18:45 08.11.2021
ԵԱՏՄ նոտարական պալատների ներկայացուցիչները նոյեմբերի 5-7-ը Երևանում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկումների ընթացքում ներկայացրել են իրենց երկրներում նոտարական գործունեությանը վերաբերող նորարարական մոտեցումները և քննարկել համատեղ գործունեության զարգացման հեռանկարները։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը, ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Արսեն Մկրտչյանը։
ԵԱՏՄ երկրներից միջոցառմանը ներկա են գտնվել Ռուսաստանի Դաշնային նոտարական պալատի նախագահ Կոնստանտին Կորսիկը, Լենինգրադի շրջանի նոտարական պալատի նախագահ Ելենա Մոսկալը, Սամարայի նոտարական պալատի նախագահ Գալինա Նիկոլաևան։ Բելառուսի նոտարական համայնքը ներկայացնում էին Մինսկի նոտարական պալատի նախագահ Ելենա Միտելսկայան և Բելառուսի նոտարական պալատի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Սվետլանա Սամսոնովան։
Ողջունելով հյուրերին՝ Հայաստանի նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը իր խոսքում կարևորել է նոտարական գործունեության մեջ նորարարական գործիքակազմի ներդրումը և միջազգային գործընկերների հետ ձեռք բերված հարաբերությունների խորացումը, ինչպես նաև միասնական աշխատանքային հարթակներ ստեղծելու հնարավորությունները։
«Հանդիպման նպատակն է համատեղ քննարկել մեր երկրներում նոտարիատի վերաբերյալ ընդունված իրավական ակտերը և դրանց կիրառման ընթացքում վեր հանված խնդիրները, ինչպես նաև միմյանց փոխանցել այն նորարարական գործիքակազմերը, որոնք կիրառում ենք մեր երկրներում։
Գաղտնիք չէ, որ նոտարիատի ինստիտուտը իրավական պետության զարգացման ամենակարևոր ճյուղերից է։ Իրավական գործընթացների սկզբնավորումից՝ պետությունների իրավական զարգացումից ի վեր նոտարի աշխատանքն առանձնացել է և ունի իր ուրույն դերն ու դիրքը հասարակության մեջ։
Իրավմամբ կարելի է փաստել, որ մեր վավերացրած փաստաթղթերը կարելի է համարել մեր պետությունների այցեքարտն այն երկրներում, որտեղ դրանք ներկայացվում են»,- նշել է նա։
Ռուսաստանի Դաշնային նոտարական պալատի նախագահ Կոնստանտին Կորսիկն, անդրադառնալով ռուսական օրենսդրությանը, խոսել է նոտարական գործառույթների առցանց գործունեությանն առնչվող գործիքակազմերի ավելացման անհրաժեշտության և ավելի մեծ թվով գործարքներ վավերացնելու հնարավորության վերաբերյալ։
«Վերջին տարիներին Ռուսաստանում ընդունվել է օրենք՝ մենք այն անվանում ենք 480-րդ օրենք, որը մեկ քայլ առաջ է դիտարկվում նոտարական գործունեության զարգացման հարցում։ Այն, իր հերթին, ապահովում է իրավական գործիքակազմ կայուն և ապահով թվային շրջանառության համար։ Այս տարվանից մի շարք նոտարական գործարքներ հնարավոր է ստանալ հեռավար կարգով։ Այս ձևաչափը հնարավոր է այն դեպքում, երբ չի պահանջվում հայտատուի կարծիքը»,- նշել է ՌԴ նոտարական պալատի նախագահը։
Հայաստանյան փորձը ներկայացրել է ՀՀ նոտարական պալատի վարչության անդամ, նոտար Վահե Հովհաննիսյանը, խոսելով ՀՀ-ում տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների և դրանց հետևանքով առաջացած ինչպես դրական, այնպես էլ խնդրահարույց հարցերի մասին, ներկայացնելով նաև այդ խնդիրների հաղթահարման ուղիները։
ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը նույնպես կարևորել է նոտարիատի գործունեությունը և խոսելով կատարված օրենսդրական փոփոխությունների դրական կողմերի մասին, նշել է, որ դրանք հանգեցրել են Հայաստանում դատական համակարգի ծանրաբեռնվածության թեթևացմանը։
Քննարկման մասնակիցները խոսել են նաև փաստաթղթերի արխիվացման հետ կապված խնդիրների և դժվարությունների մասին։ Ռուսական կողմը խոսել է Ռուսաստանում սպասվելիք օրենքի նախագծի շրջանառության մասին, որով փորձ է արվելու կարգավորել վերոնշյալ խնդիրը։
Կլոր սեղան-քննարկումների ընթացքում ԵԱՏՄ երկրների նոտարական պալատների ներկայացուցիչների կողմից արծարծվել են նաև նոտարական թարգմանությունների վավերացումների հետ կապված խնդիրները։ Վերջիններս առաջանում են գործընկեր երկրների հետ, ինչպես նոտարական գործարքների ընթացքում, այնպես էլ պետական հիմնարկներ ներկայացնելու ժամանակ։ Քննարկման արդյունքում կողմերը խոստացել են համատեղ քայլեր ձեռնարկել նշված հարցերին հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ։
Քննարկումների ավարտին մասնակիցներն արձանագրել են, որ այս ձևաչափն արդեն իսկ ավանդական է դարձել, փաստելով նաև դրա կենսունակությունը։
Այցի շրջանակում ԵԱՏՄ նոտարական պալատների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հետ, այնուհետև հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, այցելել Հայաստանի Հանրապետության տեսարժան վայրեր և թանգարաններ:
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...
21:45 26.06.2025
Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-իցԱնվանի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բոսնիացի ֆուտբոլիստի հետ ԲԿՄԱ-ի կազմը լքել է նաև մեկ այլ կիսապաշտպան Ռիֆատ Ժեմալետդինովը։ Պյանիչը ԲԿՄԱ էր տեղափոխվել 2024 թ. սեպտեմբերին։ ...
21:33 26.06.2025
Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների անդամներ, Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք ողջունել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպման համար կատարված աշխատանքի համար։ Հարգելի գործընկերներ, ֆորումի մասնակիցներ, […] ...