Կանադան թույլատրել է պատվաստման երրորդ դեղաչափը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+30.09 oC

Կանադան թույլատրել է պատվաստման երրորդ դեղաչափը

13:31 10.11.2021

Կանադան թույլատրել է Pfizer խթանող (երրորդ) COVID պատվաստումները 18 տարեկան և բարձր մարդկանց համար: Այս մասին հայտնում է Health Canada-ն։

Նշվում է, որ վերապատվաստում կարելի է անել երկրորդ պատվաստումից առնվազն վեց ամիս հետո։ Խթանիչ պատվաստանյութը սովորական պատվաստանյութի ամբողջական չափաբաժինն է (30 մկգ):

Վրաստանում նույնպես թույլատրվել է COVID-ի դեմ պատվաստումների խթանման չափաբաժին։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ հղում անելով Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամարա Գաբունիային։

Նշվում է, որ նախկինում պատվաստման հավելյալ չափաբաժին կարող էին տրվել միայն 50 տարեկանից բարձր քաղաքացիներին և «ռիսկային խմբերի» ծանր հիվանդություններ ունեցողներին։

Sinopharm և Sinovac պատվաստանյութերով պատվաստվածները կարող են օգտագործել Sinopharm կամ Sinovac պատվաստանյութը որպես խթանող դեղաչափ կամ օգտագործել Pfizer: Եթե ​​առաջին երկու չափաբաժինները տրվել են AstraZeneca, ապա վեց ամիս հետո խթանիչը պետք է տրվի Pfizer: Ցածր պահանջարկի պատճառով Վրաստանում AstraZeneca դեղամիջոցն այլևս չի օգտագործվում պատվաստումների համար և երկրում պաշարներ չկան։

60 տարեկանից բարձր քաղաքացիները, որոնք պատվաստվել են «Սինոֆարմ» և «Սինովակ» դեղամիջոցներով, կարող են երրորդ դեղաչափը ստանալ երկրորդ ներարկման օրվանից ոչ թե վեց, այլ երեք ամիս անց:

Pfizer-ով պատվաստված մարդկանց, բնականաբար, խորհուրդ է տրվում օգտագործել նույն դեղամիջոցի երրորդ չափաբաժինը երկրորդ պատվաստումից հետո վեց ամսվա ընթացքում:

Բացի դրանից՝ Իմունիզացիայի խորհուրդն աջակցել է 12-15 տարեկան երեխաների պատվաստմանը Pfizer-ի երկու չափաբաժինով: Այս դեպքում  պահանջվում է ծնողների կամ խնամակալների համաձայնությունը: Նախկինում 12-15 տարեկան երեխաների պատվաստումը թույլատրվում էր միայն այն դեպքում, եթե նրանք ունեին լուրջ հիվանդություն և գտնվում էին բարձր ռիսկային գոտում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

20:13 26.06.2025

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

Հունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...

SHANTNEWS

20:00 26.06.2025

SHANTNEWS

Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը

19:54 26.06.2025

Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը

Քիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...

Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

19:50 26.06.2025

Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը

19:46 26.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը

Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման, ☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության ու խուլիգանության, ☑️4 դեպք՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու […] ...

Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

19:41 26.06.2025

Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել 2023 թվականից Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 49-ամյա մի քաղաքացի։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

BACK_TO_TOP