Politico-ն ցուցադրել է Ուկրաինայի սահմանի մոտ ՌԴ ուժերի կուտակման արբանյակային լուսանկարներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+37.09 oC

Politico-ն ցուցադրել է Ուկրաինայի սահմանի մոտ ՌԴ ուժերի կուտակման արբանյակային լուսանկարներ

08:29 02.11.2021

Ուկրաինայի սահմանի մոտ Ռուսաստանի ուժի մեծացման արբանյակային լուսանկարները, որոնք արվել են Maxar Technologies տեխնոլոգիական ընկերության կողմից, հրապարակել է ամերիկյան Politico պարբերականը։

«Ցուցադրվել է զրահատանկային ստորաբաժանումների, տանկերի և ինքնագնաց հրետանու աճ, ինչպես նաև ցամաքային զորքերի կենտրոնացում ռուսական Ելնյա քաղաքի մոտ՝ Բելառուսի սահմանից ոչ հեռու։ Ստորաբաժանումները, որոնք սկսել են վերաբազավորվել սեպտեմբերի վերջին ՌԴ այլ շրջաններից, որտեղ սովորաբար տեղակայված են, ներառում է Առաջին էլիտար գվարդիական տանկային դիվիզիան»,-նշում է պարբերականը։

Ելնյա քաղաքը գտնվում է Սմոլենսկի մարզում, որն ուկրաինական սահմանից առանձնացած է Բրյանսկի մարզի տարածքով։ Բնակավայրը, որը հիշատակվում է նյութում, սահմանակից է Բելառուսին։

Կրեմլում բազմիցս հիշեցրել են, որ ռուս զինվորականներն իրենց երկրի տարածքում փոխում են տեղակայման վայրը, և դա պետության ներքին գործն է և չպետք է անհանգստացնի օտարերկրացի գործընկերներին։ Նշվում է, որ ի տարբերություն նրանց՝ Ռուսաստանը ԱՄՆ-ի սահմաների մոտ զորավարժություններ չի անցկացնում դաշնակիցների հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

15 երկրների արտաքին գործերի նախարարները կոչ են անում ճանաչել Պաղեստինը

13:48 30.07.2025

15 երկրների արտաքին գործերի նախարարները կոչ են անում ճանաչել Պաղեստինը

Նյու Յորքում Մերձավոր Արևելքի կարգավորմանը նվիրված համաժողովից հետո արևմտյան 15 երկրների արտգործնախարարները կոչ են արել ճանաչել Պաղեստին պետությունը, հաղորդել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Մենք՝ Անդորրայի, Ավստրալիայի, Կանադայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Սլովենիայի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարներս, արդեն ճանաչել կամ արտահայտել ենք մեր երկրների պատրաստակամությունը կամ […] ...

ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են հյուծված քոթոթին

13:35 30.07.2025

ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են հյուծված քոթոթին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին հուլիսի սկզբներին ՀՀ ՊՆ զինծառայողներն ահազանգել էին Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում ուժասպառ և անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթի մասին։ Նույն օրը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և […] ...

470 մլն ՀՀ դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հ. Ա.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

13:22 30.07.2025

470 մլն ՀՀ դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հ. Ա.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ վարչապետի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում, օգտագործելով իր դիրքը և ազդեցությունը պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների վրա, հանձնարարել է կազմակերպել անօրինական աճուրդներ, որոնց արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք է բերել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ընդհանուր […] ...

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը հաջող նորամուտից հետո Instagram-ում հատել է 1 մլն հետևորդի շեմը

13:11 30.07.2025

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը հաջող նորամուտից հետո Instagram-ում հատել է 1 մլն հետևորդի շեմը

Կատալոնական «Բարսելոնայում» նորամուտը գոլով նշած Շվեդիայի Մ21 հավաքականի հարձակվող Ռունի Բարդագժին Instagram-ում հատել է 1 միլիոն հետևորդի շեմը: 19-ամյա ֆուտբոլիստը ճապոնական «Վիսել Կոբեի» դեմ ընկերական խաղում փոխարինման դուրս գալուց հետո հաշիվը 2-1 է դարձրել, «Բարսելոնան» հաղթել է 3-1 հաշվով: Բարդագժին դանիական «Կոպենհագենից» է տեղափոխվել «Բարսելոնա»: ...

Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

13:00 30.07.2025

Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Oգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-ին և 4-ին սպասվում […] ...

Հավայան կղզիների իշխանությունները կոչ են անում բնակիչներին տարհանվել ցունամիի սպառնալիքի պատճառով

12:49 30.07.2025

Հավայան կղզիների իշխանությունները կոչ են անում բնակիչներին տարհանվել ցունամիի սպառնալիքի պատճառով

ԱՄՆ Հավայան նահանգի իշխանությունները կոչ են արել բնակիչներին տարհանվել Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով, հաղորդում է ABC-ն։ Ավելի վաղ ԱՄՆ-ի Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչության (NOAA) կայքը հայտնել էր, որ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամին հասել է Հավայան կղզիների ափերին։ «Պաշտոնյաները կոչ են արել բնակիչներին լքել լողափերը և տարհանվել ավելի բարձր […] ...

BACK_TO_TOP