20:55 12.11.2021
Անգլիացի 3 հայեր այս շաբաթ ժամանցային արտադրության ոլորտում իրարանցում են առաջացրել: Նրանք հանրահայտ են դարձել Variety և The Hollywood Reporter առաջատար պարբերականների տարեվերջյան աղյուսակում առաջնորդների վարկանիշային տեղեր գրավելու շնորհիվ:
Արամ Յակուբյանը, ով Netfilx-ի անիմացիոն ֆիլմերի տնօրենն է, ընդգրկվել է Variety-ի «Հոլիվուդի 2021 թվականի նոր առաջնորդների» ցուցակում, որը հրապարակվել է հինգշաբթի։
Յակուբյանն այժմ ղեկավարում է անկախ անիմացիոն ստորաբաժանումը, որը վերահսկում է անկախ անիմացիոն արտադրանքի աղբյուրը և մշակումը:
«Շարժապատկերը մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա, երբ դեռ երեխա էի: Դա բացեց իմ աչքերը և ցուցադրեց շատ ավելի մեծ աշխարհ, քան ես կարծում էի, թև տվեց իմ երևակայությանը», – ասել է Յակուբյանը Variety-ին: «Երբ մեծացա, իմ մտահորիզոնն ընդլայնվեց և սկսեցի նորովի գնահատել անիմացիոն պատմությունները: Մեդիան անսահման հնարավորություն ունի պատմելու հնարավոր ու անհնար բոլոր զգացմունքների մասին»:
«Ժամանցային արտադրությունը զգուշորեն դեպի բնականոն հուն է շարժվում համավարակից հետո, առաջնորդների նոր սերունդը պատրաստ է ընդունել նորարարությունները: Այն մարդիկ, ում կարիերան զարգացել է Հոլիվուդի համար ամենասև օրերին, պատրաստ են դիմակայել մեկուսացման մարտահրավերներին, այդ թվում՝ տնտեսական անորոշությանը»,- գրում է պարբերականը:
Անցյալ շաբաթ The Hollywood Reporter-ը հրապարակեց իր «Next Gen 2021. The Hollywood Reporter’s 35 Rising Executives 35 and Under»-ը, որում ներառված էին Proximity Media-ի 34-ամյա համահիմնադիր Քև Օհանյանը և նրա փաստաբան քույրը՝ 31-ամյա Ռամելան։
Որպես Amazon Studios-ի խորհրդական՝ Ռամելա Օհանյանը փիլիսոփայություն է սովորել, այնուհետև շարունակել կրթությունը որպես իրավաբան, 2016 թվականին աշխատանքի է ընդունվել որպես պրոդյուսերական փաստաբան Awesomeness TV-ում: Երբ ընկերությունը զանգահարեց հարցազրույց խնդրելու, նա արդեն երկու մրցակցային առաջարկ ուներ սեղանին:
The Hollywood Reporter-ին Ռամելան պատմել է, որ կցանկանար աշխատել իր եղբոր՝ 2021 թվականի Next Gen-ի պատվավոր անդամ Քև Օհանյանի հետ։ «Մենք յուրաքանչյուրս ինքնուրույն հաջողության հասանք այս ոլորտում, բայց մենք կցանկանայինք մի օր միասին աշխատել», – ասել է նա:
Քև Օհանյանին The Hollywood Reporter-ը անվանել է «հազվագյուտ գործիչ, ով կարող է բանակցություններ վարել բիզնեսում և զարգացնել երկխոսությունը»:
Օհանյանը մեկնել է Սանդենս՝ իր նկարահանած ֆիլմերով (2013-ի Fruitvale) և գրած (2018-ի Searching) ֆիլմերով։
Երբ The Hollywood Reporter-ը նրան հարցրել է, թե ում հետ կցանկանար մեկ օրով փոխանակել տեղերը, նա պատասխանել է՝ « Քրոջս հետ կցանկանայի: Այդ դեպքում գուցե պարզեի, ի՞նչ է նշանակում լինել ծնողներիս սիրելին»:
20:13 26.06.2025
Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետՀունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...
19:54 26.06.2025
Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնըՔիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...
19:50 26.06.2025
Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: ...
19:46 26.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ըԲացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման, ☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության ու խուլիգանության, ☑️4 դեպք՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու […] ...
19:41 26.06.2025
Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել 2023 թվականից Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 49-ամյա մի քաղաքացի։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...