21:05 07.10.2019
Գործարար, Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը քիչ առաջ ժամանեց Հայաստան: Նրա օդանավը րոպեներ առաջ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Ալեքսիս Օհանյանը եկել է Հայաստան՝ մասնակցելու «WCIT 2019» ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովին, որտեղ հանդես է գալու ելույթով:
21:00 07.10.2019
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Ս.թ. հոկտեմբերի 7-ին Երևանում ՀՀ կառավարությունը և Սևծովյան Տնտեսական Համակագործակցություն Կազմակերպությունը (ՍԾՏՀԿ) ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ կազմակերպել է «Օգտագործելով տեխնոլոգիական ուժը ազդեցության համար. ՍԾՏՀ տարածաշրջանային համագործակցության հեռանկար» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցել են ՍԾՏՀ անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ` ներառյալ ՏՀՏ ոլորտի համար պատասխանատու նախարարներ ու փոխնախարարներ, ՍԾՏՀ […]
20:53 07.10.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 28-ին ոստիկանության Արտաշատի բաժնում գրություն էր ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի Արտաշատի մասնաճյուղի դրամարկղի ստուգման ժամանակ պարզվել է, որ հափշտակվել է 122 միլիոն դրամ։ Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Արտաշատի ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 6-ին կասկածյալը, […]
20:43 07.10.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրին և Ջուդի Չուին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Արարատ Միզորյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Հայաստան և Արցախ այցելելու իր հրավերն ընդունելու համար: ԱԺ նախագահը նշել է, որ նախորդ տարի տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո […]
20:43 07.10.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեփական աշխատավարձը բարձրացնելու և երկրի վարչապետին պարգևատրելու հրաման է ստորագրել, գրում է Lenta-ն: Փաստաթղթի համաձայն՝ աշխատավարձերը 2019-ի հոկտեմբերի 1-ից բարձրացվել են են 4․3 տոկոսով: Դրանից բացի՝ աճել են ՌԴ գերատեսչություններին վճարվելիք գումարների չափերը: Խոսքը վերաբերում է ԱԻՆ-ին, ՆԳՆ-ին, Ռոսգվարդիային, Գլխավոր Դատախազությանը, Քննչական կոմիտեին և այլ գերատեսչություններին:
20:30 07.10.2019
ԱՄՆ-ի դեսպանատան գործերի հավատարմատար Ջեֆրի Հովեները կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Պատճառն այն է, որ ամերիկյան դեսպանատան Twitter-ի էջը հավանություն է տվել (like) թուրք ընդդիմադիր լրագրող Էրգյուն Բաբահանի գրառմանը: Դա խստորեն դատապարտել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ ԱՄՆ-ի դեսպանատան հավանությանն արժանացած ընդդիմադիր […]
20:22 07.10.2019
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ժնևում` Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) կենտրոնակայանում, հանդիպում է ունեցել ֆորումի հիմնադիր, պրոֆեսոր Կլաուս Շվաբի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Համաշխարհային տնտեսական ֆորումն առավել հայտնի է որպես Դավոսի ամենամյա ֆորում, որն ամեն տարի համախմբում է աշխարհի […]
20:15 07.10.2019
Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունը հայտնել է, որ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ բանակցությունների վերսկսումը կախված է Միացյալ Նահանգներից, հայտնում է Reuters-ը: Բանակցությունների պայմաններից մեկը «Միացյալ Նահանգների կողմից ԿԺԴՀ-ի նկատմամբ թշնամական քաղաքականությունից հրաժարվելու հարցում գործնական միջոցների ընդունումն է»: «Մենք մտադիր չենք անցկացնել այնպիսի զզվելի բանակցություններ, ինչպիսին որ տեղի են ունեցել Շվեդիայում, նախքան ԱՄՆ-ը կձեռնարկի նշանակալի քայլ` ԿԺԴՀ-ի հետ […]
20:05 07.10.2019
Armdaily պարբերականը գրում է, որ քիչ առաջ «Dolmama» ռեստորան էր գնացել Քիմ Քարդաշյանը՝ քրոջ և երեխայի հետ: Մենեջերը նշել է, որ հյուրերն այնտեղ մնացել են մոտ մեկ ժամ: Նախորդ անգամ պատվիրած ուտեստները չեն կրկին համտեսել: Այս անգամ այլ ուտեստներ են պատվիրել: Երեխաների համար պատվիրել են ֆրի, իրենք էլ ամեն ինչից փորձել են մի քիչ, տոլման […]
20:00 07.10.2019
