2021 թվականի Բուքերյան մրցանակի դափնեկիրը Հարավաֆրիկյան Հանրապետությունից է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+16.09 oC

2021 թվականի Բուքերյան մրցանակի դափնեկիրը Հարավաֆրիկյան Հանրապետությունից է

09:09 04.11.2021

Հարավաֆրիկացի գրող Դեյմոն Գելգուտը դարձել է 2021 թվականին Բուքերյան միջազգային մրցանակի դափնեկիր։ Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնում։

Գելգուտը հեղինակավոր մրցանակն ու 50 հազար ֆունտ ստերլինգը (88,6 հազար դոլար) ստացել է «Խոստում» (The Promise) վեպի համար, որը պատմում է Հարավային Աֆրիկայում բնակվող սպիտակամորթ ընտանիքի մասին։ Պատմությունը սկսվում է անցած դարի 80-ականներին, երբ մահացող կինն ամուսնուն խնդրում է խոստանալ իր ֆերմայի տունը տալ սևամորթ սպասուհուն։ Ամուսինը չի կատարում խոստումը, և այն անեծք է դառնում ողջ ընտանիքի համար երեք տասնամյակ։

Մրցանակի համար պայքարում Գելգուտն առաջ է անցել տարբեր երկրներից մասնակցող 158 գրողներից, որոնց աշխատանքները հրապարակվել են Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայում 2020 թվականի հոկտեմբերի 1-ից հետո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ստորագրել են տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր

13:30 06.05.2024

Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ստորագրել են տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր

Հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ստորագրել են. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ […] ...

Իսրայելի պաշտպանության նախարարը Պենտագոնի ղեկավարին հայտնել է Ռաֆահում գործողության անխուսափելիության մասին

13:13 06.05.2024

Իսրայելի պաշտպանության նախարարը Պենտագոնի ղեկավարին հայտնել է Ռաֆահում գործողության անխուսափելիության մասին

Իսրայելն անխուսափելի է համարում Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաք զորքեր մտցնելը։ Այդ մասին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հեռախոսազրույցում հայտնել է իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինին։ Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Օսթինի հետ Գալանտի զրույցը տեղի է ունեցել գիշերը, իսրայելցի նախարարը զրուցակցին տեղեկացրել է Պաղեստինյան անկլավի հետ սահմանին գտնվող «Քերեմ Շալոմ» […] ...

Կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է․ ԱԺ նախագահը`ԵԱՏՄ նիստին վարչապետի մասնակցության մասին

12:30 06.05.2024

Կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է․ ԱԺ նախագահը`ԵԱՏՄ նիստին վարչապետի մասնակցության մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցի մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ «Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ նախագահությունն է ստանձնել, և կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2024 […] ...

«Հըզբոլլահը» հարձակվել է Գոլանի բարձունքներում Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանման վրա

11:52 06.05.2024

«Հըզբոլլահը» հարձակվել է Գոլանի բարձունքներում Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանման վրա

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը տասնյակ «Կատյուշա» հրթիռային կայաններով հարձակվել է 210-րդ տարածքային դիվիզիայի շտաբի վրա Գոլանի բարձունքներում գտնվող իսրայելական Նաֆահ ռազմաբազայում, ասվում է շիական շարժման հաղորդագրության մեջ։ «Տասնյակ «Կատյուշա» հրթիռների հարձակումը Գոլանի բարձունքներում հակառակորդի 210-րդ դիվիզիայի շտաբի վրա իրականացվել է ի պատասխան իսրայելական բանակի գիշերային ռմբակոծության Բեքաա հովտի Նաբի Շիթ և Ալ-Սաֆարի քաղաքների միջև, որից մի […] ...

Հունգարիայում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հետ առանձնազրույցը

11:38 06.05.2024

Հունգարիայում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հետ առանձնազրույցը

Մենկարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ։ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունում տեղի է ունեցել նախարար Պետեր Սիյարտոյի հետ առանձնազրույցը։ ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզեր

11:29 06.05.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզեր

Հայաստան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը` Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի և ուղեկցությամբ այցելել է ՄԱԶԾ-ի ծրագրեր Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Սևան քաղաքում նա ծանոթացել է […] ...

BACK_TO_TOP