08:41 08.10.2019
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
08:30 08.10.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նորք Մարաշ համայնքի և Նոր-Նորքի 7-րդ զանգվածի Դավիթ Բեկի փողոցին հարակից սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Աբովյան փ. 11, 13 շենքերը, Սայաթ-Նովա պող. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Պուշկինի փ. […]
08:20 08.10.2019
Հոկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan March մակնիշի 35 VC 718 համարանիշի, Mazda մակնիշի 34 NV 158 համարանիշի և BMW մակնիշի 36 FՍ 937 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ […]
08:07 08.10.2019
«Բարեկամության» աստիճանների վրա կառուցվել էին կրպակներ, որոնք հակասում էին բոլոր հնարավոր նորմերին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։ «Բարեկամության գետնանցման մուտքն է։ Աստիճանների վրա կառուցվել էին կրպակներ, որոնք հակասում էին բոլոր հնարավոր նորմերին, այդ թվում մետրոյի տարհանմամ նորմերին։ Ապամոնտաժելուց հետո տարածքը կբարեկարգվի»,- գրել […]
00:10 08.10.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2019 թվականի հոկտեմբերի 7-ը Հայաստանի համար պատմական օր է համարում: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Կարծում եմ՝ իրապես այսօր Հայաստանի համար պատմական օր էր: Դարեր շարունակ հայերը և Հայաստանը եղել են նորարությունների, գիտական նվաճումների և ստեղծագործ մոտեցման առաջամարտիկները։ Եվ այն հանգամանքը, որ մենք Երևանում կառավարության բարձր […]
23:58 07.10.2019
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Անդրանիկ Արսենյանը իր վարած Volkswagen մակնիշի 17 VՍ 117 համարանիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 27 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Ներքին Չարբախի բնակիչ՝ 22-ամյա Օլյա Գասպարյանին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Արսենյանն աշխատում է Ավանի մանկապատանեկան դպրոցի տնօրեն, իսկ վրաերթի […]
23:53 07.10.2019
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի հետ Հայաստան ժամանած դիմահարդար Մարիո Դեդիվանովիչն ու ոճաբան Քրիս Էփլտոնն ակտիվ կիսվում են Հայաստանի մասին իրենց տպավորություններով։ Քարդաշյանի դիմահարդարը Instagram-ի սթորիս բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա և Քրիս Էփլտոնը ճաշակում են լոլիլով ու վարունգով բանջարեղենային աղցանը։ «Շատ թարմ է, շատ համեղ, ասես բանջարանոցից նոր հավաքած լինի․․․ »,- պատմել […]
23:51 07.10.2019
Գիտնականներն առաջին անգամ նկարահանել են վիրուսի «ծնունդը»: Դա հաջողվել է Հարվարդի մասնագետներին: Մասնագետները մեթոդ են մշակել, որը թույլ է տալիս տեսնել վիրուսի ստեղծումը: Ավելի վաղ դա անհնար էր ինչպես մեթոդի բացակայության, այնպես էլ անհրաժեշտ նյութերի անբավարար քանակի պատճառով: Հետազոտության համար գիտնականներն ընտրել են ՌՆԹ վիրուսները: Վիրուսի չափն ընդամենը 30 նանոմետր է: Բաղկացած է 3600 նուկլեոտիդներից […]
23:26 07.10.2019
Հայտնի երգչուհի Մայլի Սայրուսը բաժանումից հետո նոր սիրավեպ է սկսել, գրում է korrespondent-ը: Նրանց միջև կապը հաստատել է նրա սիրեցյալ ավստրալիացի փոփ երգիչ Կոդի Սիմպսոնը: Նա իր Instagram-ի սթորիների բաժնում հրապարակել է 26-ամյա երգչուհու հետ լուսանկարներ: Լուսանկարներում նա համբուրում է Սայրուսին, իսկ վերջինս կկոցում է աչքերը: «Նախաճաշ իմ բալիկից հեռանալուց առաջ»,- այդպես է մակագրել լուսանկարը […]
23:12 07.10.2019
