Կառավարությունում մեկնարկել է պետական գերատեսչությունների 2020թ. բյուջետային հայտերի քննարկումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Կառավարությունում մեկնարկել է պետական գերատեսչությունների 2020թ. բյուջետային հայտերի քննարկումը

18:43 09.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր մեկնարկել են պետական գերատեսչությունների 2020 թ. բյուջետային հայտերի քննարկումները:

Կառավարության ղեկավարի խոսքերով՝ այդ քննարկումների արդյունքը պետք է լինի այն, որ 2020 թվականի պետական բյուջեն կլինի առավել արդյունավետ ու նպատակային, և դրա արդյունքները լինեն առավել կանխատեսելի:

 «Հաշվի առնելով նախորդ տարվա մեր փորձը և ընդհանրապես նախորդ տարիների այն փորձը, որը ունեցել ենք Հայաստանի Հանրապետությունում՝ ընդհանուր առմամբ բյուջետային առումով պետք է արձանագրել, թե որն է մեր ամենամեծ խնդիրը, որ մենք այսօր ունենք. ամենամեծ խնդիրը կապիտալ ծախսերի իրականացումն է և կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումը: Խոսքը վերաբերում է նրան, որ մենք այս և նախորդ տարի մի քանի անգամ ունեցել ենք իրավիճակներ, երբ պետությունն ունի փող, բայց դժվարություն ունի այդ փողը ծախսելու արդյունավետ գործիքակազմ կիրառելու իմաստով: Այս տարի էլ մենք, ցավոք, ծախսային թերակատարման ռիսկի առաջ ենք կանգնած, բայց ուզում եմ ասել նաև, որ այս գործընթացը համարում եմ միանգամայն բնականոն:

Ինչո՞ւ, որովհետև անցած տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո բյուջետային ծախսերի՝ բոլորիս հայտնի տրամաբանությունն էականորեն փոխվել է: Առնվազն Հայաստանի քաղաքական իշխանությունը, ղեկավարությունը սկզբունքային խնդիր է համարում բյուջետային ծախսերի արդյունավետ իրականացումը, կոռուպցիայի և չարաշահումների բացառումը: Եվ այս առումով մենք տեսնում ենք, որ պետք է ունենանք ինստիտուցիոնալ լուծումներ, որ գումարները ոչ միայն ծախսվեն և դառնան բյուջեի կատարողական, այլև ծախսվեն և դառնան իրականության մեջ արտահայտված, մեր քաղաքացիների կյանքի որակը, մեր երկրի տնտեսական աճի որակը և ընդհանարապես մեր երկրի տնտեսական մակարդակը փոխող քաղաքական և տնտեսական իրողություններ»,– նկատել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի դիտարկմամբ, այդ ինստիտուցիոնալ լուծումների առումով նախատեսվում են կոնկրետ փոփոխություններ, մասնավորապես, գնումների համակարգում:

«Եվ ես ուզում եմ հիշեցնել բոլորիս՝ շատ կարևոր է, որ պետական բյուջեի քննարկումներին զուգահեռ նախարարությունները, պետական գերատեսչությունները մինչև նոր տարին ավարտեն մրցութային գործընթացները, հունվարի 1-ի դրությամբ ստորագրենք պայմանագրերը, մասնավորապես, մրցույթների, կապիտալ ծախսերի մասով, որպեսզի հստակ ժամանակացույցով գնանք առաջ»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ հաջորդ սկզբունքը եռամսյակային տվյալներով ծախսային մասին անդրադառնալու հնարավորությունն է:

«Տեսնենք, թե որ ծախսերն են արդյունավետ կատարվում, որ ծախսերն այնքան էլ արդյունավետ և անհրաժեշտ տեմպով չեն կատարվում և վերաբաշխումներ անելու հնարավորություն ունենանք յուրաքանչյուր եռամսյակ: Եվ այն ոլորտներում, որտեղ ծախսերը կլինեն արդյունավետ, առաջանցիկ, գուցե այդ ոլորտների և ուղղությունների ֆինանսավորումը կփոխենք և կավելացնենք, որպեսզի, ինչպես արդեն ասացի, պետական բյուջեի միջոցների ծախսումը տնտեսական ազդեցության առումով ավելի արդյունավետ լինի»,– ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

Գործընթացի շրջանակում առաջինը քննարկվել են շրջակա միջավայրի նախարարության 2020 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված հատկացումների հարցը և այդ համատեքստում համապատասխան գերատեսչությունների գնահատականները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP