Այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+33.09 oC

Այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

00:15 15.10.2021

Հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:

«Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից», – ասված է ՊԲ հաղորդագրության մեջ:
Պաշտպանության բանակից «Արցախպրես»-ին հայտնել են, որ այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մխիթարյանի «Ինտերը» Ա սերիայի չեմպիոնության գլխավոր ֆավորիտն է

14:45 21.08.2025

Մխիթարյանի «Ինտերը» Ա սերիայի չեմպիոնության գլխավոր ֆավորիտն է

Միլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, Իտալիայի Ա Սերիան հաղթելու գլխավոր ֆավորիտն է` ըստ Opta-ի։ Վիճակագրական ռեսուսրի սուպերհամակարգչի կանխատեսմամբ` «ՆԻնտերը» 35,9 տոկոս հավանականությամբ կդառնա չեմպիոն։ «Նապոլին» 13,7 տոկոս հավանականությամբ կպաշտպանի չեմպիոնի տիտղոսը։ «Ատալանտայի» շանսերը գնահատվում է 12,8, «Ռոմայինը»` 9,9, «Յուվենտուսինը»` 8,2, «Միլանինը»` 6,7 տոկոս։ Ա Սերիայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 23-ին։ ...

Զելենսկու գրասենյակը հայտնել է, թե որտեղ կցանկանային անցկացնել Ռուսաստանի հետ գագաթնաժողովը

14:37 21.08.2025

Զելենսկու գրասենյակը հայտնել է, թե որտեղ կցանկանային անցկացնել Ռուսաստանի հետ գագաթնաժողովը

Վատիկանը, Ժնևը, Ստամբուլը կամ Սաուդյան Արաբիան կարող են լինել Վլադիմիր Զելենսկու, Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման վայրերը, Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մենք դեռ չգիտենք։ Ցանկում տարբեր վայրեր կան՝ Ժնև, Ստամբուլ, Վատիկան, Սաուդյան Արաբիա», – պատասխանել է նա լրագրողի հարցին՝ հնարավոր հանդիպման վայրի մասին։ Երմակը […] ...

Վարկային կազմակերպություն մտած անձը կալանավորվեց․ Ստեփանավանի համայնքային ոստիկանների բացահայտումը

14:30 21.08.2025

Վարկային կազմակերպություն մտած անձը կալանավորվեց․ Ստեփանավանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 15-ի առավոտյան` ժամը 6-ին մոտ, Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի հերթապահող երկու աշխատակից դուրս էին եկել շրջիկ ծառայության, երբ լսվեց ապակու կոտրվելու ձայն և միացավ հակաառևանգման համակարգի ազդանշանը: Ոստիկանները շտապեցին ձայնի ուղղությամբ: Կոտրված էր Ստեփանավանի Սուրբ-Նշանի փողոցում գործող վարկային կազմակերպության մասնաճյուղի դռան ապակին, ներսում էլ մարդ կար: Ստեփանավանի բնակիչ 27-ամյա երիտասարդը գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց […] ...

Արդյոք հոլանդական ՊՍՎ-ն նույնպես հետաքրքրված է Սպերցյանով

14:23 21.08.2025

Արդյոք հոլանդական ՊՍՎ-ն նույնպես հետաքրքրված է Սպերցյանով

Ինչպես հայտնում է Metaratings.ru-ն, ՊՍՎ-ի ղեկավարությունը պատրաստ է պայմանագիր կնքել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ, եթե մարզչական շտաբը ցուցաբերի կոնկրետ հետաքրքրություն և հանդես գա համապատասխան նախաձեռնությամբ։ Աղբյուրի տվյալներով՝ թիմի գլխավոր մարզիչ Պիտեր Բոսը ներկա պահին պատրաստ չէ հրավիրել Սպերցյանին, քանի որ թիմի ուժեղացման համար դիտարկում է այլ տարբերակներ։ Այնուամենայնիվ, հավանական է, […] ...

Բեռնատարը բարձված էր հաճարենու և թխկենու փայտանյութով․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

14:15 21.08.2025

Բեռնատարը բարձված էր հաճարենու և թխկենու փայտանյութով․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն օգոստոսի 13-ին կատարած գիշերային շրջայցերի ընթացքում Արծվաբերդ գյուղի «Մեհրաբ» կոչվող տարածքում նկատել են փայտանյութով և խողովակներով բարձված «Զիլ-131» մակնիշի բեռնատար։ 43-ամյա վարորդը բեռի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Ըստ նրա՝ փայտանյութը բերել էր անտառից։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բեռնատարում առկա փայտանյութը հաճարենի ու թխկենի է։ Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 20-21-ը

14:07 21.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 20-21-ը

Բացահայտվել է 176 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 66 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 21 դեպք՝ զինվորական ծառայությունից խուսափելու, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 6-ական դեպք՝ […] ...

BACK_TO_TOP