21:53 07.10.2019
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ ԱլԶաաբիին։
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև հյուպատոս Ահլամ ալ Սալամին և ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։ Դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին իր խոսքում շեշտել է, որ երջանիկ է աշխատել այնպիսի մի երկրում, որը գնահատում է հանդուրժողականությունը, մարդասիրությունը, խաղաղությունն ու ստեղծարարությունը։ Դեսպանը շեշտել է, որ իր դիվանագիտական առաքելության ժամանակում մեծ աջակցություն է ստացել վարչապետից, նախագահից, կառավարության անդամներից։
‹‹Նրանց բոլորի դռները բաց են, և ես շնորհակալություն եմ հայտնում կառավարությանն այդ աջակցության համար։ Այսօրվա այս հանդիպման հիմնական նպատակներից մեկն է ձեզ հետ ծանոթանալ։ Էմիրությունները, որպես պետություն, մարդասիրական գործունեություն են ծավալում և մեծ դեր է կատարում այս ոլորտում աշխարհի բազմաթիվ երկրներում։
Կան հնարավորություններ, որ կարող ենք համագործակցել հիմնադրամներ միջոցով։ Ես շատ եմ կարդացել ձեր հիմնադրամների մասին և տեղեկացրել իմ կառավարությանը։ Եվ մենք պատրաստակամ ենք համագործակցելու››,- ասել է դեսպանը՝ ներկայացնելով մի շարք ծրագրեր, որոնք կարող են իրականացվել 2020 թվականին։ Դեսպանը շեշտել է, որ իր անձնական հետաքրքրությունների տիրույթում է գտնվում հատկապես երեխաների աջակցության ծրագրերը։ Դեսպանը դա բացատրում է այն հանգամանքով, որ դիվանագիտական առաքելության պատճառով շատ քիչ ժամանակ է հատկացնում իր ընտանիքին և շատ է կարոտում երեխաներին։
‹‹Շնորհակալ եմ շատ նախ առաջին հերթին Հայաստանի մասին ձեր խոսքերի համար։ Մարդասիրությունը, հանդուրժողականությունը, խաղաղությունը ոչ միայն մեր երկրում, մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում մեզ համար առաջնահերթություն է։ Նոր Հայաստանի կառավարությունը և ժողովուրդն այնպես են տրամադրված, որ մենք մեզ համարում ենք դեսպան համամարդկային այս արժեքները տարածելու, թույլերին և խոցելի բոլոր շերտերին պաշտպանելու, օգնելու և աշխարհում քիչ թե շատ հավասարությունը վերականգնելու համար։
Էմիրությունները հայտնի են իրենց իմիջով որպես մարդասիրության և բարեսիրության մեջ մեծ ներդրում ունեցող պետություն։ Եվ ես շատ ուրախ եմ, որ համագործակցության սկիզբ է դրվում իմ գլխավորած հիմնադրամների և Էմիրությունների միջև , իհարկե դեսպանի շնորհիվ՝ ինչի համար շատ շնորհակալ եմ և շատ ուրախ եմ››,- ասել է Աննա Հակոբյանը՝ շեշտելով, որ բարեգործական, մարդասիրական, խաղաղարարական ծրագրերում հիմնադրամներն ու Էմիրությունները կարող են լինել լավ գործընկերներ։
‹‹Երեխաները, խոցելի խմբերը, հիվանդություն, հաշմանդամություն ունեցող մարդիկ մեր ուշադրության կենտրոնում են։ Բայց մեր համընդհանուր մոտեցումն այն է, որ մենք ոչ միայն ուզում ենք բարեգործություն անել, այլև ուզում ենք զարգացման ծրագրեր անել, որպեսզի մարդիկ ի վերջո ինչ-որ պահի կարողանան իրենք իրենց կարիքները հոգալ։ Խոցելի բոլոր խմբերին ուզում ենք ներգրավել զարգացման ծրագրերում։
Այս տեսակետից շատ եմ կարևորում աղքատության փուլային հաղթահարման ծրագիրը, որի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներին փորձում ենք օգնել, որ ձեռք բերեն հմտություններ, ձեռք բերեն աշխատանք և ծրագիրն ավարտելուց հետո կայուն ապրուստի միջոց ունենան։ Այս տարի աշխատում ենք 27 այդպիսի ընտանիքների հետ։ Մոտ ապագայում թիվը կհասնի 40-ի։ Բայց պոտենցիալ ընտանիքները, որ կարող են ընդգրկվել այդ ծրագրում՝ հազարավոր են։ Մենք մտադիր ենք անդադար այդ ուղղությամբ աշխատել։
