15:57 18.10.2021
ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ելույթը Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ․
«Մեծարգո՛ դեսպաններ, Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում:
Հարգելի՛ գործընկերներ,
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եվրոպական երկրների ղեկավարները նախաձեռնեցին Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների տարածման գործը՝ որպես Եվրոպայի խաղաղ ապագայի հիմնասյուները: Այդպես, 1949թ. մայիսի 5-ին, Լոնդոնի համաձայնագրով հիմնադրվեց առաջին համաեվրոպական կառույցը՝ Եվրոպայի խորհուրդը, որն այսօր ունի 47 լիիրավ անդամ: Խորհրդանշական կերպով կառույցի նստավայր ընտրվեց Էլզաս շրջանի Ստրասբուրգ քաղաքը։
Իր գոյության 72 տարիների ընթացքում, Եվրոպայի խորհուրդը ձևավորել է եվրոպական մայրցամաքի կոնվենցիոն համակարգը՝ եվրոպական չափորոշիչներն ու նորմերը, որոնք Եվրոպայի խորհրդի նպատակների իրականացման հիմքն են:
Անկախության հռչակումից ի վեր Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ուղին։ Այդ ընտրությունն ակնհայտ էր: Հայաստանն իր պատմությամբ և մշակույթով, հայ հասարակությունն իր արժեհամակարգով եվրոպական ընտանիքի անբաժան մասն են։ 1991թ. սկսած, մինչ լիիրավ անդամակցությունը, Հայաստանը քայլ առ քայլ հիմնավորեց իր ընտրությունը և 2001թ. հունվարի 25-ին դարձավ Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ: Անկախության հռչակումից 10 տարի անց, Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի նստավայրի դիմաց, ծածանվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։
Բազմաթիվ առիթներով, հատկապես նախորդ երկու խորհրդարանական ընտրությունների ընթացքում, հայ ժողովուրդը վերահաստատեց իր նվիրվածությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայությանը։
Եվրոպայի խորհրդի ողջ գործունեությունը մեծ հաշվով ուղղված է մարդու անհատական և կոլեկտիվ հիմնարար ազատությունների երաշխավորմանը: Հայաստանը հետևում է այս ուղղությամբ Եվրոպայի խորհրդի կանոնադրական, ինչպես նաև անկախ մոնիտորինգային մարմինների և խորհրդատվական կոմիտեների կողմից հասցեագրվող առաջարկություններին։ Հայաստանի բազմաթիվ պետական մարմիններ ներգրավված են այս բազմաշերտ կառույցի աշխատանքներում:
Եվրոպայի խորհրդի գործիքների թվում Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Գործողությունների ծրագիրը, որով կազմակերպությունն օգնում է Հայաստանին և այլ երկրների կատարել իր ստանձնած պարտավորությունները, ներդնել եվրոպական չափորոշիչները: Ներկայումս Հայաստանում իրականացվում է թվով չորրորդ՝ 2019-2022թթ. Գործողությունների ծրագիրը: Հարգարժան դեսպաններ, այդ ծրագիրն իրականացվում է Ձեր երկրների և Եվրոպական Միության կամավոր հատկացումների շնորհիվ, ինչի համար օգտվելով առիթից հայտնում եմ մեր շնորհակալությունը:
Հետադարձ հայացք նետելով Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր Հայաստանի անցած 20-ամյա ճանապարհին` պետք է նշեմ, որ կազմակերպության աջակցությամբ կատարվել է մեծ աշխատանք: Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի 83 կոնվենցիայի, որից 66-ը վավերացրել է: Հայաստանը նաև միացել է ԵԽ 12 մասնակի Համաձայնագրի։
Առանձնահատուկ կարևոր է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությունը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների երաշխավորման տեսանկյունից։ Դատարանը կարևոր դերակատարում ունի նաև Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության առումով:
Տիկնա՛յք և պարոնա՛յք, մեծարգո՛ դեսպաններ,
Կարևոր է նշել, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, 2001 թվականի հունվարին անդամակցելով Եվրոպայի խորհրդին, պարտավորվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով: Հետևաբար, 2020 թվականի 44-օրյա պատերազմն Ադրբեջանի կողմից այդ պարտավորությունների խախտում է հանդիսանում և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից:
Դուք քաջատեղյակ եք Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Արցախի բնակչության դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքները շարունակում են մնալ ամենահրատապ խնդիրներից մեկը: Այս հարցում կարևոր է մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի ներգրավվածությունը։ Մենք կարծում ենք, որ անձանց հիմնարար իրավունքները պահպանելու տեսանկյունից Եվրոպայում չպետք է լինեն «գորշ գոտիներ»:
Գլխավոր քարտուղարը, Մարդու իրավունքների հանձնակատարը, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը, Մարդու իրավունքների եվրոպական Դատարանը, համապատասխան մոնիտորինգային մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում արդեն փորձել են արձագանքել խնդրին: Նախարարների կոմիտեն, այնուամենայնիվ, դեռևս չի դրսևորել իր դերակատարությունը, ուստի լիահույս եմ, որ Կոմիտեի անդամների ներկայությունն այստեղ դրական ներգործություն կունենա այս հարցում առաջընթաց գրանցելու գործում»:
19:09 05.07.2025
Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ, որոնք մեկնարկել են հունիսի 29-ից և կավարտվեն հուլիսի 6-ին: Մրցումներին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, […] ...
19:05 05.07.2025
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել իշխանություններին անցկացնել արտահերթ ընտրություններԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը կոչ է արել գործող կառավարությանը նոյեմբերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ։ Իրավապահ մարմինները շաբաթ վաղ առավոտյան ձերբակալել են Թուրքիայի երեք խոշոր քաղաքների՝ Ադանայի, Անթալիայի և Ադըյամանի քաղաքապետերին՝ CHP-ի անդամների կողմից ղեկավարվող վարչակազմերում կոռուպցիայի վերաբերյալ հետաքննության շրջանակներում։ Այնուհետև կուսակցության առաջնորդը հրավիրել է CHP-ի գործադիր կոմիտեի արտակարգ նիստ: […] ...
18:55 05.07.2025
Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al YoumԱպագայում Գազայի հատված կարող են մտցվել արաբական միացյալ ուժեր՝ պաղեստինյան անվտանգության և հետախուզության ուժերին մարզելու համար, հաղորդում է եգիպտական Al Masry Al Youm թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ պաղեստինյան «Համաս» շարժումը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել: Ynet պորտալը, հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի, հայտնել […] ...
18:45 05.07.2025
Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովումԱրտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Թուրքիան հուլիսի 6-7-ը Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում: Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները: «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեր նախագահի անունից կմասնակցի ԲՐԻԿՍ-ի 17-րդ գագաթնաժողովին Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը», – հայտնել են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ արտաքին գործերի նախարարության ղեկավարը կմասնակցի «Բազմակողմանիության ամրապնդում, տնտեսական և […] ...
18:33 05.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավումԻսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջբեյլ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել՝ հինգը, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Սաֆա ալ-Հավա շրջանում իսրայելական անօդաչու սարքերի կողմից մեքենայի վրա հարձակման ժամանակ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ […] ...
18:22 05.07.2025
Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացունՀունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա: Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել […] ...