասին շատ կարդալիս կարելի է նորարարության հուշումներ ստանալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում պատմեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը: «Թումանյանն իր ժառանգությամբ անընդհատ նորարարության մղող ու դրդող է: Նա իր ժամանակի նորարար է եղել: Նա գաղափարական առումով էր նորարար, տղամարդկանց ու կանանց հարաբերությունների […]

̰
ԵՄ գագաթնաժողովը կքննարկի Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցները Սիրիայում իրականացվող գործողությունների պատճառով

13:53 11.10.2019

ԵՄ գագաթնաժողովում կքննարկվի Թուրքիայի դեմ պատժամիջոցների հնարավոր կիրառումը Սիրիայում իրականացվող «Խաղաղության աղբյուր» օպերացիայի պատճառով: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ-ի եվրոպական հարցերով պետքարտուղար Ամելի դե Մոնշալենին: Պետքարտուղարը շեշտել է, որ հարցը ներկայում քննարկվում է: Ըստ Մոնշալենի՝ սիրիական պետության հյուսիսում ստեղծվում են «շոկային պայմաններ քաղաքացիական անձանց համար»: Եվրամիության գագաթնաժողովը տեղի կունենա Բրյուսելում (Բելգիա)՝ հոկտեմբերի […]

̰
ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը Սյունիքի և Արագածոտնի նոր ոստիկանապետեր է նշանակել

13:51 11.10.2019

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սահակյանը երկու նշանակումներ է կատարել ոստիկանության մարզային վարչություններում։ Արագածոտնի մարզային վարչության պետ է նշանակվել Արարատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վահան Աղգաշյանը, Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանը։ Այս մասին տեղեկությունները SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

̰
Մայր Աթոռը նոր նշանակում է կատարել

13:47 11.10.2019

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից տեղեկացնում են նոր նշանակման մասին. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, նշանակվել է Խոր Վիրապ վանքի վանահայր` Վանորեից տեսչի իշխանության ներքո»:

̰
#Բավականէ. նոր սոցիալական արշավ` ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների

13:46 11.10.2019

Հայաստանում ամեն տարի չի ծնվում 1300 աղջիկ։ Վիճակագրություն փոխելու համար սկսվել է «#Բավականէ» սոցիալական արշավ՝ ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների։

̰
Զելենսկին չի բացառում Մինսկի համաձայնություններից հրաժարվելու գաղափարը

13:41 11.10.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 10-ին մամուլի մարաթոնի ընթացքում լրագրողներին ասել է, որ եթե երկրի իշխանությունները չկատարեն «Շտայնմայերի բանաձևը» և Դոնբասի համար հատուկ կարգավիճակ չսահմանեն, Ուկրաինան ստիպված կլինի լքել երկրի հարավ-արևելքում հակամարտությունը կարգավորելու համար ստեղծված Մինսկի ձևաչափը: «Դա տեղի կունենա ինքնաբերաբար»,- ասել է Ուկրաինայի նախագահը: Նա նաև շեշտել է, որ եթե ուկրաինական կողմը մեղադրվի ստորագրված […]

̰
Նոբելյան կոմիտեին քննադատել են Սլոբոդան Միլոշևիչի ընկերոջը մրցանակ տալու համար

13:40 11.10.2019

Ավստրիացի գրող, բանաստեղծ և դրամատուրգ Փիթեր Հանդկեին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի շնորհումը առաջ է բերել հասարակական դժգոհություն, հայտնում է BBC-ն: Մշակույթում ունեցած ներդրման համար նա կստանա 9 միլիոն շվեդական կրոն (740 հազար եվրո), դիպլոմ և մեդալ: Շվեդիայի ակադեմիայի այս որոշումը դժգոհության ալիք է առաջացրել քաղաքական և հասարակական գործիչների շրջանում: Քննադատության պատճառն այն է, որ Հանդկեն […]

̰
«Ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն» վիճակը հաղթահարելու համար Նոբելյան մրցանակ է տրվել Եթովպիայի վարչապետին

13:34 11.10.2019

Այսօր հայտնի է դարձել խաղաղության ոլորտում Նոբելյան մրցանակի այս տարվա հաղթողի անունը։ Նա Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին է։ Այս գործիչը մեծ ավանդ ունի Եթովպիայի ու հարևան Էրիթրեայի միջև երկար ձգված սահմանային հակամարտության, «ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն» վիճակի հաղթահարման ուղղության իրականացվող աշխատանքում։ Երկու հարևան երկրները տասնամյակներ շարունակ լարված դիմակայության մեջ են եղել սահմանների վերաբերյալ անհամաձայնության […]

