12:27 15.11.2021
Պատվաստումների առավելությունների մասին Եկատերինա II-ի նամակն աճուրդի կհանվի։ Այն Ռուսաստանում զանգվածային պատվաստումների արշավի մասին առաջին հայտնի փաստաթուղթն է։ Այս մասին հայտնում է RBC-ն՝ հղում անելով
MacDougalls’s աճուրդի տան հաղորդագրությանը։
«Եկատերինայի նամակի և ստորագրության իսկությունը հաստատել է ակադեմիկոս Խրոմովը: Այս փաստաթուղթը բացարձակապես ապշեցուցիչ է. դա պարզապես գրչի հարված չէ, այլ մանրամասն նկարագրություն: Եկատերինան առաջին մարդն էր Ռուսաստանում, ով պատվաստվեց», – ասում է MacDougalls-ի տնօրենը Եկատերինա Մակդուգալը:
Նամակը գրվել է կայսրուհու՝ ֆելդմարշալ գեներալ կոմս Պյոտր Ռումյանցևի մոտ Ղրիմ մեկնելու ժամանակ։ Նա մտահոգութուն է հայտնել, թե ինչպես կարելի է կազմակերպել պատվաստումը պետական մակարդակով։ Նա նաև պատվաստումների բացակայությունն անվանել է «մեծ վնաս»:
Եկատերինա II-ի նամակը և նրա դիմանկարը կցուցադրվեն մեկ լոտով՝ 78-117 մլն ռուբլի մեկնարկային արժեքով: Ցուցահանդեսը տեղի կունենա նոյեմբերի 19-ից 30-ը, Տագանկայում գտնվող Զուբովների կալվածքում:
Հայտնի է, որ 1768 թվականի հոկտեմբերին Եկատերինա II-ն առաջինն էր Ռուսաստանում, ով պատվաստվեց ջրծաղիկի դեմ։ Կայսրուհին այդ քայլին դիմեց Ռուսաստանն ու Եվրոպան գրաված համաճարակի ժամանակ:
Այն ժամանակ կիրառվում էր մի մեթոդ, որը կոչվում էր վարիոլացիա։Մեթոդի էությունն այն էր, որ պատվաստված անձին ձեռքի վրա մի քանի կտրվածք են արել և հիվանդից ստացված ջրծաղիկի վարակ են ներարկել այնտեղ, օրինակ՝ վերքի թարախով թրջված թել են քաշել։ Այս մեթոդով պատվաստվածների մահացությունը կազմել է մոտ 2% և 20 անգամ ցածր, քան չպատվաստվածների մոտ։
20:37 26.06.2025
Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնությունՀունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...
20:25 26.06.2025
«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...
20:13 26.06.2025
Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետՀունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...
19:54 26.06.2025
Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնըՔիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...
19:50 26.06.2025
Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: ...