Էմիրությունների հետ սերտ կապը կարող է շատ օգտակար և արդյունավետ լինել, ոչ միայն մեր համագործակցությունից օգտվողների համար, բայց բացի հիմնադրամի գործունեությունից, նաև որպես վարչապետի տիկին, պատրաստ եմ իմ կողմից ամեն ինչ անել մեր երկու երկրների միջև հարաբերություններն ավելի խորացնելու, ավելի սերտացնելու››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ տարբեր երկրների հարաբերությունները հիմնված են մարդկային հարաբերությունների վրա, և փոխադարձ այցերի միջոցով հնարավոր կլինի ավելի ամրացնել երկու երկրների կապը։
20:40 16.07.2025
Իտալիան կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հարցում. Դեբորա ԲերգամինիԱյսօր Հռոմում ունեցա շատ արժեքավոր հանդիպում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ։ Քննարկեցինք Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունները․ ցանկանում ենք ամրապնդել մեր կապերը՝ խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու նպատակով։ Իտալիայում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ այս մասին Instagram-ի իր էջում գրել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, ԵԽԽՎ-ում իտալական պատվիրակության փոխնախագահ, Առաջ Իտալիա կուսակցության (իշխող կոալիցիայի մաս կազմող աջակողմյան ուժ) […] ...
20:28 16.07.2025
Ծառուկյանն ասել է, թե երբ կլինի իր հաջորդ մենամարտըUFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանն ասել է, որ իր հաջորդ մենամարտը կլինի այս տարվա օգոստոսին կամ սեպտեմբերին, հաղորդում է Чемпионат-ը՝ հղում կատարելով Global Reality-ն: «Ինձ ասացին, որ որոշում կկայացնեն մինչև հաջորդ շաբաթ։ Կա՛մ ես տիտղոսի համար մենամարտելու եմ Տոպուրիայի հետ, կա՛մ տիտղոսի համար մենամարտից առաջ ևս մեկ մենամարտ էլ կանցկացնեմ։ […] ...
20:19 16.07.2025
Համագործակցությունը կշարունակվի՝ համատեղ քննարկումների ձևաչափով. Գեղարքունիքի մարզպետը՝ ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցիչներինՀուլիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՓԳՀ) ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: Հանդիպմանը ներկա էին ՓԳՀ հանձնակատարի ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեյիենը, Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմից՝ առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանն ու տարածքային կառավարման վարչության պետ Վանիկ Հարությունյանը։ Կողմերը քննարկեցին մարզում […] ...
20:07 16.07.2025
Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինյոի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում՝ Եվրոպական ներդրումային բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագրի ստորագրման արարողությունը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համաձայնագիրը ստորագրել են Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան: 50 մլն եվրո ծավալի վարկային համաձայնագրով նախատեսված ծրագիրը […] ...
19:57 16.07.2025
Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել» է թիմակիցներին«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել է» թիմակիցներ Գավիին ու Ռոբերտ Լևանդովսկիին: Նրանք ի վերջո բռնել են Յամալի խաղաշապիկից ու խլել գնդակը: 😅 O Lamine Yamal descontrolado, driblando geral no treino. 🔥 pic.twitter.com/AimLKdp5cD — FC Barcelona (@fcbarcelona_br) July 15, 2025 ...