̰
Վերջ տալ Էրդողանի վարչակազմին ու պանթյուրքիզմին. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդ

13:33 11.10.2019

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF) հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով վերջ տալ Էրդողանի վարչակազմին և պանթյուրքիզմին: «CCAF-ը դատապարտում է թուրքական ագրեսիան՝ ուղղված քրդերի դեմ և զինված ներխուժումը սիրիական տարածք: Անկարայի այս ներխուժումը Էրդողանի վարչակազմի կողմից վերակենդանացված պանթյուրքիզմի քրեական և նվաճողական տրամաբանության մասն է կազմում: Սա հետևանքն է Թուրքիայի դաշնակիցների դրսևորած ցինիզմի և անպատժելիության […]

̰
Ի՞նչ անել Հայաստանում անտառների վերականգնմանն օգնելու համար

13:30 11.10.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով. «Վերջերս բազմաթիվ դիմումներ ենք ստանում մարդկանցից, որոնք ցանկանում են Հայաստանի այս կամ այն հատվածում օգնել անտառների վերականգնմանը։ Նման դեպքերի համար Անտառային օրենսգրքում նախատեսված է բավական գրավիչ լուծում։ Համաձայն օրենսգրքի 33-րդ հոդվածի՝ պետական անտառային հողերը ոչ անտառածածկ և բնական վերաճ […]

̰
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանությունում

13:27 11.10.2019

Հոկտեմբերի 10-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությանը՝ նվիրված ՀՀ անկախության տոնին: Տեղի է ունեցել Սերգեյ և Լուսինե Խաչատրյանների համերգը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Համերգին ներկա էին նաև Նիդեռլանդների Սենատի նախագահը, դիվանագիտական կորպուսի անդամներ և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:    

̰
Ինձ համար մեծ ուրախություն էր, երբ ասվեց, որ գրադարանում գրքերս մաշվել են. Նունե Սարգսյան

13:25 11.10.2019

Արդյո՞ք հեշտ է գրել երեխաների համար. ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանին այսօր լրագրողները հարցրել են մանկագրության մասին՝ հաշվի առնելով, որ նա հայտնի մանկագիր է Հայաստանում ու արտերկրում: «Երեխաները հատուկ ազգ են, երեխաները ոչ թե թերի մեծահասակներ են, այլ հասարակության հետաքրքիր խավ են, որ ունեն իրենց ուրույն լեզուն, հարաբերությունները, սպասումները: Չենք կարող թերագնահատել մեր հասարակության այս […]

̰
Թումանյանի մանկական գրքերը նույնքան մատչելի են մեծերի համար. Նունե Սարգսյանը մասնակցել է գրողի 150-ամյակին նվիրված գիտաժողովին

13:22 11.10.2019

Թումանյանն ուներ փոքրիկներին հասկանալու տաղանդ: Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովի ընդմիջմանն այս կարծիքը հայտնեց ՀՀ նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանը: «Թումանյանի գրած մանկական գրքերը նույնքան մատչելի են մեծերի համար: Մենք՝ մեծահասակներս, հաճույքով կարդում ենք «Քաջ Նազարը», տեսնում ենք, որ այն կատարվում է մեր կյանքում, պատահում է մեր շուրջը, բայց այս հեքիաթը նպատակաուղղված էր երեխաներին: Թումանյանի […]

̰
Ռուս հայտնի պրանկերները «ստիպել են» ամերիկացի սենատորին Թուրքիայի վերաբերյալ հրապարակայինից տարբերվող տեսակետ հայտնել

13:20 11.10.2019

Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) զանգահարել են ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմին՝ ներկայանալով որպես Թուրքիայի պաշտպանության նախարար: Այդ մասին գրել է NBC-ն: Պրանկերների հետ դեռ օգոստոսին տեղի ունեցած զրույցում Գրեմը կարծիք է հայտնել, որը տարբերվում էր նախկինում Սենատում արտահայտածից: Եթե ​​սենատորը սովորաբար պաշտպանում էր Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը, ապա Թուրքիայի «նախարարի» հետ […]

̰
Նախագահը ներկա է եղել հայրենիքի պաշտպանների ցուցահանդեսին

13:17 11.10.2019

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է զինվորական ծառայության ընթացքում վիրավորում ստացած տղաների լուսանկարչական ցուցահանդեսին: «Երևան իմ սեր» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի մասին նախագահը հայտարարել էր 2019-ի հունվարին: Ծրագիրը կրում է «Հայրենիքի պաշտպան» անվանումը, որի իրականացման առաջին փուլում 11 երիտասարդներ ուսուցանել են լուսանկարչություն, օպերատորություն և համակարգչային մոնտաժ: Ծրագիրը նպատակ ունի զինվորական ծառայության ընթացքում վնասվածք ստացած և հիվանդություն […]

̰
«Թարգմանչաց տոնի» առիթով Հայաստան են ժամանել անվանի գրողներ ու թարգմանիչներ

13:11 11.10.2019

Հայաստանի գրողների միությունում այսօր` հոկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ «Թարգմանչաց տոնի» բացման հանդիսավոր արարողությունը: Այս տարի առաջին անգամ այն նշվելու է որպես միջազգային տոն: Հոկտեմբերի 10-15-ն անցկացվող միջազգային գրական փառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանել գրողներ, թարգմանիչներ աշխարհի տարբեր երկրներից՝ Գերմանիայից, Իրանից, Վրաստանից, Լեհաստանից, Կանադայից և այլն: Փառատոնի մասնակիցները կայցելեն Օշական, կմասնակցեն «Թարգմանչաց տոնի» միջոցառումներին:

̰
Արցախի ժողովուրդն անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը. Շավարշ Քոչարյան

13:08 11.10.2019

«Արցախի ժողովուրդը անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը … Իրավունք, որին չի կարելի հակադրել որևէ միջազգային իրավունքի սկզբունք՝ ներառյալ և առաջին հերթին՝ տարածքային ամբողջականությունը»,- այս մասին այսօր «Արցախի բարեկամների համաժողովի» ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Փոխնախարարը բացատրեց, որ այս իրավունքը գերակա է ցանկացած միջազգային փաստաթղթի հանդեպ, ու ցանկացած դեպքում, երբ հակասությունը կա, […]

̰
Թուրքիան Սիրիայում առաջին մարտական կորուստն է ունեցել

13:06 11.10.2019

Սիրիայի հյուսիս-արևելքում «Խաղաղության ակունք» գործողության ժամանակ առաջին թուրք զինծառայողն է մահացել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Նա մանրամասնել է, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ Քրդական աշխատավորական կուսակցության «ահաբեկիչների հետ» բախման ժամանակ: Նախարարը նաև նշել է, որ չեզոքացված հակառակորդների թիվը 277 է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չորեքշաբթի հայտարարեց «Խաղաղության ակունք» […]

̰
Բացառիկ կադրեր ազգային հավաքականի ինքնաթիռի սրահից

13:00 11.10.2019

Երեկ Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Շվեյցարիայի Սեն-Գալեն քաղաք, որտեղ կնախապատրաստվի հոկտեմբերի 12-ին կայանալիք Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը: ՀՖՖ մամուլի ծառայությունը հավաքականի ինքնաթիռի սրահից բացառիկ կադրեր է հրապարակել:

̰
Հորիզոն 13.00

13:00 11.10.2019

̰
Մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով․ Բակո Սահակյան

12:55 11.10.2019

Արցախի պետականաշինության հիմքը անկախ, ինքնիշխան, հզոր, ժողովրդավարական պետություն ստեղծելու մղումն է։ Այս մասին այսօր Ստեփանակերտում «Արցախի բարեկամների համաժողովի» ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ «Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք անվտանգության ապահովումը բոլոր հարթություններում։ Մեր անվտանգության չնչին-իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, ինչը ինքնին հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Այդ […]

̰
Մանուկները մեր ապագան են, մենք պիտի աշխատենք նրանց տալ ճիշտ թարգմանված գրականություն. ՀՀ նախագահի տիկին

12:52 11.10.2019

Հովհաննես Թումանյանի թանգարանն անցկացնում է երկօրյա միջազգային գիտաժողով, որը նվիրված է մեծ գրողի ծննդյան 150-ամյակին: Գիտաժողովի թեման նվիրված է Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը: Գիտաժողովին ներկա է եղել նաև ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը: Նա իր ելույթում անդրադարձել է թարգմանչական արվեստին ու կարևորել մանուկներին ճիշտ թարգմանված գրականություն տրամադրելը: «Ի՞նչ է թարգմանությունը. այս պահին ուզում եմ ասել […]

