17:36 20.11.2021
44 օրյա պատերազմից հետո Շիրակի մարզ վերադարձան հիմնականում այն ընտանիքները, որոնք տարիներ առաջ էին Արցախ տեղափոխվել։ Ռազմական գործողությունների օրերին լքել էին իրենց բնակավայրերը նորից վերադառնալու հույսով։ Բայց երբ պարզ դարձավ, որ բնակավայրերի մեծ մասն անցել է թշնամու վերահսկողության տակ, առաջնային դարձավ այս ընտանիքների բնակարանային խնդիրը։ Բնակարանների վերանորոգման և զբաղվածության ապահովման հարցում Շիրակի և Գեղարքունիքի մարզեր տեղափոխված ընտանիքներին աջակցում է «Հայկական Կարիտաս»-ը։ Իրականացնում է Հայաստանում կեցության և կենսապահովման պայմանների բարելավում հակամարտությունից տուժած բնակիչների համար ծրագիրը։
Անուշ Հովոյանի ընտանիքը Մեծ Մանթաշից տասը տարի առաջ է ամուսնու և հինգ երեխաների հետ Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղ տեղափոխվել։ Այնտեղ ևս երեք երեխա են ունեցել, տուն ու տեղ են դրել։ Պատերազմի օրերին վերադարձել են Մանթաշ։ Տարիներ առաջ Արցախում էին վերաբնակիչ, հիմա՝ հարազատ գյուղում։ Ընտանիքը երկու հորթ է որպես աջակցություն ստացել կենսապահովման պայմանները բարելավելու բարեգործական ծրագրով։
«10 տարի Արցախում ապրեցինք։ 2020-ի հոկտեմբերի 5-ին կլրանար 10 տարին։ Նույն օրը լքեցինք Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղը։Վերադարձանք Մեծ Մանթաշ։ Հարազատներից մեկի տանն ենք բնակվում։ Ընդամենը երկու սենյակ էր։ Որեշեցինք ձևափոխել։ Բարեգործական ծրագիրը, հարազատներն ու բարեկամները օգնեցին, հարմարեցրինք։ Նաև անասուններ ենք ձեռք բերել, նորից տնտեսություն ենք հիմնում»,- shantnews-ին ասել է Անուշ Հովոյանը։
Մանկավարժ Նաթելա Սարոյանն էլ վերադարձել է իր երբեմնի սիրած գործին։ Նույն ծրագրի շահառուներից է, կարի մեքենա է որպես աջակցություն ստացել: Կար ու ձևով փոքրիկ եկամուտ է ստանում։ 1999-ին են Քաշաթաղի շրջանի Գետամեջ գյուղ տեղափոխվել։ Արցախում մանկավարժների կարիք կար։ Պատերազմի առաջին օրերին է Արթիկ տեղափոխվել։
Քաշաթաղում թողած տան բանալիները տիկին Նաթելան պահում է, դա նրա ընտանիքի համար Արցախում թողած հիշողությունների խորհրդանիշն է։ Նոր կյանք սկսել են Արթիկում 20 տարի առաջ թողած իրենց տանը, որը վերանորոգում են։
« Խոհանոցի, միջանցքի դռներն ու պատուհաններն ենք փոխել, տանիքն ենք վերանորոգել։ Մեզ տարբեր շինանյութեր են հատկացրել։ 20 տարի անխնամ թողած տունը վերանորոգում ենք։ Վերադարձել ենք Արթիկ՝ Արցախում թողնելով ամեն ինչ։ Դուռը փակել եմ, բանալիները՝ հետս բերել»,- ասել է Նաթելա Սարոյանը։
Բարեգործական ծրագիրը մի քանի ուղղություն ունի։ Առաջինը բնակարանային պայմանների բարելավումն է, հաջորդը՝ զբաղվածության ապահովումը։ Ծրագիրը Շիրակի և Գեղարքունիքի մարզեր տեղափոխված արցախցիների համար է։ Շահառու ընտանիքների թիվն էլ փոքր չէ։
«Կեցության պայմանների բարելավման բաղադրիչով շահառու է դառնալու 500 ընտանիք Շիրակի և Գեղարքունիքի մարզերում։ Կենսապահովման պայմանների բարելավման բաղադրիչով՝ 400 ընտանիք՝ կրկին նույն մարզերից։ Այս պահին արդեն իսկ աշխատում ենք կեցության բաղադրիչով՝ 340, իսկ կենսապահովման բաղադրիչով՝ 2902 ընտանիքի հետ։ Աշխատում ենք Արցախից տեղափոխված ընտանիքների, տեղահանվածներին հյուրընկալողների, ինչպես նաև տեղի բնակիչների հետ, որոնք տուժել են պատերազմի հետևանքով»,- shantnews-ին ասել է «Հայկական կարիտաս»-ի ծրագրի ղեկավար Քրիստինե Մխիթարյանը։
Ծրագիրը մեկ տարի տևողությամբ է, գործելու է մինչև 2022-ի ապրիլ ամիսը։ Պատերազմի և դրան հաջորդած օրերին բարեգործական ծրագրերը հումանիտար ուղղություն ունեին։ Հիմա Արցախում բնակավայրերը կորցրած ընտանիքների համար աջակցությունը պետք է լինի նոր բնակավայրում նոր կյանք սկսելու համար։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...