Օկուպացված Հադրութը Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ ատելության և էթնիկ զտման քաղաքականության անհերքելի ապացույցն է․ Արցախի ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+32.09 oC

Օկուպացված Հադրութը Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ ատելության և էթնիկ զտման քաղաքականության անհերքելի ապացույցն է․ Արցախի ՄԻՊ

18:25 11.10.2021

Արդեն մեկ տարի է՝ Ադրբեջանը օկուպացիայի տակ է պահում Արցախի Հանրապետության ողջ Հադրութի շրջանը, որը մշտական հայկական բնակչություն ունեցող կարևորագույն բնակավայրերից է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը․
«Այն, որ մինչև Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելը Հադրութը բնակեցված էր բացառապես հայկական բնակչությամբ, փաստագրված է բազմաթիվ պատմական աղբյուրներում և նյութերում։ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանը կազմող բնակավայրերը խորհրդային տարիներին կազմում էին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանը, որի 15․000 բնակչության 90 տոկոսից ավելին, 1979 թվականի մարդահամարի տվյալներով, կազմում էին հայերը։
2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Հադրութ քաղաքի ու համանուն շրջանի հայ բնակչությունն ամբողջությամբ ենթարկվել է էթնիկ զտման։
Հադրութի խաղաղ բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հումանիտար նշանակության կառույցները ադրբեջանական զինված ուժերի կողմից դիտավորյալ և ոչ խտրական հարվածների են ենթարկվել ագրեսիայի հենց առաջին օրից։ Հադրութի շրջանից 32 քաղաքացիական անձինք զոհվել են ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետանային հարվածների, խոշտանգումների և կտտանքների հետևանքով, այդ թվում՝ 73-ամյա Բենիկ Հակոբյանն ու 25-ամյա Յուրի Ադամյանը, որոնք գերեվարվելուց հետո ցուցադրաբար սպանվել են Հադրութ քաղաքի հրապարակում։ Այսօր էլ շարունակվող օկուպացիայի հետևանքով շրջանի 14000 բնակիչները տեղահանվել են իրենց տներից, կորցրել իրենց պատկանող շարժական ու անշարժ գույքը, աշխատանքն ու ողջ ունեցվածքը։
Հադրութի շրջանի 48 հայկական բնակավայրերն էթնիկապես «մաքրվել» են հայկական ներկայությունից, իսկ հայերին պատկանող տներն ու ունեցվածքը ադրբեջանցիների կողմից ենթարկվել են վանդալիզմի և թալանի։
Մինչև ադրբեջանական օկուպացիան շրջանում գործում էր 6 մանկապարտեզ և 26 դպրոց, որոնցում կրթություն ստացող 2030 աշակերտները տեղահանության հետևանքով զրկվել են նաև այդ իրավունքից։
Հադրութի հայկական բնակչության էթնիկ զտման հետևանքով ոչնչացման և վերացման վտանգի տակ են հայտնվել հայերի ստեղծած նյութական և ոչ նյութական մշակութային արժեքները։ 500-ից ավելի նշանակալի պատմամշակութային կոթողներ՝ եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, սրբավայրեր գտնվում են ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ։ Ադրբեջանական իշխանություններն ամենաբարձր մակարդակով պղծում են շրջանի բնիկ հայկական բնակչության ստեղծած հոգևոր-մշակութային արժեքները, որի մասին է վկայում նաև սոցիալական ցանցերում լայնորեն տարածված տեսանյութը, որում Ադրբեջանի նախագահը ցուցադրաբար հրահանգում է Ծակուռի գյուղի եկեղեցուց հեռացնել հայկական գրությունները։
Մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվող հայկական և միջազգային կազմակերպությունների հետազոտությունները վկայում են, որ Հադրութի բոլոր բնակավայրերում հայկական գերեզմանատները քանդվում և ոչնչացավում են, իսկ գերեզմանաքարերն օգտագործվում են որպես շինանյութ ճանապարհներ կառուցելու համար։
Հայկական բնակչության էթնիկ զտման հետևանքով շրջանի բոլոր բնակավայրերում խաթարվել են համայնքային կյանքն ու ավանդույթները, տեղահանված բնակչության ցրվածության պատճառով վտանգված է հայերենի բարբառների մեջ ինքնատիպ և եզակի պահպանված Հադրութի բարբառը։
Ցավոք, Հադրութի և Արցախի այլ օկուպացված բնակավայրերի հայկական բնակչության իրավունքների լայնածավալ խախտումների վերաբերյալ արձանագրումներն ու բազմաթիվ ահազանգերն օկուպացիայից մեկ տարի անց էլ դեռևս չեն արժանացել միջազգային կառույցների, առանձին պետությունների և իրավապաշտպան կազմակերպությունների պատշաճ ուշադրությանն ու գնահատականին։
Միջազգային հանրությունն ուղիղ պարտավորություն և պատասխանատվություն ունի ապահովելու շարունակվող օկուպացիայի տակ գտնվող հայկական բնակավայրերի բնակչության իրավունքների պաշտպանությունն ու նրանց վերադարձը հայրենի բնակավայրեր»։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երիտասարդները ճիշտ չեն պատկերացնում լեգենդների խաղը․ Մոուրինյու