̰
Հրապարակվել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի սարսափելի ավտովթարի կադրերը

12:50 11.10.2019

Հրապարակվել են (IBF) և (WBC) վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Էրոլ Սպենսի սարսափելի ավտովթարի կադրերը: Դրանցում երևում է, թե ինչպես է մեծ արագությամբ ընթացող Սպենսի Ferrari-ն մի քանի պտույտ անում օդում և մխրճվում հարակից արգելապատնեշներին: Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին, Դալլասում: Նշվում է, որ բռնցքամարտիկը կորցրել է մեքենայի կառավարումը: Վթարի ընթացքում Սպենսը դուրս է թռչել […]

̰
Մոսկվայում և Թբիլիսիում չեն հաստատում Վրաստանի իշխանության ներկայացուցիչների այցը ՌԴ

12:41 11.10.2019

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հայտարարությամբ, այս պահի դրությամբ գոյություն չունի Վրաստանի իշխանության ներկայացուցիչների Ռուսաստան այցի կազմակերպման ծրագիր: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն: «Ոչ մի այց չի նախատեսվում»,- ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուդենկոն: Մի քանի օր առաջ վրացական լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ հնարավոր է նոյեմբերին կայանա Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի այցը Ռուսաստան: Գախարիան […]

̰
«Մենք աջակցում ենք «ԱՊՀ մասնակից պետությունների՝ ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման փոխանցման մասին» կոնվենցիայի ստորագրմանը. Փաշինյան

12:40 11.10.2019

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որտեղ ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում նա մասնավորապես ասել է. «Չեմ կարող չնժել, որ չափազանց տպավորված եմ Աշխաբադով, նրա հրաշալի ճարտարապետությամբ և ժամանակակից տեսքով: ես առաջին անգամ եմ այս քաղաքում, Ուզում էի նաև ընդգծել Թուրքմենստանի կողմից նիստի […]

̰
«Լոս Անջելես Քինգզ» հոկեյի ակումբը հայկական ժառանգության երեկո կանցկացնի

12:34 11.10.2019

Հոկեյի Ազգային Լիգայի (NHL) «Լոս Անջելես Քինգզ» ակումբը հայ-ամերիկյան թանգարանին աջակցելու համար հայկական ժառանգության երեկո կանցկացնի: Հոկտեմբեր 17-ին կայանալիք «Լոս Անջելես Քինգզ»-«Բաֆֆոլո» հանդիպման ժամանակ կալիֆոռնիական ակումբը Գլենդելի հայ-ամերիկյան թանգարանի աջակցության միջոցառումներ կկազմակերպի: Խաղը կսկսվի հայկական ավանդական պարով: Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի թանգարանի զարգացմանը: Տոմսի արժեքը 45 դոլար է: «Բաֆֆոլոյի» կազմում հանդես է գալիս […]

̰
29-ամյա երիտասարդի սպանության գործով պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը

12:27 11.10.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Անդրանիկի փողոցում 29-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019 թվականի հոկտեմբերի 09-ին՝ ժամը 21:10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի ՀԱ […]

̰
Հրազդանի ոստիկանները մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

12:21 11.10.2019

Ոստիկանության Հրազդանի բաժնում ձեռանարկված միջոցառումների արդյունքում տվյալներ էին ձեռք բերվել, որ նախկինում 2 անգամ դատապարտված, Հրազդանում ապրող 42-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է ինքնաշեն հրազեն, իսկ տանը կից օժանդակ շինությունում թմրամիջոց է պահում և օգտագործում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Հոկտեմբերի 9-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հարուցվել է քրեական […]

̰
Արթուր Դավթյանն ընդունել է Խորվաթիայի Գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

12:11 11.10.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Խորվաթիայի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ, Արդարադատության ակադեմիայի խորհրդի նախագահ Դուրո Սեսայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ԽՀ գլխավոր դատախազի տեղակալ Գորդանա Հարամինա Հրանիլովիչը, ԽՀ արդարադատության ակադեիայի տնօրեն Անդրեա Պոսավեց Ֆրանիչը և այլոք: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, […]

̰
Սասունիկ համայնքում տեղի կունենա «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը

12:08 11.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Արագածոտնի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում՝ «Արմենիա Վայն» գինու գործարանում տեղի կունենա «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը և մարզի լավագույն արտադրանքի էքսպո ցուցադրությունը: Համաժողովին ներկա են լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարության ներկայացուցիչներ, […]

̰
BACK_TO_TOP