Բոլոր լուրերը – Page 8612 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Բոլոր լուրերը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի գլխավորած պատվիրակությանը

12:35 08.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բժիշկ Ջոն Բիլեզիկյանի գլխավորած պատվիրակությանը, որի անդամները Հայաստանում մասնակցելու են օստեոպորոզի հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին: Հյուրերը ներկայացրել են գիտաժողովի նպատակը, նշել խնդրի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացման կարևորությանը, այդ նպատակով հատկապես երիտասարդների շրջանում և Հայաստանի մարզերում կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը: Նախագահ Արմեն Սարգսյանը […]

̰
Նոր, մեծ նախաձեռնություն եմ սկսելու, որի համար ներշնչվել եմ Հայաստանում մեքենայով շրջելիս․ Քարդաշյան

12:31 08.10.2019

Քիմ Քարդաշյանը իր նոր ապրանքները ստեղծելիս օգտվում է ներշնչանքից և հատկապես շատ նոր գաղափարներ է ստանում ճանապարհորդելիս։ Այս մասին նա հայտնեց WCIT համաժողովի ժամանակ իր հաջողության պատմությունը ներկայացնելիս։ Նա ասաց, որ Հայաստանում մեքենայով շրջելիս ներշնչվել է ստեղծելու մի նոր, մեծ նախաձեռնություն խնամքի միջոցների արտադրության ոլորտում։ Քարդաշյանը պատմեց, որ իրեն տպավորել են Հայաստանի ծաղիկները։ «Քի՛մ, ես […]

̰
Ինձ համար շատ կարևոր է ֆաների կարծիքը իմ բրենդները ստեղծելիս․ Քարդաշյան

12:25 08.10.2019

Ամերիկահայ հեռուստաաստղ ու բիզնես լեդի Քիմ Քարդաշյանը WCIT կոնֆերանսի ժամանակ պատմեց, թե ինչպես է սոցիալական ցանցերը օգտագործում իր ապրանքանիշները, իր բրենդները ընտրելիս և կայացնելիս։ Քարդաշյանը հայտնեց, որ իր հետևորդներին օգտագործում է որպես ֆոկուս խումբ՝ հասկանալու համար, թե ինչ գույնի և ինչ ձևավորման կարիք ունի իր արտադրանքը։ Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ պարզապես հետևորդներին հարցրել […]

̰
Կեղծ եզրակացության հիման վրա պետական սեփականության գույքը իրական շուկայական արժեքից 3 անգամ պակաս գնով վաճառելու հերթական դեպքն է բացահայտվել

12:23 08.10.2019

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված գրության և կից փաստաթղթերի հիման վրա  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց օրենքով սահմանված գնումների ընթացակարգերի, առանց պայմանագիր կնքելու, 2017թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։ Նշված առաջարկի […]

̰
Արթուր Դավթյանը «Տոկիո-2020»-ի ուղեգիր է նվաճել

12:18 08.10.2019

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվող մարմնամարզության աշխարհի առաջնությունում բազմամարտիկ Արթուր Դավթյանը նվաճել է «Տոկիո-2020»-ի ուղեգիր։ Բազմամարտում անհատական ուղեգրեր են ստացել 12 մարմնամարզիկ։ Դավթյանն այդ ցանկում 9-րդն է։ Հիշեցնենք, որ հավաքականի մյուս անդամը՝ Արթուր Թովմասյանը, օղակների վարժությունում վաստակել է 14,566 միավոր և 8-րդ տեղով որակավորվել է եզրափակչին։ Եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 12-ին։

̰
Վիգեն Քոչարյանը «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած նախագիծն անընդունելի է համարում

12:16 08.10.2019

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած մի շարք նախագծեր: Դրանցից մեկով խմբակցությունն առաջարկում էր Վճռաբեկ դատարան դիմած բողոքների քննության ժամկետը սահմանափակել՝ երեքից հասցնելով մեկ ամսի: Նախագծի հեղինակները պնդել են, որ սա  նախնական կալանքի տակ գտնվող անձանց իրավունքներից է բխում, սակայն իշխանական պատգամավորները, ինչպես նաև ներկա գործադիր ու դատական մարմինների […]

