ԱՄՆ-ն և Չինաստանը «առևտրային հրադադար» են հայտարարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+28.09 oC

ԱՄՆ-ն և Չինաստանը «առևտրային հրադադար» են հայտարարել

09:02 21.05.2018

Շաբաթներ տևող լարվածությունից հետո Չինաստանն ու Միացյալ Նահանգները համաձայնության են եկել երկկողմ առևտրին վերաբերող վիճահարույց հարցերի շուրջ: CNN-ի փոխանցմամբ՝ երկօրյա բանակցություններից հետո կողմերը համատեղ հայտարարություն են տարածել՝ համաձայն որի Չինաստանը զգալիորեն ավելացնելու է ԱՄՆ ապրանքների և ծառայությունների ներմուծումը՝ արտահանման և ներկրման տարբերությունը կրճատելու համար:

Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնել է, որ առևտրային պատերազմը դադարեցվում է:

Նշենք, որ երկու երկրները սպառնում էին տասնյակ միլիարդ դոլարի մաքսավճարներ սահմանել միմյանց նկատմամբ, ինչը կարող էր առևտրային պատերազմի հանգեցնել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ Չինաստանը ԱՄՆ-ի նկատմամբ անարդար առևտրային քաղաքականություն է վարում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր իրավական կարգավորում՝ ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների գույքահարկի եւ տեխզննության գործընթացների փոխկապակցվածության վերաբերյալ

15:15 26.04.2024

Նոր իրավական կարգավորում՝ ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների գույքահարկի եւ տեխզննության գործընթացների փոխկապակցվածության վերաբերյալ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Նարեկ Զեյնալյանը լրացում են առաջարկում ՀՀ հարկային օրենսգրքում: «Նախաձեռնությամբ լուծում ենք կարեւոր խնդիր. այն առնչվում է հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիներին: Խոսքը վերաբերում է տեխզննման ժամանակ կիրառվող կանոններին: Այսօր, երբ քաղաքացին մեքենան տանում է տեխզննման, համակարգը ստուգում է՝ արդյոք այդ անձը տվյալ մեքենայի գույքահարկի գծով պարտավորություններ ունի՞, թե՝ […] ...

Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար

13:58 26.04.2024

Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար

Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներում: Հիմնական կարգավորումները Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաեւ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի եւ […] ...

Ինչպե՞ս պետք է օտարերկրյա քաղաքացիները մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ

10:35 26.04.2024

Ինչպե՞ս պետք է օտարերկրյա քաղաքացիները մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ

Պետեկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվում է հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), օգտվողի անուն և գաղտնաբառի միջոցով։ Համակարգի հասանելիությունը տրամադրվում է ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից։   Ո՞ր տեսակի էլեկտրոնային ստորագրությունն է գործում Համակարգում օտարերկրյա քաղաքացիների համար գործում է երկու տեսակի ստորագրություն՝ CoSign […] ...

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին

10:22 26.04.2024

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,16 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.23 դրամ: ...

Կներդրվի գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմներ, կընդլայնվի ներքին պետական պարտքի գործիքակազմը

16:06 25.04.2024

Կներդրվի գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմներ, կընդլայնվի ներքին պետական պարտքի գործիքակազմը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ներդնել գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմները և ընդլայնել ներքին պետական պարտքի գործիքակազմը՝ հնարավորություն ստեղծելով թողարկել գնաճով ինդեքսավորվող պարտատոմսեր: Փոխանակման աճուրդների իրականացումը կխթանի պետական գանձապետական պարտատոմսերի իրացվելիությունը և կբարձրացնի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման գործընթացի արդյունավետությունը: Նոր՝ գնաճին կցված պարտատոմսերի թողարկումը հնարավորություն կտա գնահատել ներքին պետական պարտքի շուկայի մասնակիցների գնաճային սպասումները: […] ...

Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները

14:43 25.04.2024

Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 25-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին, ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դուբեին և քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը և նրա տեղակալ Սուսաննա Հակոբյանը։ Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» […] ...

BACK_TO_TOP