Բոլոր լուրերը – Page 8613 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Բոլոր լուրերը

4 հայ շախմատիստներ պայքարում են մեդալների համար. Շախմատի պատանեկան ԱԱ

09:50 08.10.2019

Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է Շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի 8 ներկայացուցիչ: Հիշեցնենք՝ մինչև 14 տարեկանների խմբում Հայաստանը ներկայացնում են Ալեքս Սահակյանը, Արսեն Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը: Մ16 տարիքային խմբում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու Սրբուհի Սարգսյանը: Մ18 տարիքային խմբում մեդալների համար  պայքարում են […]

̰
Մանրամասներ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից. կան տուժածներ

09:47 08.10.2019

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 00:57-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում, բախվել են «Mercedes […]

̰
Փրկարարները բռնել են 1 իժ, 1 շահմար տեսակի օձ

09:43 08.10.2019

Հոկտեմբերի 7-8-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևանում և Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 իժ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Հոլիվուդում Պուտինին շնորհավորել են երկնքում գրությամբ

09:40 08.10.2019

Լոս Անջելեսի բնակիչներն Instagram-ում լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակել այն մասին, թե ինչպես է ինքնաթիռը Հոլիվուդի գլխավերևում՝ լազուր երկնքում պատկերել VVP67 հեշթեգը, որը, ըստ օգտատերերի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորանք է՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Պուտինը 67-ամյակը նշել է մտերիմների ու հարազատների հետ, իսկ հոբելյանի նախօրեին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ զբոսնել սիբիրյան տայգայով: https://www.instagram.com/p/B3UwB1FjxAl/?utm_source=ig_web_button_share_sheet

̰
Պատմության մեջ առաջին անգամ տիեզերքում մսի կտոր է «աճեցվել»

09:30 08.10.2019

Գիտնականներին հաջողվել է տիեզերքում առաջին անգամ միս «աճեցնել»: Իսրայելական Aleph Farms ընկերությունը, որը մասնագիտացած է սննդային տեխնոլոգիաների վրա, հաջողությամբ ավարտել է համապատասխան փորձը Միջազգային տիեզերակայանում՝ բնական ռեսուրսներից 339 կմ բարձրության վրա: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ նշելով, որ հորթի բջջանմուշները հավաքվել են Երկրում, որից հետո տեղափոխվել Միջազգային տիեզերակայան: Բիոտպագրության օգնությամբ դրանցից «աճեցվել» են մկանային […]

̰
Հակոբ Արշակյանը Բանգլադեշի իր գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ուղիները

09:24 08.10.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է Բանգլադեշի փոստի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների պատվավոր նախարար Զունաիդ Ահմեդ Փալակի գլխավորած պատվիրակությանը։ Զունաիդ Ահմեդ Փալակը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ բավական մեծ պատվիրակությամբ առաջին անգամ են Հայաստանում։Նախարարի հրավերով՝ եկել են մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների  համաշխարհային համաժողովին («WCIT 2019»), բացի այդ նպատակ  ունեն  ծանոթանալու բարձր […]

̰
Թուրքիան Սիրիայում հարվածել է քրդերի բազային. ԶԼՄ-ներ

09:16 08.10.2019

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի 7-ին հարձակվել են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի (SDF) մեջ մտնող քրդական կազմավորումների շտաբի վրա: Հարձակումը կատարվել է Սիրիայի հյուսիսարևելյան Հասակե նահանգի Թել Թավիլ շրջանում, հայտնում, է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը: Քրդերի շրջանում զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան: Թուրքական օդուժի հարձակումը կատարվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ քրդական կազմավորումների դեմ ռազմական […]