̰
Առողջ չէ լայքերի ու ներգրավումների քանակին հետևելը․ Քարդաշյան

12:15 08.10.2019

«Կարծում եմ՝ ամենաառողջ մոտեցումը չէ հետևել լայքերի ու ներգրավումների քանակին հետևելը»։ Այս մասին այսօր WCIT համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց Քիմ Քարդաշյանը, որի հետևորդները մի քանի հարյուր միլիոն են տարբեր սոցցանցերում։ Քարդաշյանի խոսքերով՝ ինքը թվերից կախված է դառնում միայն գործարարության մեջ՝ պարզելու համար որ ապրանքը որքան է վաճառվում և այլն։ Հեռուստաաստղը նշեց, որ իր համար […]

̰
Ազգային հավաքականի պատմության մեջ առաջին գոլի հեղինակն այսօր դառնում է 46 տարեկան

12:14 08.10.2019

ՀՖՖ-ն ֆեյսբուքյան իր էջում տարեդարձի առթիվ շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ առաջին գոլի հեղինակ Արսեն Ավետիսյանին: Այսօր նա դառնում է 46 տարեկան:  

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Էջմիածին

12:12 08.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էջմիածին՝ քաղաքի տոնի առթիվ: Նա ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է իր այցը: «Այսօր Էջմիածնի հիմնադրման 2704-ամյակն է»,- գրել է նա:

̰
Մասնակցում եմ իմ արտադրանքի ստեղծման բոլոր փուլերին՝ փաթեթավորումից, լոգոյից սկսած․ Քարդաշյան

12:05 08.10.2019

WCIT համաշխարհային համաժողովին Քիմ Քարդաշյանը պատմում է, թե ինչպես է կայացրել իր բրենդը։ Նա ասաց, որ ինքը բնույթով թափանցիկ է ու բաց բոլորի առաջ, և հենց դա է դարձել իր բրենդը։ Դա արտացոլվում է նաև իր ընկերությունների ստեղծած ապրանքներում։ Քարդաշյանը պատմեց, որ իր արտադրանքը ստեղծելիս մասնակցում է ամեն մի գործողությանը՝ փաթեթավորման դիզայնից ու լոգոյի ընտրությունից […]

̰
ԱՄՆ ու Մեծ Բրիտանիա՝ էլեկտրոնային սիգարետի երկու տարբեր պատմություն․ բացահայտում է CNN-ը

12:02 08.10.2019

ԱՄՆում ու Մեծ Բրիտանիայում էլեկտրոնային սիգարետը լայն տարածում ունի։ Միևնույն ժամանակ, այն դեպքում, երբ ԱՄՆում էլեկտրոնային սիգարետը սկսել է ակտիվ օգտագործվել երիտասարդների կողմից, Մեծ Բրիտանիայում այն ավանդաբար համարվում է սիգարետ ծխելուց հրաժարվելու միջոց չափահասների համար։ Ո՞րն է տարբերությունը. փորձել է վերլուծել CNN-ի լրագրողական խումբը։ Հարյուրավոր վեյփերների հիվանդացումն ու, հնարավոր է, յոթը մարդու մահը կարող են […]

̰
Այսօր Ադրբեջանում սպասվում է վարչապետ Նովրուզ Մամեդովի հրաժարականը. Տաթև Հայրապետյան

11:59 08.10.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր Ադրբեջանում սպասվում է վարչապետ Նովրուզ Մամեդովի հրաժարականը, քննարկվում է, որ նրա տեղը կզբաղեցնի Ալի Ասադովը: Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կքննարկի այդ հարցը՝ որպես օրակարգային: Թեժ է դրկիցների մոտ»:

̰
Որքան երկար է ճանապարհդ, որքան երկար ես սովորում, այնքան ճիշտ քայլեր ես անում․ Քարդաշյան