Հոկտեմբերի 10-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կանցկացվի սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը: Հայաստանն առաջնությունում ներկայացնելու է 18 մարզիկ: Երիտասարդների առաջնությունում մեդալների համար պայքարելու են Կարեն Սարգսյանը (52 կգ), Դավիթ Իսրայելյանը (57 կգ), Նարեկ Դալլաքյանը (62 կգ), Դավիթ Գաբրիելյանը (68 կգ), Կարեն Հովհաննիսյանը (82 կգ) և Արման Ավանեսյանը (100 կգ): Պատանիների առաջնությունում մեր երկիրը ներկայացնելու […]
19:52 07.10.2019
Armdaily պարբերականը հայտնում է, որ ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ և երեխայի հետ ճաշում էր «Dolmama» ռեստորանային համալիրում: Երբ դուրս եկավ ռեստորանից, մուտքի մոտ նրանց ողջունեցին երկրպագուները: Տարեց մի կին էլ Քիմ Քարդաշյանին նամակներ փոխանցեց: Իսկ երկրպագուներից ոմանք էլ գոռում էին «SaveAmulsar»:
19:45 07.10.2019
«Աշխարհում միլիոնավոր մարդիկ գենի (ԴՆԹ-ի) հետազոտություն են անցնում՝ պարզելու իրենց նախնիների ծագումը: Թուրքիայում այդ թեստն արգելված է, սակայն արտասահման մեկնած բազմաթիվ թուրքեր, նշյալ գենետիկական հետազոտությունն անցնելով, պարզում են, որ իրենց նախնիները հայեր, հրեաներ կամ կարմրամորթներ են»,- գրում է լիբերալ ուղղվածություն ունեցող «Ahval» թուրքալեզու կայքի վերլուծաբան Սիբել Էքինը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Այդպիսի հետազոտություն անցած […]
19:40 07.10.2019
Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի կառուցման ծրագիրը տարիներ անց փոխվեց, որով արդեն չի նախատեսվում գործող մարզադպրոցը հիմնանորոգել, այլ նորն է մեկ այլ տարածքում կառուցվելու, այն դառնալու է մարզահամալիր: Բայց Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի գործող մարզադպրոցի շենքի վերանորոգումը մնում է օրակարգում՝ թեև անորոշ ժամանակով սառեցված։ Դրա մեկնարկը կախված է համայնքային բյուջեից, որից մարզադպրոցի հիմնանորոգման համար […]
19:39 07.10.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հնարավոր է, վիրահատեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «Չի բացառվում, որ առաջիկա օրերին նախագահը ոչ բարդ վիրահատության ենթարկվի։ Առանձնապես լուրջ խնդիրներ չկան։ Կարծում եմ՝ վիրահատությունից հաշված օրերի ընթացքում պարոն Քոչարյանի առողջությունը լիովին կվերականգնվի, այնպես որ պետք է հիասթափեցնեմ այն մի քանի մոլագարներին, […]
19:30 07.10.2019
Սոցկայքերի աստղ Սահար Թաբարը սարսափեցրել է համացանցը: Նա համարվում է Անջելինա Ջոլիի իրանցի կրկնօրինակը: Նա անդադար նկարներ է տեղադրում ցանցում: Նկարներում տարբեր հերոսների սարսափեցնող կերպարներով է, իսկ մեկնաբանություններում գրում են, թե նա արդեն 50-ից ավելի պլաստիկ վիրահատության է ենթարկվել: Իրանի նման երկրում, սակայն, նման նախաձեռնությունները չեն խրախուսվում: Թաբարին, ի վերջո, ձերբակալել է ոստիկանությունը, այն բանից […]
19:16 07.10.2019
«Չորս գագաթ» լեռնագնացության զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և պատմել այն մասին, որ իրենց արշավական խումբը խնդիր է ունեցել Ամուլսարի գագաթ բարձրանալիս, քանի որ նրանց մոտեցել են մարդիկ և ասել, որ դա մասնավոր տարածք է՝ բարձրանալու իրավունք չկա, իսկ գագաթից իջնելուց հետո էլ Նարինեն զրույց է ունեցել իրեն […]
19:05 07.10.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել ՔՊ կենտրոնական գրասենյակում: Նիստից առաջ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շփվել է լրագրողների հետ. «Օրակարգ չունենք, պարբերաբար աշխատում ենք մոտավորապես ամիսը մեկ հանդիպել վարչապետի հետ: Սա հերթական հանդիպումներից մեկն է»: Լրագրողների այն հարցին, թե արդյոք նիստի ընթացքում կքննարկվի՞ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու մասին հարցը, […]
19:00 07.10.2019
Ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ Լյուկ Բեսոնը հերքել է իր հասցեին ուղղված մեղադրանքները, որում մեղադրվում է սեռական բռնություն գործադրելու մեջ, գրում է BFM–ը: Նշվում է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Լյուկ Բեսոնի դեմ գործը վերաբացվել է: Դերասանը հայտարարել է, որ իր հասցեին հնչող մեղադրանքները սուտ են և ինքը չի կատարել կանանց հանդեպ ոչ իրավաչափ գործողություններ: «Ես երբեք նրանց […]
18:51 07.10.2019
Հոկտեմբերի 7-ին Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում եղել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիրը, վերջինիս աշխատակազմի ղեկավար Ջոշ Քոնոլին, կոնգրեսական, Հանձնաժողովի անդամ Ջուդի Չուն: «Կոնգրեսականներին ընդունեցին Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Սերգեյ Չիչոյանը և Հայկ Հովհաննիսյանը: Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահը ներկայացրեց օրենսդրությամբ […]