̰
Արթուր Թովմասյանը դուրս է եկել եզրափակիչ. Մարմնամարզության ԱԱ

09:11 08.10.2019

Շտուտգարտում ընթացող Մարմնամարզության աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Արթուր Թովմասյանը դուրս է եկել եզրափակիչ:  Օղակների վարժությունում նա վաստակել է 14,566 միավոր և 8-րդ տեղով դուրս է եկել եզրափակիչ: Հարություն Մերդինյանը նժույգթափերում վաստակել է 14,133 միավոր և զբաղեցրել 13-րդ տեղը։ Արթուր Դավթյանը ևս չի հաղթահարել որակավորման փուլը։ Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոնը հենացատկում զբաղեցրել է 25-րդ տեղը։ Արթուր […]

̰
Կողաշրջված մեքենան խցանում է առաջացրել Երևան-Սևան մայրուղու ՃՈ հենակետի մոտ

09:01 08.10.2019

Երևան-Սևան մայրուղում՝ ՃՈ հենակետի մոտ, տեղի է ունեցել վթար: SHANTNEWS-ի թղթակիցը հայտնում է մեքենայի կողաշրջման մասին, ինչի հետևանքով առաջացել է վիթխարի խցանում: Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:

̰
Ստեփանակերտում կկայանա Արցախի բարեկամների համաժողով

08:56 08.10.2019

Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կկայանա «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողով, որի նպատակն է ընդլայնել և ամրապնդել Արցախի Հանրապետության ապակենտրոնացված համագործակցությունն օտարերկրյա պետությունների տարբեր շրջանների և քաղաքների հետ, նոր ազդակ և գործնական բնույթ հաղորդել Արցախի արդեն առկա միջազգային կապերին, ինչպես նաև ստեղծել Արցախին աջակցող սուբյեկտներին, քաղաքական և հասարակական գործիչներին միավորող ցանց։ Համաժողովին մասնակցելու […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 7 հրդեհ

08:53 08.10.2019

Հոկտեմբերի 7-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1000 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ մոտ 2 հա, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 2000 քմ, Տավուշի […]

̰
Սպասվում է առանց տեղումների եղանակ

08:41 08.10.2019

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Այսօր հոսանքազրկումներ են սպասվում Երևանում և 9 մարզում

08:30 08.10.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նորք Մարաշ համայնքի և Նոր-Նորքի 7-րդ զանգվածի Դավիթ Բեկի փողոցին հարակից սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Աբովյան փ. 11, 13 շենքերը, Սայաթ-Նովա պող. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Պուշկինի փ. […]

̰
Վթար Երևանում․ Mazda-ն կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Nissan-ի և BMW-ի վրա

08:20 08.10.2019

Հոկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan March մակնիշի 35 VC 718 համարանիշի, Mazda մակնիշի 34 NV 158 համարանիշի և BMW մակնիշի 36 FՍ 937 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ […]

̰
«Բարեկամության» գետնանցման մուտքերի կրպակներն ապամոնտաժվում են

08:07 08.10.2019

«Բարեկամության» աստիճանների վրա կառուցվել էին կրպակներ, որոնք հակասում էին բոլոր հնարավոր նորմերին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։ «Բարեկամության գետնանցման մուտքն է։ Աստիճանների վրա կառուցվել էին կրպակներ, որոնք հակասում էին բոլոր հնարավոր նորմերին, այդ թվում մետրոյի տարհանմամ նորմերին։ Ապամոնտաժելուց հետո տարածքը կբարեկարգվի»,- գրել […]

̰
Կարծում եմ՝ իրապես այսօր Հայաստանի համար պատմական օր էր․ Տիգրան Ավինյան

00:10 08.10.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2019 թվականի հոկտեմբերի 7-ը Հայաստանի համար պատմական օր է համարում: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Կարծում եմ՝ իրապես այսօր Հայաստանի համար պատմական օր էր: Դարեր շարունակ հայերը և Հայաստանը եղել են նորարությունների, գիտական նվաճումների և ստեղծագործ մոտեցման առաջամարտիկները։ Եվ այն հանգամանքը, որ մենք Երևանում կառավարության բարձր […]

