Եթե նույնիսկ բացահայտվի, որ իմ ընտանիքի մեջ կան այդպիսի մարդիկ, որևէ բան չի փոխվի դրանից. Ն. Փաշինյանը` ԱԱԾ բացահայտումների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

Եթե նույնիսկ բացահայտվի, որ իմ ընտանիքի մեջ կան այդպիսի մարդիկ, որևէ բան չի փոխվի դրանից. Ն. Փաշինյանը` ԱԱԾ բացահայտումների մասին

19:26 21.05.2018

Կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ առաջին անգամ է նման բան կատարվում, և կարևորն այն է, որ արարողությունն ունի հանդիսավոր բնույթ:  Վարչապետի բնորոշմամբ` արտահերթ ընտրություններն առաջնահերթություն են մնում, սակայն դա չի նշանակում, որ միակ խնդիրն այդ ընտրություններն են: Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ կառավարությունը մշակելու է երկարաժամկետ ծրագիր, ու դա ընտրությունների նախապատրաստմանը չի խանգարելու: 

Վարչապետին հարց է ուղղվել ԱԱԾ տնօրենի արած հայտարարության վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենը խոստացել էր կոռուպցիոն բացահայտումների մասին տեղեկություններ հրապարակել: Լրագրողի հարցին, թե Ձեր «դաբրոն» կ՞ա` վարչապետը պատասխանել է, թե  պետք է հրաժարվել հին բառապաշարից և չօգտագործել «դաբրո» ու այդ կարգի բառեր:   Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի տնօրենի խոստումներին, ապա Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբ կլինեն կոնկրետ գործողություններ, այդ ժամանակ էլ կլինեն մանրամասն տեղեկություններ այդ ամենի մասին:  Հարց է հնչել նաև այն մասին, թե ի՞նչ կանի վարչապետը, եթե պարզվի, որ այդ անունների մեջ կան  կառավարություն կազմած գործընկեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ պատգամավորներ, պաշտոնյաներ: 

«Եթե նույնիսկ բացահայտվի, որ իմ ընտանիքի մեջ կան այդպիսի մարդիկ, որևէ բան չի փոխվի դրանից»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը, ապա անդրադարձել նաև Հայաստանից ֆինանսական արտահոսքի մասին  տեղ գտած լուրերին, մասնավորապես նաև այդ համատեքստում Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անվան շուրջ պտտվող խոսակցություններին:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը քննարկվել է հանձնաժողովում

18:12 26.04.2024

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը քննարկվել է հանձնաժողովում

Արդեն 4-րդ տարի շարունակ ես պետք է հաստատեմ, որ հանձնաժողովի վերահսկողության տակ գործող լրատվամիջոցները գործել են ազատ, անկախ՝ առանց պետական կառույցների միջամտության: Ինչո՞ւ ենք վստահ, որովհետեւ յուրաքանչյուր տարվա ավարտին բոլոր հեռարձակողներին, ցանցային օպերատորներին, լիցենզավորված եւ հեղինակազորված հեռուստառադիոընկերություններին գրավոր պաշտոնական հարցում ենք ուղարկում եւ հետաքրքրվում ենք՝ արդյոք պետության կողմից եղե՞լ է միջամտություն իրենց գործունեությանը. ասել է […] ...

ՃՏՊ Դիլիջան քաղաքում

17:55 26.04.2024

ՃՏՊ Դիլիջան քաղաքում

Ապրիլի 26-ին` ժամը 12:29-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կամոյի փողոցի սկզբնամասում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Բ․) բախվել է կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Տ․ […] ...

Հերթական հաջողությունը` քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

17:50 26.04.2024

Հերթական հաջողությունը` քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցույթին մասնակցել է 29 երկրի 154 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Թադևոսյանը, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի […] ...

Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրում կանցկացվեն բանախոսություններ և մշակութային միջոցառումներ

17:44 26.04.2024

Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրում կանցկացվեն բանախոսություններ և մշակութային միջոցառումներ

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված է Քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանրապետության 85 վայրում կկազմակերպվեն հանրային քննարկում-բանախոսություններ, ինչպես նաև չորս վայրերում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Հայաստանի […] ...

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են

17:38 26.04.2024

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Մ.-ն և Ս. Ջ-ն, լրտեսություն և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել […] ...

Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան

17:32 26.04.2024

Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները: ...

BACK_TO_TOP