13:40 21.08.2025

Երիտասարդները ճիշտ չեն պատկերացնում լեգենդների խաղը․ Մոուրինյու

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողների մասին՝ ընդգծելով, որ անարդար է համեմատել տարբեր ժամանակաշրջանների ֆուտբոլիստներին։ Նա կարծում է, որ երիտասարդ սերունդը բավարար գիտելիքներ չունի անցյալի լեգենդների մասին և հաշվի չի առնում նրանց ժամանակի խաղային պայմանները։ «Երիտասարդ սերունդը քիչ բան գիտի Պելեի, Էյսեբիոյի, Բեկենբաուերի մասին և նրանց ֆուտբոլը համեմատում է այսօրվա […] ...

Հուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները․ ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքերը

13:33 21.08.2025

Հուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները․ ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքերը

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար […] ...

Հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ կառավարելու․ Փաշինյան

13:25 21.08.2025

Հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ կառավարելու․ Փաշինյան

«Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում ձևավորվելիք հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու է ճանապարհը, այլ բիզնես կառավարում է իրականացնելու:  Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ կառավարելու է այդ ճանապարհը, այսինքն՝ բիզնես կառավարում է իրականացնելու»,-ասել է Փաշինյանը:     ...

«Ռեալը» ճիշտ որոշում է կայացրել, որ «10» համարը տվել է Մբապեին․ Մոդրիչ

13:21 21.08.2025

«Ռեալը» ճիշտ որոշում է կայացրել, որ «10» համարը տվել է Մբապեին․ Մոդրիչ

«Ռեալը» ճիշտ որոշում է կայացրել, որ «10» համարը տվել է Մբապեին, DAZN-ի հետ զրույցում ասել է Լուկա Մոդրիչը։ Նրա խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ «10» համարն ինձ համար յուրահատուկ նշանակություն ունի։ Շատ ուրախ եմ, որ այս համարի մարզաշապիկով խաղալու է հենց Մբապեն։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է։ Ես ուրախ եմ նրա համար», – ասել է […] ...

Որ դեպքում Փաշինյանը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ

13:12 21.08.2025

Որ դեպքում Փաշինյանը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը գործող Սահմանադրության հետ հակասություններ ունի: Այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում: «Վավերացման գործընթացում, եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ հիմա նախաստորագրված և արդյունքում ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ […] ...

Հայտարարություն․ Կապանում տեղադրվել է նոր լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք

13:06 21.08.2025

Հայտարարություն․ Կապանում տեղադրվել է նոր լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Բաղաբերդ 1 հասցեի […] ...

BACK_TO_TOP