08:53 15.11.2021
Ամերիկյան Տեխաս նահանգում ռեփեր Թրեվիս Սքոթի համերգի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի զոհերի թիվը հասել է 10-ի այն բանից հետո, երբ հիվանդանոցում մահացել է տուժած 9-ամյա տղան։ Այս մասին հայտնում է CBS News-ը։
Էրզա Բլաունթի ընտանիքի փաստաբանները անցած շաբաթ հայտնել էին, որ բժիշկները տղային կոմայի վիճակի են բերել՝ գլխուղեղի ծանր վնասվածքների, լյարդի և երիկամների վնասվածքների դեմ պայքարելու համար։
Հրմշտոցը տեղի էր ունեցել նոյեմբերի 5-ին՝ Astroworld Festival երկօրյա երաժշտական փառատոնի բացման ժամանակ։ Արարողությանը ներկա էր մոտ 50 հազար մարդ։ Ավելի վաղ հաղորդվել էր 14-27 տարեկան 9 զոհի մասին, մի քանի տասնյակ մարդ տուժել է, այդ թվում՝ երեխաներ։
Սքոթի՝ բեմում հայտնվելը ստիպել է մարդկանց մոտենալ նրան, ինչը հանգեցրել է հրմշտոցի։
Astroworld Festival-ն ամենամյա փառատոն է, որը կազմակերպում է Սքոթը Հյուսթոն քաղաքում։ Առաջին փառատոնն անցկացվել է 2018 թվականին։ Այս տարի փառատոնը ծրագրված էր նոյեմբերի 5-6-ը, սակայն ողբերգությունից հետո միջոցառման երկրորդ օրը չեղարկվել է։
Տեղի ունեցածի հետևանքով տուժածների փաստաբանները դատարան են ներկայացրել շուրջ 100 հայց։
17:10 28.07.2025
Դավիթ Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Պողոսյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար և հավաստիացրել է, որ պարոն Պողոսյանն ունի հարուստ աշխատանքային փորձ, որը միանշանակ ծառայեցվելու է ընկերության արդյունավետ կառավարմանը։ «Երևանի ՋԷԿ»-ն առանցքային նշանակություն ունի ՀՀ էներգետիկ համակարգում և […] ...
17:00 28.07.2025
Կարծում եմ՝ «Այաքսի» նման ակումբն իդեալական տարբերակ է․ Սմոլով«Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովը պատմել է, որ Ռուսաստանի չեմպիոնի ավագ Էդուարդ Սպերցյանը խորհրդակցել է իր հետ Եվրոպա հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ «Մենք շատ ենք խոսել, նա խորհրդակցել է ինձ հետ։ Ես իսկապես ուզում եմ, որ նրա երազանքն իրականանա։ Հնարավոր է՝ այսօրվա Իտալիան նրան ավելի շատ կհամապատասխանի, քան Իսպանիան։ Իսպանիայում ֆուտբոլը շատ կոմպակտ է. քիչ ժամանակ […] ...
16:54 28.07.2025
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևանում, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 29-րդ փողոցի, Բաբայան փողոցով և Ազատության պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լուկաշինի 2-րդ և 3-րդ փողոցների առանձնատների գազասպառողների, ժամը 09:30-ից […] ...
16:47 28.07.2025
Շրջակա միջավայրի նախարարը հանդիպում է ունեցել Կանաչ կլիմայի հիմնադրամի քարտուղարության պատվիրակության հետՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) քարտուղարության պատվիրակության հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր հիմնադրամի գործունեության պաշտոնական ներկայացումը, ինչպես նաև Հայաստանի և ԿԿՀ-ի միջև ձևավորված դրական, կառուցողական և ընդլայնվող համագործակցության վերահաստատումը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գարսենյակ» ՊՀ տնօրեն Արմեն Եսոյանը։ Քննարկումների ընթացքում կողմերը անդրադարձել […] ...
16:40 28.07.2025
Լենոքս Լյուիսը կարծում է, որ Ալեքսանդր Ուսիկին հաղթելու հնարավորություն ունի միայն Ջոզեֆ ՓարքերըԱշխարհի նախկին չեմպիոն Լենոքս Լյուիսը կարծում է, որ այսօրվա դրությամբ պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտում հաղթելու հնարավորություն ունի միայն WBO-ի ժամանակավոր չեմպիոն Ջոզեֆ Փարքերը, հաղորդում է Seconds Out-ը: «Ջոզեֆ Փարքերն այս պահին ունի հաղթելու ամենամեծ հնարավորությունը։ Կարծում եմ՝ նրանք պարզապես «սառեցնում» են Փարքերին։ Ջոզեֆին հաջորդ մենամարտը պետք է, […] ...
16:34 28.07.2025
Պահպանենք անտառները՝ կանխարգելելով հրդեհների բռնկումը․ փրկարարներն ուժեղացված ծառայություն են իրականացնումՆԳՆ փրկարար ծառայությունից հիշեցնում են՝ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն անտառային տարածքներում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ անտառային տարածքներում հրդեհների առաջացման ու տարածման կանխարգելման, դրանց հետևանքով բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման նպատակով հուլիսի 14-ից Արարատի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների և էկոպարեկային ծառայողների հետ համատեղ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքներում 24-ժամյա […] ...