̰
Երևանում մարզադպրոցի տնօրենը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել բուժքրոջ

23:58 07.10.2019

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Անդրանիկ Արսենյանը իր վարած Volkswagen մակնիշի 17 VՍ 117 համարանիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 27 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Ներքին Չարբախի բնակիչ՝ 22-ամյա Օլյա Գասպարյանին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Արսենյանն աշխատում է Ավանի մանկապատանեկան դպրոցի տնօրեն, իսկ վրաերթի […]

̰
Քիմ Քարդաշյանի դիմահարդարին դուր է եկել Հայաստանում համտեսած աղցանը

23:53 07.10.2019

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի հետ Հայաստան ժամանած դիմահարդար Մարիո Դեդիվանովիչն ու ոճաբան Քրիս Էփլտոնն ակտիվ կիսվում են Հայաստանի մասին իրենց տպավորություններով։ Քարդաշյանի դիմահարդարը Instagram-ի սթորիս բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա և Քրիս Էփլտոնը ճաշակում են լոլիլով ու վարունգով բանջարեղենային աղցանը։ «Շատ թարմ է, շատ համեղ, ասես բանջարանոցից նոր հավաքած լինի․․․ »,- պատմել […]

̰
Գիտնականներն առաջին անգամ նկարահանել են վիրուսի «ծնունդը»

23:51 07.10.2019

Գիտնականներն առաջին անգամ նկարահանել են վիրուսի «ծնունդը»: Դա հաջողվել է Հարվարդի մասնագետներին: Մասնագետները մեթոդ են մշակել,  որը թույլ է տալիս տեսնել վիրուսի ստեղծումը: Ավելի վաղ դա անհնար էր ինչպես մեթոդի բացակայության, այնպես էլ անհրաժեշտ նյութերի անբավարար քանակի պատճառով: Հետազոտության համար գիտնականներն ընտրել են ՌՆԹ վիրուսները: Վիրուսի չափն ընդամենը 30 նանոմետր է: Բաղկացած է 3600 նուկլեոտիդներից […]

̰
Մայլի Սայրուսը նոր սիրավեպ է սկսել

23:26 07.10.2019

Հայտնի երգչուհի Մայլի Սայրուսը բաժանումից հետո նոր սիրավեպ է սկսել, գրում է korrespondent-ը: Նրանց միջև կապը հաստատել է նրա  սիրեցյալ ավստրալիացի փոփ երգիչ Կոդի Սիմպսոնը: Նա իր Instagram-ի սթորիների բաժնում հրապարակել է 26-ամյա երգչուհու հետ լուսանկարներ: Լուսանկարներում նա համբուրում է Սայրուսին, իսկ վերջինս կկոցում է աչքերը: «Նախաճաշ իմ բալիկից հեռանալուց առաջ»,- այդպես է մակագրել լուսանկարը […]

̰
ԱՄՆ-ում աները պատահաբար սպանել է իրեն անակնկալ պատրաստած փեսային

23:12 07.10.2019

ԱՄՆ-ի բնակիչ, 61- ամյա Ռիչարդ Դենիսը իր ծննդյան 61-րդ տարեդարձի օրը սպանել է փեսային: 37-ամյա Քրիստոֆեր Բերգանը Նորվեգիայից էր եկել հատուկ աներոջը շնորհավորելու համար: Նա որոշել էր անակնկալ մատուցել: Հասնելով տուն՝ Քրիստոֆերը ուժեղ թակել էր դուռը ու անմիջապես թաքնվել էր քիչ հեռու գտնվող թփերում: Երբ աները դուրս էր եկել, փեսան վայրի կենդանու ձայներ էր հանել: […]

̰
ՌԴ-ում նացիստների կողմից երեխաների զանգվածային սպանության փաստաթղթեր են գաղտնազերծվել