ԱՄՆ-ի բնակիչ, 61- ամյա Ռիչարդ Դենիսը իր ծննդյան 61-րդ տարեդարձի օրը սպանել է փեսային: 37-ամյա Քրիստոֆեր Բերգանը Նորվեգիայից էր եկել հատուկ աներոջը շնորհավորելու համար: Նա որոշել էր անակնկալ մատուցել: Հասնելով տուն՝ Քրիստոֆերը ուժեղ թակել էր դուռը ու անմիջապես թաքնվել էր քիչ հեռու գտնվող թփերում: Երբ աները դուրս էր եկել, փեսան վայրի կենդանու ձայներ էր հանել: […]
23:08 07.10.2019
ՌԴ-ում երեխաների զանգվածային սպանության մասին փաստաթղթեր են գաղտնազերծվել: Խոսքը 214 երեխայի մասին է, որոնք սպանվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Արտաշիրիմման արդյունքները բացահայտել են, որ նացիստների կողմից սպանված երեխաները Կրասնոդարի մարզի Եյսկ քաղաքի մանկատան սաներն են եղել, որոնք զանգվածաբար հուղարկավորվել են 1943 թվականի ապրիլի 13-ին: Երեխաների մարմիններին, սակայն, կրակոցների կամ այլ զենքերի հետքեր չեն եղել, […]
22:36 07.10.2019
Դժբախտ պատահար է տեղի ունեցել ՌԴ Մոսկվայի շրջանի Բալաշիխա քաղաքում: Անցած գիշեր բնակելի տներից մեկում հայտնաբերվել են 2 ամսական երեխայի և նրա հոր դիակները: Քննությունը պարզել է, որ երեխան խեղդվել է կերակրելու ժամանակ: Ըստ հիմնական վարկածի՝ երեխայի խեղդվելուց հետո հայրը ինքնասպանություն է գործել: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
22:20 07.10.2019
Էրդողանը հայտնել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիան ռազմական գործողություն է սկսելու քրդերի դեմ:
22:12 07.10.2019
Ամերիկյան Delta ավիաընկերության ինքնաթիռներից մեկում առանց տոմսի և անձը հաստատող փաստաթղթերի ուղևոր է հայտնվել: Օրլանդոյից Ատալանտա թռչող ինքնաթիռի ուղևորներից մեկը օդանավ բարձրանալուց հետո տեսել է, որ իր տեղն արդեն զբաղված է: Նա պահանջել է, որ իր տեղը զբաղեցրած կինը զիջի աթոռը իրական տիրոջը: Վերջինս չի համաձայնել: Ուղևորը ստիպված է եղել կանչել բորտուղեկցորդուհիներին, որոնք ևս եկել […]
22:07 07.10.2019
Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը իր կենդագրականում պատմել է, թե ինչպես է մի անգամ թագուհի Եղիսաբեթ II-ն իր աչքի առաջ ապտակել զարմիկ Լինլիին: Միջադեպը երեկույթներից մեկի ժամանակ է տեղի ունեցել: Թագուհին խնդրել է, որպեսզի Լինլին երեկույթից տուն վերադառնա և մնա քրոջ՝ լեդի Սարա Արմսթրոնգի մոտ, քանի որ վերջինիս ինքնազգացողությունը վատացել է: Լինլին, սակայն, չի ենթարկվել […]
22:00 07.10.2019
Միջադեպը տեղի է ունեցել Ղրղզստանում: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են մի խումբ տղամարդիկ, երգի ու ծափերի տակ քարշ տալով տանում լացող երիտասարդ աղջկան: Մի քանիսն էլ ասում են մյուսներին, որ հանկարծ բաց չթողնեն աղջկան: Փեսայի համար աղջիկ առևանգելու այս ծեսը կոչվում է ալա-կաչուու: Պարզվել է, որ աղջիկը, որին ստիպողաբար ցանկանում են ամուսնացնել, ընդամենը […]
21:53 07.10.2019
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ ԱլԶաաբիին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև հյուպատոս Ահլամ ալ Սալամին և ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։ Դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին իր խոսքում շեշտել է, որ երջանիկ […]
21:50 07.10.2019
Հայ 8-ամյա թավջութակահարուհի Լիանա Ուլիխանյանը ռուսական «Лучше всех» (Բոլորից լավը-խմբ. բառացի թարգմանություն) մանկական հաղորդման ժամանակ հիացրել է բոլորին իր կատարմամբ: Հաղորդման ժամանակ անցկացրած «վարպետության դաս» է անցկացրել Մաքսիմ Գալկինի հետ։ Գալկինը Լիանայից հետաքրքրվել է, թե ինչ անվանում ունի գործիքը՝ Լիանան ասել է, որ այն հայերեն թավջութակ են անվանում, բայց ինքն այն «թավդուջակ» է անվանում: Գալկինի […]
