18:52 30.11.2021
Նոյեմբերի 30–ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վլադիմիր Կասյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ քննարկվել է Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի օրինագիծը:
Օրակարգում ընդգրկված են եղել «ԱՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, կադաստրի և պետական գույքի կառավարման, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, էներգետիկ համակարգի, բնապահպանության և բնական ռեսուրսների, խմելու և ոռոգման ջրի ոլորտի ֆինանսավորման հարցերը:
Գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտի 2022 թվականի ծախսերը, ասել է, որ այն կկազմի 5 մլրդ 738 մլն 500 հազար դրամ, ինչը 2021 թվականի՝ 9 մլրդ 293 մլն 088,7 հազար դրամի համեմատ նվազել է 3 մլրդ 554 մլն 588,7 հազար դրամով: Մանրամասնելով ծրագրային հատկացումները՝ նախարարը ներկայացրել է թվով 20 ծրագրի իրականացման շրջանակ։
Մանրամասնելով ծրագրային հատկացումները՝ նախարարը ներկայացրել է թվով 20 ծրագրի իրականացման շրջանակ։ Արմեն Թովմասյանը պատասխանել է պատգամավորների հնչեցրած՝ փոխհատուցվող սերմացուների ցանկին, սահմանային վարելահողերի անվտանգությանը, արոտավայրերի նվազմանը, տոհմային կենդանիների ներկրմանը, կարկտացանցերի կիրառմանը և ոլորտին առնչվող այլ հարցերի:
Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի խոսքերով՝ 2022 թ. բյուջեով կապիտալ ծախսերի համար նախատեսված է 30 մլրդ դրամ, որը կուղղվի կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի գերակա բնագավառներին՝ բնակարանաշինությանը, կրթությանը, ճանապարհաշինությանը, մշակույթին և սպորտին, ԱՀ բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին, ԱՀ բնակավայրերում ջեռուցման համակարգերի վերակառուցմանը և ԱՀ էներգետիկ համակարգերի արդիականացմանը։ Սարգսյանը պարզաբանել է պատգամավորների՝ Ստեփանակերտի որոշ փողոցների ասֆալտապատմանը, ապաստարանների կառուցմանը, միջգյուղական ավտոճանապարհների բարեկարգմանը, բնակարանաշինությանը, տեղահանվածների բնակարանաշինության հայտարարված վերջնաժամկետին, հրետակոծությունից տուժած բնակարանների վերանորոգման աշխատանքներին վերաբերող հարցերին:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2022 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 19 մլրդ 577 մլն 460 հազար դրամ։ Նախարար Հայկ Խանումյանը մանրամասն ներկայացրել է հիմնական ծրագրային ուղղությունները և պատասխանել փոքր էլեկտրակայանների կառուցմանը, բջջային և ինտերնետ կապի ծառայությունների բարելավմանը, ավտոբուսային պարկի թարմացմանը, ՇՏՀ-ին կից լաբորատորիայի գործարկմանը և արտադրանքի իրացմանը, ինչպես նաև ոլորտում առկա այլ խնդիրների վերաբերյալ պատգամավորների առաջադրած հարցերին:
ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի 2022 թ. պետական բյուջեի ծախսերը կազմել են 606 մլն 555 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 78 մլն 378,8 հազար դրամով։ Կոմիտեի նախագահ Ս. Գալստյանը պատասխանել է տեղահանված քաղաքացիների շարժական գույքի և տեղահանված բնակիչների չգրանցված գույքի փոխհատուցմանը կամ ֆինանսավորմանը վերաբերող հարցերին։
Մշտական հանձնաժողովների համատեղ նիստը այնուհետև շարունակվել է ընդմիջումից հետո։
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Ա. Մանգասարյանի խոսքերով՝ 2022 թ. բյուջեով նախատեսված է 15 մլրդ 819 մլն 800,0 հազար դրամ, որից 12 մլրդ 985 հազար դրամը ուղղվելու է բնակարանային ապահովման ծրագրին, 2 մլրդ 5 մլն դրամը ՝ բնակտարածքները գույքով և կենցաղային տեխնիկայով ապահովման ծրագրին, 334 մլն 800 հազար դրամը՝ բնակարան վարձելու կամ ժամանակավոր կացարանով ապահովման նպատակով ֆինանսական օգնության տրամադրման ծրագրին։
Կոմիտեի նախագահը պատասխանել է 1988-92 թթ. ԼՂՀ բռնագաղթված անձանց բնակարաններով ապահովելու, առաջարկվող ծրագրի սահմաններում բնակարանների տրամադրման սկզբունքների, բազմազավակ ընտանիքներին տրամադրվող բնակարանների արժողության և ոլորտին առնչվող այլ հարցերի։
ԱՀ Ջրային կոմիտեի նախագահ Գ. Հայրիյանը, ներկայացնելով ոլորտի ծրագրերը, նշել է, որ 2022 թ. բյուջեով նախատեսվում է տրամադրել 8 մլրդ 840 մլն դրամ, որի մեծ մասը՝ 8 մլրդ դրամը ուղղվելու է ջրային համակարգերի կառուցման, վերանորոգման, վերակառուցման և պահպանման ծրագրի աշխատանքներին։ Պատգամավորների բարձրացրած հարցերը Պատարա-Ստեփանակերտ նոր ջրագծի կառուցման ու ջրասնուցման աշխարհագրության, նոր ջրագծերի կառուցման և առկա համակարգի բարելավման, ջրապաշարի բավարարվածության վերաբերյալ էին։
Բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Գաբրիելյանը նշել է, որ համակարգի բնականոն աշխատանքի կազմակերպման համար ոլորտի ծախսերը 2022 թ. պետական բյուջեով կազմել են 211 մլն 79 հազար դրամ։
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ծախսերը, հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի հաղորդմամբ, 2022 թ. բյուջեով կազմում են 240,1 մլն դրամ։ Ըստ կանխատեսումների՝ 2022 թվականին կարգավորող ընկերությունների կողմից ԱՀ պետական բյուջե կմուտքագրվի շուրջ 346,1 մլն դրամ։ Ոլորտի պատասխանատուն պատասխանել է ռադիոհաճախականության տիրույթի հնարավոր անվտանգության և ինտերնետ կապի բարելավմանն ուղղված պատգամավորների հնչեցրած հարցերին։
Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նախագահ Հրանտ Սաֆարյանի խոսքերով՝ հիմնադրամին պետական բյուջեից այս տարի տրամադրվելու է 1մլրդ 316 մլն դրամ։ Պահպանման ծախսերը կազմելու են 380 մլն դրամ։ Հիմնական ծախսերը ուղղվելու են առևտրային բանկերի կողմից գյուղատնտեսական ծրագրերի համար տրամադրվող վարկերի տոկոսների մասնակի սուբսիդավորմանը և առևտրային բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերի սպասարկմանը: Հիմնադրամի նախագահը պարզաբանումներ է տվել ոլորտին առնչվող հարցերին:
Արցախի ներդրումային հիմնադրամի 2022 թ. ծախսերը ներկայացրել է Արցախի ներդրումային հիմնադրամի նախագահի տեղակալ Մհեր Մխիթարյանը: Ըստ ներկայացրած տվյալների՝ 2022 թ. պետական բյուջեի նախագծով «Աջակցություն Արցախի ներդրումային հիմնադրամին» ծրագրի շրջանակներում նախատեսվում է 4.0 մլրդ դրամ։ Հիմնադրամի նախագահի տեղակալը պատասխանել է վարկավորման նոր ծրագրերին վերաբերող հարցին։
Նիստին ներկա են եղել ԱՀ ԱԺ նախագահ Ա. Թովմասյանը, նախագահի տեղակալ Գ. Բաղունցը, պատգամավորներ, ֆինանսների նախարարի տեղակալ Ն. Ավանեսյանը։
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...
19:39 30.04.2025
ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվելԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...
19:27 30.04.2025
«Care for children» կազմակերպության և ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան քննարկումԽնամատարության ինստիտուտի զարգացման ու կայացման հեռանկարի վերաբերյալ համաժողովի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հարակից կլոր սեղան քննարկում՝ «Care for children» կազմակերպության և ՀՀ-ում գործունեություն իրականացնող դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման շրջանակում դեսպաններին ներկայացվել է պետության խնամքին ապրող երեխաների համար որպես խնամքի այլընտրանքային ինստիտուտի՝ խնամատարության վերաբերյալ ՀՀ-ում այս պահին առկա պատկերը, ոլորտային […] ...