11:52 08.10.2019

WCIT համաժողովի ժամանակ իր ելույթի ընթացքում հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներկայացնում է, թե ինչպես կարող են կանայք հաջողության հասնել նորագույն տեխնոլոգիաների միջոցով։ Նրա խոսքով՝ պետք է կողմնորոշվել ընթացքից, փորձել ու կարողանալ։ «Կարծում եմ՝ որքան դուք սովորում եք ձեր ճանապարհի ամեն մի քայլից, ամեն մի սխալից ու ամեն մի հաջողությունից, ամեն ինչ, ինչ անում եք և […]

̰
Գյումրիում ոչնչացվել է 495 հավկիթ

11:46 08.10.2019

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրի քաղաքում մշտադիտարկում է անցկացնում ձվի իրացման շուկայում, որի ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: 16 տնտեսավարողների մոտ եղել են թերի մակնշված կամ չմակնշված, կեղտոտ, ժամկետանց հավկիթներ: Ըստ այդմ, այս պահին արդեն վաճառքից հանվել է 83 թերի մակնշված (հանձնարարվել է ամբողջացնել մակնշումը) և ոչնչացվել 495 ժամկետանց կամ չմակնշված ձու: Հայտնաբերված […]

̰
Իմ հզորությունը դանդաղ ու հաստատուն աճի մեջ է. Քիմ Քարդաշյան

11:43 08.10.2019

Աշխարհահռչակ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այսօր WCIT համաժողովում ներկայացնում է իր հաջողության պատմությունը։ Քարդաշյանը պատմում է, որ դեռ 11 տարեկանից երազում էր դառնալ ռեալիթի շոուի աստղ։ Քարդաշյանը պատմեց, որ կյանքում շատ կազմակերպված է, բայց երբեք չի մտածել իր հաջողության բանաձևի մասին, քանի որ սովորաբար ուղղակի օգտվում է ընձեռված հնարավորություններից։ Նա հիշեցրեց, որ կյանքում փորձել է […]

̰
Երվանդ Մանարյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

11:38 08.10.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետի առաջարկով ավագանին միաձայն քվեարկությամբ Երվանդ Մանարյանին շնորհեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Մաեստրո Մանարյանը ոչ միայն մեծ արտիստ է, այլև օրինակելի քաղաքացի»։ https://www.facebook.com/photo.php?fbid=10216861836123931&set=a.10203162736495002&type=3&theater

̰
Հաճելի է գտնվել այստեղ՝ Հայաստանում․ Քիմ Քարդաշյանը ելույթ է ունենում WCIT համաժողովում

11:35 08.10.2019

Ռեալիթի շոուների հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քիչ առաջ միացել է WCIT համաժողովին, որտեղ ելույթ է ունենալու հեռուստաինդուստրիայի վրա ՏՏ ոլորտի ազդեցության մասին։ «Հաճելի է լինել այստեղ՝ Հայաստանում», – իր խոսքը սկսեց Քարդաշյանը։

̰
Հայաստան ժամանած Քիմ Քարդաշյանն անկեղծացել է՝ բավական հուզված է

11:30 08.10.2019

Երեւանում աշխատանքն է շարունակում WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, քիչ առաջ Մարզահամերգային համալիր է ժամանել ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը: Վերջինս անկեղծացել է՝ բավական հուզված է: Նախատեսվում է, որ Քարդաշյանը ելույթ կունենա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում: Այս ելույթից հետո Քիմ Քարդաշյան-Վեսթը դեմ առ դեմ հարցազրույց կունենա, դրանից հետո […]

̰
Կգործարկվի լուսանկարահանող արագաչափ նոր սարք

11:29 08.10.2019

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Երևան քաղաքի Եղվարդի խճուղու Ձոր 1 բնակելի թաղամասի մուտքի […]

̰
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ՝ բուժզննության

11:25 08.10.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՔԿՀ լրատվական ծառայության պետ Նոնա Նավիկյանը։ Վերջինս նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը բուժկենտրոն է տեղափոխվել հերթական բուժզննություն անցնելու:

̰
Դաժան դեպք Գյումրիում. երիտասարդը շանը քարշ է տվել մեքենայի հետևից

11:21 08.10.2019

Համացանցում շարունակվում են հրապարակվել և տարածվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և տեսանյութեր: Ինչպես հայտնում է Econews.am-ը, «Դինգո Թիմ» ՀԿ էջում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ ակնհայտ դաժան վերաբերմունք է դրսևորվում կենդանու նկատմամբ. մեքենան շանը քարշ է տալիս ետևից: «Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցում քաղաքացին ականատես է եղել, թե ինչպես են շանը կապած քարշ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Յանդեքս»-ի հիմնադիր Արկադի Վոլոժի հետ

11:04 08.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով ներկայացրել է իր հերթական հանդիպումը՝ WCIT-ի շրջանակներում: «Հանդիպում եմ WCIT 2019 մասնակից, «Յանդեքս» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արկադի Վոլոժի հետ. Սանկտ Պետերբուրգում «Յանդեքս»-ի ղեկավարության հետ հանդիպումից հետո շարունակում ենք համագործակցության խորացման շուրջ մտքերի փոխանակումը»,- գրել է նա:

̰
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի անջատումներ

10:57 08.10.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-17։00 Ամիրյան փ. 10, 12 շենքերը, Մաշտոցի պող. 20 շենքը, Բուզանդի փ. 45-55 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 44/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 5-րդ […]

̰
Աննա Հակոբյանը հյուրընկալել է հնդիկ խոշոր գործարար Նարայանա Մուրտիի տիկնոջը՝ Սուդհա Մուրտիին

10:54 08.10.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) շրջանակում Երևան ժամանակ հնդիկ խոշոր գործարար Նարայանա Մուրտիի տիկնոջը՝ տիկին Սուդհա Մուրտիին։ Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Տիկին Մուրտին պատմել է իր […]

̰
Խախտումներ «Արթիկ» ՔԿՀ-ում․ Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է մշտադիտարկման այցի արդյունքները

10:51 08.10.2019

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծություն: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները. քրեակատարողական ծառայողների և ազատությունից զրկված անձանց թիվը խիստ անհամաչափ է, պահման պայմանները խիստ […]

̰
Ինչո՞ւ է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքները սկսել վաղ առավոտյան

10:47 08.10.2019

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովն այսօր վաղ առավոտյան՝ ժամը 9-ին, սկսել է աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, պատճառը դահլիճն է, որը ժամը 11.00-ին ստիպված են տրամադրել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, իսկ մինչ այդ պետք է հասցնեն քննարկել օրակարգի 15 հարցը: Դրանց մեծ մասը երկրորդ ընթերցման են ներկայացված, ուստի քննարկում, ըստ […]

̰
Աննա Հակոբյանն ու Բելիզի առաջին տիկինն այցելել են Արյունաբանական կենտրոն

10:40 08.10.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) շրջանակում Երևան ժամանած Բելիզի Հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս-Բառոունը հոկտեմբերի 7-ին այցելել են Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, «City of smile/ժպիտների քաղաք» […]

̰
Վալերիյ Օսիպյանն ազատվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից

10:30 08.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերի Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ: Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը 2018 թվականի մայիսի 10-ին նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետ, իսկ 2019-ի սեպտեմբերի 18-ին ազատվել ՀՀ ոստիկանության […]

̰
Էդուարդ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական

10:14 08.10.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ՝ Էդուարդ Աբրահամյանը նշանակվել է նախագահի օգնական: «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Էդուարդ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,-ասված է կարգադրության մեջ:  

̰
Փաշինյանի դստեր ծավալուն նախագիծը WCIT 2019-ում. «Հրապարակ»

10:02 08.10.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի ժամանակ ներկայացված ամենածավալուն նախագծերից մեկը «Դիջիթեյն» ընկերության դուստր ձեռնարկության հսկայական շենքի նախագիծն է, որը պատրաստվում են կառուցել ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ: Շենքը նախատեսված է ստարտափներին անհատույց տարածքներ տրամադրելու համար։ Այս ծավալուն շինարարությունը Մարիամ Փաշինյանի ծրագիրն է։ 1 տարի 2 ամիս առաջ ընկերությունում աշխատանքի անցած վարչապետի դուստրը հասցրել է […]

̰
BACK_TO_TOP