08:46 02.11.2021
Նյու Յորքում ավելի քան 10 հազար ոստիկաններ, հրշեջներ և այլ մունիցիպալ ծառայողներ նոյեմբերի 1-ին ուղարկել են չվճարվող արձակուրդի՝ քաղաքային ծառայությունների բոլոր աշխատակիցների պարտադիր պատվաստման մասին քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի հրամանի չկատարման համար։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Մոտ 2300 հրշեջներ հիվանդության արձակուրդում են։ Մինչ այս, նրանցից շատերը բողոքի ակցիաներ են անցկացրել՝ նշելով, որ հիվանդացել են քովիդով և ունեն բնական իմունիտետ։ Աշխատակիցների սղության պատճառով փակվել է 18 քաղաքային հրշեջ կայան։
Համաձայն վերջին տվյալների՝ Նյու Յորքի յուրաքանչյուր չորրորդ հրշեջ չի ստացել հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Մոտավորապես յուրաքանչյուր 6-րդ ոստիկանն ու սանիտարական աշխատողը դեռևս չի պատվաստվել երկրորդ դեղաչափով։
14:24 30.07.2025
«Բարսելոնան» փորձարկում է իրականացրել «Կամպ Նոու» ստադիոնումԿատալոնական «Բարսելոնան» վերակառուցման վերջին փուլում գտնվող «Կամպ Նոու» ստադիոնում տեխնիկական և գործառնական փորձարկում է իրականացրել։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Փորձարկումը, որը տեղի է ունեցել Tribuna և Gol Sur գոտիներում, ներգրավել է անվտանգության, գործառնությունների, սպասարկման, սննդի ու խմիչքի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններ, նաև ստուգվել են հարակից կարևոր համակարգեր: Փորձարկված տարրերի թվում են ամբողջ լուսավորությունը, […] ...
14:12 30.07.2025
Դատարանը վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով մեղավոր ճանաչեց Արամ ՆավասարդյանինԴատարանը մեղավոր ճանաչեց վարչապետին ուղեկցող ճանապարհային ոստիկանության ավտոմեքենայի վարորդին՝ Արամ Նավասարդյանին՝ 2022 թվականին Սոնա Մնացականյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատարանը վերդիկտը (մինչև դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի որոշումը) հրապարակեց հուլիսի 30-ին: Դատարանը որոշեց Արամ Նավասարդյանին մեղավոր ճանաչել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության […] ...
14:11 30.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 31-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց, Մանանդյան, Ղարիբջանյան, Հ. Հովհաննիսյան, Նորագավիթի 1-ին, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցների և Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:00 30.07.2025
Հնդկաստանի բնակչի մոտ հայտնաբերվել է աշխարհում ոչ մեկի մոտ չհանդիպող արյան խումբՀնդկաստանի հարավում գտնվող Կարնատակա նահանգի բժիշկները իրենց հիվանդի մոտ հայտնաբերել են նախկինում անհայտ արյան խմբի հակածին, որը նախկինում աշխարհում որևէ այլ մեկի մոտ չէր հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է The New Indian Express-ը։ Հրատարակության համաձայն՝ հայտնաբերումը կատարվել է Քոլար շրջանի 38-ամյա բնակչի սրտի վիրահատության նախապատրաստական աշխատանքների ժամանակ։ Նրա արյան խումբը՝ O Rh+-ը, ամենատարածվածն է, սակայն […] ...
13:35 30.07.2025
ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են հյուծված քոթոթինԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմին հուլիսի սկզբներին ՀՀ ՊՆ զինծառայողներն ահազանգել էին Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում ուժասպառ և անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթի մասին։ Նույն օրը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և […] ...
13:22 30.07.2025
470 մլն ՀՀ դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հ. Ա.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ վարչապետի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում, օգտագործելով իր դիրքը և ազդեցությունը պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների վրա, հանձնարարել է կազմակերպել անօրինական աճուրդներ, որոնց արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք է բերել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ընդհանուր […] ...