ԱՀ ԱԺ-ում քննարկվել է զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, անօթևանների բնակարանային ապահովման ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+32.09 oC

ԱՀ ԱԺ-ում քննարկվել է զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, անօթևանների բնակարանային ապահովման ծրագիրը

15:38 12.10.2021

Հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովում քննարկել են «2020թ. սեպտեմբերի 27- ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված/մահացած/ և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, առաջին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից, քննարկմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը և պետական նախարարի աշխատակազմի սոցիալ-տնտեսական բաժնի պետ Սուսաննա Աբրահամյանը:

Նախագիծը ներկայացրեց բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը: Նա տեղեկացրեց, որ շահառուների հաշվառման համար լիազոր մարմինը ունենալու է կայքէջ, դիմում-հարցաթերթիկները նաև էլեկտրոնային եղանակով են ընդունվելու: Դիմումների առաջնահերթությունը որոշելիս որպես հիմք ընդունվելու է կարիքը, ոչ թե դիմումը ներկայացնելու ժամկետը:

Նախատեսվում է կառուցել ու ձեռք բերել 6500 բնակարան ու բնակելի տուն:

Առաջնային շուկայում բնակարանի քառակուսի մետրի գինը չպետք է գերազանցի 360 հազար դրամը, երկրորդային շուկայում՝ 240 հազարը, շրջկենտրոններում՝ 120 հազարը, բնակելի տների պարագայում՝ 200 հազարը:

Բնակելի տների գինը չպետք է գերազանցի 15 մլն դրամը, գյուղական բնակավայրերում՝ 10 մլն դրամը: Նորոգման և գնման գինը պետք է ցածր լինի նորակառույցի ինքնարժեքից:

Բնակարանները տրամադրվելու են 10 տարի շահագործման պայմանով, մեկ շնչին հատկացվելու է 16 քառ/մ: Պետությունը մինչև 2 մլն դրամի սահմաններում կահավորելու ու կենցաղային տեխնիկայով ապահովելու է բնակարանները:

Բնակարանների անհատույց տրամադրման պայմանագիրը լուծարվելու է, եթե շահառուն 3 ամիս անընդմեջ չբնակվի բնակարանում:

Շուրջ 110 մլրդ դրամ արժողությամբ ծրագիրը նախատեսում են ավարտել մինչև 2024 թ. հուլիսը:

Նախագծի ներկայացումից հետո պատգամավորները հարցադրումներ ուղղեցին զեկուցողին: Անհրաժեշտ պարզաբանումներով հանդես եկան նաև պետնախարար Արտակ Բեգլարյանն ու պետական նախարարի աշխատակազմի սոցիալ-տնտեսական բաժնի պետ Սուսաննա Աբրահամյանը:

Հոկտեմբերի 6-ից որոշման նախագիծը խորհրդարանում է: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը հիշեցրեց, որ մինչև վաղը խորհրդարանականները առաջարկներ ներկայացնելու հնարավորություն ունեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երիտասարդները ճիշտ չեն պատկերացնում լեգենդների խաղը․ Մոուրինյու

13:40 21.08.2025

Երիտասարդները ճիշտ չեն պատկերացնում լեգենդների խաղը․ Մոուրինյու

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողների մասին՝ ընդգծելով, որ անարդար է համեմատել տարբեր ժամանակաշրջանների ֆուտբոլիստներին։ Նա կարծում է, որ երիտասարդ սերունդը բավարար գիտելիքներ չունի անցյալի լեգենդների մասին և հաշվի չի առնում նրանց ժամանակի խաղային պայմանները։ «Երիտասարդ սերունդը քիչ բան գիտի Պելեի, Էյսեբիոյի, Բեկենբաուերի մասին և նրանց ֆուտբոլը համեմատում է այսօրվա […] ...

Հուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները․ ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքերը

13:33 21.08.2025

Հուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները․ ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքերը

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար […] ...

Հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ կառավարելու․ Փաշինյան

13:25 21.08.2025

Հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ կառավարելու․ Փաշինյան

«Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում ձևավորվելիք հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու է ճանապարհը, այլ բիզնես կառավարում է իրականացնելու:  Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ կառավարելու է այդ ճանապարհը, այսինքն՝ բիզնես կառավարում է իրականացնելու»,-ասել է Փաշինյանը:     ...

«Ռեալը» ճիշտ որոշում է կայացրել, որ «10» համարը տվել է Մբապեին․ Մոդրիչ

13:21 21.08.2025

«Ռեալը» ճիշտ որոշում է կայացրել, որ «10» համարը տվել է Մբապեին․ Մոդրիչ

«Ռեալը» ճիշտ որոշում է կայացրել, որ «10» համարը տվել է Մբապեին, DAZN-ի հետ զրույցում ասել է Լուկա Մոդրիչը։ Նրա խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ «10» համարն ինձ համար յուրահատուկ նշանակություն ունի։ Շատ ուրախ եմ, որ այս համարի մարզաշապիկով խաղալու է հենց Մբապեն։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է։ Ես ուրախ եմ նրա համար», – ասել է […] ...

Որ դեպքում Փաշինյանը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ

13:12 21.08.2025

Որ դեպքում Փաշինյանը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը գործող Սահմանադրության հետ հակասություններ ունի: Այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում: «Վավերացման գործընթացում, եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ հիմա նախաստորագրված և արդյունքում ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ […] ...

Հայտարարություն․ Կապանում տեղադրվել է նոր լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք

13:06 21.08.2025

Հայտարարություն․ Կապանում տեղադրվել է նոր լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Բաղաբերդ 1 հասցեի […] ...

BACK_TO_TOP