Այսօր Երեխաների համաշխարհային օրն է․ ՄԻՊ-ը ուղերձ է հղել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+21.09 oC

Այսօր Երեխաների համաշխարհային օրն է․ ՄԻՊ-ը ուղերձ է հղել

20:54 20.11.2021

Պետք է յուրաքանչյուրս մեր աշխատանքում ներդնենք առավելագույն ջանքեր մեր երեխաների համար ավելի լավ երկիր ժառանգություն թողնելու համար, որտեղ յուրաքանչյուր որոշման հիմքում կլինի երեխայի լավագույն շահը:  Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ ՄԻՊ-ը ուղերձ է հղել։

«Նոյեմբերի 20-ը Երեխաների համաշխարհային օրն է, հետևաբար ևս մեկ առիթ բարձրաձայնելու այն խնդիրները, որոնց բախվում են երեխաները:

Մենք կհաջողենք միայն այն ժամանակ, երբ կստեղծենք երեխայի կարիքներին համապատասխան արժանապատիվ ներառական միջավայր, կբացահայտենք երեխայի կարողությունները, կսովորեցնենք ինքնուրույն կյանքի հմտություններ, կլսենք ու կհարգենք երեխայի կարծիքը: Այս կենսական ճանապարհին ծնողները, պետությունն ու հասարակությունը պետք է գործեն՝ իրար օգնելով:

Երեխայի խնամք ու պաշտպանություն իրականացնող հաստատություններում, հատուկ դպրոցներում գտնվող երեխաները նույնպես ունեն մեր ամենօրյա ուշադրության կարիքը:

Մենք ավելի մեծ պատասխանատվություն ունենք նրանց նկատմամբ՝ ապահով ու բարեկեցիկ կյանք երաշխավորելու համար:
Ես մշտապես նշել եմ, որ չկա երեխայի համար ավելի լավ միջավայր, քան ընտանիքում ապրելն ու դաստիարակվելն է: Հետևաբար, ընտանիքների կարիքների գնահատումն ու պետության աջակցությունը պետք է լինի հասցեական ու հետևողական: Հաստատությունից տուն վերադարձած երեխան պետք է իր մեջքի հետևում զգա նաև պետության աջակցությունը:

COVID-19 համավարակը, պատերազմը, մեր երկրի սահմանային բնակավայրերում կրակոցներն ու լարվածության մթնոլորտը ցավալի ազդեցություն են թողել երեխաների վրա (տեղահանված, կրթությունից դուրս մնացած երեխաներ և այլն) և հետևանքների վերացումը դեռ տևական աշխատանք է պահանջելու: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևողական աշխատանքներ ենք կիրականացնում նաև այդ ուղղությամբ:

Երաշխավորելով երեխաների իրավունքները ողջ ծավալով՝ մենք ստեղծում ենք ավելի ուժեղ, ներառական և բարձր արժեքներ ունեցող հասարակություն»,-  ասված  է  ՀՀ Մ ԻՊ-ի ուղերձում :

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP