Առաջին եռամսյակում Արցախում արձանագրվել է 16.1 տոկոս տնտեսական աճ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+26.09 oC

Առաջին եռամսյակում Արցախում արձանագրվել է 16.1 տոկոս տնտեսական աճ

20:37 16.05.2018

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով` Արցախն արձանագրել է 16.1 տոկոս տնտեսական աճ, որի գերակշիռ մասն ապահովել են հանքարդյունաբերությունից ստացված լրացուցիչ եկամուտները: Այս մասին մայիսի 16-ին, ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն Ազգային ժողովում հայտարարել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ մանրամասնելով, որ ընթացիկ տարում ևս հիմնական աճը սպասվում է հանքարդյունաբերությունից:

«Տնտեսության զարգացող ճյուղերի մեջ առաջին հերթին  առանձնանում են գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը և ծառայության որոշ ուղղություններ, որոնք կապված են տեղեկատվական տեխնոլոգիաների ու զբոսաշրջության հետ: Սկսված են տասնյակ հիդրոէլեկտրոկայանների շինարարական աշխատանքները, որոնք հնարավոր է իրականացնել ստեղծված ենթակառուցվածքների, մասնավորապես՝ Քարվաճառում Սոթք-Հաթերք բարձրավոլտի, Դադիվանքի տրանսֆորմատորային կայանի և նոր հզորությունների ավելացման շնորհիվ: Դրանք ծավալային առումով աճ են ապահովելու և՛ շինարարության, և՛ էներգետիկայի բնագավառներում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ճյուղին, պետական նախարարը նշել է, որ այդ առումով ամեն տարի արձանագրվում է և՛ որակական, և՛ քանակական աճ:

«Այս տարի ևս կանխատեսվում է աճ: Ունենք մշակվող հողատարածքների ավելացում: Տեխնոլոգիաների ներկրման, կաթիլային համակարգի տեղադրման արդյունքում աճ ակնկալվում է բերքատվության առումով, իսկ թիրախը այգեգործությունն է: Համոզված եմ, որ առաջիկա տարիներին ևս արձանագրելու ենք բարձր ցուցանիշներ, քանի որ տարեկան հարյուրավոր հեկտարներ նոր այգիներ են տնկվում՝ պետական քաղաքականության, նաև ներդրումների ներգրավման շնորհիվ»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Պետնախարարի խոսքով՝ տնտեսական աճի շնորհիվ կառուցվում են մանկապարտեզներ, դպրոցներ և իրականացվում բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված հանրության սոցիալական վիճակի բարելավմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել

13:11 26.04.2024

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել

Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ կից տեղադրելով տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները հեռացնում Լեռնային Ղարաբաղի կառավարական շենքի հայատառ գրություններն ու զինանշանը։ «Լեռնային Ղարաբաղում […] ...

Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը

12:44 26.04.2024

Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը

Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ Տեղի է ունեցել կենտրոնի փակման հանդիսավոր արարողություն։ Նշվում է, որ արարողությանը ներկա են եղել Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Լևենթ Էրգյունը, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի […] ...

Լուիս Մորենո Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով

23:44 25.04.2024

Լուիս Մորենո Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով

Ապրիլի 25-ին Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնաժողովում Հաագայի միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հանդես եկավ «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով։ Զեկույցին հաջորդեց քննարկում Բունդեսթագի մարդու իրավունքների, արտաքին հարաբերությունների, իրավական հարցերի, տնտեսական համագործակցության և զարգացման հանձնաժողովների անդամ պատգամավորների մասնակցությամբ։ Ներկա էին Բունդեսթագի բոլոր խմբակցությունների պատգամավորներ։ Քննարկումը վարում […] ...

Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը

15:42 25.04.2024

Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել 2023 թ. ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում. շահառուներին կտրվի մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ծրագրից օգտվելու հնարավորություն: Այն կնպաստի առավել մեծ թվով մասնագետների ուսումնական հաստատություններ ներգրավելուն: Անհրաժեշտություն է առաջացել նաև ամրագրել, որ բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ուսուցիչը չի զրկվում ծրագրից կրկին օգտվելու իրավունքից: […] ...

Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին

10:58 24.04.2024

Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին

Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի մեկնաբան Քրիստան Ամանպուրի հարցերին, որոնք վերաբերել են Ռուբեն Վարդանյանի վիճակին, որը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ստորև թարգմանաբար ներկայացվում է Դավիթ Վարդանյանի հարցազրույցը. Քրիստիան […] ...

ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ Բաքուն ինքնուրույն կապահովի Ղարաբաղում անվտանգությունը

12:37 22.04.2024

ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ Բաքուն ինքնուրույն կապահովի Ղարաբաղում անվտանգությունը

Բաքուն ունի իր սեփական ուժերը Ղարաբաղում անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայությանը, ապա այս պահին դա Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, որն ունի իր ուժերը՝ ապահովելու անվտանգությունը, և ակնհայտ է, որ այդ հարցը միակողմանիորեն չի լուծվում։ Տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է […] ...

BACK_TO_TOP