Գյուղնախարարը ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է գյուղատնտեսական ապահովագրությանը վերաբերող մի շարք հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+19.09 oC

Գյուղնախարարը ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է գյուղատնտեսական ապահովագրությանը վերաբերող մի շարք հարցեր

23:17 17.07.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպման սկզբում նախարար Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությունները, ՀՀ կառավարության կողմից իրականացվող ագրարային քաղաքականության թիրախային ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը, առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները:

Առաջնային խնդիրների թվում նախարարը, մասնավորապես, մատնանշել է պետության աջակցության ավելացումը գյուղատնտեսությանը, պետական աջակցության ծրագրերում փոքր գյուղացիական տնտեսությունների ներգրավումը, ինչպես նաև գյուղատնտեսական սուբսիդավորման նոր մեխանիզմների մշակումը։ Որպես ոլորտի զարգացման մեկ այլ կարևոր բաղադրիչ` նախարար Արթուր Խաչատրյանը մատնանշել է բարձրարժեք գյուղմթերքի արտադրության կազմակերպումն ու գյուղմթերքի արտադրության ոլորտում ամբողջական արժեշղթայի ձևավորումը, գյուղատնտեսական նշանակության հողերի ծավալների ավելացումն ու միավորումը, ինչը  թույլ կտա բարձրացնել հողերի տնտեսական արժեքը:

Անասնապահության ոլորտի առաջնահերթ խնդիրների թվում նախարար Արթուր Խաչատրյանը հատկապես կարևորել է գյուղատնտեսական կենդանիների նույնականացման ծրագրի իրականացման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի գյուղատնտեսական կենդանիների առողջության պահպանմանն ու հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ կազմակերպմանը:

Կողմերը քննարկել են նաև գյուղատնտեսական ապահովագրությանը վերաբերող մի շարք հարցեր: Այս առումով Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարվա սկզբին նախատեսվում է մեկնարկել գյուղապահովագրության պիլոտային ծրագիր Արմավիրի, Արարատի և Շիրակի մարզերում:

Ոլորտի առաջնահերթությունների թվում նախարարը նշել է նաև օրգանական գյուղատնտեսության զարգացումը, ինտենսիվ այգիների հիմնումը, ոռոգման և կարկտապաշտպան ժամանակակից համակարգերի ներդրումը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների բարելավումը:

ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ֆինանսական և տեխնիկական օժանդակության ձևաչափերով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

20:33 02.05.2025

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ստեփանավանում ընթացքի մեջ են Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները: «Ծրագրի արժեքը՝ 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում՝ համայնքը կունենա 15 շենքից բաղկացած նորակառույց բնակելի թաղամաս»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած

20:18 02.05.2025

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած

Մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին՝ Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Ս․-ի վարած «Opel » մակնիշի և 37-ամյա Մարինա Կ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սյանը և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...

Վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 դպրոց

20:09 02.05.2025

Վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 դպրոց

#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 543 մլն դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

20:00 02.05.2025

SHANTNEWS

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը

19:58 02.05.2025

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը: «Շրջանների միջև» ցուցահանդեսը ներկայացնում է գեղանկարչի վերջին 20 տարիների ստեղծագործությունների ընտրանին: Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահով՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: ...

«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

19:54 02.05.2025

«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Նիդերլանդցին կատալոնական «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակչի առաջին մրցավեճում դուբլ էր գրանցել և մեկ գոլային փոխանցում կատարել: Շաբաթվա լավագույնի կոչման համար պայքարում միլանցիների պաշտպանն առաջ է անցել ֆրանսիական ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյայից: ...

BACK_TO_TOP