ԵԽ-ն պատրաստակամություն է հայտնել նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության կայացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+26.09 oC

ԵԽ-ն պատրաստակամություն է հայտնել նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության կայացմանը

12:49 17.11.2021

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությանը:

«Ես մտահոգ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող և մարդկային կյանքերի կորստի պատճառ դարձած միջադեպերի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ: Հրադադարի մասին տեղեկությունը ողջունելի է, և ես կոչ եմ անում երկու կողմերին էլ պահպանել այն:

Ավելի քան 20 տարի առաջ միանալով մեր կազմակերպությանը՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պարտավորություն ստանձնեցին կարգավորելու հակամարտությունը խաղաղ միջոցներով: Այս հանձնառությունը անփոփոխ է մնում և պետք է խստորեն հետևել դրան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Բուրիչի հայտարարության մեջ:

Նա հայտնել է, որ Եվրոպայի խորհուրդն իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Հայաստանին ու Ադրբեջանին օգնելու իրենց շարունակական ջանքերում՝ հանուն խաղաղ կարգավորման:

«Մենք պատրաստ ենք նպաստել երկու անդամ պետությունների միջև երկխոսությանը՝ կառուցելու վստահություն ու նպաստելու հաշտեցմանը»,- եզրափակել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որոնողական աշխատանքների արդյունքում կորած երեխան հայտնաբերվել է

09:16 30.07.2025

Որոնողական աշխատանքների արդյունքում կորած երեխան հայտնաբերվել է

Հուլիսի 29-ին, ժամը 20։21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Արեգունի թաղամասից 9 տարեկան տղան գնացել է դեպի Քարահունջի անտառային հատված և չի վերադարձել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները Արեգունի թաղամասի մոտակայքում անվնաս հայտնաբերել են […] ...

Կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է․ Գևորգ Պապոյան

09:12 30.07.2025

Կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչպես գիտեք Վրաստան այցի ժամանակ պայմանավորվել էինք ստեղծել աշխատանքային խումբ՝ կազմված ՀՀ էկոնոմիկայի և Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներից՝ հայկական կոնյակի (բրենդի) արտահանման ժամանակ ի հայտ եկած խնդիրները լուծելու համար։ Աշխատանքային խմբի ամենօրյա աշխատանքի արդյունքում այսօր արդեն կարող եմ արձանագրել, որ կոնյակի արտահանման հարցը […] ...

Գերմանիան կոչ է արել Իսրայելին փոխել Մերձավոր Արևելքի հակամարտության ընթացքը

09:10 30.07.2025

Գերմանիան կոչ է արել Իսրայելին փոխել Մերձավոր Արևելքի հակամարտության ընթացքը

Գերմանիայի իշխանությունները կոչ են արել Իսրայելին փոխել իր քաղաքական կուրսը Մերձավոր Արևելքի հակամարտության հարցում՝ այն անվանելով «լիովին սխալ»։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետական նախարար Ֆլորիան Հանը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը նվիրված ՄԱԿ-ի համաժողովում։ Խանը նշել է, որ Գերմանիան միշտ կպաշտպանի Իսրայելը և նրա ժողովրդին։ Բեռլինը, նրա խոսքով, չի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 30.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Բրազիլիան հայտարարել է ԱՄՆ մաքսատուրքերից հետո տնտեսությունը կայունացնելու ծրագրի մասին

08:55 30.07.2025

Բրազիլիան հայտարարել է ԱՄՆ մաքսատուրքերից հետո տնտեսությունը կայունացնելու ծրագրի մասին

Բրազիլիայի կառավարությունը մշակել է տնտեսական կայունությունը պահպանելու ծրագիր՝ ԱՄՆ-ի կողմից բրազիլական ապրանքների վրա օգոստոսի 1-ին 50% մաքսատուրքեր սահմանելուց հետո, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադը։ Նրա խոսքով՝ գործողությունների ծրագիրն արդեն պատրաստ է և մոտ ապագայում կարող է հաստատվել երկրի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի կողմից։ Այն ներառում է սակագներից տուժած ընկերությունների համար ֆինանսական […] ...

AP. Բուրկինա Ֆասոյի բանակային բազայի վրա հարձակման հետևանքով սպանվել է մոտ 50 զինվոր

08:45 30.07.2025

AP. Բուրկինա Ֆասոյի բանակային բազայի վրա հարձակման հետևանքով սպանվել է մոտ 50 զինվոր

Բուրկինա Ֆասոյի հյուսիսում գտնվող բանակային բազայի վրա զինված անձանց հարձակման հետևանքով սպանվել է մոտ 50 զինվոր։ Բուլսա դեպարտամենտի (Նամենտենգա նահանգ) Դարգո գյուղի մոտակայքում գտնվող զինված ուժերի բազայի վրա հարձակում է տեղի ունեցել, հաղորդում է Associated Press (AP) լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղի համայնքի ներկայացուցիչներին։ Հաղորդվում է, որ հարձակումն իրականացրել են «Ջամաաթ Նուսրաթ ալ-Իսլամ վալ-Մուսլիմին» խմբավորման […] ...

BACK_TO_TOP