21:48 07.10.2019
ՀՀ Ոստիկանությունը Վանաձորում տեղի ունեցած զինված միջադեպից մանրամասներ է հրապարակել: Հոկտեմբերի 4-ին՝ կեսգիշերին մոտ, Վանաձորի Միչուրինի փողոցի տներից մեկից հրազենային վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 6 երիտասարդ՝ 29, 28, 26, 25 և 21 տարեկան։ Նրանցից 25-ամյա տղան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Այս մասին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում ահազանգը հնչելուն պես ոստիկանության և […]
21:47 07.10.2019
Հարապարակվել են գնաճի մեկ տարվա տվյալները: Ըստ վիճակագրական տվյալների՝ գնաճը կազմել է 0.5 տոկոս, դա լա՞վ ցուցանիշ է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը՝ տնտեսագետ Ատոմ Մարգարյանին: «Սպառողական հոգեբանության տեսանկյունից դա լավ է, բայց արտադրողի, վաճառողի տեսանկյունից դա լավ չէ: Գնաճը զամբյուղ է, զամբյուղի մեջ դրված մոտ 400 ապրանք, որոնց միջին […]
21:35 07.10.2019
Ծովառյուծի հարձակումը ափին հանգստացողների վրա զվարճացրել է համացանցի օգտատերերին: Տեսանյութը հրապարակվել է Twitter-ում: Միա Էդվարդսը իր ընկերոջ՝ Մայքլի հետ զբոսնելիս է եղել ափով, երբ ջրից անսպասելի դուրս է եկել ծովառյուծն ու մռնչոցներով շարժվել դեպի զույգը: Միան ու Մայքլը փախել են: Պատահաբար նկարահանած կադրերը Միան տեղադրել է Twitter-ում ու մի քանի օրում այն 324 հազար հավանություն […]
21:32 07.10.2019
«Իմ քայլը» խմբակցության հանդիպումն ավարտվել է: Նիստից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցըն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանել են լրագրողների հարցերին։ Հարցին՝ Փաշինյանը գո՞հ է ՔՊ-ի աշխատանքից, Մակունցը պատասխանել է՝ կարծես թե այո։ Արարատ Միրզոյանի խոսքերով՝ քննարկվել են ոստիկանական համակարգում ռեֆորմներ իրականացնելու խնդիրըմ Ամուլսարի հետ կապված ընթացիկ հարցեր։ Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ […]
21:21 07.10.2019
Սանկտ Պետերբուրգում ընթանում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցում է 300-ից ավելի շախմատիստ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից: Մեր շախմատիստներից երեքը՝ Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Հայկ Երիցյանն առաջին երկու տուրերում հաղթանակներ են տարել և առաջատարների թվում են: Լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղում Սամվել Տեր-Սահակյանն է, որն այս մրցաշարում երկրորդ ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստն է: […]
21:05 07.10.2019
Գործարար, Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը քիչ առաջ ժամանեց Հայաստան: Նրա օդանավը րոպեներ առաջ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Ալեքսիս Օհանյանը եկել է Հայաստան՝ մասնակցելու «WCIT 2019» ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովին, որտեղ հանդես է գալու ելույթով:
21:00 07.10.2019
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Ս.թ. հոկտեմբերի 7-ին Երևանում ՀՀ կառավարությունը և Սևծովյան Տնտեսական Համակագործակցություն Կազմակերպությունը (ՍԾՏՀԿ) ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ կազմակերպել է «Օգտագործելով տեխնոլոգիական ուժը ազդեցության համար. ՍԾՏՀ տարածաշրջանային համագործակցության հեռանկար» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցել են ՍԾՏՀ անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ` ներառյալ ՏՀՏ ոլորտի համար պատասխանատու նախարարներ ու փոխնախարարներ, ՍԾՏՀ […]