Կայացել է «City of smile/Ժպիտների քաղաք»-ի հոգաբարձուների խորհրդի նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Կայացել է «City of smile/Ժպիտների քաղաք»-ի հոգաբարձուների խորհրդի նիստը

18:50 09.10.2019

ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախագահությամբ հոկտեմբերի 7-ին կայացել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են խորհրդի անդամներ ջութակահար Սոնա Ազարյանը, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը, մանկական ուռուցքաբան, արյունաբան Լիլիթ Սարգսյանը, «Ֆոնդ 100» հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը, մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը, ուռուցքաբան Դավիթ Զոհրաբյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը, պաշտոնատար չքվեարկող անդամներ Պրոֆ․ Ռ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ու «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը և Պատվավոր խորհրդի անդամ բժիշկ Շանթ Շեխերդիմյանը։

Խորհրդի նիստում ներկայացվել են 2019թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների ֆինանսական հաշվետվությունն ու նշված ամիսներին հիմնադրամի ծավալած գործունեությունը։

Ներկայացվել են նաև արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության արդյունքները, մասնավորապես՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Բեյրութի ամերիկյան համալսարանի Կլինիկական և մասնագիտական զարգացման կենտրոնի նախաձեռնած Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը, որն իրականացվում էր Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի հետ համատեղ և Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի աջակցությամբ՝ սույն թվականի ապրիլին Սբ․ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի միջև կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։

Նիստին Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը բարձրացրել է դոնորական արյան սակավության խնդիրը։ Քննարկվել են խնդրի լուծման տարբերակներ։

Քննարկվել է նաև Հիմնադրամի նախաձեռնած և Հիմնադրամին վերաբերող առաջիկա միջոցառումները, դրանց ժամանակացույցը, ինչպես նաև դրանց կազմակերպման հետ կապված կատարվելիք աշխատանքները և այլ ընթացիկ հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում

17:50 05.07.2025

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում

ԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Հրդեհ՝ ավտոտնակում

17:44 05.07.2025

Հրդեհ՝ ավտոտնակում

Հուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...

Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր

17:38 05.07.2025

Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր

2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

17:30 05.07.2025

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իսպանիայում է

17:21 05.07.2025

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իսպանիայում է

Հուլիսի 3-ին Մադրիդում մեկնարկել է Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսը, որին մասնակցում է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Զարեհ Սինանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և որպես մոդերատոր վարել է «Բժշկական կազմակերպությունները գլոբալ մասշտաբով» պանելային նիստը։ «Ավելի քան հիսուն տարվա պատմություն ունեցող այս հեղինակավոր հարթակը բացառիկ հնարավորություն է մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և համագործակցության […] ...

Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին

17:10 05.07.2025

Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին

Հունիսի 10-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 75-ամյա քաղաքացին հայտնել էր, որ որ հունիսի 9-ի ժամը 19-ից հունիսի 10-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված՝ իր կողմից շահագործվող ավտոմեքենայի կողային հայելիները։ Նույն օրը նույնատիպ հաղորդում էր ստացվել նաև Գյումրիի մեկ այլ բնակչից. հունիսի 9-ի ժամը 16-ից հունիսի […] ...

BACK_TO_TOP