14:21 17.07.2018
Գլխավոր դատախազության` հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազը հուլիսի 17-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հուլիսի 14-ի որոշման դեմ: Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ յուրացում կատարելու, թեկնածուի կողմից միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու, ընտրողների կողմից թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք ստանալու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հունիսի 29-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ 1-ին վարչության 2-րդ բաժնում քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար քննչական ենթակայությամբ ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում ընտրություններին ռեյտինգային կարգով առաջադրված պատգամավորի թեկնածուի օգտին 1.300 կողմ քվե ապահովելու նպատակով Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, լինելով պատգամավորի թեկնածուի Մալիշկա համայնքում գտնվող նախընտրական շտաբի ղեկավարը, ընտրողներին ընտրակաշառքներ բաժանելու համար ստացել է 13.000.000 ՀՀ դրամ գումար և մեկ ձայնի համար 10.000-ական ՀՀ դրամ ընտրակաշառքներ է բաժանել համայնքի բնակիչներին: Մհեր Մովսիսյանն ապահովել է 800 քվե և ըստ պայմանավորվածության՝ վերադարձրել է մնացած 500 քվեների համար հաշվարկված 5.000.000 դրամ գումարը՝ այդպիսով օժանդակելով ընտրակաշառք բաժանել:
Հուլիսի 13-ին Մ. Մովսիսյանը ձերբակալվել է, մեկ օր անց նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար:
Հուլիսի 14-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացվել Մհեր Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին, որը մերժվել է՝ կալանավորման հիմքերի անբավարարության պատճառաբանությամբ:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի այս որոշման դեմ բերվել է վերաքննիչ բողոք, որն ընդունվել է վարույթ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 25.07.2025
Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...
23:48 25.07.2025
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնումՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...
23:46 25.07.2025
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...
23:44 25.07.2025
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...
23:42 25.07.2025
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...