Արցախում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ մասնակցել է ընտրողների 59.2 %-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

Արցախում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ մասնակցել է ընտրողների 59.2 %-ը

21:21 10.10.2021

 Արցախում ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 4 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2 %:
Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.
Ասկերանի շրջան
Խաչմաչ 143 ընտրողներից 100 կամ 69.4 %
Ծաղկաշատ 102 ընտրողներից 68 կամ 66.7 %
Մարտակերտի շրջան
Նոր Ղազանչի 98 ընտրողներից 69 կամ 70.4 %
Մարտունու շրջան
Հերհեր 399 ընտրողներից 203 կամ 50.9 %։
Հիշեցնենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. Փաշինյան

12:34 21.08.2025

Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. Փաշինյան

Հայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության […] ...

Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր

12:32 21.08.2025

Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահին

12:23 21.08.2025

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահին

Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանն (նստավայրը՝ Մոնտեվիդեո) Ասունսիոնում՝ Պալասիո դե Լոպես նախագահական նստավայրում, իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի Հանրապետության նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսին: Հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ դեսպանը կարճատև առանձնազրույց է ունեցել Պարագվայի նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արտաքին հարաբերությունների նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոն: Զրույցի ընթացքում Պարագվայի նախագահն […] ...

Հաղթել «Բարսելոնային» ու դառնալ չեմպիոն. Ֆիգուն` «Ռեալի» նպատակների մասին

12:17 21.08.2025

Հաղթել «Բարսելոնային» ու դառնալ չեմպիոն. Ֆիգուն` «Ռեալի» նպատակների մասին

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Լուիշ Ֆիգուն խոսել է 2025/26 մրցաշրջանում ակումբի նպատակների մասին, հայտնում է Diario Sport-ը։ «Կարծում եմ` ակումբը նախորդ վատ մրցաշրջանից հետո կփորձի հզորանալ` ամրապնդելով անհրաժեշտ դիրքերը։ Մենք նաև պետք է տեսնենք, թե ինչպես է թիմն արձագանքում Մոդրիչի հեռանալուն։ Իհարկե, «Ռեալի» նպատակը «Բարսելոնային» հաղթելն ու չեմպիոն դառնալն է, ինչպես նաև մյուս տիտղոսները նվաճելը»,- նշել […] ...

SHANTNEWS

12:00 21.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP