Զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման համար հավաքվեց ավելի քան 49.000 դոլար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

Զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման համար հավաքվեց ավելի քան 49.000 դոլար

18:07 20.01.2018

Ծառայության ընթացքում վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի՝ արտերկրում բուժման համար հավաքվող գումարն այսօր առավոտյան անցավ նախատեսված 45.000 դոլար ցուցանիշը։ Սրա համար պահանջվեց 9 օր, որի ընթացքում 500-ից ավելի մարդիկ հասցրին տարբեր չափի նվիրատվություններ կատարել զինծառայողի բուժման համար։

«Կուզենայի, որ Հայաստանում լիներ, ուղղակի որ այդ սարքավորումը չկա, ուզում եմ գնամ՝ Գերմանիայում անենք, ու ոնց որ ստացվում է։ Ինձ ասում են՝ կարո՞ղ է վախենում ես կամ ինչ-որ բան, բայց վախենալու բան չկա, սա արդեն չորրորդն է։ Ինչքան շուտ, այնքան լավ, շատ բան ունեմ անելու»,- նշեց Ալբերտ Դալլաքյանը «Շանթնյուզի» հետ զրույցում։

Մինչ այս զինծառայողն արդեն 3 վիրահատության է ենթարկվել Հայաստանում։ Եթե նրա հետագա բուժումը նույնպես իրականացվեր այստեղ, պաշտպանության նախարարությունը պարտավոր կլիներ իր վրա վերցնել նաև այդ ծախսերը։ Սակայն հարազատների խոսքով՝ արտերկրում բուժումն ավելի հավանական կդարձնի Ալբերտի Դալլաքյանի ապաքինումը։

«Հնարավոր չէ, որ ես գնայի այն ռիսկին, որ իմ երեխային այստեղ վիրահատեին, որովհետև այս անոթների վիրահատության հիմքը դրված է լուրջ սարքավորման վրա։ Մեր բիշկները բոլորից լավն են։ Բայց այս նեղ մասնագիտական ասպարեզում սարքավորումներն այդ բարձր որակի չեն, որ կարողանան։ Եթե այստեղ բուժումը կատարվեր, պաշտպանության նախարարությունը կփոխանցեր իր գումարը»,- նշեց Ալբերտի մայրը՝ Արմինե Ղազարյանը։

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անձնական նախաձեռնությամբ միացավ զինծառայողի բուժման համար արվող հանգանակությանը։ Սա բուռն արձագանք ունեցավ ցանցում․ որոշ մարդիկ պնդում էին, թե նախարարությունը պարտավոր է պետական միջոցներով կազմակերպել բուժումը։ Բայց նախարարությունն այլևս իրավասու չէր պետական միջոցներ տրամադրել, քանի որ զինծառայողի հարազատները որոշել էին բուժումն այնուամենայնիվ շարունակել արտերկրում

«Հերոսի մայրիկը հաշվեհամար էր բացել, և 5-6 ամսվա ընթացքում շատ քիչ գումար էր հավաքվել։ Հասկացա, որ դժվարանում է մայրիկը։ Ասացի, որ չէ, չենք կարող այդպես թողնել, բերեք բացենք GoFundMe, և բացեցինք։ Հիմա մնացել է հավաքել 1020 դոլար»,- տեղեկացրեց Թագուհի Օգանյանը, ով հանգանակության կազմակերպիչն է։

Առավոտյան, երբ 45.000 դոլարի հավաքվելուց հետո պարզվեց, որ հանգանակությունների կայքը միջնորդավճար է պահելու մոտ 9 տոկոս, որոշվեց հավաքվող գումարի չափը հասցնել 49.000 դոլարի։ Մեր թիմը դեռ զրուցում էր Ալբերտի ու Թագուհու հետ, երբ եկավ սպասված լուրը․ հանգանակությունների չափն անցել է 49.000 դոլարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը

14:44 29.04.2024

Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը

2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը: 2023 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների նվազում, միաժամանակ, […] ...

«Հյուսիս-հարավ» ճանապարհի մաս կազմող հատվածում նոր փողոցային տնկարկ է հիմնվում

13:30 29.04.2024

«Հյուսիս-հարավ» ճանապարհի մաս կազմող հատվածում նոր փողոցային տնկարկ է հիմնվում

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի մաս կազմող հատվածում նոր փողոցային տնկարկ է հիմնվում: Տնկվում է շուրջ 100 նոր գնդաձև կատալպա: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:05 29.04.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում ապրիլի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ին կեսօրից հետո, 3-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին կեսօրից […] ...

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետ

12:29 29.04.2024

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետ

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահ Հասան բին Աբդալլահ Ալ-Ղանիմի հետ: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կատարի միջև զարգացող քաղաքական երկխոսության կարևորությունը, որին էական խթան են հաղորդում բարձր մակարդակի փոխայցելությունները։ «Մեր երկկողմ հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, և այդ ճանապարհին խորհրդարանական կապերն իրենց […] ...

Տնկվել է շուրջ 14 հազար ծառ. ծառատունկը թռչնի թռիչքի բարձրությունից

11:54 29.04.2024

Տնկվել է շուրջ 14 հազար ծառ. ծառատունկը թռչնի թռիչքի բարձրությունից

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի» անտառտնտեսություն մասնաճյուղի տարածքում իրականացված ծառատունկը թռչնի թռիչքի բարձրությունից: Այն ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության երեք մարզերում իրականացվել է գարնանային ծառատունկ։ Ծառատունկին տնկվող հիմնական անտառկազմող ծառատեսակներն են եղել սոճի, թեղի, հացենի, տնկվեց շուրջ 14,000 ծառ։ ...

Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

11:49 29.04.2024

Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՌԵՍՏ ԿՈՆՑԵՊՏ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Ծաղկաձոր, Օրբելի եղբայրներ 20):  Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։ Մասնավորապես՝ – սննդի կառույցը՝ խոհանոցը ապահովված չէ ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ […] ...

BACK_TO_TOP