20:13 26.06.2025
Հունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։
Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան Վոքիեի շարունակական հանձնառությունը՝ ի նպաստ Հայաստանի հետ գործակցության զարգացմանն ու հայ ժողովրդի խնդիրների հասցեագրմանը։
Պատգամավորների խնդրանքով՝ ՀՀ դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատման, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման, Հայաստան-Ադրբեջան սահմազատման գործընթացի, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Հայաստան-Ֆրանսիա ընդգրկուն օրակարգին, մասնավորապես՝ բարձրագույն մակարդակով պարբերաբար շփումներին, երկու երկրների միջև դինամիկ զարգացող բազմաոլորտ, այդ թվում՝ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում, համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև Ֆրանսիայի աջակցությամբ իրականացվող այն ծրագրերին, որոնք նպաստում են Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը։
Դեսպանը խոսել է նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված կառավարության շարունակական ջանքերի, ինչպես նաև ԵՄ հետ խորացող համագործակցության մասին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր։
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները, ի դեմս խմբի նախագահ Լորան Վոքիեի, վերահաստատել են Ազգային ժողովի և բարեկամական խմբի հանձնառությունը՝ ի նպաստ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը, ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին ու Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացմանը:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...