Տեղական ժողովրդավարության դպրոցը՝ որոշումների կայացման մեջ երիտասարդների ներգրավվածության բարձրացման կարևոր դերակատար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Տեղական ժողովրդավարության դպրոցը՝ որոշումների կայացման մեջ երիտասարդների ներգրավվածության բարձրացման կարևոր դերակատար

14:22 18.10.2021

«Համայնքների ֆինանսիստների միավորումն» ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 15-ին Աղվերանում ազդարարել է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» ձևավորման մասին:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ ծրագիրն իրականացվում է «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» ու «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ: «Տեղական ժողովրդավարության դպրոցի» շրջանավարտների ցանցի ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսք է հղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով ներկաներին՝ նա շնորհակալություն է հայտնել «Համայնքների ֆինանսիստների միավորմանն» ու գործընկերներին երիտասարդների շրջանում ժողովրդավարական կարողունակության զարգացման և տեղական ժողովրդավարության գործընթացներին ներգրավման մեխանիզմների ստեղծման համար:

«Մեր պետությունը որդեգրել է ժողովրդավարության ուղին և անշեղորեն ընթանում է առաջ, բայց իրականության մեջ՝ հատկապես տեղական մակարդակում, ժողովրդավարության կենսունակությունն ակնկալում է ամենօրյա ներգրավվածություն. «Տեղական ժողովրդավարության դպրոցը» հանդիսանում է եզակի հարթակ, որ զինում է երիտասարդներին ժողովրդավարության մասին գիտելիքներով, իսկ ամենակարևորը՝ դրանք գործադրելու արժեքներով և հմտություններով»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ հատկապես տեղական մակարդակով որոշումների ընդունման պարագայում երիտասարդները շատ հաճախ ակտիվ չեն, քանի որ լիարժեքորեն չեն պատկերացնում հանրային մասնակցության գործընթացներն ու մեխանիզմները, հիմնական դերակատարներին, պատկան ինստիտուտներն և մարմինները, միշտ չէ, որ իրենց զգում են հանրային փոփոխությունների դերակատարներ, իրավագիտակից, պահանջատեր, պատասխանատու քաղաքացիներ:

Նրա խոսքերով՝ մեծապես կարևորելով այդ խնդիրները՝ դրանք արտացոլվել են նաև կրթությանն ու երիտասարդությանն առնչվող քաղաքականության մեջ՝ ի դեմս ընդունված և շրջանառվող փաստաթղթերում՝ որպես օրինակ նշելով «սովորողների ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության զարգացման շեշտադրումը հանրակրթության պետական չափորոշչում»:

Հաջողություն մաղթելով «Տեղական ժողովրդավարության դպրոցի» բոլոր շրջանավարտներին՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ այն՝ որպես առանձին կառույց, կդառնա Հայաստանի հանրային կյանքի որոշումների կայացման մեջ երիտասարդների ներգրավվածության բարձրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկող քաղաքացիական հասարակության առանցքային դերակատարներից մեկը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, իր հերթին կարևորելով ոչ ֆորմալ կրթության դերը հանրային կառավարման վերաբերյալ գիտելիքների զարգացման գործընթացում, ողջունել է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» ձևավորումը՝ վստահություն հայտնելով, որ այն կապահովի համապատասխան գիտելիքներ ունեցող երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման մեջ:

«Համայնքների ֆինանսիստների միավորման» նախագահ Վահան Մովսիսյանը, շնորհավորելով ֆորումի մասնակիցներին, ասել է, որ «Տեղական ժողովրդավարության դպրոցի»՝ որպես առանձին հաստատության ստեղծումը նոր սկիզբ է դպրոցի հետագա աշխատանքներն առավել արդյունավետ և նպատակային կազմակերպելու, ինչպես նաև առաջիկա նոր հնարավորությունների դաշտ ձևավորելու գործում։ Դպրոցի շրջանավարտների նախաձեռնողականությունը և շահառուների ընդհանուր թիվն ապացույց են այն բանի, որ կառույցը ՀՀ հանրային կառավարման ոլորտում ոչ ֆորմալ կրթության կարևորագույն հարթակներից մեկը դառնալու մեծ ներուժ ունի։

Տեղեկացնենք, որ դպրոցն իր ակտիվ գործունեությունը սկսել է 2019 թվականից՝ հետագայում ընդլայնելով ուսուցման հնարավորությունները նաև առցանց հարթակում։ Դպրոցի շրջանավարտների թիվն արդեն հասել է 506-ի․ նրանք իրենց համայնքներում իրականացրել են 150 ծրագիր՝ ներգրավելով ընդհանուր առմամբ 4600 մասնակցի։

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության ղեկավար Ջոն Ալելոն շնորհավորել է բոլորին միջոցառման առթիվ և նշել, որ ծրագրի շահառուն հիմնականում երիտասարդներն են, քանի որ հենց նրանք են տեղերում ժողովրդավարության առաջամարտիկները: Նրա խոսքով՝ երիտասարդները կարող ուժ են մարզերում իրենց համայնքներն ավելի լավը դարձնելու գործում:

Դպրոցը ներառում է նոր գիտելիքներով զինված, եռանդուն ու երիտասարդ կադրեր պատրաստելուն ուղղված շարունակական դասընթացների և միջոցառումների շարք, որոնք իրականացվում են ՀՀ տարբեր համայնքներում՝ կրելով ոչ ստացիոնար բնույթ։ Դպրոցի շրջանակում մասնակիցները ստանում են գիտելիքներ տեղական ինքնակառավարման և տեղական ժողովրդավարության հիմնական գաղափարների, համայնքների զարգացման ծրագրեր մշակելու, իրականացնելու և վերահսկելու վերաբերյալ։ Ստացած գիտելիքների շնորհիվ պատրաստվում են կադրեր, որոնք կարող են ունենալ իրենց ինքնուրույն դերակատարությունը համայնքներում ժողովրդավարության հաստատման և զարգացման գործում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al Youm

18:55 05.07.2025

Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al Youm

Ապագայում Գազայի հատված կարող են մտցվել արաբական միացյալ ուժեր՝ պաղեստինյան անվտանգության և հետախուզության ուժերին մարզելու համար, հաղորդում է եգիպտական ​​Al Masry Al Youm թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ պաղեստինյան «Համաս» շարժումը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել: Ynet պորտալը, հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի, հայտնել […] ...

Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում

18:45 05.07.2025

Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում

Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Թուրքիան հուլիսի 6-7-ը Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում: Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները: «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեր նախագահի անունից կմասնակցի ԲՐԻԿՍ-ի 17-րդ գագաթնաժողովին Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը», – հայտնել են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ արտաքին գործերի նախարարության ղեկավարը կմասնակցի «Բազմակողմանիության ամրապնդում, տնտեսական և […] ...

Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավում

18:33 05.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավում

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջբեյլ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել՝ հինգը, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Սաֆա ալ-Հավա շրջանում իսրայելական անօդաչու սարքերի կողմից մեքենայի վրա հարձակման ժամանակ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ […] ...

Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացուն

18:22 05.07.2025

Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացուն

Հունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա: Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել […] ...

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանը

18:12 05.07.2025

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվի և Մոսկվայի միջև հակամարտությունը քննարկել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ և ասել, որ Թուրքիան ուշադիր հետևում է լարվածությանը՝ կոչ անելով Ռուսաստանին և Ադրբեջանին չափավոր լինել, ասել է նա լրագրողներին։ Նա նշել է, որ «Թուրքիան խորը դիվանագիտական ​​և ռազմավարական հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի հետ»։ «Մենք ուշադիր […] ...

SHANTNEWS

18:00 05.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP