Երեխայակենտրոն արդարադատության համակարգի ձևավորման գործընթացում կարևոր քայլ է հոգեբանի ինստիտուտի ներդրումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+37.09 oC

Երեխայակենտրոն արդարադատության համակարգի ձևավորման գործընթացում կարևոր քայլ է հոգեբանի ինստիտուտի ներդրումը

09:50 03.11.2021

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ նոյեմբերի 2-ին մեկնարկել է «Քրեական դատավարության գործընթացում երեխայազգայուն և գենդերային զգայուն կարողությունների և աջակցող ծառայությունների զարգացում տուժող և վկա երեխաների համար» ծրագիրը:

Այն իրականացվում է Արդարադատության նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ:

Ողջույնի խոսքում փոխնախարարը նշել է, որ մեծ ազդեցություն ունեցող այս ծրագրի մեկնարկը վկայությունն է Արդարադատության նախարարության և միջազգային գործընկերների ներդաշնակ համագործակցության:

Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է, որ երեխայակենտրոն արդարադատության համակարգի ձևավորման գործընթացում կարևոր քայլ է որակավորված հոգեբանի ներգրավման ինստիտուտի ներդրումը և վստահություն հայտնել, որ աջակցող միջազգային կառույցների փորձի և Նախարարության ներդրած ջանքերի շնորհիվ ծրագիրը հաջողելու է:

Փոխնախարար Գրիգորյանը որպես ծրագրի կարևոր կետ ընդգծել է կարողությունների ինստիտուցիոնալացումը՝ վերապատրաստվող հոգեբանների կողմից իրենց ստացած գիտելիքների հետագա տարածման արդյունքում:

Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հատնել միջազգային գործընկերներին և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ–ի անձնակազմին նվիրված աշխատանքի համար:

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն իր հերթին շնորհակալություն է հայտենլ գործընկերներին ծրագրի մեկնարկին մասնակցության հրավերի համար և նշել, որ միջազգային փորձից հայտնի է, որ հանցագործությունից տուժած կամ վկա անչափահասներն արդարադատության համակարգերի կողմից հաճխ կրկնակի զոհայնացվում են և այդ համակարգերը հիմնականում հարմարեցված չեն անչափահասների կարիքներին: Այդ համատեքստում Վայգանդը բարձր է գնահատել տևական համագործակցությունն Արդարադատության նախարարության և Անչափահասների արդարադատության խորհրդի միջև ուղղված երեխաների լավագույն շահի պաշտպանության ամրապնդմանը:

Քրիսթինե Վայգանդն իր խոսքում անդրադարձել է նաև Քրեական դատավարության օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններին, որով սահմանվել է երեխաների հարցաքննությանը հոգեբանների մասնակցությունը, որակելով այն կարևորագույն քայլ Հայաստանի կողմից՝ ի կատարումն հանցագործությունից տուժած կամ վկա երեխաներին առնչվող արդարադատության վերաբերյալ ՄԱԿ-ի ուղենիշներին:

ՄԱԿ-ի վերոնշյալ ուղենիշները կոչ են անում սահմանել վերապատրաստված մասնագետների ներգրավվում և հարցաքնության ու գնահատման այնպիսի մոտեցումներ, որոնցով նվազագույնի կհասցվի երեխային պատճառվող վնասը և առավելագույնի կհասցվի երեխայից ստացվող տեղեկատվության որակը:

Ամփոփելով խոսքը՝ Քրիսթինե Վայգանդը շնորհավորել է Արդարադատության նախարարությանը և Անչափահասների արդարադատության խորհրդին համատեղ իրականացվող ծրագրի մեկնարկի կապակցությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հանձնառությունն է հայտնել հետագա համագործակցության համար՝ ուղղված երեխայի լավագույն շահի ամրապնդմանը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն իր հերթին ևս գոհունակություն է հայտնել Արդարադատության նախարարության հետ երկարամյա սերտ համագործակցության համար՝ նշելով, որ նման ծրագրի իրականացումը հավելյալ երաշխիքներ կստեղծի ընտանիքում բռնության ենթարկված անձանց կրկնակի զոհացման ենթարկվելուց պաշտպանելու համար:

Հաջորդիվ՝ Արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և
պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը մասնակիցներին
ներկայացրել է քրեական դատավարության գործընթացում հոգեբանի ներգրավման օրենսդրական բարեփոխումները,
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի արդարադատության մատչելիության ծրագրի համակարգող Հայկ
Խեմչյանը՝ անչափահասներին կրկնակի զոհայնացումից պաշտպանության հիմնական ուղղությունները և «Իրավական
կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Արտակ Ղուլյանը՝
անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ, ինչպես նաև
ընտանեկան բռնության գործերով քննչական գործողության կատարմանը ներգրավվող հոգեբանների
վերապատրաստման դասընթացի հակիրճ նկարագիրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

15 երկրների արտաքին գործերի նախարարները կոչ են անում ճանաչել Պաղեստինը

13:48 30.07.2025

15 երկրների արտաքին գործերի նախարարները կոչ են անում ճանաչել Պաղեստինը

Նյու Յորքում Մերձավոր Արևելքի կարգավորմանը նվիրված համաժողովից հետո արևմտյան 15 երկրների արտգործնախարարները կոչ են արել ճանաչել Պաղեստին պետությունը, հաղորդել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Մենք՝ Անդորրայի, Ավստրալիայի, Կանադայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Սլովենիայի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարներս, արդեն ճանաչել կամ արտահայտել ենք մեր երկրների պատրաստակամությունը կամ […] ...

ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են հյուծված քոթոթին

13:35 30.07.2025

ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են հյուծված քոթոթին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին հուլիսի սկզբներին ՀՀ ՊՆ զինծառայողներն ահազանգել էին Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում ուժասպառ և անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթի մասին։ Նույն օրը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և […] ...

470 մլն ՀՀ դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հ. Ա.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

13:22 30.07.2025

470 մլն ՀՀ դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հ. Ա.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ վարչապետի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում, օգտագործելով իր դիրքը և ազդեցությունը պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների վրա, հանձնարարել է կազմակերպել անօրինական աճուրդներ, որոնց արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք է բերել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ընդհանուր […] ...

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը հաջող նորամուտից հետո Instagram-ում հատել է 1 մլն հետևորդի շեմը

13:11 30.07.2025

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը հաջող նորամուտից հետո Instagram-ում հատել է 1 մլն հետևորդի շեմը

Կատալոնական «Բարսելոնայում» նորամուտը գոլով նշած Շվեդիայի Մ21 հավաքականի հարձակվող Ռունի Բարդագժին Instagram-ում հատել է 1 միլիոն հետևորդի շեմը: 19-ամյա ֆուտբոլիստը ճապոնական «Վիսել Կոբեի» դեմ ընկերական խաղում փոխարինման դուրս գալուց հետո հաշիվը 2-1 է դարձրել, «Բարսելոնան» հաղթել է 3-1 հաշվով: Բարդագժին դանիական «Կոպենհագենից» է տեղափոխվել «Բարսելոնա»: ...

Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

13:00 30.07.2025

Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Oգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-ին և 4-ին սպասվում […] ...

Հավայան կղզիների իշխանությունները կոչ են անում բնակիչներին տարհանվել ցունամիի սպառնալիքի պատճառով

12:49 30.07.2025

Հավայան կղզիների իշխանությունները կոչ են անում բնակիչներին տարհանվել ցունամիի սպառնալիքի պատճառով

ԱՄՆ Հավայան նահանգի իշխանությունները կոչ են արել բնակիչներին տարհանվել Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով, հաղորդում է ABC-ն։ Ավելի վաղ ԱՄՆ-ի Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչության (NOAA) կայքը հայտնել էր, որ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամին հասել է Հավայան կղզիների ափերին։ «Պաշտոնյաները կոչ են արել բնակիչներին լքել լողափերը և տարհանվել ավելի բարձր […] ...

BACK_TO_TOP