23:08 07.10.2019

ՌԴ-ում երեխաների զանգվածային սպանության մասին փաստաթղթեր են գաղտնազերծվել: Խոսքը 214 երեխայի մասին է, որոնք սպանվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Արտաշիրիմման արդյունքները բացահայտել են, որ նացիստների կողմից սպանված երեխաները Կրասնոդարի մարզի Եյսկ քաղաքի մանկատան սաներն են եղել, որոնք զանգվածաբար հուղարկավորվել են 1943 թվականի ապրիլի 13-ին: Երեխաների մարմիններին, սակայն, կրակոցների կամ այլ զենքերի հետքեր չեն եղել, […]

̰
Տնկում եմ ծառեր երեխաներիս հետ և երեխաներիս համար. Թրյուդո

22:55 07.10.2019

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Facebook-ում լուսանկար է հրապարակել իր երեխաների հետ և մակագրել. «Տնկում եմ ծառեր երեխաներիս հետ և երեխաներիս համար»:

̰
ՌԴ-ում 2 ամսական երեխայի մահից հետո հայրը ինքնասպանություն է գործել

22:36 07.10.2019

Դժբախտ պատահար է տեղի ունեցել  ՌԴ Մոսկվայի շրջանի Բալաշիխա քաղաքում:  Անցած գիշեր բնակելի տներից մեկում հայտնաբերվել են 2 ամսական երեխայի և նրա հոր դիակները:  Քննությունը պարզել է, որ երեխան խեղդվել է կերակրելու ժամանակ: Ըստ հիմնական վարկածի՝ երեխայի խեղդվելուց հետո հայրը ինքնասպանություն է գործել: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:  

̰
̰
Փղերը մեկը մյուսի հետևից ընկել են ջրվեժը՝ փորձելով փրկել ձագին

22:24 07.10.2019

Իշխանությունները նախազգուշացրել են, որ փղերի մարմինները ջրի աղտոտման վտանգ են ներկայացնում:

̰
«Ժամանակն է, որ մենք դուրս գանք այս ծիծաղելի անվերջ պատերազմներից». Թրամփը բացատրել է զորքերի դուրսբերումը Սիրիայից

22:20 07.10.2019

Էրդողանը հայտնել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիան ռազմական գործողություն է սկսելու քրդերի դեմ:

̰
ԱՄՆ-ում ուղևորուհին կարողացել է առանց անձնագրի ու տոմսի ինքնաթիռ բարձրանալ

22:12 07.10.2019

Ամերիկյան Delta ավիաընկերության ինքնաթիռներից մեկում առանց տոմսի և անձը հաստատող փաստաթղթերի ուղևոր է հայտնվել: Օրլանդոյից Ատալանտա թռչող ինքնաթիռի ուղևորներից մեկը օդանավ բարձրանալուց հետո տեսել է, որ իր տեղն արդեն զբաղված է: Նա պահանջել է, որ իր տեղը զբաղեցրած կինը զիջի աթոռը իրական տիրոջը: Վերջինս չի համաձայնել: Ուղևորը ստիպված է եղել կանչել բորտուղեկցորդուհիներին, որոնք ևս եկել […]

̰
Թագուհի Եղիսաբեթ II-ը Էլթոն Ջոնի աչքի առաջ ապտակել է զարմիկին

22:07 07.10.2019

Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը իր կենդագրականում պատմել է, թե ինչպես է մի անգամ թագուհի Եղիսաբեթ II-ն իր աչքի առաջ ապտակել զարմիկ Լինլիին: Միջադեպը երեկույթներից մեկի ժամանակ է տեղի ունեցել: Թագուհին խնդրել է, որպեսզի Լինլին երեկույթից տուն վերադառնա և մնա քրոջ՝ լեդի Սարա Արմսթրոնգի մոտ, քանի որ վերջինիս ինքնազգացողությունը վատացել է: Լինլին, սակայն, չի ենթարկվել […]

̰
Հորիզոն 22.00

22:00 07.10.2019

̰
BACK_TO_TOP