15:51 10.11.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների նոր պահանջների մասին՝ երկրում հիվանդության դեպքերի աճի պատճառով: Այս մասին չորեքշաբթի՝ նոյեմբերի 10-ին, հայտնում է Politico-ն։Ֆրանսիայում առանց պատվաստման երրորդ՝ խթանող չափաբաժնի տարեցների պատվաստման անձնագիրն անվավեր կհամարվի:
Դեկտեմբերի 15-ից 65 տարին լրացած անձանց պատվաստման անձնագրերն այլևս չեն գործում, եթե նրանք չեն վերապատվաստվել։ Առայժմ սա միակ տարիքային խումբն է, որը կարող է լրացուցիչ ներարկում ստանալ Ֆրանսիայում, սակայն 50-64 տարեկան մարդիկ ևս կկարողանան երրորդ անգամ պատվաստվել դեկտեմբերի սկզբին։
«Եթե դուք պատվաստվել եք ավելի քան վեց ամիս առաջ, խորհուրդ եմ տալիս բժշկի այցելություն նշանակել հենց հիմա»,- ասել է Մակրոնը։
Նշենք, որ սեպտեմբերին Ֆրանսիան սկսել է վերապատվաստման արշավ 65 տարեկանից բարձր մարդկանց համար։ Մինչ օրս 7,7 միլիոն մարդկանցից 3,3 միլիոնը ստացել է լրացուցիչ պատվաստանյութ: Պատվաստման անձնագիր, որը նաև հայտնի է որպես «կանաչ անցագիր», պահանջվում է ռեստորաններ, սրճարաններ, մարզասրահներ, կինոթատրոններ և թատրոններ մուտք գործելու, ինչպես նաև համերգների և սպորտային միջոցառումների մասնակցելու համար:
20:25 26.06.2025
«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից20:13 26.06.2025
Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետՀունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...
19:54 26.06.2025
Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնըՔիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...
19:50 26.06.2025
Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: ...
19:46 26.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ըԲացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման, ☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության ու խուլիգանության, ☑️4 դեպք՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու […] ...
19:41 26.06.2025
Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել 2023 թվականից Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 49-ամյա մի քաղաքացի։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...