18:45 07.10.2019
NASA-ի մասնագետները ստեղծել են Լուսնի եռաչափ քարտեզ, գրում է CGI Moon Kit-ը: Ինտերակտիվ քարտեզի նյութերը գիտնականները ստացել են Lunar Reconnaissance Orbiter միջմոլորակային կայանից: Կայանը լուսանկարներ է արել և հավաքել Լուսնի մասին վերջին 10 տարում առկա տեղեկատվությունը: Գտնվելով արբանյակի վրա` ապարատը նկարել է Լուսնի երևացող ողջ մակերեսը: Տիեզերական մարմնի ռելիեֆը ուսումնասիրվել է հատուկ սարքերի միջոցով: Լուսնի […]
18:42 07.10.2019
«Յանդեքս.Տաքսի»-ն Հայաստանում մեծացնում է ծառայությունների մասշտաբները: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրել են «Յանդեքս.Տաքսի»-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և ԱՊՀ երկրների ղեկավար Արամ Սարգսյանը և «Յանդեքս.Տաքսի»-ի տարածաշրջանային տնօրեն Ավետիս Գասպարյանը: «Յանդեքս.Տաքսի»-ի ներկայացուցիչները պատմել են, թե ինչու են ժամանել Հայաստան, ինչ ծրագրեր ունեն մեր երկրում, և առաջիկայում ինչ նորարարություններով է պատրաստվում հանդես գալ «Յանդեքս.Տաքսի»-ն աշխարհում և […]
18:35 07.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին՝ Բուլղարիայի փոխվարչապետ Մարիյանա Նիկոլովային, Աֆղանստանի հեռահաղորդակցության և ՏՏ նախարար Ֆահիմ Հաշիմիին, Իրանի հաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմադ Ջահրոմիին, Մոլդովայի ենթակառուցվածքների և էկոնոմիկայի նախարար Վադիմ Բրինզանին, Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարար Խուլիո Նետոյին, Բանգլադեշի հաղորդակցության, փոստի և ՏՏ նախարար […]
18:30 07.10.2019
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կնոջ՝ Էլկե Բյուդենբենդերի հետ միասին գտնվում է Վրաստանում: Պաշտոնական այցը Վրաստան Գերմանիայի նախագահը սկսել է Վրաստանի նախագահի հետ հանդիպմամբ: «Գերմանիայի նախագահի հետ զրուցել ենք բռնազավթված շրջանների և այդ տարածքներում ստեղծված իրավիճակի մասին»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր գերմանացի գործընկերոջ՝ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսում: «Միշտ կարող եք […]
18:25 07.10.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2007-ից 2012 թվականներին Նոյեմբերյան քաղաքի մարզահամալիրի վերանորոգման և շինարարական աշխատանքների ընթացքում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողներն […]
18:20 07.10.2019
Իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի հռչակավոր «Մոնա Լիզա» («Ջոկոնդա») կտավը վերադարձրել են Լուվրի պատկերասրահի այն սրահը, որտեղ այն պահվում էր դեռ 19-րդ դարի սկզբներից։ Երկու ամիս առաջ Լուվրի ղեկավարությունը նախաձեռնել էր այդ սրահի նորոգումը, մի բան, որ 15 տարի չէր եղել։ Իսկ կտավը «տեղահանել էին» ու ներկայացնում էին Ռիշելյեների թևի Մեդիչի սրահում։ Այդ ընթացքում նորոգել […]
18:19 07.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) պաշտոնական բացման արարողությանը և հանդես եկել ելույթով: Պաշտոնական բացումից հետո վարչապետը հանդիպումներ է ունեցել WCIT 2019 մասնակից ՏՏ ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը WCIT 2019 մասնակից, «Infosys» կորպորացիայի համահիմնադիր, հնդկաստանցի հայտնի գործարար Նարայանա Մուրտիի հետ […]
18:14 07.10.2019
Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, որ Թուրքիայի իշխանությունների հետ եկել են համաձայնության, և որ թուրքական բանակն արդեն երրորդ ճակատով ներխուժելու է Սիրիա, ՄԱԿ-ում պատրաստվում են ընդհուպ մինչև խաղաղ բնակչության շրջանում կոտորածների։ «Մինչև չգիտենք՝ ինչ է կատարվելու … Մենք պատրաստվում ենք վատթարագույնին»,- հայտարարել է ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով տարածաշրջանային հումանիտար համակարգող Պանոս Մումցիսը։ Պաշտոնյան […]
18:08 07.10.2019
Ամերիկյան Ֆլորիդայի «Բիգ Սայփրես» արգելոցում հսկայական վագրաձև պիթոն է հայտնաբերվել: Նրա երկարությունը 5,6 մետր է, իսկ քաշը` 44 կիլոգրամ: Արգելոցի աշխատակիցների կարծիքով` սա աշխարհում ամենամեծ պիթոններից մեկն է: Մուգ վագրաձև պիթոնները հիմնականում հանդիպում են Հարավարևելյան Ասիայում: Նրանց միջին երկարությունը հասնում է 3,7 մետրի և բացառիկ դեպքերում հանդիպում են նաև 5 մետրը գերազանցող տեսակներ: Ֆլորիդայում այս […]